Բացել գլխավոր ցանկը

Եվրոպական տիեզերական գործակալություն

Եվրոպական Տիեզերական Գործակալություն (կրճատ՝ ԵՏԳ, անգլ.՝ European Space Agency, ESA), միջազգային կազմակերպություն, ստեղծվել է 1975 թվականին տիեզերքի հետազոտման նպատակով։

ԵՏԳ-ն կազմված է 18 մշտական անդամ-երկրներից, առանձին նախագծերում մասնակցել են նաև Կանադան և Հունգարիան։

ԵՏԳ-ն ստեղծվել է երկու Եվրոպական տիեզերական միավորումների հիմքի վրա, ESRO - արբանյակների ստեղծման և ELDO - «Եվրոպա» հրթիռի ստեղծման ծրագրեր։

ԿազմակերպությունԽմբագրել

Գլխավոր գրասենյակը գտնվում է Փարիզում։ Նորդվեյկում (Նիդերլանդներ) գտնվում է Տիեզերական հետազոտությունների և տեխնոլոգիաների Եվրոպական կենտրոնը։ Տիեզերական թռիչքների կառավարման Եվրոպական կենտրոնը գտնվում է Դարմշտադտում (Գերմանիա)։ Մեկ այլ գերմանական քաղաքում, Քյոլնում է գտնվում Տիեզերագնացների Եվրոպական կենտրոնը։ Երկրագնդի դիտարկումների կենտրոնը և ԵՏԳ տեղեկատվական կենտրոնը գտնվում են Ֆրիսկատիում Հռոմի մոտ (Իտալիա)։ Ստեղծված տիեզերական ապարատների արձակման համար օգտագործվում է Կուրու տիեզերակայանը Ֆրանսիական Գվիանայում։ ԵՏԳ-ն ունի կոնտակտային գրասենյակներ Բելգիայում, ԱՄՆ-ում և Ռուսաստանում, ինչպես նաև մակերևութային հսկողության կայաններ ամբողջ աշխարհում։

Գործակալությունում աշխատում է 1.907 մարդ (2005), իսկ բյուջեն կազմում է 2.977 միլիոն եվրո (2005)։

Մասնակից երկրներ և բյուջեԽմբագրել

Անդամություն և ներդրում ԵՏԳ-ումԽմբագրել

 
     ԵՏԳ մասնակից երկրներ     համաձայն ECS համաձայնագրի     Համագործակցության մասին համաձայնագրի ստորագրող երկրներ
 
     ԵՏԳ մասնակից երկրներ     Ասսոցիացված մասնակիցներ     համաձայն ECS համաձայնագրի     Համագործակցության մասին համաձայնագրի ստորագրող երկրներ

Այս աղյուսակում ներկայացված են ընդհանուր տեղեկություններ ԵՏԳ-ի մասնակից երկրների և նրանց ներդրման մասին 2011 թվականի ընթացքում՝

