Երկրից դեպի Լուսին
Երկրից դեպի Լուսին ուղիղ ճանապարհով 97 ժամ 20 րոպեում (ֆր. De la Terre à la Lune, Trajet direct en 97 heures 20 minutes, 1865), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի գիտա-ֆանտաստիկ վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ և պատմում է դեպի Լուսին մարդու կատարած առաջին ճանապարհորդության մասին։ Վեպը գրվել և հրատարակվել է 1865 թվականին «Journal des débats politiques et littéraires» ամսագրում սեպտեմբերի 14-ից մինչև հոկտեմբերի 14-ը ընկած ժամանակահատվածում։ Գրքային առաջին հրատարակությունը լույս է տեսել 1865 թվականի հոկտեմբերի 25-ին Պիեռ Ժյուլ Էտցելի կողմից։ Պատկերազարդ հրատարակությունը լույս է տեսել 1868 թվականի հուլիսի 31-ին Ֆրանսուա Պաննեմակերի փորագրություններով և Անրի դե Մոնթաուտի նկարազարդումներով։
Երկրից դեպի Լուսին ֆր.՝ De la Terre à la Lune | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | գիտական ֆանտաստիկա |
Թեմա | տիեզերքի զարգացում և տիեզերական թռիչք |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1865 |
Նկարագրում է | Ֆլորիդա, Բալթիմոր և lunar orbit? |
Շարք | Անսովոր ճանապարհորդություններ |
Նախորդ | Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը |
Հաջորդ | Լուսնի շուրջը և Նավապետ Գրանտի որդիները |
Նկարազարդող | Անրի դը Մոնտո |
Երկիր | ![]() |
Հրատարակման վայր | Փարիզ |
Հրատարակիչ | Պիեր-Ժուլ Հետցել |
Հրատարակման տարեթիվ | 1865 |
Թվային տարբերակ | lib.ru/INOFANT/VERN/pushka.txt |
![]() |
Սյուժե
խմբագրելՎեպի իրադարձությունները տեղի են ունենում անմիջապես ԱՄՆ-ի Քաղաքացիական պատերազմից հետո, այսինքն մոտավորապես 1865-1866 թվականները։ Պատերազմի ավարտից հետո Բալթիմորում (ԱՄՆ) կազմակերպվում է «Հրանոթային ակումբ»։ Նրա հիմնադիր Իմպի Բարբիկենը տարված էր մի այնպիսի հրանոթ[1] պատրաստելու մտքով, որի արկը կրակոցից հետո կարողանա հասնել մինչև Լուսին։ Նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ այդ ժամանակաշրջանի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս կառուցել այդպիսի զենք։ Բարբիկենին հաջողվում է այդ գաղափարի շուրջ ներգրավել ամբողջ աշխարհը և հավաքել մոտ հինգ ու կես միլիոն դոլլար՝ այդ լայնածավալ նախագծի համար, որի հովանավորներ են հանդես գալիս աշխարհի բազմաթիվ երկրներներ, այդ թվում նաև ԱՄՆ-ն։ Հսկա հրանոթ «Կոլումբիադայի» նախագծումը սկսված է։ Քանզի ձուլել այդպիսի հրանոթի փողը հնարավոր չէր ենթադրել, հեղինակները որոշեցին նրա փոխարեն օգտագործել 900 ֆունտ (274 մետր) խորությամբ հորատանցք հողի մեջ, որի պատերը պատրաստված կլինեն 60 ֆունտ (18.3 մետր) տրամագծով չուգունից։ Արկին երկրորդ տիեզերական արագություն պետք է տա 400 հազար ֆունտ (180 տոննա) ընդհանուր քաշով պիրոքսիլոնի լիցքը։
