Հյուսիսը Հարավի դեմ

«Հյուսիսը Հարավի դեմ» (ֆր. Nord contre Sud), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Գրվել է 1887 թվականին։

Հյուսիսը Հարավի դեմ
ֆր.՝ Nord contre Sud
'North Against South' by Léon Benett 01.jpg
ՀեղինակԺյուլ Վեռն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմական գեղարվեստական գրականություն և արկածային
ԹեմաԱմերիկայի քաղաքացիական պատերազմ
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1887
Նկարագրում էՖլորիդա
ՇարքԱնսովոր ճանապարհորդություններ
ՆախորդՎիճակախաղի տոմս № 9672
ՆկարազարդողԼեոն Բենետ
ԵրկիրFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
ՀրատարակիչՊիեր-Ժուլ Հետցել
Հրատարակման տարեթիվ1887
Commons-logo.svg Texar's Revenge, or, North Against South Վիքիպահեստում

ՀրատարակումԽմբագրել

Վեպի առաջին հրատարակումը կայացել է Էտցելի «Magasin d’Éducation et de Récréation» ամսագրում՝ 1887 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը։ Առանձին հրատարակությամբ սկզբնապես լույս է տեսել երկու գրքով՝ առաջինը 1887 թվականի մայիսի 26-ին, իսկ երկրորդը՝ նույն թվականի նոյեմբերի 14-ին[1]։

1887 թվականի նոյեմբերի 17-ին լույս է տեսել վեպի պատկերազարդ հրատարակումը (Լեոն Բենետի 85 պատկերազարդումներով)։ Դա «Անսովոր ճանապարհորդություններ»–ի քսաներկուերորդ «երկակի» հատորն էր։

ՍյուժեԽմբագրել

Գրքի գործողությունները տեղի են ունենում Ֆլորիդայում՝ Քաղաքացիական պատերազմի ժամանակ։

ԲովանդակությունԽմբագրել

Գիրքը բաժանված է երկու մասի և երեսունմեկ գլուխների[2]։

 
Նկարազարդում գրքից

Մաս առաջինԽմբագրել

  • Գլուխ առաջին. «Շաննոն» շոգենավի տախտակամածին։
  • Գլուխ երկրորդ. Կէմդլես-Բեյ։
  • Գլուխ երրորդ. Քաղաքացիական պատերազմ։
  • Գլուխ չորրորդ. Բարբանկների ընտանիքը։
  • Գլուխ հինգերորդ. Սև ծովածոցը։
  • Գլուխ վեցերորդ. Ջեքսոնվիլ։
  • Գլուխ յոթերորդ. Վտանգին ընդառաջ։
  • Գլուխ ութերորդ. Վերջին ստրկուհին։
  • Գլուխ իններորդ. Սպասում։
  • Գլուխ տասներորդ. Մարտի 2-ի ցերեկը։
  • Գլուխ տասնմեկերորդ. Մարտի 2-ի երեկոն։
  • Գլուխ տեսներկուերորդ. Հաջորդ վեց օրը։
  • Գլուխ տասներեքերորդ. Մի քանի ժամվա ընթացքում։
  • Գլուխ տասնչորսերորդ. Սենտ-Ջոնս գետի վրա։
  • Գլուխ տասնհինգերորդ. Դատ։

Մաս երկրորդԽմբագրել

  • Գլուխ առաջին. Առևանգումից հետո։
  • Գլուխ երկրորդ. Հանելուկային գործողություն։
  • Գլուխ երրորդ. Նախօրեին։
  • Գլուխ չորրորդ. Հյուսիս-արևելյան քամի։
  • Գլուխ հինգերորդ. Քաղաքի գրավումը։
  • Գլուխ վեցերորդ. Սենտ-Օգաստին։
  • Գլուխ յոթերորդ. Մահացողի վերջին խոսքերը։
  • Գլուխ ութերորդ. Կէմդլեն-Բեյից մինչև Վաշինգտոն լիճը։
  • Գլուխ իններորդ. Նոճենիների անտառը։
  • Գլուխ տասներորդ. Հանդիպում։
  • Գլուխ տասնմեկերորդ. Էվերգլեյդս։
  • Գլուխ տասներկուերորդ. Ականջ դրված խոսակցություն։
  • Գլուխ տասներեքերորդ. Երկակի կյանք։
  • Գլուխ տասնչորսերորդ. Փախուստ։
  • Գլուխ տասնհինգերորդ. Երկու եղբայր։
  • Գլուխ տասնվեցերորդ. Եզրափակում։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Վեպի անվանման առաջին տարբերակը՝ «Վերջին ստրկուհին», այնուհետև՝ «Հյուսիս և Հարավ։»
  • Ստեղծագործության գործողությունները տեղի են ունենում 1862 թվականին ԱՄՆ-ում՝ քաղաքացիական պատերազմի ժամանակ։

ԱղբյուրներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել