Դանիել Դեֆո
Դանիել Դեֆո (անգլ.՝ Daniel Defoe, մոտ սեպտեմբերի 13, 1660[1][2][3][…], ապրիլի 3, 1660[4] կամ սեպտեմբերի 30, 1660[5], Կրիպլգեյթ, Լոնդոն, Անգլիա[1][6] և Լոնդոն, Անգլիայի թագավորություն - ապրիլի 24, 1731[1][7][8][…] կամ 1731[9], Մուրֆիլդս, Լոնդոն, Անգլիա[1]), անգլիացի նշանավոր արձակագիր։ Հանրահայտ «Ռոբինզոն Կրուզո» վեպի հեղինակը։
Դանիել Դեֆո անգլ.՝ Daniel Defoe | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | անգլ.՝ Daniel Foe |
Ծնվել է | մոտ սեպտեմբերի 13, 1660[1][2][3][…], ապրիլի 3, 1660[4] կամ սեպտեմբերի 30, 1660[5] |
Ծննդավայր | Կրիպլգեյթ, Լոնդոն, Անգլիա[1][6] կամ Լոնդոն, Անգլիայի թագավորություն |
Վախճանվել է | ապրիլի 24, 1731[1][7][8][…] կամ 1731[9] |
Վախճանի վայր | Մուրֆիլդս, Լոնդոն, Անգլիա[1] |
Գերեզման | Bunhill Fields Burial Ground[10] |
Մասնագիտություն | լրագրող, վիպասան, արձակագիր, մանկագիր, իմիջմեյքեր, գրող, գործարար, հրապարակախոս, բանաստեղծ և հրատարակիչ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ուշագրավ աշխատանքներ | Ռոբինզոն Կրուզո, Մոլ Ֆլենդերս և Ժանտախտի տարվա օրագիր |
Ամուսին | Mary Tuffley?[10] |
Զավակներ | Benjamin Norton Defoe?[8] և Sofia Defoe?[8] |
Դանիել Դեֆո Վիքիդարանում | |
![]() |
Կենսագրություն խմբագրել
Դանիել Դեֆոն ծնվել է 1660 թ. Լոնդոնում՝ մսավաճառի ընտանիքում։ Նրա նախնիները բողոքականներ էին, որոնք 16-րդ դարում, Կրոնական պատերազմների ժամանակ, Կաթոլիկ Եկեղեցու հարուցած հալածանքների պատճառով Ֆլանդրիայից գաղթել էին Մեծ Բրիտանիա։ Գրողի բուն ազգանունը Ֆո էր, որին նա ավելացրել է «դե» մասնիկը։
Դեֆոյի հայրը լինելով խստակենցաղ մաքրակրոն՝ իր որդու ապագան տեսնում էր հոգևորականի կոչման մեջ։ Ապագա գրողը հոր ուղղորդմամբ ընդունվում է Նյուինգտոնյան ճեմարան, որտեղ ուսումնասիրում է լատիներեն, հունարեն լեզուներ և դասական գրականություն։ Սակայն Դանիել Դեֆոն իր ապագան չտեսավ եկեղեցական ասպարեզում և սկսեց զբաղվել առևտրով։ Նա առևտրական ճանապարհորդություններ է կատարում Իսպանիա, Պորտուգալիա, Ֆրանսիա և Եվրոպական այլ երկրներ։ Նա այս ճանապարհորդություններն օգտագործում է Եվրոպական երկրների կեցաղային առանձնահատկություններն ուսումնասիրելու, ինչպես նաև իսպաներեն, ֆրանսերեն և այլ արդի լեզուներ սովորելու համար։
Դանիել Դեֆոն նաև ակտիվ մասնակցում էր երկրի քաղաքական կյանքին։ Նա մասնակցել է Հակոբ II- ի դեմ դուքս Մոնմութի ապստամբությանը, որը ճնշվել է 1685 թ. հուլիսի 6-ին Սեջմուրի ճակատամարտում ապստամբների պարտությունից հետո։ Իսկ «Փառապանծ հեղափոխության» ժամանակ Դեֆոն լոնդոնցի այն առևտրականների մեջ էր, որոնք մայրաքաղաքում հանդիսավոր դիմավորեցին նոր թագավոր Վիլհելմ III Օրանցուն[11]։
Համառոտ մատենագիտություն խմբագրել
- 1719 - «Ռոբինզոն Կրուզո», (թարգմանված է հայերեն)
- 1719 - «Ռոբինզոն Կրուզոյի հետագա արկածները», (թարգմանված է հայերեն)
- 1722 - «Ժանտախտային տարվա օրագիրը»
- 1722 - «Մոլլ Ֆլենդերս», (թարգմանված է հայերեն)
- 1724 - «Ծովահենության ընդհանուր պատմություն»
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Кагарлицкий Ю. И. Дефо // Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 2.
- ↑ 2,0 2,1 Daniel Defoe
- ↑ 3,0 3,1 Daniel Defoe (նիդերլ.) — 1999.
- ↑ 4,0 4,1 BeWeB
- ↑ 5,0 5,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 http://web.archive.org/web/20170402195533/http://jeugdliteratuur.org:80/auteurs/daniel-defoe
- ↑ 7,0 7,1 7,2 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Lundy D. R. The Peerage
- ↑ 9,0 9,1 9,2 Library of the World's Best Literature / C. D. Warner — 1897.
- ↑ 10,0 10,1 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ Ս. Դ. Արտամոնով (1986)։ XVII-XVIII դդ. արտասահմանյան գրականության պատմություն։ Երևանի համալսարանի հրատարակչություն։ էջ 301-302
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 367)։ |