Մրցարշավ ասուպի հետևից

Մրցարշավ ասուպի հետևից (ֆր.՝ La Chasse au météore), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի գիտա–ֆրնտաստիկ վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Վեպը գրվել է 1901 թվականին։ Առաջին հրատարակությունը կայացել է 1908 թվականին՝ Ժյուլ Վեռնի մահից հետո, Ժյուլ Վեռնի որդու՝ Միշել Վեռնի կողմից։ Այն հրատարակվել է «Le Journal» թերթում 1908 թվականի մարտի 5-ից մինչև ապրիլի 10-ը՝ Պիեռ Ժյուլ Էտցելի կողմից։ Առանձին գրքով այն լույս է տեսել 1908 թվականի ապրիլի 30-ին՝ «երկակի» հատորով, «Դանուբի լոցմանը» վեպի հետ միասին։ Նկարազարդումները արվել են Ժորժ Ռուի կողմից։ Վեպի բնօրինակ տարբերակը հրատարակվել է 1986 թվականին։ Այս վեպը մեկն է այն յոթ վեպերից, որոնք փոփոխության են ենթարկվել և խմբագրվել Միշել Վեռնի կողմից։

Մրցարշավ ասուպի հետևից
ֆր.՝ La Chasse au météore
'The Chase of the Golden Meteor' by George Roux 01.jpg
ՀեղինակԺյուլ Վեռն և Միշել Վերն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգիտական ֆանտաստիկա
Բնօրինակ լեզուֆրանսերեն
ՆախորդԹոմփսոն գործակալությունը և Կ°
ՀաջորդԴանուբի լոցմանը
ՆկարազարդողԺորժ Ռու
ԵրկիրFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվ1908
Commons-logo.svg The Chase of the Golden Meteor Վիքիպահեստում

ՍյուժեԽմբագրել

Գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում, Պոտոմակ գետի աջ ափին, Վիրջինիա նահանգի Ուաշտոն քաղաքում։ Այս քաղաքում է ապրում աստղագետ Դին Ֆորսայթը՝ իր ազգական Ֆրենսիս Գորդոնի և սպասուհի Միտցի հետ։ Գորդոնը սիրահարված է դոկտոր Սիդնի Հուդելսոնի, որը նույնպես աստղագետ է և Ֆորսայթի վաղեմի ընկերը, դստեր՝ Ջեննի Հուդելսոնին։

Մի անգամ Ֆորսայթը՝ իր օգնական Օմիկրոնի հետ, հայտնաբերում են նոր ասուպ։ Սակայն Հուդելսոնը, նույնպես, հայտնաբերել է այդ ասուպը։ Ֆորսայթը իր հայտնագործության մասին նամակ է գրում Պիտսբուրգ (Փենսիլվանիայի նահանգ) քաղաքի աստղադիտարանի տնօրենին, իսկ Հուդելսոնը՝ Ցինցինատիի (Օհայո նահանգ) աստղադիտարանի տնօրենին։ Մինչ ասուպը վայր կընկնի և կհարվածի երկրին, լրատվության միջոցով բնակչության վրա վախ է տարածվում։ Ֆորսայթը և Հուդելսոնը վիճում են ասուպի ուսումնասիման և հետազոտման հարցում։ Այլ աստղագետների դիտարկումների արդյունքում պարզվում է, որ ասուպը ամբողջությամբ կազմված է մաքուր ոսկուց։

Ֆրանսիացի Զեֆիրեն Քսիրդալը ապրում է Փարիզում, ուսումնասիրում է աստղագիտություն և, իմանալով այդ լուրը, ցանկանում է ասուպը իջեցնել Գրենլանդիայում, իր քեռու՝ բանկիր Ռոբերտ Լեկուրի, կողմից գնված հողամասում։ Քսիրդալը պատրաստում է մի տարօրինակ սարք, որի միջոցով կարողանա փոխել ասուպի ուղեծիրը։ Նա ընկերոջ հետ ճանապարհ է ընկնում գնացքով, սարքը տեղադրում է քեռու հողամասում և ուղևորվում է ծովափ։ Սակայն, ամբողջ աշխարհով, աստղագետները շփոթության մեջ են, քանի որ ասուպը բազմակի անգամներ փոխում է իր ուղեծիրը։ Իսկ պատճառն այն է, որ Քսիրդալի սպասուհին՝ այրի Թիբոն, տունը մաքրելու ժամանակ, դիպչում է սարքին և փոխում նրա կարգավորումները։ Սակայն Քսիրդալը վերադառնում է և ուղղում կարգավորումները։

