«Ջոնաթանի» նավաբեկյալները

«Ջոնաթանի» նավաբեկյալները[1] (անգլ.՝ Les Naufragés du «Jonathan»), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային, ֆանտաստիկ վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Սկզբնապես վեպը Ժյուլ Վեռնի կողմից գրվել է 1897 թ.՝ «Մագելլանիա» (ֆր.՝ En Magellanie) անվանումով։ Վեպը հեղինակի կենդանության օրոք չի հրատարակվել։ Այն ավարտին է հասցրել Ժյուլ Վեռնի որդին՝ Միշել Վեռնը, որն երկու անգամ մեծացրել է վեպի բովանդակությունը։ Առաջին անգամ վեպը հրատարակվել է «Le Journal» թերթում 1909 թ. հուլիսի 26-ից մինչև հոկտեմբերի 17-ը՝ ««Ջոնաթանի» նավաբեկյալները» անվանումով։ Առաջին գրքային հրատարակությունը լույս է տեսել 1909 թ.։ Պատկերազարդ հրատարակության նկարազարդումները կատարվել են Ժորժ Ռուի կողմից։ Պիեռ Գոնդոլո դելլա Ռիվան 1977 թ. Էտցել ընտանիքի արխիվներում[2] հայտնաբերել է ձեռագրի բնօրինակը։ Վեպի երկու մասերը հետագայում թարգմանվել են անգլերեն և հրատարակվել են առանձին-առանձին՝ Masterless Man և Unwilling Dictator անվանումներով։ Վեպում դիտարկվում է ամենաթողության գաղափարը և անհնարինությունը իրականության մեջ նրան կյանքի կոչելը[3]։

«Ջոնաթանի» նավաբեկյալները
ֆր.՝ Les Naufragés du «Jonathan»
ՀեղինակԺյուլ Վեռն և Միշել Վերն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրռոբինզոնադա, քաղաքական նովել, utopian novel? և արկածային
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Նկարագրում էՕստե
ՆախորդԴանուբի լոցմանը
ՀաջորդՎիլհելմ Շտորիցի գաղտնիքը
ՆկարազարդողԺորժ Ռու
Երկիր Ֆրանսիա
ՀրատարակիչՊիեր-Ժուլ Հետցել
Հրատարակման տարեթիվ1909
 The Survivors of the 'Jonathan' Վիքիպահեստում

Սյուժե

խմբագրել

Ճգնավոր և անարխիստ Կաու Դժերն ապրում է Մագելանի կղզիների կղզեխմբում գտնվող Իսլա Նուեվո կղզում։ Օրերից մի օր նա իմանում է, որ Չիլին և Արգենտինան համաձայնության են եկել կղզեխումբը բաժանելու հարցում։ Կաու Դժերը շփոթության մեջ է և իր հնդկացի ընկերների հետ միասին ուղևորվում է Հորն կղզի։ Նրանց մոտերքում նավարկում է նավաբեկության ենթարկված «Ջոնաթան» առագաստանավը, որի տախտակամածին գտնվում են Պորտուգալիայի կառավարության կողմից Լագոա ծովածոցում բնակություն հաստատելու թույլտվություն ստացած վերաբնակները։ Կաու Դժերը օգնության է հասնում գաղութարարներին, սակայն առագաստանավը, այնուամենայնիվ, ջախջախվում է՝ Օստ կղզու ժայռերին բախվելով։ Կաու Դժերը՝ լինելով ակնառու անձնավորություն և ունենալով առաջատարի նախադրյալներ, կազմակերպում է բեռների ափ հանումը և կղզում նավաբեկության ենթարկվածների ձմեռելու աշխատանքները։ Սակայն, լինելով անիշխանության կողմնակից, հրաժարվում է ղեկավարել մարդկանց՝ քանի որ դա հակասում է իր սկզբունքներին։ Գաղութարար Ռիվերը, որին ուղարկել էին Պունտա Արենաս՝ օգնության հետևից, իր հետ բերում է չիլիական կառավարության առաջարկը գաղութարարներին այն մասին, որ նրանք բնակություն հաստատեն կղզում, հիմնադրեն գաղութ, որը կօգտվի Չիլիի կառավարությունից լրիվ անկախությամբ։ Քվեարկություն անցկացնելով՝ գաղութարարները որոշում են մնալ կղզում։ Նրանք ուղևորվում են բնակեցնելու կղզու կենտրոնական մասերը, սակայն նրանց մի մասը աստիճանաբար ետ է վերադառնում՝ Լիբերիա բնակավայրը։ Լիբերիայի բնակիչները քաղցի են ենթարկվում, խռովարարները սկսում են կազմակերպել ինքնատիպ ֆերմերային հավելյալ խմբեր՝ որից հետո վերջիններս սնանկանալով, վերադառնում են բնակավայր։ Որոշ ֆերմերների կողմից ստանալով ջախջախիչ հակահարված, հարբած խռովարարաները բացահայտ խռովություն են բարձրացնում։ Մի քանի առողջ դատողությամբ գաղութարարներ, գրեթե ուժով, Կաու Դժերին ստիպում են ձեռքը վերցնել գաղութի ղեկավարումը։ Երեկվա անարխիստը համաձայնվում է և վեր է ածվում բռնակալի։

