Բեգումի հինգ հարյուր միլիոնը
«Բեգումի հինգ հարյուր միլիոնը» (ֆր.՝ Les Cinq Cents Millions de la Bégum), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային վեպը (Անդրե Լորիի հետ համահեղինակային)։ Այն հրատարակվել է 1879 թվականին։ Այս գիրքը պարունակում է Լեոն Բենետի նկարազարդումները։
Բեգումի հինգ հարյուր միլիոնը ֆր.՝ Les Cinq cents millions de la Bégum | |
---|---|
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ուտոպիական գրականություն, spy fiction?, սոցիալական ֆանտաստիկա, հակաուտոպիստական գրականություն և գիտական ֆանտաստիկա |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Շարք | Անսովոր ճանապարհորդություններ |
Նախորդ | Տասնհինգամյա նավապետը |
Հաջորդ | Չինացու ձախորդությունները Չինաստանում |
Նկարազարդող | Լեոն Բենետ |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակիչ | Պիեր-Ժուլ Հետցել |
Հրատարակման տարեթիվ | 1879 |
Թվային տարբերակ | projekt-gutenberg.org/verne/begum/begum.html |
The Begum's Fortune Վիքիպահեստում |
Սյուժե
խմբագրելՎեպում նկարագրվում են երկու քաղաքների ընդդիմությունը։ Այդ քաղաքները կառուցվել են ԱՄՆ–ի տարածքում՝ երկու մեծ ժառանգություն ունեցող մարդկանց կողմից։ Մեկը հակաուտոպիական Շտալշտադն է, որը կառուցվել է գերմանացի ռազմատենչ նացիստ Շուլցեի կողմից, իսկ մյուսը ուտոպիական Ֆրամսեվիլլյան է, որը կառուցվել է ֆրանսիացի բժիշկ Սարասենի կողմից։
Երկու անձնավորություն լուր են ստանում, որ հանդիսանում են հսկայական հարստության ժառանգներ, որը պատկանել է մի ֆրանսիացի զինվորի, որը տարիներ առաջ բնակություն է հաստատել Հնդկաստանում և ամուսնացել է տեղացի արքայազներից մեկի հարուստ այրու՝ բեգումի հետ։
Ժառանգներից մեկն է հանդիսանում ֆրանսիացի բժիշկ Սարասենը, որն երկար ժամանակ է զբաղվում է եվրոպական քաղաքների հակասանիտարական պայաններով։ Նա որոշում է ժառանգության իր բաժնի մի մասը օգտագործել, որպեսզի հաստատի քաղաքի ուտոպիական կառուցվածք։
Մյուս ժառանգորդը գերմանացի գիտնական, պրոֆեսոր Շուլցեն է։ Չնայած, որ նա ունի ֆրանսուհի տատիկ, նա ամբողջովին համակված է գերմանական ազգի գերակշռությանը՝ լատինական ազգերի վրա գաղափարով։ Շուլցեն առաջարկում է իր ժառանգության մի մասը օգտագործել կառուցելու այնպիսի քաղաք, որը կզբաղվի առավել հզոր և կործանիչ զենքերի արտադրությամբ։
Երկուսն էլ՝ իրարից անկախ, կարողանում են համոզել ԱՄՆ–ին թույլատրելու երկու հակամարտող քաղաք–պետությունների շինարարությունը, որոնք գտնվում են հարավային Օրեգոնում՝ միմյանցից քառասուն կիլոմետր հեռավորության վրա, գետի հակադիր ափերին։ Սարասենի քաղաքը բաղկացած է հարյուր հազար բնակչից, իսկ Շուլցեինը՝ հիսուն հազար։ Շուլցեի քաղաքի արդյունաբերությունը և օգտակար հանածոների արդյունահանումը զգալիորեն աղտոտում են շրջակա միջավայրը։
Գործողությունների մեծ մասը տեղի է ունենում Շուլցեի քաղաքում։ Հզոր արդյունաբերական և հանքարդյունահանման համալիրները հումքը վերցնում են ընդերքից և այն վերածում մետաղի, որն էր, իր հերթին, դառնում է մահացու զենք։ Մի քանի տարվա ընթացքում նա դառնում է աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկը։ Արդեն հարուստ Շուլցեն դառնում է քաղաքի բռնակալը։ Հզոր ամրացված քաղաքը ունի շրջանների տեսք, որոնցից յուրաքանչյուրը մյուսից բաժանվում է բարձր պարսպով և շրջանագծերի կենտրոնում գտնվում է Շուլցեի աշտարակը։ Աշխատակիցները գտնվում են կիսառազմական պայմաններում։
