Կիպ եղբայրները
«Կիպ եղբայրները» (ֆր.՝ Les Frères Kip), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային և դետեկտիվ վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Վեպը գրվել է 1902 թվականին։ Վեպի առաջին հրատարակությունը կայացել է Պիեռ Ժյուլ Էտցելի «Magasin d'Éducation et de Récréation» ամսագրում 1902 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ը։ Գրքային հրատարակության առաջին հատորը լույս է տեսել 1902 թվականի հուլիսի 21-ին (14 գլուխ), իսկ երկրորդ հատորը՝ 1902 թ. նոյեմբերի 21-ին (16 գլուխ)։ Պատկերազարդ հրատարակության նկարազարդումները կատարվել են Ժորժ Ռուի կողմից։ Ժյուլ Վեռնը վեպը նվիրել է իր մահացած եղբայր Պոլ Վեռնի հիշատակին։
Կիպ եղբայրները ֆր.՝ Les Frères Kip | |
---|---|
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ճանապարհորդական վեպ, Ծովային գրականություն և քրեական |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Շարք | Անսովոր ճանապարհորդություններ |
Նախորդ | Ժան Մարի Կաբիդուլենի պատմությունները |
Հաջորդ | Թոշակառուների ճանապարհորդությունը |
Նկարազարդող | Ժորժ Ռու |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակիչ | Պիեր-Ժուլ Հետցել |
Հրատարակման տարեթիվ | 1902 |
The Brothers Kip Վիքիպահեստում |
Ստեղծման նախապայմանները
խմբագրելՎեպը հիմնված է XIX դարի վերջերին տեղի ունեցած Ռորիկ (իսկական ազգանունը Դեգրավ) եղբայրների դատական գործի վրա, որոնք մեղադրվում էին Պոլինեզիայում ծովահենությամբ զբաղվելու մեջ։ Նրանք մեղադրվում էին մեկ վկայի՝ Մ. Միրեյի, ցուցմունքների հիման վրա։ Դատական պրոցեսը մեծ աղմուկ բարձրացրեց և նրանց մեղավորությունը կասկածներ առաջացրեց բազմաթիվ մտավորականների մոտ (օրինակ՝ Էմիլ Զոլա)։
Սյուժե
խմբագրել1880-ական թվականներին «Ջեյմս Կուկ» նավը, որը նավարկում էր Նոր Զելանդիայի և Թասմանիայի միջև, ծովում տախտակամած է վերցնում երկու նավաբեկյալ նավաստիների։ Նրանք հոլանդացիներ էին՝ Գրոնիգեն քաղաքից, որոնք նավաբեկության էին ենթարկվել «Վիլհելմինա» նավով։ Նրանք Կարլ և Պիտեր Կիպ եղբայրներն էին։
Բոցման Ֆլիգ Բալտը և նրա համախոհ, նավաստի Վեն Մոդը ցանկանում են գրավել նավը և ծովահենությամբ զբաղվել։ Նավարկության ընթացքում նրանք ենթարկվում են վայրենի ցեղերի հարձակմանը, բայց հաջողությամբ պաշտպանվում են և վայրենիների հարձակումը հետ մղում։ Բալտը և Մոդը տեղաբնակների դանակով սպանում են նավապետ Հարի Ջիբսոնին և նավի հրամանատարությունը ցանկանում են վերցնել իրենց ձեռքը։ Նավը փոթորկի մեջ է ընկնում, սակայն Կիպ եղբայրների ջանքերի շնորհիվ այն բարեհաջող ժամանում է Թասմանիայի Հոբարտ նավահանգիստը։ Նավի սեփականատեր Հոուկինսը նավապետ է նշանակում Կարլ Կիպին։ Դրանից դժգոհ Բալտը և Մոդը խռովություն են բարձրացնում։ Սակայն անհաջողության են մատնվում և Ֆլիգ Բալտը ձերբակալվում է անձնակազմի կողմից։