Երկիր Մասնակցում է Ազգային ծրագիր Ներդրումը
(մլն. €)
Ներդրումը
(%)
  Ֆրանսիա 30 հոկտեմբեր 1980 CNES 751,4 18,8%
  Գերմանիա 30 հոկտեմբեր 1980 DLR 713,8 17,9%
  Իտալիա 30 հոկտեմբեր 1980 ASI 380,0 9,5%
  ՄԹ 30 հոկտեմբեր 1980 UKSA 265,3 6,6%
  Իսպանիա 30 հոկտեմբեր 1980 CDTI 201,9 5,1%
  Բելգիա 30 հոկտեմբեր 1980 BELSPO 164,8 4,1%
  Նիդերլանդներ 30 հոկտեմբեր 1980 NSO 84,2 2,1%
  Շվեյցարիա 30 հոկտեմբեր 1980 SSO 96,2 2,4%
  Շվեդիա 30 հոկտեմբեր 1980 SNSB 59,9 1,5%
  Դանիա 30 հոկտեմբեր 1980 DTU Space 31,2 0,8%
  Իռլանդիա 30 դեկտեմբեր 1980 EI 15,6 0,4%
  Նորվեգիա 30 դեկտեմբեր 1986 NSC 63,2 1,6%
  Ավստրիա 30 դեկտեմբեր 1986 FFG 54,0 1,3%
  Ֆինլանդիա 01 հունվար 1995 TEKES 20,1 0,5%
  Պորտուգալիա 14 նոյեմբեր 2000 FCT 15,8 0,4%
  Հունաստան 09 մարտ 2005 ISARS 14,9 0,4%
  Լյուքսեմբուրգ 30 հունիս 2005 Luxinnovation 11,5 0,3%
  Չեխիա 08 հուլիս 2008 CSO 10,4 0,3%
Ասսոցիացված մասնակիցներ
  Կանադա 01 հունվար 1979 CSA 20,5 0,5%
Մասնակիցներ և գործընկերներ 2975,0 74,5%
  Եվրոպական Միություն 28 մայիս 2004 ESP 777,9 19,5%
համաձայն ECS համաձայնագրի - - 7,9 0,2%
Այլ մուտքեր - - 233,0 5,8%
Ընդամենը ԵՏԳ 3993,8 100,0%

Բյուջեի հատկացում և բաշխումԽմբագրել

ԵՏԳ բյուջեն կազմում էր 2,977 միլիարդ € 2005 թվականին, 2,904 միլիարդ € 2006, 3,018 միլիարդ € 2008 և 3,600 միլիարդ € 2009. Ամեն 3-4 տարին ԵՏԳ անդամ երկրները ԵՏԳ համաժողովի ժամանակ համաձայնեցնում են բյուջետային պլանը մի քանի տարվա համար։ Չնայած այն հանգամանքին, որ պլանը կարող է փոփոխվել, այն ուղղորդում է գործունեության հիմնական ուղղությունները։ Վերջին համաժողովը տեղի է ունեցել 2008 թվականին, երբ համաձայնեցվել է բյուջեն մինչև 2012 թվականը։ Որպես կանոն, երկրները ունեն իրենց ազգային տիեզերական ծրագրերը, որոնք տարբեր ձևերով համագործակցում են ԵՏԳ-ի հետ, ֆինանսական կամ կազմակերպական առումներով։ Օրինակ, ֆրանսիական տիեզերական գործակալությունը (CNES) ունի բյուջե, որը գերազանցում է ԵՏԳ-ին հատկացված գումարները երկու անգամ։ Իրականացվում են նաև համատեղ ծրագրեր ԵՏԳ-ի և ազգային տիեզերական գործակալությունների միջև։

ԸնդլայնումԽմբագրել

ԵՏԳ անդամակցելը իրականացվում է երեք փուլով։ Առաջին փուլում երկիրը ստորագրում է Համագործակցության մասին համաձայնագիրը (անգլ. Cooperation Agreement)։ Եթե երկիրը ցանկանում է առավել ամբողջական համագործակցել ՏԵԳ-ի հետ, նա ստորագրում է ECS համաձայնագիրը (անգլ. European Cooperating State Agreement)։ Համաձայնագիրը գործում է հինգ տարվա ընթացքում, որից հետո երկիրը կարող է կամ սկսել բանակցություններ լիիրավ անդամ դառնալու մասին, կամ ստորագրել նոր համաձայնագիր։ 2011 թվականի հունվարի 20-ին Ռումինիան ստորագրել է ԵՏԳ կոնվենցիան և մեկ տարվա ընթացքում կդառնա գործակալության 19-րդ անդամը։

ԵՏԳ նախագծերԽմբագրել

ԵՏԳ ծրագրերԽմբագրել

ԵՏԳ կազմակերպել է և կազմակերպում է տիեզերական ֆունդամենտալ հետազոտությունների ծրագրեր՝

ՀղումներԽմբագրել