Նախագծի իրականացման հաջողության մասին կասկածանքներ է հայտնում կապիտան Նիկոլը՝ Ֆիլադելֆիայից, որը զրահապատ թիթեղների մասնագետ է։ Նրանք գրազ են գալիս 15 հազար դոլլարի վրա՝ արկի հաջող թռիչքի վրա։ Հրանոթի կրակոցի համար հարմար վայր է ընտրվում Ֆլորիդան, որը մոտ է գտնվում հասարակածին։
Հանկարծ հեռագիր է ստացվում Փարիզից, որը փոխում է նախագծողների պլանները։ Հեռագիրը Միշել Արդանից էր։ Հեռագրում նա առաջարկում է արկի կլոր, գլանաձև գլխիկը փոխարինել կոնուսաձև գլխիկով և պատրպաստակամություն է հայտնում որպես ուղևոր արկով թռչել դեպի Լուսին։ Միաժամանակ նա հայտնում է, որ շոգենավով նա ժամանում է Ֆլորիդա։ Շուտով Արդանը ժամանում է։ «Հրանոթային ակումբ»-ում Արդանին դիմավորելու ժամանակ հայտնվում է կապիտան Նիկոլը և Բարբիկենին մենամարտի է հրավիրում։ Արդանը դիմավորում է նրանց անտառում, որտեղ պայմանմվորվել էին հանդիպել մենամարտողները և առաջարկում է երկուսին էլ մասնակից դառնալ դեպի Լուսին ուղևորությանը։ Նրանք համաձայնության են գալիս և սկսում են արկի ձևափոխման աշխատանքները՝ երեք ուղևորի համար։
Նախապատրաստական աշխատանքները բարեհաջող ավարտ են ունենում և արկը պատրաստ է թռչել դեպի Լուսին։ Կրակոցը իրականացվում նախատեսված ժամանակին և երեք լուսնագնացները ճանապարհ են ընկնում դեպի Լուսին։ Ահա նրանց անունները.
- Կապիտան Նիկոլ - ամերիկացի
- Իմպի Բարբիկեն - ամերիկացի
- Միշել Արդան - ֆրանսիացի
Սակայն Երկրի վրա խուճապի մեջ են, քանի որ ամպամածության պատճառով չեն կարողանում պարզել արկի գտնվելու վայրը։ Բայց մի քանի օր անց նրանք պարզում են, որ արկը նպատակին չի հասել այն դարձել է Լուսնի արբանյակներից մեկը։
Բովանդակություն
խմբագրելՎեպը բաժանված է քսանութ գլուխների։
- Գլուխ առաջին. «Հրանոթային ակումբ»։
- Գլուխ երկրորդ. Նախագահ Բարբիկենի հաղորդումը։
- Գլուխ երրորդ. Ազդեցություն, որ թողեց Բարբիկենի հաղորդումը։
- Գլուխ չորրորդ. Քեմբրիջի աստղադիտարանի պատասխանը։
- Գլուխ հինգերորդ. Պատմություն Լուսնի մասին։
- Գլուխ վեցերորդ. Այն մասին, թե ինչ հնարավոր չէ չիմանալ և այն մասին, որին այլևս անթույլատրելի է հավատալ Միացյալ Նահանգներում։
- Գլուխ յոթերորդ. Ձոն արկին։
- Գլուխ ութերորդ. Հրանոթի պատմությունը։
- Գլուխ իններորդ. Վառոդի մասին հարցը։
- Գլուխ տասներորդ. Մեկ չկամեցող քսանհինգ միլիոն ընկերների մեջ։
- Գլուխ տասնմեկերորդ. Ֆլորիդա և Տեխաս։
- Գլուխ տասներկուերորդ. Urbi et Orbi (Աշխարհին և քաղաքին)։
- Գլուխ տասներեքերորդ. Սթոնզհիլլ։
- Գլուխ տասնչորսերորդ. Բահ և ուրագ։
- Գլուխ տասհինգերորդ. Ձուլման տոնը։
- Գլուխ տասնվեցերորդ. Կոլունբիադա։
- Գլուխ տասնյոթերորդ. Հեռագիր։
- Գլուխ տասնութերորդ. «Ատլանտի» ուղևորը։
- Գլուխ տասնիններորդ. Ցույց։
- Գլուխ քսաներորդ. Հարձակում և պաշտպանություն։
- Գլուխ քսանմեկերորդ. Ինչպես է ֆրանսիացին կարգավորում գործերը։
- Գլուխ քսաներկուերորդ. Միացյալ Նահանգների նոր քաղաքացին։
- Գլուխ քսաներեքերորդ. Վագոն արկը։