Հոբարտում Կիպ եղբայրները իջնում են նավից և ցանկանում են վերադառնալ Եվրոպա։ Նրանք պայմանավորվում են «Սկայդնամ» նավի հետ։ Մոտենում է «Ջեյմս Կուկ» նավի խռովարարների դեմ դատական նիստի օրը, որտեղ նավի վրա գտնվող անձինք պետք է ցուցմունք տան։ Վեն Մոդը, որը ցամաքում հետևում էր Կիպ եղբայրներին, սողոսկում է նրանց սենյակ և իրերի մեջ թաքցնում սպանության դանակը և փաստաթղթեր։ Նա իր համախոհ Կեյլի միջոցով լուր է ուղարկում ձերբակալված Բալտին այն մասին, որ վերջինս նավապետ Ջիբսոնի սպանության մեջ մեղադրի Կիպ եղբայրներին։
Դատավարության ընթացքում, ընդունելով իր մեղքը խռովության մեջ, Ֆլիգ Բալտը Կիպ եղբայրներին մեղադրում է նավապետ Ջիբսոնի սպանության մեջ։ Նրանց ձերբակալում են և տան խուզարկության ժամանակ սնդուկից գտնում են սպանության դանակը, փաստաթղթեր և մեծ գումար։ Չնայած եղբայրների կողմից մեղադրանքը հերքելուն, դատարանը որոշում է մահապատժի դատապարտել նրանց։ Հոուկինսը խնդրում է նահանգապետին, որ նա ներման խնդրանքով նամակ ուղարկի թագուհուն։ Պատասխան նամակում թագուհին ներում է շնորհում և մահապատիժը փոխարինում տաժանակիր աշխատանքներով։
Կիպ եղբայրներին տաժանակրության են ուղարկում Պորտ Արթուր։ Վեց ամիս անց եղբայրները փրկում են Պորտ Արթուրի պետ, կապիտան Սկիրթլի տղայի կյանքը։ Կապիտան Սկիրթլը թեթևացնում է նրանց աշխատանքները։ Շուտով հարմար առիթ է առաջանում փախուստի դիմել Պորտ Արթուրից և նրանք իռլանդացի հեղափոխականների հետ միասին փախուստի են դիմում։ Պահնորդների և նրանց շների հետ կարճատև ընդհարումից հետո նրանց հաջողվում է նավակով հասնել «Իլլինոյս» նավին, որը նրանց տանում է դեպի Խաղաղ օվկիանոս։
Պարոն Հոուկինսը, այս ամբողջ ժամանակ հավատալով Կիպ եղբայրների անմեղությանը, շարունակում է սեփական հետաքննություն անցկացնել։ Հոբարտ է ժամանում հետախույզ Զիգերը, որի հետ Հոուկինսը կիսում է իր կասկածները նավապետ Ջիբսոնի սպանության հարցում։ Նա մեղադրում է Վեն Մոդին։
Շուտով թերթերում հայտնվում է հաղորդագրություն, որ «Իլլինոյս»–ը ժամանել է Սան Ֆրանցիսկո, սակայն Կիպ եղբայրները անմիջապես անհետանում են։ Որոշ ժամանակ անց Հոբարտում լուր է տարածվում, որ Կիպ եղբայրները վերադարձել են քաղաք և բանտ են տարվել։
Հոուկինսը տեղեկություն է ստանում, որ նախկին խռովարարները նավարկում են «Կայզեր» նավով և նահանգապետ Էդվարդ Կարիգանին խնդրագիր է ներկայացնում գործը վերանայելու մասին։
Հետախույզ Զիգերը, տուն վերադառնալուց առաջ, Հոուկինսին խնդրում է մեծացնել սպանված նավապետ Ջիբսոնի նկարը։ Մեծացրած նկարի ուսումնասիրման ժամանակ Նաթ Ջիբսոնը՝ նավապետ Ջիբսոնի որդին, նավապետի աչքի ցանցաթաղանթի խնձորակի մեջ նկատում է մարդասպանների դեմքերը։ Գործի վերաքննությունը երկար ժամանակ չի խլում, և Կիպ եղբայրներն արդարացվում են։