Բռնակալը համատարած խուզարկություն է կազմակերպում, ազգայնացնում է սննդամթերքը և մթերաբաժիններ է սահմանում՝ չեզոքացնելով սովի վտանգը։ Նա ստեղծում է օրենքներ և աշխատատեղեր է բացում, սկսում է աճել գաղութի բարեկեցությունը։ Գաղութը հետ է մղում ռազմատենչ պատագոնցիների՝ արաուկցիների արշավանքները։ Կաու Դժերը բացահայտում և կանխում է մի քանի քաղաքական դավադրություններ։ Շուտով Օստ կղզում հայտնաբերվում են ոսկու հանքավայրեր՝ գաղութարարները լքում են աշխատանքները, կղզի են շտապում ոսկի որոնողների հրոսակախմբեր։ Գաղութը նորից հայտնվում է փլուզման եզրին, բայց առաջնորդին հաջողվում է կանխել նաև այդ ոսկու տենդը։ Չիլիի կառավարությունը պահանջում է ոսկու արդյունահանումից ստացվող եկամուտների մի մասը և, Կաու Դժերը, հոգնած լինելով կյանքից և ղեկավարումից, ստորագրում է պայմանագիրը՝ ծաղկող գաղութի նահանգապետի պաշտոնը թողնելով իր սանիկ Դիքին, և հեռանում է Հորն կղզին, որտեղ գաղութարարները փարոս էին կառուցել, որը լուսավորում է նավերի ճանապարհը։

Բովանդակություն

խմբագրել
 

Վեպը բաղկացած է երեք մասերից և երեսունմեկ գլուխներից։

Մաս առաջին

խմբագրել
  • Գլուխ առաջին, Գուանակո
  • Գլուխ երկրորդ, Խորհրդավոր անծանոթը
  • Գլուխ երրորդ, Վերջ ազատ երկրին
  • Գլուխ չորրորդ, Փոթորիկ
  • Գլուխ հինգերորդ, Նավաբեկություն

Մաս երկրորդ

խմբագրել
  • Գլուխ առաջին, Ցամաքում
  • Գլուխ երկրորդ, Առաջին հրամանը
  • Գլուխ երրորդ, Սկոչուէլ ծովածոցում
  • Գլուխ չորրորդ, Ձմեռում
  • Գլուխ հինգերորդ, Նավ հորիզոնում
  • Գլուխ վեցերորդ, Ազատություն
  • Գլուխ յոթերորդ, Նոր պետության առաջացումը
  • Գլուխ ութերորդ, Հալգ և Սիրկ
  • Գլուխ իններորդ, Երկրորդ ձմեռը
  • Գլուխ տասներորդ, Արյուն
  • Գլուխ տասնմեկերորդ, Կառավարիչը

Մաս երրորդ

խմբագրել
  • Գլուխ առաջին, Առաջին քայլերը
  • Գլուխ երկրորդ, Քաղաքի ծնունդը
  • Գլուխ երրորդ, Մահափորձ
  • Գլուխ չորրորդ, Քարանձավներում
  • Գլուխ հինգերորդ, Հերոսը
  • Գլուխ վեցերորդ, Մեկ ուկես տարում
  • Գլուխ յոթերորդ, Հարձակում
  • Գլուխ ութերորդ, Դավաճանը
  • Գլուխ իններորդ, Նոր Հայրենիք
  • Գլուխ տասներորդ, Հինգ տարի անց
  • Գլուխ տասնմեկերորդ, Ոսկե տենդ
  • Գլուխ տասներկուերորդ, Թալանված կղզին
  • Գլուխ տասներեքերորդ, Ճակատագրական օրը
  • Գլուխ տասնչորսերորդ, Հրաժարում
  • Գլուխ տասնհինգերորդ, Նորից միայնակ

Նկարազարդումներ հրատարակությունից

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Les Voyages Extraordinaires from epguides.com. In French, Magellania, En Magellanie, or Les Naufragés du «Jonathan».
  2. Jules Verne Collecting Resource Page at julesverne.ca
  3. Anarchism and science fiction Արխիվացված 2010-12-01 Wayback Machine from benbeck.co.uk

Աղբյուրներ

խմբագրել