Հինգ շաբաթ օդապարիկով
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Հինգ շաբաթ օդապարիկով» (ֆր.՝ Cinq semaines en ballon), Ժյուլ Վեռնի առաջին արկածային ստեղծագործությունը։
Հինգ շաբաթ օդապարիկով ֆր.՝ Cinq semaines en ballon | |
---|---|
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | արկածային |
Թեմա | Աֆրիկա և Աշխարհագրական հետազոտություն |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1863 |
Նկարագրում է | Աֆրիկա |
Շարք | Անսովոր ճանապարհորդություններ |
Հաջորդ | Նավապետ Հատերասի ճանապարհորդություններն ու արկածները |
Նկարազարդող | Էդուարդ Ռու |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակիչ | Պիեր-Ժուլ Հետցել |
Հրատարակման տարեթիվ | 1863 |
Թվային տարբերակ | projekt-gutenberg.org/verne/ballon/ballon.html |
Five Weeks in a Balloon Վիքիպահեստում |
Սյուժե
խմբագրելԸնդհանուր նկարագրություն
խմբագրելԻնչ-որ դոկտոր Սամուել Ֆերգյուսոնը՝ Լոնդոնի աշխարհագրական միության անդամ, Ջո անունով ծառայի ու «Դիք» մականունով ընկերոջ՝ Ռիչարդ Քենեդիի հետ ճանապարհորդության է մեկնում դեպի Աֆրիկա, այդ ժամանակ դեռևս չհայտնաբերված ջրածնով լցված օդապարիկով։ Ֆերգյուսոնը հայտնագործել էր մեխանիզմ, որի շնորհիվ պետք չէր գազ բաց թողնել կամ բալաստ դատարկել, այդ իսկ պատճառով նման օդապարիկով կարելի էր գնալ շատ հեռու։ Վեպում այս արկածը պետք է միավորեր Արևելյան Աֆրիկայում գտնվող սըր Ռիչարդ Ֆրենսիս Բերթոնի ու Ջեն Հենինգի և Սահարայում ու Չադում գտնվող Հայնրիխ Բարտի արշավախմբերը։ Ճանապարհորդությունը սկսվում է Զանզիբարի արևելյան ափից և անցնում է ժամանակակից Սենեգալի Վիկտորիա, Չադ լճերով, Ագադեզով, Թիմբուկտույով, Սեգուով, Սեն-Լուիով, Ժենեով։ Գրքում Կենտրոնական Աֆրիկան նկարագրվում է որպես անապատ, բայց իրականում սավանա է։
Հերոսների գործողությունները
խմբագրելԳրքում հերոսները նոր աշխարհագրական հայտնագործություններ են անում ու բազմիցս ստիպված են լինում պայքարել տեղաբնիկների դեմ։ Վեպի ընթացքում հերոսները՝
- 18-րդ գլխում (43-ից) բացահայտում են Նեղոսի ակունքները
- Քարոզչին փրկում են տեղաբնիկ ցեղերից, որոնք որոշել էին նրան զոհաբերել
- Խմում են ամբողջ ջուրը Սահարայով ուժասպառ թռչելուց հետո
- Դիմադրում են կոնդորների հարձակմանը, ընդ որում Ջոն թռչում է օդապարիկից
- Փրկում են Ջոյին
- Հազիվ փրկվում են զինվորական բանակից, երբ օդանավը ծակվում է։
Հերոսները, հիմնականում, ողջ են մնում իրենց անկոտրում համառության ու հաջողակության շնորհիվ. նրանք փրկվում են բազմաթիվ լուրջ վտանգներից այն պատճառով, որ քամին փոխում է ուղղությունը, կամ որ համապատասխան կողմ էին նայում։
Արկածների վերջում օդապարիկը ծակվում է, բայց մինչ այդ վայրէջք է կատարում բարեկամ հողերում, որի շնորհիվ հերոսները հաջող ավարտում են ճանապարհորդությունն ու վերադառնում Անգլիա։
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հինգ շաբաթ օդապարիկով» հոդվածին։ |