Ճանապարհ դեպի Ֆրանսիա
«Ճանապարհ դեպի Ֆրանսիա» (ֆր.՝ Le Chemin de France), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Գրվել է 1887 թվականին։
Ճանապարհ դեպի Ֆրանսիա ֆր.՝ Le Chemin de France | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | արկածային |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1887 |
Շարք | Անսովոր ճանապարհորդություններ |
Նախորդ | Հյուսիսը Հարավի դեմ |
Հաջորդ | Երկու տարի արձակուրդ |
Նկարազարդող | Ժորժ Ռու |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Պիեր-Ժուլ Հետցել |
Հրատարակված է | Le Temps |
Հրատարակման տարեթիվ | 1887 |
![]() |
Հրատարակություն խմբագրել
Վեպի առաջին հրատարակությունը կայացել է Le Temps թերթում՝ 1887 թվականի օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 30-ը։ Առաջին գրքային հրատարակությունը, որի մեջ մտել է նաև «Ժիլ Բրալթար» պատմվածքը, լույս է տեսել 1887 թվականի հոկտեմբերի 3-ին։
Այդ պատմվածքը և վեպը, նույնպես, կազմել են պատկերազարդ հրատարակություն (վեպի 37 նկարազարդումները արվել են Ժորժ Ռուի կողմից), որը լույս է ընծայվել 1887 թվականի նոյեմբերի 17-ին։ Նրանք՝ «Հատակն ի վեր» վեպի հետ միասին, կազմել են «Անսովոր ճանապարհորդություններ»-ի քսանչորսերորդ «երկակի» հատորը, որը հրատարակվել է 1889 թվականի նոյեմբերի 18-ին (նրա որոշ նկարազարդումներ արդեն եղել են գունավոր)[1]։
Բովանդակություն խմբագրել
Գիրքը բաժանված է քսանհինգ գլուխների[2]։
Սյուժե խմբագրել
1792 թվական։ Ֆրանսիայի և Գերմանիայի միջև պատերազմ է հասունանում։ Թագավորական Պիկարդինյան գնդի կրտսեր սպա Նատալիս Դեպյերը արձակուրդ է վերցնում և ուղևորվում Գերմանիա՝ Բելցինգեն փոքրիկ քաղաքը, որտեղ ապրում նրա քույրը և որին նա պետք է տեղափոխի Ֆրանսիա՝ մինչ ռազմական գործողությունների սկիզբը։
Աղբյուրներ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Жюль Верн «Возвращение на родину»»
- ↑ «Дорога во Францию, Жюль Верн — читать онлайн»։ Արխիվացված օրիգինալից 2013-05-22-ին։ Վերցված է 2014-11-09
Ճանապարհ դեպի Ֆրանսիա Վիքիպահեստում |