Դանուբի լոցմանը
Դանուբի լոցմանը (ֆր.՝ Le Danube pilote), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի քիչ հայտնի արկածային ժանրի վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Ժյուլ Վեռնը վեպը գրել է 1901 թվականին՝ «Հիասքանչ դեղին Դանուբ» անվանումով։ Հրատարակման նախապատրաստվել է Միշել Վեռնի կողմից, որը նախնական տասնվեց գլուխներին ավելացրել է ևս երեքը և փոխել է վեպի անվանումը։ Առաջին հրատարակությունը կայացել է «Le journal» թերթում 1908 թվականի սեպտեմբերի 24-ից մինչև նոյեմբերի 2-ը։ Առանձին գրքով հրատարակվել է Պիեռ Ժյուլ Էտցելի կողմից 1908 թվականի նոյեմբերի 15-ին՝ «Մրցարշավ ասուպի հետևից» վեպի հետ համատեղ «երկակի» հատորով՝ Ժյուլ Վեռնի մահից երեք տարի անց։ Վեպի նկարազարդումները արվել են Ժորժ Ռուի կողմից։ Վեպի բնօրինակ տարբերակը հրատարակվել է 1988 թվականին՝ Ժյուլ Վեռնի ստեղծագործությունները հետազոտող կազմակերպության կողմից։
Դանուբի լոցմանը ֆր.՝ Le Pilote du Danube | |
---|---|
Հեղինակ | Ժյուլ Վեռն և Միշել Վերն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | արկածային գրականություն և քրեական վեպ |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Նկարագրում է | Զիգմարինգեն |
Շարք | Անսովոր ճանապարհորդություններ |
Նախորդ | Մրցարշավ ասուպի հետևից |
Հաջորդ | «Ջոնաթանի» նավաբեկյալները |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակիչ | Պիեր-Ժուլ Հետցել |
Հրատարակման տարեթիվ | 1908 |
The Danube Pilot Վիքիպահեստում |
Ստեղծման պատմություն
խմբագրելԱհա ինչպես է նկարագրում վեպի ստեղծման գաղափարը Ժյուլ Վեռնը.
1898 թվականի և 1902 թվականի միջև Միշելին (գրողի որդուն) բախտ վիճակվեց լինել Ավստրիայում, Հունգարիայում, Ռումինիայում, Բուլղարիայում և լողալ Դանուբով։ Ժյուլ Վեռնին մեծ հաճույք պատճառեց որդու հետ զրույցները այն մասին, ինչը թանկ էր նրա սրտի համար և հիշեցնում էր այն ժամանակները, երբ նա աշխատում էր «Մաթիաս Շանդոր»-ի վրա։ Այդ երկրների պատմությունը վաղուց արդեն գրավում էր նրա ուշադրությունը։ Պատկերացումները պատրաստակամորեն նրան տեղափոխեցին մեծագույն գետի փոթորկալից ջրերը։ Իջնել նրանով ակունքից մինչև Սև ծովը՝ ահա նրա նոր վեպի հիմնական խնդիրը, որը սկզբնապես անվանվել է «Հիասքանչ դեղին Դանուբը», իսկ այնուհետև՝ «Դանուբի լոցմանը»։
Սյուժե
խմբագրելՍերգեյ Լադկոն լոցման է Դանուբի վրա։ Նա երջանիկը ապրում է իր կնոջ՝ Նատչայի հետ հայրենի Ռուշչուկում։ Սակայն Լադկոյի կյանքին անընդհատ խանգարում է Իվան Ստրիգան՝ ազգությամբ բուլղարացի մի տհաճ դեմք, որը նախանձում է Սերգեյին և ծարավ է Նատչայի սիրուն։ Բուլղարիայի՝ Թուրքական կայսրության դեմ պայքարի ժամանակ նա Դանուբով հարազատ երկրի համար զենք էր տեղափոխում, բայց բուլղարացիների պարտությունից հետո Լադկոն հայտնվում է օրենքից դուրս։
Մի քանի տարի անց Զիգմարինգենում կազմակերպվում է ձկնորսների մրցություն, որը կազմակերպում է, այսպես կոչված, «Դանուբի լիգան»։ Այդ մրցույթում երկու մրցանակ է ստանում բոլորովին անհայտ մի հունգարացի՝ Իլիա Բրուշը։ Վերջինս հայտարարում է, որ իջել է Դանուբով Դոնաուէշինգից մինչև Սև ծովը և, իրականում, հայտնվում և Դոնաէշինգում նավակով և լողալու մտադրությամբ։
Ճանապարհին Բրուշին ուղեկից է պարտադրվում ոմն պարոն Իեգեր, որը իրականում, պարզվում է, ոստիկան Կարլ Դրագոշն է։ Նա այդ ժամանակ որոնում էր մի քանի ծանր հանցագործություններ կատարած Սերգեյ Լադկոյի ավազակախումբին։
Ճանապարհորդության ընթացքում Բրուշը փրկում է Դրագոշի կյանքը, սակայն շուտով Բրուշին՝ կասկածելով, որ նա հենց ինքը Սերգեյ Լադկոն է, ձերբակալում են։ Բրուշը կարողանում է փախչել՝ Դրագոշի օգնությամբ, որը որոշում է օգնել դժբախտին։
Իրականում Բրուշը Սարգեյ Լադկոն է, որը թաքնվում է թուրքական իշխանությունից։ Իմանալով այն մասին, որ Դանուբում գործում է ավազակախումբ՝ իր անվանակցով, նա վախենում է Ռուշչուկում ապրող Նատչայի համար և որոշում է օգնել նրանց։ Մասնակցելով կազմակերպված ձկնորսական մրցությանը՝ նա իր համար ապահովում է Դանուբով նավարկելու շարժառիթ և ուղևորվում է կնոջն օգնության։ Արդեն ճանապարհորդության ընթացքում Լադկոն բացահայտվում է Դրագոշի կողմից և գերի է ընկնում անվանակից ավազակին, որն իրականում, պազվում է, Իվան Ստրիգովն է։ Վերջինս որոշել էր ապահովել իր ոխերիմ թշնամու համար «բարի համբավ»։ Ստրիգի մոտից փոխուստի դիմելուց հետո Լադկոն ձերբակալվում է տեղական իշխանությունների կողմից։
Լադկոն և Դրեգոշը ժամանում են Ռուշչուկ, որտեղ հարբած Տիտչից՝ Ստրիգի օգնականից, պարզում են, որ Նատչան գերի է գտնվում ավազակախմբի խմբապետի ձեռքին։
Դրագոշին ուղարկելով օգնության ետևից՝ Լադկոն Ստրիգի նավում լոցման է վարձվում, որտեղ էլ շուտով սպանում է իր ոխերիմ թշնումուն՝ սրտին հասցրած դանակի հարվածով։ Ստրիգի ավազակախմբից նրանց փրկում է միայն Դրագոշի ժամանակին հայտնվելը՝ օգնական ուժերով։
Լադկոն, երջանիկ ապրելով կնոջ և երեք որդիների հետ Ռուշչուկում, գոհ է նրանից, որ նա Դանուբյան լոցման է։
Բովանդակություն
խմբագրել- Զիգմարինգենի մրցույթում։
- Դանուբի ակունքներում։
- Իլիա Բրուշի ուղևորը։
- Սերգեյ Լադկո։
- Կարլ Դրագոշ։
- Երկնագույն աչքեր։
- Որսորդները և որսը։
- Կնոջ դիմանկարը։
- Կարլ Դրագոշի երկու պարտությունը։
- Գերին։
- Թշնամու տիրապետության տակ։
- Օրենքի անունով։
- Հետաքննիչ հանձնաժողով։
- Երկրի և երկնքի միջև։
- Նպատակը մոտ է։
- Լքված տունը։
- Լողալիս։
- Դանուբի լոցմանը։
- Վերջաբան։
Կերպարներ
խմբագրել- Սերգեյ Լադկո (կեղծանունը՝ Իլիա Բրուշ), վեպի գլխավոր հերոսը, Դանուբի լոցման, հայտարարվել է օրենքից դուրս
- Կարլ Դրագոշ (կեղծանունը՝ պարոն Իեգեր), ոստիկան, որոնում է կեղծ Լադկոյի ավազակախումբը
- Իվան Ստրիգա (կեղծանունը՝ Սերգեյ Լադկո), վեպի հիմնական ոճրագործը, ցանկանում էր կործանել Սերգեյ և Նատչա Լադկոների երջանիկ կյանքը
- Նատչա Լադկո (ծնված Գրիգորովիչ), Սերգեյ Լադկոի կինը, որին սիրահարված էր Իվան Ստրիգը
- Ֆրիդրիխ Ուլման, Կարլ Դրագոշի գործընկերը
- Տիտչա, Իվան Ստրիգի աջ ձեռքը
- Պարոն Միկլեսկո, «Դանուբի լիգա»-ի նախագահը
- Իզար Ռոնա, Սերգեյ Լադկոյի դատավորը
Նկարազարդումներ հրատարակությունից
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել«Դանուբի լոցմանը», 1904 թ.