- Գլուխ քսանչորսերորդ. Աստղադիտակը Քարքարոտ լեռներում։
- Գլուխ քսանհինգերորդ. Վերջին նախապատրաստությունները։
- Գլուխ քսանվեցերորդ. Կրակոց։
- Գլուխ քսանյոթերորդ. Ամպամած եղանակ։
- Գլուխ քսանութերորդ. Նոր լուսատու։
Կերպարներ
խմբագրել- Իմպի Բարբիկեն - հյուսիսամերիկացի, «Հրանոթային ակումբ»-ի նախագահը, դեպի Լուսին թռչող արկի ստեղծողը
- Կապիտան Նիկոլ - գիտնական, ծնունդով Ֆիլադելֆիայից, զրահապատ թիթեղների մասնագետ, Բարբիկենի հակառակորդը
- Միշել Արդան - ֆրանսիացի հետազոտող
- Մաստոն - «Հրանոթային ակումբ»-ի քարտուղար, ինժեներ
Քննադատություն
խմբագրել- Չնայած այն բանին, որ Վեռնի գրքի համար հաշվարկները կատարել է հայտնի ֆրանսիացի մաթեմատիկոս Անրի Գարսէն[2] XXI դարում վեպի տեխնիկական կողմը նայվում է քիչ ճշմարտանման։
- Առաջին հերթին, հրանոթի կրակոցի ժամանակ սկզբնական արագացումը հարյուրերորդական վայրկյանի ընթացքում կոչնչացներ արկի մեջի մարդկանց, չնայած հեղինակի կողմից նախատեսված ջրային կլանիչների (ռուս.՝ амортизатор) և մեծ հավանականությամբ, կոչնչացներ կամ կխեղաթյուրեր հենց արկին։
- Նմանապես, կոչնչացներ նաև մարդկանց և Լուսնի վրա նախատեսված վայրէջքի ժամանակ հարվածի ուժը, որը իրենից ներկայացնում է Լուսնի մակերեսի վրա արկի ազատ անկում՝ տիեզերական արագությամբ, չնայած այն բանին, որ ազատ անկման արագացումը Լուսնի վրա վեց անգամ փոքր է, քան Երկրի վրա։
- Մեկնարկի ժամանակ ուղևորները զգում են հարվածը, բայց չեն լսում հսկա հրանոթի կրակոցի ձայնը և թռիչքը իրականանում է լռության մեջ։ Մտորումների արդյունքում նրանք գալիս են այն եզրակացության, որ քանի որ արկը շարժվում էր գերձայնային արագությամբ, ապա նրանք չէին կարող լսել կրակոցի ձայնը։ Իրականում կրակոցի ձայնը առաջին հերթին պետք է տարածվեր արկի կաղապարի մեջ և ձայնը կլիներ այնքան ուժեղ, որ եթե նույնիսկ ուղևորները դիմանային արագացման ճնշմանը ապա կրակոցի ձայնից նրանք հավերժ կխլանային։
- Չնայած այն բանին որ մեկնարկի ուժը բոլոր ուղևորներին նետում է դեպի հատակ, շներից մեկը հարվածում է առաստաղին, որտեղ այնուհետև նրան գտնում են ուղևորները։ Իրականում, եթե նույնիսկ արկը չոչնչանար մեկնարկի ժամանակ, ուղևորները ծեփված կլինեին հատակին բարակ շերտով և առաստաղին դժվար թե ինչ-որ բան կպներ։
- Չնայած միակ եղանակը մեկնարկի ժամանակ ծանրաբեռնվեծությունը իջեցնելու դա հատակին, անկողնուն կամ աթոռին ամրացված լինելն է, ուղևորները և շները հանգիստ նստած կամ կանգնած սպասում են մեկնարկին։
- Պիրոքսիլինը, որը ընտրվել է հեղինակի կողմից որպես հրանոթի լիցք, ժամանակակից գիտնականների գնահատմամբ, չի կարող արկին տալ սկզբնական արագություն 4 կմ/վ-ից ավել, երբ Երկրի ձգողականությունը հաղթահարելու համար հարկավոր է հասնել 12 կմ/վ արագության։
