Միսիս Բրանիկան
Միսիս Բրանիկան (ֆր.՝ Mistress Branican), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային և սիրային վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Վեպը գրվել է 1891 թվականին։ Վեպի առաջին հրատարակությունը կայացել է Պիեռ Ժյուլ Էտցելի «Magasin d'éducation et de récréation» ամսագրում 1891 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ը։ Գրքային հրատարակությունը լույս է տեսել երկու հատորով։ Առաջին հատորը լույս է տեսել 1891 թվականի օգոստոսի 3-ին, իսկ երկրորդ հատորը՝ նույն թվականի նոյեմբերի 9-ին։ Հրատարակության նկարազարդումները կատարվել են Լեոն Բենետի կողմից։
Միսիս Բրանիկան ֆր.՝ Mistress Branican | |
---|---|
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ճանապարհորդական վեպ, վեպ-թերթոն և արկածային |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Կերպար(ներ) | Dolly Branican? |
Շարք | Անսովոր ճանապարհորդություններ |
Նախորդ | Կասկաբել Կեսար |
Հաջորդ | Ամրոցը Կարպատներում |
Նկարազարդող | Լեոն Բենետ |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակիչ | Պիեր-Ժուլ Հետցել |
Հրատարակման տարեթիվ | 1891 |
OCLC | 8333020 |
Mistress Branican Վիքիպահեստում |
Սյուժե
խմբագրել1875 թվականի մարտին, Կալիֆոռնիայի Սան Դիեգո նավահանգստից նավարկության է դուրս գալիս «Ֆրանկլին» առագաստանավը՝ քսանիննամյա նավապետ Ջոն Բրանիկանի հրամանատարությամբ։ Առագաստանավի նպատակը Հնդկաստանի Կալկաթա քաղաքն է, սակայն անցնում է մի քանի ամիս, բայց նավից և անձնակազմից ոչ մի լուր չկա։ Բոլորը նրանց համարում են մահացած։ Միայն նավապետի երիտասարդ կինը՝ քսանամյա Դոլլի Բրանիկանը չի հավատում այդ ամենին։
Նա երիտասարդ տարիքում ծանր կորուստ է կրել։ Նրա մանկահասակ որդին՝ Ուայթը, նավակով լողալու ժամանակ վնասվածքներ է ստացել և մահացել։ Դոլլին հոգեկան ծանր ապրումների մեջ է։ «Ֆրանկլին» նավի տերը՝ Ուիլյամ Էնդրյուն, նրան տեղավորում է կլինիկայում։ Դրան գումարվում է, նաև, Դոլլիի ազգական Լեն Բյուրկերը։ Վերջինիս համար դա լավ հնարավորություն է տիրանալ Դոլլիի ազգական, Վայոմինգի հարուստ անասնապահի կարողությանը, որը վերջինս կտակելու է Դոլլիին։ Բյուրկերը նրան մեկուսացնում է կլինիկայում։ Սակայն Լեն Բյուրկերը կասկածվում է մի շարք կասկածելի գործարքների մեջ և ստիպված է լինում լքել Միացյալ Նահանգների տարածքը։
Անցնում է երեք տարի։ Դոլլիի առողջությունը աստիճանաբար բարելավվում է, և նա հասկանում է, որ կորցրել է ոչ միայն որդուն, այլ նաև ամուսնուն։ Սակայն նա չի հանձնվում։ Այդ ժամանակահատվածում մահանում է նրա հարուստ ազգականը՝ Դոլլիին թողնելով իր ամբողջ հսկա կարողությունը։ Այդ գումարով Դոլլին բացում է «Ուայթի տուն» հաստատությունը, որտեղ հոգ է տարվում որբ երեխաների մասին։ Նա կահավորում է «Դոլլիի Հույս» նավը և այն նավապետ Էլլիսի հրամանատարությամբ ուղևորվում է Ջոնի և նրա նավի որոնումներին։
Արշավանքներից մեկի ժամանակ լուր է ստացվում, որ «Ֆրանկլին» առագաստանավը նավաբեկության է ենթարկվել Խաղաղ օվկիանոսում և միայն Ջոն Բրանիկանը և Հարրի Ֆալտոնին է հաջողվել ողջ մնալ և փրկվել, որոնք էլ հասել են Ավստրալիայի ափերին և գերի ընկել տեղացի վայրենի ցեղերի մոտ։ Ֆելտոնին հաջողվել է փախչել և տեղեկություններ հաղորդել Ջոն Բրանիկանի մասին, որը մինչ այժմ գերի է և նրա կյանքի համար փրկագին է պահանջվում։ Միսիս Բրանիկանը որոշում է ուղևորվել Ավստրալիա։
Արշավախմբին միանում է Գոդֆրին, որը դաստիարակվել է Սան Դիեգոյի հաստատությունում և որդիական զգացմունքներ է տածում միսիի Բրանիկանի հանդեպ։ Արշավախմբին միանալու ցանկություն են հայտնում նաև Լեն Բրյուկերը և նրա կինը, որոնք ցանկանում են ավարտին հասցնել իրենց մտադրությունը։
