Անանուն ընտանիք
«Անանուն ընտանիքը» (ֆր.՝ Famille-sans-nom), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Գրվել է 1889 թվականին։ Գրքում իր արտացոլումն է գտել 1867 թվականին եղբոր հետ Ամերիկա կատարած ճանապարհորդությունից հեղինակի ստացած տպավորությունները։
Անանուն ընտանիք ֆր.՝ Famille-Sans-Nom | |
---|---|
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմական գեղարվեստական գրականություն և արկածային |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1889 թ. |
Շարք | Անսովոր ճանապարհորդություններ |
Նախորդ | Երկու տարի արձակուրդ |
Հաջորդ | Տակն ի վեր |
Նկարազարդող | Ժորժ Տիեր-Բոգնե |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակիչ | Պիեր-Ժուլ Հետցել |
Հրատարակման տարեթիվ | 1889 թ. |
Family Without a Name Վիքիպահեստում |
Հրատարակություն
խմբագրելՎեպի առաջին հրատարակությունը տեղի է ունեցել 1889 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը Էտցելի «Magasin d’Éducation et de Récréation» ամսագրում։ Առանձին հրատարակությամբ վեպը առաջին անգամ լույս է տեսել երկու գրքով՝ առաջինը 1889 թվականի մայիսի 20-ին, իսկ երկրորդը՝ նոյեմբերի 14-ին։
1889 թվականի նոյեմբերի 18-ին լույս է տեսել վեպի պատկերազարդ հրատարակությունը (Ժորժ Տիրե Բոնյեի 82 նկարազարդումներով, գունավոր քարտեզ), դա «Անսովոր ճանապարհորդություններ»-ի քսանհինգերորդ «երկակի» հատորն էր։
Ռուսերեն թարգմանությամբ լույս է տեսել Մոսկվայում՝ 1890 թվականին, «Աշխարհի շուրջ» ամսագրի հավելվածում[1]։
Սյուժե
խմբագրելՎեպի գործողությունները տեղի են ունենում Կանադայում՝ բրիտանական կառավարության դեմ ֆրանսիացի վերաբնակյալների 1837 թվականին տեղի ունեցած ապստամբության ժամանակ։
Բովանդակություն
խմբագրելԳիրքը բաժանված է երկու մասի և քսանյոթ գլուխների[2]։
Մաս առաջին
խմբագրել- Գլուխ առաջին. Մի քանի փաստեր, մի քանի ամսաթիվ։
- Գլուխ երկրորդ. Տասներկու տարի առաջ։
- Գլուխ երրորդ. Նոտարիուս Հուրոն
- Գլուխ չորրորդ. «Մոնկալմ» առանձնատունը։
- Գլուխ հինգերորդ. Անծանոթը։
- Գլուխ վեցերորդ. Սուրբ Լավրենտիի գետը։
- Գլուխ յոթերորդ. Կվեբեկից մինչ Մոնրեալ։
- Գլուխ ութերորդ. Տարեդարձ։
- Գլուխ իններորդ. «Փակված տուն»։
- Գլուխ տասներորդ. «Շիպոգան» ագարակը։
- Գլուխ տասնմեկերորդ. Վերջին սագամորը։
- Գլուխ տասներկուերորդ. Խնջույք։
- Գլուխ տասներեքերորդ. Հրացանային կրակոցներ աղանդերին։
Մաս երկրորոդ
խմբագրել- Գլուխ առաջին. Առաջին գոտեմարտը։
- Գլուխ երկրորդ. Սեն Դենի և Սեա Շարլ։
- Գլուխ երրորդ. Դե Վոդրելը «Փակված տանը»։
- Գլուխ չորրորդ. Հաջորդ ութ օրը։
- Գլուխ հինգերորդ. Խուզարկություններ։
- Գլուխ վեցերորդ. Մետր Նիկը Վալգատտեում։
- Գլուխ յոթերորդ. Ֆրոնտենակ ամրոցը։
- Գլուխ ութերորդ. Ջոանը և Ժանը։
- Գլուխ իններորդ. Նեյվի կղզին։
- Գլուխ տասներորդ. Բրիջետա Մորգազ։
- Գլուխ տասնմեկերորդ. Քավություն։
- Գլուխ տասներկուերորդ. Վերջին օրերը։
- Գլուխ տասներեքերորդ. Դեկտեմբերի լույս 20-ի գիշերը։
- Գլուխ տասնչորսերորդ. Ապստամբության վերջին փուլը։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Վեպի գրմանը նախորդեց ֆրանկո-անգլիական հակասությունների նոր պոռթկում՝ գաղութներում հակամարտությունների պատճառով, ինչպես նաև Ֆրանսիային օգնելու Անգլիայի չկամեցողությամբ՝ ֆրանկո-գերմանական պատերազմի վտանգի պայմաններում։
Աղբյուրներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Жюль Верн «Семья без имени»».
- ↑ «Безымянное семейство, Жюль Верн — читать онлайн». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անանուն ընտանիք» հոդվածին։ |