Բժիշկ Սարասենը գրքի մնացած մասում որևէ զգալի որոշում չի ընդունում։ Իրական հերոսը, որը դիմադրում է Շուլցեին, Մարսել Բրուկմենն է, որ ծնվել է վերջին պատերազմի ժամանակ գերմանացիներին միացված ֆրանսիական տարածքում։ Բրուկմենին հաջողվում է ներթափանցել Շուլցեի մետաղական քաղաք և արագ վեր է բարձրանում նրանց հիերարխիայով, վստահություն է ձեռք բերում Շուլցեի մոտ։ Պարզվում է, Շուլցեն ոչ միայն արտադրում է, այլ նաև նպատակ ունի օգտագործել զենքը՝ առաջին հերթին Սարասենի քաղաքի վրա։
Պատրաստվում են երկու հզոր զենքեր։ Առաջինը գերհրանոթն է, որը կարող է այրող արկեր կրակել քառասուն կիլոմետր հեռավորության վրա։ Երկրորդը՝ գազով լցված արկերն են։ Հատուկ սեղմված գազը ոչ միայն խեղդում է զոհին, այլ նաև սառեցնում է նրանց։ Այն ակնթարթորեն իջեցնում է շրջապատի ջերմաստիճանը մինչև զրոյից ցածր հարյուր աստիճան։
Սակայն Շուլցեի պլանները խախտվում են։ Այն գազով լցված արկը, որը Շուլցեն պահում էր իր գաղտնի սենյակում, պայթում է և սառեցնում նրան։ Քաղաքի բոլոր շինությունները ավերվում են և վերածվում քաղաք–ուրվականի։
Բովանդակություն
խմբագրելՎեպը բաղկացած է քսան գլուխներից[1]։
- Գլուխ առաջին. Մենք ծանոթանում ենք պարոն Շարպի հետ։
- Գլուխ երկրորդ. Ընկերները։
- Գլուխ երրորդ. Իրադարձությունների ժամանակագրությունը։
- Գլուխ չորրորդ. Բաժանում։
- Գլուխ հինգերորդ. Մետաղե քաղաքը։
- Գլուխ վեցերորդ. Ալբրեխտ հանքահորը։
- Գլուխ յոթերորդ. Կենտրոնական սեկտոր։
- Գլուխ ութերորդ. Հրեշի քարանձավը։
- Գլուխ իններորդ. Փախուստ։
- Գլուխ տասներորդ. Հոդված գերմանական ամսագրում։
- Գլուխ տասնմեկերորդ. Ընթրիք բժիշկ Սարասենի մոտ։
- Գլուխ տասներկուերորդ. Խորհրդի նիստը։
- Գլուխ տասներեքերորդ. Մարսել Բրուկլինը պրոֆեսոր Շուլցեին, Շտալշտադտ։
- Գլուխ տասնչորսերորդ. Ֆրանսևիլը պատրաստվում է պատերազմի։
- Գլուխ տասնհինգերորդ. Սակարան Սան Ֆրանցիսկոյում։
- Գլուխ տասնվեցերորդ. Երկու ֆրանսիացի հարձակումով վերցնում են քաղաքը։
- Գլուխ տասնյոթերորդ. Բացատրություն փոխհրաձգության միջոցով։
- Գլուխ տասնութերորդ. Գաղտնիքը բացահայտված է։
- Գլուխ տասնիններորդ. Ընտանեկան բացատրություն։
- Գլուխ քսաներորդ. Վերջաբան։
Ֆիլմագրություն
խմբագրել«Մետաղե քաղաքի գաղտնիքը» (Tajemství Ocelového města) – 1979 թվական, Չեխոսլովակիա, ռեժիսոր Լյուդվիկ Ռեզա։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ http://loveread.ws/contents.php?id=6517 Վեպի էլեկտրոնային տարբերակը ռուսերեն լեզվով
Աղբյուրներ
խմբագրել- The Begum's Fortune, scanned book via Internet Archive, illustrated. Translated by William Henry Giles Kingston Considered a poor translation.
- Review by Michael Dirda
- Review by Cheryl Morgan
- Review by Paul Kincaid
- Advertisement for the new translation by Stanford Luce Արխիվացված 2006-10-05 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեգումի հինգ հարյուր միլիոնը» հոդվածին։ |