Ռոբուր նվաճողը
«Ռոբուր–Նվաճողը» (ֆր.՝ Robur le Conquérant), ֆրանսիցի գրող Ժյուլ Վեռնի գիտա–ֆանտաստիկ վեպը։ Առաջին անգամ հրատարակվել է 1886 թվականին։
Ռոբուր նվաճողը ֆր.՝ Robur le Conquérant | |
---|---|
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | գիտական ֆանտաստիկա |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Նկարագրում է | Նյու Յորք և Փարիզ |
Շարք | Անսովոր ճանապարհորդություններ և Robur?[1] |
Նախորդ | Մաթիաս Շանդոր |
Հաջորդ | Վիճակախաղի տոմս № 9672 |
Նկարազարդող | Լեոն Բենետ |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակիչ | Պիեր-Ժուլ Հետցել |
Հրատարակման տարեթիվ | 1886 |
Robur the Conqueror Վիքիպահեստում |
Սյուժե
խմբագրելՄի անգամ Երկրի բոլոր բարձրություններում և դժվարամատցելի վայրերում (լեռնային բարձունքներում և բարձրահարկ շենքերի գագաթներին) հայտնվում են տարօրինակ դրոշներ։ Ոչ մեկը չի կարողանում հասկանալ, թե ում դրոշակներն են դրանք և ինչպես են այնտեղ հասցրել։ Պարզվում է, որ հանճարեղ հայտնագործող Ռոբուրը գաղտնի կառուցել է օդից ծանր թռչող սարք, որը նման է ուղղաթիռի։ Դրոշակների տեղադրումով նա հայտարարում է «օդային տարածքի նվաճման» սկզբի մասին։
Օդագնացների (օդապարիկով զբոսնել սիրողներ) ամերիկյան ընկերությունը հերքում է Ռոբուրի սարքի գոյությունը, չի հավատում նման ավիացիայի հեռանկարներին։ Այդ ժամանակ Ռոբուրը իր «Ալբատրոս» սարքով առևանգում է ընկերության մի քանի անդամների և նրանց հետ միասին կատարում է շուրջերկրյա ճանապարհորդություն։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- XIX դարի երկրորդ կեսի (երբ գրվել է վեպը) տեխնոլոգիաների համաձայն «Ալբատրոս»–ը իրոք արտառոց երևույթ էր։
- Որոշ գրականագետներ և ուֆոլոգներ համարում են, որ վեպի գրման և հրատարակման պահը համընկնում է ԱՄՆ–ում և որոշ չափով Մեծ Բրիտանիայում տարօրինակ դիրիժաբլների դիտարկումների ալիքի հետ (վեպը անգլերեն լեզվով հրատարակվել է 1887 թվականին)։ Բացառված չէ, որ որոշ հաղորդագրություններ հայտնվել են եղած փաստերի հիման վրա՝ հիմնվելով վեպին։
- Ռոբուրի օդային նավի գաղափարը Ժյուլ Վեռնը վերցրել է մի ֆրանսիացի ավիակոնստրուկտորի փորձից, որը մի խորհրդակցության ժամանակ, գիտնականների առջև, սկզբից բաց թողեց օդապարիկ, հետո՝ թռչող պտուտակի օգնությամբ, այն վնասեց։
- Վեպի գործողությունները մասնակի կատարվում են Ռուսաստանում։ Նրա տարածքի վրայով «Ալբատրոս»–ը թռչում է 9-11 գլուխներում։ Իններորդ գլխում այն թռչում է Կամչատկայի, Սախալինի հարավային մասի և Ռուսաստանի տարածքային ջրերի վրայով, իսկ հաջորդ երկու գլուխներում այն հատում է Ռուսական կայսրության սահմանը հյուսիս–արևմտյան ուղղությամբ՝ թռչելով Կասպից ծովի, Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի վրայով[2][3]։
Աղբյուրներ
խմբագրել- "Робур-Завоеватель Մաքսիմ Մաշկովի գրադարանում
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբուր նվաճողը» հոդվածին։ |