Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշխարհի շուրջը 80 օրում (այլ կիրառումներ)

«Աշխարհի շուրջը 80 օրում» (ֆր.՝ Le tour du monde en quatre-vingts jours), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի ճանապարհորդական վեպը, որը պատմում է էքսցենտրիկ և ֆլեգմատիկ անգլիացի Ֆիլեաս Ֆոգի և նրա սպասավոր ֆրանսիացի Ժան Պասպարտուի աշխարհի շուրջ ճանապարհորդության մասին, որը ձեռնարկվել է գրազի արդյունքում։ Վեպը գրվել է 1872 թվականին, հրատարակվել 1873 թվականին։

Աշխարհի շուրջը 80 օրում
ֆր.՝ Le Tour du monde en quatre-vingts jours և անգլ.՝ Around the World in Eighty Days
ՀեղինակԺյուլ Վեռն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ-թերթոն, ճանապարհորդական վեպ, արկածային և մանկական արվեստի գործ
Բնօրինակ լեզուֆրանսերեն և անգլերեն
Կերպար(ներ)Ֆրանսիս Կրոմարտի, Ֆիքս, Էնդրյու Սպիդի, Ֆիլիեաս Ֆոգ, Աոուդա և Ժան Պասպարտու
Ստեղծման տարեթիվ1871
Նկարագրում էՇանհայ, Հոնկոնգ, Նյու Յորք, Սան Ֆրանցիսկո, Լոնդոն, Լիվերպուլ, Հնդկաստան, Եգիպտոս, Սինգապուր, Ճապոնիա, Ադեն, Իտալիա և Ֆրանսիա
ՇարքԱնսովոր ճանապարհորդություններ
ՆախորդՄորթիների երկրում
ՀաջորդԽորհրդավոր կղզին
ՆկարազարդողԱլֆոնս դը Նևիլ
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման վայրՓարիզ
Հրատարակված էLe Temps
Հրատարակման տարեթիվ1871[1] և 1873
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/verne/80tage/80tage.html
 Around the World in Eighty Days Վիքիպահեստում

Սյուժե

խմբագրել

Վեպի հերոսը՝ Ֆիլեաս Ֆոգը, գրազ է գալիս, որ կկարողանա շրջանցել Երկրագունդը՝ արևելքից–արևմուտք ութսուն օրից ոչ ավել ժամանակահատվածում, որն այդ ժամանակվա համար հնարավոր առավելագույն արագությունն էր, հաշվի առնելով տրանսպորտային տեխնիկական հնարավորությունները։ Ֆոգի ճանապարհորդությունը սկսվում է Անգլիայից, այնուհետև նա ուղևորվում է Ֆրանսիա, Եգիպտոս, Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա, Ամերիկա։ Ճանապարհի ընթացքում նա հանդիպում է բազմաթիվ վտանգների։ Հնդկաստանում Ֆիլեաս Ֆոգը և նրա սպասավոր Պասպարտուն փրկում են հիասքանչ Աուդային, որին պատրաստվում էին կենդանի այրել նրա մահացած ամուսնու մարմնի հետ։ Հետագայում տիկին Աուդան դառնում է Ֆոգի կինը։ Ճանապարհորդությանը խանգարում է նաև հետախույզ Ֆիքսը։ Ոստիկանությունը համոզված է, որ հենց Ֆոգն է գողացել Անգլիայի բանկից խոշոր գումար, իսկ գրազը միայն պատրվակ է թաքնվելու օրենքից։ Երբ Ֆոգը մեկ օր ուշացումով վերադառնում է Մեծ Բրիտանիա, նա որոշում է հաջորդ օրը՝ երկուշաբթի, ամուսնանալ Աուդայի հետ։ Եվ ինչքան մեծ էր նրա զարմանքը, երբ հոգևորականը ասում է, որ հաջորդ օրը կիրակի է։ Այդպես խիզախ և անվրդով պարոն Ֆոգը շահում է գրազը։ Վեպում մանրամասնորեն նկարագրվում են այն ժամանակվա տեղափոխման միջոցները և պայմանները՝ փոստանավերը, շոգենավերը, առագաստանավերը՝ բացի այդ ճանապարհորդները ստիպված էին օգտվել առագաստով սահնակներից և նույնիսկ փղից։

