Լողացող քաղաքը
«Լողացող քաղաքը» (ֆր.՝ Une ville flottante), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի գիտաֆանտաստիկ վեպը, որը ներառված է «Անհավանական ճանապարհորդություններ» շարքում։ Գրվել է 1870 թվականին։
Լողացող քաղաքը ֆր.՝ Une ville flottante | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | գիտական ֆանտաստիկա և ծովային արկածներ |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1870 |
Շարք | Անսովոր ճանապարհորդություններ |
Նախորդ | Լուսնի շուրջը |
Հաջորդ | Երեք ռուսների և երեք անգլիացիների արկածները Հարավային Աֆրիկայում |
Նկարազարդող | Ժյուլ Ֆերա |
Երկիր | ![]() |
Հրատարակման տարեթիվ | 1871 |
![]() |
Հրատարակությունը խմբագրել
Վեպն առաջին անգամ տպագրվել է 1870 թվականի օգոստոսի 9-ից սեպտեմբերի 6-ը «Journal des Débats politiques et littéraires» ամսագրում։
Առանձին գրքի ձևով հրատարակվել է 1871 թվականի հուլիսի 17-ին։ Նույն գրքում ներառված էր նաև «Շրջափակումը ճեղքողները» պատմվածքը։
Պատկերազարդված տարբերակը (Ժյուլ Ֆերի 44 պատկերազարդումները, որոնք փորագրվել են Փանմեյքերի ու Հիլդիբրանի կողմից), ներառելով նաև «Շրջափակումը ճեղքողները» պատմվածքը, թողարկվել է 1871 թվականի հոկտեմբերի 10-ին։ Իսկ 1872 թվականի հոկտեմբերի 31-ին թողարկվեց «Անհավանական ճանապարհորդություններ»-ի վեցերորդ հատորը, որում ներառված էին այս վեպն ու «Երեք ռուսների և երեք անգլիացիների արկածները Հարավային Աֆրիկայում» վեպը[1]։
Բովանդակությունը խմբագրել
Գիրքը բաժանված է երեսունինը գլուխների[2]։
Հերոսների երթուղին խմբագրել
Գործող հերոսներ խմբագրել
- Էլեն Հոջես
- Ֆաբիան Մաք-Էլվին
- Արչիբալդ Կորսիկան
- դոկտոր Դեն Պիտֆերժ
- Հարրի Դրեյք
Իրադարձությունների խրոնոլոգիան խմբագրել
Վեպի իրադարձությունները սկսվում են 1867 թվականի մարտի 18-ին ու ավարտվում ապրիլի 29-ին։ «Գրեյթ իսթերն»-ով ճանապարհորդությունը տեղի է ունենում մարտի 26-ից ապրիլի 9[3]։
Հետաքրքիր փաստեր խմբագրել
- Վեպի ստեղծման համար Ժյուլ Վեռնին ոգեշնչել էր Լիվերպուլից Նյու Յորք նավարկությունը, որը նա անց էր կացրել եղբոր՝ Փոլի հետ 1867 թվականի մարտ-ապրիլ ամիսներին, ժամանակի ամենամեծ նավով՝ «Գրեյթ Իսթերն»-ով։
- Իրադարձությունների խրոնոլոգիան ճշգրտորեն համընկնում է հեղինակի Ամերիկա կատարած ճանապարհորդության հետ։
Տես նաև խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
- Illustrations Archived 2014-09-02 at the Wayback Machine. by Jules Férat
- A Floating City (English translation) at MobileRead
- «Լողացող քաղաքը» Լաբորատոր Ֆանտաստիկայում
- «Լողացող քաղաքը» Bookmate.com ում
- Ժյուլ Վեռնի Մատենագրությունը
- Վեպի տեքստը Lib.ru-ում
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Ժյուլ Վեռն «Լողացող քաղաքը»»
- ↑ «Ժյուլ Վեռն «Լողացող քաղաքը» — կարդալ օնլայն»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-20-ին։ Վերցված է 2014-10-11
- ↑ Ժյուլ Վեռնի ֆան-կայք