Սողոմոնյան կղզիների շրջանում ծովահենությամբ զբաղվող նավը հարձակման է ենթարկվում անգլիական նավի կողմից և բազմաթիվ ծովահեններ են սպանվում։ Պարզվում է, որ դա անհետ կորած «Կայզեր» նավն է, իսկ սպանված ծովահենների մեջ ճանաչում են խռովարարներ Ֆլիգ Բալտին և Լեն Կենոնին։ Իսկ Վեն Մոդին հաջողվում է փախչել և թաքնվել կղզեխմբի կղզիներից մեկում։ Եվ այնուհետև նրա մասին ոչ մի լուր չի լսվում։
Բովանդակություն
խմբագրելՎեպը բաղկացած է երկու մասից և երեսուն գլուխներից[1]։
Մաս առաջին
խմբագրել- Գլուխ I. «Երեք կաչաղակ» պանդոկը
- Գլուխ II. «Ջեյմս Կուկ» երկկայմ առագաստանավը
- Գլուխ III. Վեն Մոդը գործում է
- Գլուխ IV. Վելինգտոնում
- Գլուխ V. Նավարկության մի քանի օրը
- Գլուխ VI. Նորֆոլկ կղզու ուղիղ տեսադաշտում
- Գլուխ VII. Երկու եղբայր
- Գլուխ VIII. Կորալյան ծովը
- Գլուխ IX. Լուիզիադայի միջով
- Գլուխ X. Ճանապարհ դեպի հյուսիս
- Գլուխ XI. Պորտ Պրասլին
- Գլուխ XII. Երեք շաբաթ կղզեխմբում
- Գլուխ XIII. Սպանություն
- Գլուխ XIV. Պատահարներ
Մաս երկրորդ
խմբագրել- Գլուխ I. Հոբարտ
- Գլուխ II. Ապագայի ծրագրեր
- Գլուխ III. Վերջին մանյովր
- Գլուխ IV. Դատարանի նիստը
- Գլուխ V. Գործընթացի հետևանքները
- Գլուխ VI. Դատավճիռ
- Գլուխ VII. Մահապատժի սպասում
- Գլուխ VIII. Պորտ Արտուր
- Գլուխ IX. Միասին
- Գլուխ X. Ֆենիի
- Գլուխ XI. Գրություն
- Գլուխ XII. Սենտ Ջեյմս հրվանդանը
- Գլուխ XIII. Փախուստ
- Գլուխ XIV. Գործի հետևանքները
- Գլուխ XV. Նոր իրադարձություն
- Գլուխ XVI. Եզրափակում
Կերպարներ
խմբագրել- Կարլ Կիպ - հոլլանդացի նավաստի, ազնիվ մարդ
- Պիտեր Կիպ - հոլլանդացի նավաստի, Կարլի կրտսեր եղբայրը
- Հոուկինս - «Ջեյմս Կուկ» նավի սեփականատեր, հավատում է Կիպ եղբայրների անմեղությանը
- Հարի Ջիբսոն - «Ջեյմս Կուկ»-ի նավապետ
- Նաթ Ջիբսոն - նավապետի որդին, բացահայտում է իրական մարդասպանին
- Վին Մոդ - նավաստի, նավապետին սպանողը
- Ֆլիգ Բալտ - «Ջեյմս Կուկ»-ի բոցման, ցանկանում է զբաղեցնել նավապետի պաշտոնը
- Լեն Կենոն, Կայլ, Սեքստոն, Բրայս - խռովարարներ
- Կոա - նավի խոհարար
- Գոբս, Վիկլի, Բերնս - Ջիբսոնին հավատարիմ նավաստիներ
- Ջիմ - յունգա
- Զիգեր - հետախույզ, Հոուկինսի հավատարիմ ընկեր
- Գամբուրգ - Բիսմարկի կղզեխմբի նահանգապետ
- Տիկին Հոուկինս - նավի սեփականատիրոջ կինը
- Տիկին Ջիբսոն - նավապետի կինը
- Կապիտան Սկիրթլ - Պորի Արտուրի պետ
- Օ՛ Բրայեն, Մաքարտի - իռլանդացի հեղափոխականներ
- Ֆարնհամ - պահնորդ Պորտ Արտուրում
Նկարազարդումներ գրքից
խմբագրելԱղբյուրներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կիպ եղբայրները կատեգորիայում։ |