- Դեպի Լուսին թռչելու ժամանակ հերոսները իրենց հետ վերցնում են թթվածնի, ջրի և պարենի պաշար ընդամենը մի քանի օրվա համար, միամտորեն հույս ունենալով, որ Լուսնի վրա բարեհաջող վայրէջքից հետո նրանք կգտնեն կյանքի համար բարենպաստ միջավայր և սննդի ու ջրի պաշարներ։
- Ինչպես նկատում է հենց հեղինակը, կրակոցի միջոցով թռիչքը հանդիսանում է միակողմանի և միակ հույսը, որ հերոսները բարեհաջող կվերադառնան Երկիր դա Լուսնի վրա տեխնիկապես զարգացած քաղաքակրթության հայտնաբերումն է, որը թույլ կտա նրանց վերադառնալ։
- Ուղևորները ազատվում են շան դիակից այն բացված պատուհանից դուրս նետելով։ Իրականում այդ արարքը մահացու կլիներ նրանց համար, քանի որ այն ամենը, ինչը գտնվում էր արկի ներսում, կձգվեր դեպի բաց տիեզերական տարածություն։
Էկրանավորում
խմբագրել- Ճանապարհորդություն դեպի Լուսին (1902 թվական)
- Երկրից դեպի Լուսին (1958 թվական)
- Ճանապարհորդություն 3։ Երկրից Լուսնի վրա ( 2014 թվական)
Նկարազարդումներ հրատարակությունից
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Las ilustraciones originales. Արխիվացված 2014-12-26 Wayback Machine
- Texto español en E-book.
- Sobre la novela en "Viaje al centro del Verne desconocido".
- Texto completo en francés en la biblioteca de l'Association des bibliophiles universels (ABU)
- Texto completo en francés en el sitio Gallica, el fondo digital de la Biblioteca Nacional de Francia.
- Texto francés en Ebook.
- "La astronomía de Julio Verne"։ sobre astronomía y cuestiones científicas y técnicas en "De la Tierra a la Luna" y "Alrededor de la Luna". En francés.
- Ficha Արխիվացված 2012-02-04 Wayback Machine del cortometraje de Georges Méliès de 1902.
- Cortometraje de Segundo de Chomón de 1908, con su ficha. Արխիվացված 2011-12-11 Wayback Machine
- Ficha de la película de Byron Haskin de 1958. Արխիվացված 2011-12-11 Wayback Machine
- Ficha de la película de Byron Haskin de 1958. En inglés.
- Ficha en español. Արխիվացված 2010-09-21 Wayback Machine
- Ficha de la película de Don Sharp de 1967. Արխիվացված 2011-12-11 Wayback Machine
- Ficha del telefilme de animación de Richard Slapczynski de 1979. Արխիվացված 2012-02-04 Wayback Machine
- Ficha del telefilme de animación de Richard Slapczynski de 1979 . En inglés.
- Ficha en español.(չաշխատող հղում)
- (francés) De la Terre à la Lune, versión audio 20px
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ с учетом того что орудие в романе должно было стрелять вертикально вверх правильнее было бы ее назвать мортирой
- ↑ «Жюль Верн, Часто задаваемые вопросы», Ариэль Перес, Гарм де Врие и Джан-Мишель Марго Արխիվացված 2014-12-19 Wayback Machine (Ստուգված է 7 ապրիլի 2010)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկրից դեպի Լուսին» հոդվածին։ |