Երեք ռուսների և երեք անգլիացիների արկածները Հարավային Աֆրիկայում
«Երեք ռուսների և երեք անգլիացիների արկածները Հարավային Աֆրիկայում» (ֆր.՝ Aventures de trois Russes et de trois Anglais dans l’Afrique Australe), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային վեպը, որը ներառված է «Աներևակայելի արկածներ» շարքում։ Գրվել է 1872 թվականին։
Երեք ռուսների և երեք անգլիացիների արկածները Հարավային Աֆրիկայում ֆր.՝ Aventures de trois Russes et de trois Anglais dans l'Afrique australe | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ճանապարհորդական վեպ և արկածային |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1872 |
Շարք | Անսովոր ճանապարհորդություններ |
Նախորդ | Լողացող քաղաքը |
Հաջորդ | Մորթիների երկրում |
Նկարազարդող | Ժյուլ Ֆերա |
Երկիր | ![]() |
Հրատարակման տարեթիվ | 1872 |
![]() |
Հրատարակություն Խմբագրել
Վեպն առաջին անգամ հրատարակվել է 1871 թվականի նոյեմբերի 20-ին Էտցելիա «Magasin d’Éducation et de Récréation» ամսագրում «Երեք ռուսների և երեք անգլիացիների արկածները Հարավային Աֆրիկայում» անվան տակ։
«Երեք ռուսների և երեք անգլիացիների արկածները Հարավային Աֆրիկայում» վեպը առանձին գրքի ձևաչափով հրատարակվել է 1872 թվականի օգոստոսի 29-ին։ 1872 թվականի հոկտեմբերի 30-ին վեպը վերահրատարակվեց պատկերազարդված (Ֆերի 53 նկարազարդումներով, որոնք մշակվել են Պանմաքերի կողմից) տարբերակով (նորից ամբողջական ամսագրային անվանմամբ ու վերնագրով), որն ներառում էր նաև «Լողացող քաղաքը» վեպը։
Դա «Աներևակայելի ճանապարհորդությունների» վեցերորդ կրկնակի հատորն էր։
1873 թվականին Վեպը հրապարակվում է նաև Ռուսաստանում՝ Մարկո Վովչեկի թարգմանությամբ[1]։
Բովանդակությունը Խմբագրել
- Գլուխ առաջին։ Նարնջագույն գետի ափին
- Գլուխ երկրորդ։ Պաշտոնական ներկայացում
- Գլուխ երրորդ։ Խոչընդոտների հաղթահարումը
- Գլուխ չորրորդ։ Մի քանի բառ մետրի մասին
- Գլուխ հինգերորդ։ Բեչուանների բնակավայրը
- Գլուխ վեցերորդ, որում ծանոթությունն իրականանում է
- Գլուխ յոթերորդ։ Եռանկյան հիմքը
- Գլուխ ութերորդ։ Քսանչորսերոր զենիթը
- Գլուխ իններորդ։ Ավան
- Գլուխ տըասներորդ։ Շիթ
- Գլուխ տասնմեկերորդ, որտեղ գտնում են Նիկոլայ Պալանտերին
- Գլուխ տասներկուերորդ։ Պարոն Ջոնի ճաշակով ուղենիշը
- Գլուխ տասներեքերորդ։ Կրակի օգնությամբ
- Գլուխ տասնչորսերոդ։ Պատերազմի հայտարարումը
- Գլուխ տասնհինգերորդ։ Եվս մի աստիճան
- Գլուխ տասնվեցերորդ։ Տարբեր արկածներ
- Գլուխ տասնյոթերորդ։ Անապատի լողափը
- Գլուխ տասնութերորդ։ Անապատ
- Գլուխ տասնիններորդ։ Տրիանգուլյացիա կամ մահ
- Գլուխ քսաներորդ։ Ութ օր Սկորցեֆի գագաթին
- Գլուխ քսանմեկերորդ։ Fiat Lux!
- Գլուխ քսաներկուերորդ, որտեղ Նիկոլայ Պալանդերը դուրս է գալիս ինքն իրենից
- Գլուխ քսաներեքերորդ։ Զամբեզիի ջրվեժները
Սյուժեն Խմբագրել
Գեոդեզիայի արշավախումբը, որը կազմված էր Անգլիացի ու ռուս գիտնականներից, մեկնում է Հարավային Աֆրիկա։ Երկու ազդեցիկ ուժերի միջև պատերազմի լուրն արշավախմբի անդամների մեջ միջազգային կոնֆլիկտ է առաջացնում։
Տես նաև Խմբագրել
Հետաքրքիր փաստեր Խմբագրել
- Վեպը գրվել է Ֆրանկ-պրուսական պատերազմի տարիներին, երբ հեղինակն իր սեփական նավով՝ «Սեն-Միշել»-ով ծառայության մեջ էր։
- Վեպը գրելիս Ժյուլ Վեռնը օգտվել է շոտլանդացի հետազոտող Դեվիդ Լիվինգսթոնի աշխատություններից։
- Վեպը գրելիս հեղինակը ոգեշնչվել է Դոմինիկ Ֆրանսուա Արագոյի աշխատանքներով
- Ռուս ճանապարհորդներից ոչ մեկը ռուսական ազգանուն չուներ, բոլորը գերմանական ծագում ունեին։
Ծանոթագրություններ Խմբագրել
Արտաքին հղումներ Խմբագրել
- «Երեք ռուսների և երեք անգլիացիների արկածները Հարավային Աֆրիկայում» Ֆանտաստիկայի լաբորատորիայում
- «Երեք ռուսների և երեք անգլիացիների արկածները Հարավային Աֆրիկայում» Bookmate.com-ում
- * 52 Illustrations Archived 2014-09-04 at the Wayback Machine. by Jules Férat
Երեք ռուսների և երեք անգլիացիների արկածները Հարավային Աֆրիկայում Վիքիպահեստում |