Ճանապարհը

խմբագրել
Ճանապարհը Միջոցը Տևողությունը
ԼոնդոնՍուեզ շոգեքարշ, փոստանավ 7 օր
ՍուեզԲոմբեյ փոստանավ 13 օր
ԲոմբեյԿալկաթա շոգեքարշ, փիղ 3 օր
ԿալկաթաՀոնկոնգ փոստանավ 13 օր
ՀոնկոնգՅոկոհամա փոստանավ 6 օր
ՅոկոհամաՍան Ֆրանցիսկո փոստանավ 22 օր
Սան ՖրանցիսկոՆյու Յորք շոգեքարշ 7 օր
Նյու ՅորքԼոնդոն փոստանավ, շոգեքարշ 9 օր
Արդյունք 80 օր

Կերպարներ

խմբագրել
  • Ֆիլեաս Ֆոգ, անգլիացի ձեռնարկատեր, շատ հարուստ մարդ։ Սովոր է ապրել իր սահմանած կանոններով և չի կարողանում տանել անգամ դրանց մի փոքր խախտումը (դա է ապացուցում այն, որ նա հեռացրել է իր նախկին սպասավորին՝ Ջեյմս Ֆորստերին, այն բանի համար, որ նա սափրվելու համար բերել էր սահմանվածից 2° ցածր ջերմաստիճանով ջուր)։ Կարողանում է պահել իր խոսքը՝ գրազ է եկել 20 հազար ֆունտ ստերլինգի վրա, որ կշրջանցի աշխարհը ութսուն օրում, ծախսել է 19 հազար և ենթարկվելով բազմաթիվ վտանգների կատարել է իր խոստումը և շահել գրազը։
  • Ժան Պասպարտու, ֆրանսիացի, Ֆիլեաս Ֆոգի սպասավորը՝ Ջեյմս Ֆոստերից հետո։ Ծնվել է Փարիզում։ Փորձարկել է բազմաթիվ մասնագիտություններ (մարմնամարզության ուսուցչից մինչև հրշեջ)։ Իմանալով, որ «պարոն Ֆիլեաս Ֆոգը ամենակոկիկ մարդն է և ամենամեծ տնակյացը Միացյալ Թագավորությունում», գալիս է նրա մոտ ծառայության։
  • Ֆիքս, հետախույզ՝ որը ամբողջ գրքի ընթացքում հետապնդում է Երկրագնդով մեկ Ֆիլեաս Ֆոգին՝ համարելով նրան գող, որը կողոպտել է Անգլիական բանկը։
  • Աուդա, հնդկական ռաջայի կինը, որը նրա մահից հետո պետք է ամուսնու դիակի հետ այրվեր կրակի վրա։ Աուդային փրկում է Ֆիլեաս Ֆոգը և նա դառնում է Ֆոգի ուղեկիցը մինչև Անգլիա, որտեղ նրանք ամուսնանում են։
  • Էնդրյու Ստյուարտ, Ջոն Սելիվան, Սամուել Ֆալլենտին, Թոմաս Ֆլենագան և Գոտյե Ռալֆ, Ռեֆորմ ակումբի անդամներ, որոնք թղթախաղի ժամանակ Ֆոգի հետ գրազ են գալիս, որ նրան չի հաջողվի ճանապարհորդել աշխարհի շուրջ 80 օրում։
  • Էնդրյու Սպիդի, «Հենրիետա» նավի նավապետ,, որը Ֆոգի համար դարձավ ամենալուրջ արգելքը ԱՄՆ–ից Անգլիա վերադառնալու ճանապարհին։

Ներկա իրադրությունը

խմբագրել
 
Ֆիլեաս Ֆոգի ճանապարհորդությունը քարտեզի վրա

Հեղինակի կենդանության օրոք սովորականից ավելի հայտնի այս վեպը մինչ այսօր ծառայում է որպես բազմաթիվ էկրանավորումների հիմք, իսկ Ֆիլեաս Ֆոգի կերպարը դարձել է անգլիական ինքնատիրապետման և նպատակին հասնելու վճռականության կերպար։

Էկրանավորում

խմբագրել

Կինոմատոգրաֆիայում

խմբագրել
  • 1956 — Աշխարհի շուրջ 80 օրում (ԱՄՆ)
  • 1989 — Աշխարհի շուրջ 80 օրում (ԱՄՆ)
  • 2004 — Աշխարհի շուրջ 80 օրում (ԱՄՆ)

Մուլտիպլիկացիայում

խմբագրել

Նեվիլի և Բենետտի կողմից ստեղծված նկարազարդումները

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշխարհի շուրջը 80 օրում» հոդվածին։