Ամբողջ աշխարհից աստղագետներ են ուղևորվում ասուպի հավանական ընկման վայրը։ Այնտեղ են ժամանում նաև բազմաթիվ պետությունների ներկայացուցիչներ։ ԱՄՆ-ից բազմաթիվ շոգենավեր են ուղևորվում Գրենլանդիա՝ բեռնված մարդկանց բազմաթիվ խմբերով, որպեսզի ականատես լինեն ասուպի ընկնելուն։ Դանիայի ներկայացուցիչ պարոն Էվալդը փորձում է կանխել ասուպը զավթելու ուրիշների մտադրությունները՝ հայտարարելով, որ այն պատկանում է Դանիայի իշխանություններին։ Քսերդալի քեռին նրան հայտնում է, որ ասուպի ընկնելու պատճառով կարժեզրկվի ոսկու գինը և կոչ է անում նրան ասուպը թողնել Գրենլանդիայում։

Ասուպը, վերջին հաշվով, ընկնում է Ուպերնավիկեի հարևանությամբ՝ ուղիղ ծովափին։ Մարդիկ փորձում են հասնել ասուպի ընկման վայրը, սակայն նրանց սկզբից խանգարում են փշալարերը, իսկ, այնուհետև, Քսերդալը։ Նրանք ավերում են դարպասները և մոտենում են ասուպի ընկնելու տարածքին։ Լեկուրը փորձում է համոզել, որ ոսկու գինը նորից կբարձրանա, եթե նրանք ասուպը գցեն ծովը։

Քսիրդալը՝ իր սարքի միջոցով, կանխում է ասուպի ծովն ընկնելը։ Ծակոտկեն և փայլող այդ մարմինը շուտով պայթում է՝ ջրի գոլորշիների ճնշման տակ։ Այն տրոհվում է բազմաթիվ մանր կտորների և գետի մեջ թափվելով լողում հոսնքն ի վար։ Ֆորսայթը և Հուդելսոնը նորից բարեկամանում են։ Ֆրեսիս Գորդոնը և Ջեննի Հուդելսոնը կարող են ամուսնանալ։ Լեկուրը ինսայդերյան բորսայում բազմապատկում է իր հարստությունը։

Փոփոխություններ կատարված Միշել Վեռնի կողմիցԽմբագրել

  • Հեղինակը վեպում մոռանում է տարվա եղանակների փոփոխության մասին։ Այն ուղղում է Միշել Վեռնը։
  • Վեպը բաղկացած է եղել 17 գլուխներից։ Միշել Վեռնը դրանք ավելացրել է ևս չորսով և դրանց քանակը հասցրել 21-ի։
  • Ստեղծել է Զեֆիրեն Քսիրդալի կերպարը։
  • Զարգացրել է սպասուհի Միտցի կերպարը, որը անմիջական դեր է կատարում վեպում։

ԿերպարներԽմբագրել

  • Դին Ֆորսայթ - սիրող-աստղագետ, ասուպը բացահայտող աստղագետներից մեկը
  • Ֆրեսիս Գորդոն - պարոն Ֆորսայթի ազգականը, սիրահարված է Ջեննի Հուդելսոնին
  • Սիդնի Հուդելսոն - դոկտոր, ասուպի մյուս բացահայտողը
  • Ֆլորա Հուդելսոն - Սիդնի Հուդելսոնի կինը
  • Ջեննի Հուդելսոն - նրանց աղջիկը, որին սիրահարված է Ֆրենսիս Գորդոնը
  • Լոո Հուդելսոն - նրանց մյուս աղջիկը
  • Զեֆիրեն Քսիրդալ - գիտնական, որը ստեղծում սարքը և ցանկանում է իջեցնել ոսկե ասուպը
  • Ռոբերտ Լեկուր - բանկիր, Քսիրդալի քեռին, որը աջակցում է նրան
  • Տիկին Թիբո - այրի, Քսիրդալի տան սպասուհին
  • Ջոն Պրոտ - Ուաշտոնի դատավորը
  • Սետ Սթանֆորդ - Արկադիա Ուոլկերի փեսացուն
  • Արկադիա Ուոլկեր - Սետ Սթանֆորդի ընկերուհին
  • Թոմ Ջեյն - Դան Ֆորսայթի օգնականը, գրքում հայտնի է որպես Օմիկրոն

Նկարազարդումներ հրատարակությունիցԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել