Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը

«Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը» (ֆր.՝ Voyage au centre de la Terre), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի գիտա–ֆանտաստիկ վեպը, որը առաջին անգամ հրատարակվել է 1864 թ.։ Այն պատմում է պրոֆեսոր Լիդենբրոկի մասին, որը իր ազգական Ակսելի և վարձու ուղեկցորդ Հանսի հետ իջնում է իսլանդական հրաբխի խառնարանը։ Երկրի խորքում նրանք հայտնաբերում են նախապատմական կենդանիներ, բնական աղետներ, և որն ամենակարևորն է հսկայական ստորկրյա ծով։

Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը
ֆր.՝ Voyage au centre de la Terre
ՀեղինակԺյուլ Վեռն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրկորած աշխարհներ, subterranean fiction?, գիտական վեպ, արկածային և արկածային
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Կերպար(ներ)Professor Otto Lidenbrock?, Graüben?, Martha?, Arne Saknussemm?, Hans Bjelke? և Ֆիլիեաս Ֆոգ
Նկարագրում էHotel Phoenix Copenhagen?, Kongens Nytorv?, Church of Our Saviour?, Rosenborg Castle Gardens?, Snæfellsjökull? և Իսլանդիա
ՇարքԱնսովոր ճանապարհորդություններ
ՆախորդՆավապետ Հատերասի ճանապարհորդություններն ու արկածները
ՀաջորդԵրկրից դեպի Լուսին
ՆկարազարդողԷդուարդ Ռու
Երկիր Ֆրանսիա
ՀրատարակիչՊիեր-Ժուլ Հետցել
Հրատարակման տարեթիվ1864
Պարգև(ներ)
 Journey to the Center of the Earth Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Պրոֆեսոր Լիդենբրոկը մի հին գրքում գտնում է նամակ։ Նամակը պատկանում էր XVI դարի իսլանդական գիտնական–ալքիմիկոս Արնե Սակնուսսեմի գրչին։ Լիդենբորկը, նրա ազգական Ակսելը և վարձու ուղեկցորդ Հանսը ուղևովում են երկրի ընդերքը՝ չկասկածելով, թե ինչ արկածներ են նրանց սպասում։

Հեղինակային իրավունքի պահանջատիրությունը խմբագրել

Վեպի հրապարակումից 10 տարի անց՝ 1874 թ., Լեոն Դելման մեղադրեց վիպասանին գրագողության մեջ։ Ռենե դե Պոնժեստ կեղծանվան տակ նա հրատարակեց «Միներվայի գլուխը» պատմվածքը[1]։ Ժյուլ Էտցելին ուղղված նամակաում Վեռնը գրում է․

  Երկու սյուժեների մեջ չկա ոչ մի նմանության ակնարկ, բայց կա մեկ նույնանման պահ՝ մի քիչ զարմացնող․ դամբարանի գտնվելու վայրը հայտնաբերվում է ստվերով, որը գցում է փայտը լուսնի լույսի տակ, իսկ ինձ մոտ լեռնային գագաթի ստվերը արևի լույսի տակ ցույց է տալիս այն տեղը, որտեղից սկսվում է ճանապարհը դեպի Երկրի կենտրոն։ Ահա և ամենը։ Պարոն դե Պոնժեստի պատմվածքը վերջանում է մոտավորապես այնտեղ, որտեղից սկսվում է իմ վեպը։ Տալիս եմ ձեզ պատվո խոսք, որ ես գաղափար չունեի պարոն դե Պոնժեստի պատմվածքի մասին, երբ գրում էի «Դեպի երկրի կենտրոնը։»  

Դատավարությունում, որը կայացավ 1875 թվականին, Դելման պարտություն կրեց և պարտադրվեց ծախսերի վճարման։

Ազդեցությունը համաշխարհային մշակույթի վրա խմբագրել

Էկրանավորում խմբագրել

 
Գրքի օրինակը
  • Ճանապարհորդություն դեպի երկրի կենտրոն (ֆիլմ, 1910)
  • Ճանապարհորդություն դեպի երկրի կենտրոն (ֆիլմ, 1959)
  • Ճանապարհորդություն դեպի երկրի կենտրոն (ֆիլմ, 1993)
  • Ճանապարհորդություն դեպի երկրի կենտրոն (ֆիլմ, 2008)

Երաժշտություն խմբագրել

  • Yes խմբի ստեղնաշարային երաժիշտ, արտ–ռոքեր Ռիկ Ուեյկմանը իր վաղ ալբոմներից մեկը՝ «Journey To The Centre of The Earth» (1974), նվիրել է «Ճանապարհորդություն դեպի Երկրի կենտրոն» վեպին։ Ալբոմը ձայնագրված է սիմֆո–ռոք ոճում և առատ է սիմֆոնիկ և խմբերգային նվագակցության ստեղնաշարային գործիքների հետ։ Իրադարձության ընթացքը ներկայացնում է ընթերցողին երաժշտական համարների ընդմիջումներում։

Մուլտիպլիկացիա խմբագրել

  • «Երեխա–հանճար Ջիմմի Նեյտրոնի արկածները» մուլտսերիալի առաջին եթերաշրջանի մեկ մասը կոչվում է«Ճանապարհոդություն Կարլի կենտրոն»։
  • «Աշխարհի շուրջը Վիլլի Ֆոգգի հետ» սերիալի երկրորդ եթերաշրջանը կառուցված է «Քսան հազար լյո ջրի տակ» և «Ճանապարհորդություն դեպի երկրի կենտրոն»–ի հիման վրա։

Հետաքրքիր փաստ խմբագրել

  • «Ճանապարհորդություն դեպի երկրի կենտրոն»–ը պատմվում է Ակսելի միջոցով։ Չնայած այն բանին, որ վեպը գրել է ֆրանսիացին, այն պատմվում է գերմանացու կողմից։ Ժյուլ Վեռնը իր ստեղծագործություններից շատերում մեկնաբանությունը նեյտրալ է, առանձին դեպքերում ազգայնական, պատմվածքը տարվում է երրորդ դեմքից, եզակի դեպքերում պատմողը ֆրանսիացի է (պրոֆեսոր Արոնաքս, Կլոդիուս Բոմբարնակ, Կազզալոն)։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը» հոդվածին։