Ավստրալիայում նրանք բազմաթիվ փորձությունների են հանդիպում՝ անցնելով ավազուտների միջով, հանդիպելով բազմաթիվ գիշատիչ կենդանիների և վայրենի ցեղերի։ Բրյուկերը ցանկանում է սպանել Բրանիկանին, սակայն բացահայտվում է Գոդֆրիի կողմից և ստիպված է լինում իր կյանքը փրկել ավստրալիական ավազուտներում։
Վերջապես Բրանիկանների ընտանիքը միավորվում է և Դոլլի Բրանիկանը փրկում է ամուսնուն։ Նրանք Ջեյնից իմանում են, որ Գոդֆրին նրանց որդին է, որը ծնվել է Դոլլիի հոգեբուժական կլինիկայում գտնվելու ժամանակ և նրա հետքերը կորել էին։
Բովանդակություն
խմբագրելՎեպը բաղկացած է երկու մասերից և երեսուներեք գլուխներից[1]։
Մաս առաջին
խմբագրել- Գլուխ առաջին. «Ֆրանկլին»
- Գլուխ երկրորդ. Ընտանեկան վիճակ
- Գլուխ երրորդ. Հաուզ պողոտան
- Գլուխ չորրորդ. «Բաունդարիի» վրա
- Գլուխ հինգերորդ. Երեք ամիս
- Գլուխ վեցերորդ. Ծանր տարվա ավարտը
- Գլուխ յոթերորդ. Տարբեր պատահականություններ
- Գլուխ ութերորդ. Ծանրացուցիչ իրավիճակ
- Գլուխ իններորդ. Ճշմարտության բացահայտում
- Գլուխ տասներորդ. Հավաքներ
- Գլուխ տասնմեկերորդ. Առաջին նավարկությունը Մալայան ծովում
- Գլուխ տասներկուերորդ. Եվս մեկ տարի
- Գլուխ տասներեքերորդ. Նավարկություն Թիմորյան ծովում
- Գլուխ տասնչորսերորդ. Բրաուս կղզին
- Գլուխ տասնհինգերորդ. Կենդանի գտածո
- Գլուխ տասնվեցերորդ. Հարրի Ֆելտոն
- Գլուխ տասնյոթերորդ. «Այո»-ի և «Ոչ»-ի միջև
Մաս երկրորդ
խմբագրել- Գլուխ առաջին. Նավարկության ընթացքում
- Գլուխ երկրորդ. Գոդֆրի
- Գլուխ երրորդ. Պատմական գլխարկ
- Գլուխ չորրորդ. Գնացք դեպի Ադելաիդա
- Գլուխ հինգերորդ. Հարավային Ավստրալիայի միջով
- Գլուխ վեցերորդ. Անսպասելի հանդիպում
- Գլուխ յոթերորդ. Դեպի հյուսիս
- Գլուխ ութերորդ. Ալիս Սպրինգլս կայանի մյուս կողմը
- Գլուխ իններորդ. Միսիս Բրանիկանի օրագիրը
- Գլուխ տասներորդ. Եվս մի քանի թերթ Դոլլիի օրագրից
- Գլուխ տասնմեկերորդ. Դժբախտությունը և նրա նախադրյալները
- Գլուխ տասներկուերորդ. Վերջին ճիգերը
- Գլուխ տասներեքերորդ. Ինդասների մոտ
- Գլուխ տասնչորսերորդ. Բյորկերի գաղափարը
- Գլուխ տասնհինգերորդ. Վերջին հանգրվան
- Գլուխ տասնվեցերորդ. Եզրափակում
Կերպարներ
խմբագրել- Դորոտի Դոլլի Բրանիկան - վեպի գլխավոր հերոսուհին, որը ուղևորվում է փնտրելու ամուսնուն և 14 տարի անց գտնում է նրան
- Ջոն Բրանիկան - Դոլլիի ամուսինը, «Ֆրանկլին» առագաստանավի նավապետ
- Ուայտ - նրանց որդին, որի անունով է կոչվում Սան Դիեգոյի հաստատությունը
- Լեն Բյուրկեր - Դոլլի Բրանիկանի ազգականը, որը ցանկանում է տիրանալ նրա կարողությանը
- Ջեյն Բյուրկեր - Լենի կինը, որը հավատարիմ է ամուսնուն
- Ուիլյամ Էնդրյու - «Ֆրանկլին» առագաստանավի տերը, օգնում է Դոլլիին
- Գոդֆրի - 14 տարեկան, յունգա, դաստիարակվել է Դոլլիի մանկատանը
- Զակ Ֆրեն - Դոլլիի նավաստիներից, հավատում է Ջոնի կենդանի լինելուն
- Թոմ Մարիքս - արշավախմբի ղեկավար
- Հարրի Ֆելտոն - Ջոն Բրանիկանի ընկերը
- Բրումլի - բժիշկ, որը բուժում էր Դոլլիին
Սկզբնաղբյուր
խմբագրելՍկզբնապես վեպի անվանումը պետք է լիներ «Լեդի Ֆրանկլին»։ Հեղինակն այն ցանկանում էր նվիրել բոլոր կանանց։ Մասնավորապես, բրիտանացի հետախույզ Ջոն Ֆրանկլինի կնոջը, որն իր կյանքը նվիրեց ամուսնու հետ Հյուսիսային բևեռի հետազոտմանը։ Լեդի Ֆրանկլինը օգտագործեց իր ամբողջ կարողությունը՝ նպատակին հասնելու համար, սակայն անարդյունք։
Լրացուցիչ մեկնաբանություններ
խմբագրել- Այս վեպում ևս, ինչպես և «Նավապետ Գրանտի որդիները» վեպում, հետազոտվում է Ավստրալիան։ Տարբերությունն այն է, որ «Նավապետ Գրանտի որդիները»-ը վեպում հերոսները անցնում են Ավստրալիայով արևմուտքից դեպի արևելք, իսկ Բրանիկանը՝ հարավից դեպի հյուսիս։
- Բացի այդ, վեպում նկարագրվում են Խաղաղ օվկիանոսի բազմաթիվ կղզիներ։
Նկարազարդումներ գրքից
խմբագրելԱղբյուրներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միսիս Բրանիկան» հոդվածին։ |