«Լողացող կղզին» (ֆր.՝ L'Île à hélice), Ժյուլ Վեռնի ֆանտաստիկ վեպը, որը նրա կողմից գրվել է 1895 թվականին։

Լողացող կղզին
ֆր.՝ L'Île à hélice
ՀեղինակԺյուլ Վեռն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրճանապարհորդական վեպ, գիտական ֆանտաստիկա և արկածային
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1895
Նկարագրում էՍան Ֆրանցիսկո
ՇարքԱնսովոր ճանապարհորդություններ
ՆախորդՔեռի Անտիֆերի զարմանահրաշ արկածները
ՀաջորդՀայրենիքի դրոշը
ՆկարազարդողԼեոն Բենետ
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվ1895
 Propeller Island Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Վեպը պատմում է երաժշտական քառյակի մասին, որը խորամանկորեն ձևակերպված ստի պատճառով հայտնվում է հսկայական լողացող կղզի-նավում, որը տուն էր դարձել օվկիանոսային հանգիստը նախընտրող ամերիկացի միլիոնատերերի համար։

Ստանդարտ-այլենդ խմբագրել

 
Ստանդարտ-այլենդ

Ստանդարտ-այլենդ (անգլ.՝ Standard-Island — օրինակելի կղզի[1]), մտացածին արհեստական կղզի։ Այս հսկայական կղզի-նավի համար նախատիպ է ծառայել XIX դարի ամենամեծ նավը՝ «Գրեյթ Իսթերնը»։ Վեռնի մտացածին տրանսպորտային միջոցներից Ստանդարտ-այլենդն ամենամեծն է. չափերն են 7x5 կիլոմետր։

Կառուցվածք խմբագրել

Կղզին ունի 7 կմx5 կմ չափերով օվալի ձև, որի աղեղի երկարությունը 18 կմ է։ Այն հավաքվել է 260 000 պողպատե պոնտոններից, որոնք միմյանց միացած են ամրակների միջոցով։ Պոնտոններից յուրաքանչյուրի չափը հետևյալն է. լայնությունն ու երկարությունը 10-ական մետր, իսկ բարձրությունը՝ 16 մետր։ Կղզու իջվածքը կազմում է 10 մ։ Խեցեմորթներից ու աղեխորշավորներից զերծ մնալու նպատակով ներքին մակերևույթը ծածկված է հատուկ նյութով[1]։ Կղզու վերին մակերևույթը ծածկված է հողով (բացառություն է կազմում միայն այն տարաժքը, որը զբաղեցնում է կղզու մայրաքաղաքը՝ Միլիարդ Սիթին)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Жюль Верн. Стандарт-Айленд и Миллиард-Сити // Плавучий остров.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լողացող կղզին» հոդվածին։