Ժյուլ Վեռնի գրքեր
Ստորև ներկայացված են ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի գրքերը։

Վեպեր
խմբագրել- Հինգ շաբաթ օդապարիկով (Cinq semaines en ballon, 1863) (թարգմանվել է հայերեն[1])
- Փարիզը 20-րդ դարում (Paris au XXe siècle, 1863, not published until 1994)
- Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը (Voyage au centre de la Terre, 1864) (թարգմանվել է հայերեն[2])
- Երկրից դեպի լուսին (De la Terre à la Lune, 1865) (թարգմանվել է հայերեն[3])
- Նավապետ Հատերասի ճանապարհորդություններն ու արկածները (Voyages et aventures du capitaine Hatteras, 1866)
- Նավապետ Գրանտի որդիները (Les Enfants du capitaine Grant, 1867–1868) (թարգմանվել է հայերեն[4])
- Քսան հազար լյո ջրի տակ (Vingt mille lieues sous les mers, 1870) (թարգմանվել է հայերեն[5])
- Լուսնի շուրջը (Autour de la lune, a sequel to From the Earth to the Moon, 1870) (թարգմանվել է հայերեն[2])
- Լողացող քաղաքը (Une ville flottante, 1871)
- Դոկտոր Օքս (Une Fantaisie du Docteur Ox, 1872) (թարգմանվել է հայերեն[6])
- Երեք ռուսների և երեք անգլիացիների արկածները Հարավային Աֆրիկայում (Aventures de trois Russes et de trois Anglais, 1872)
- Մորթիների երկրում (Le Pays des fourrures, 1873)
- Աշխարհի շուրջը 80 օրում (Le Tour du monde en quatre-vingts jours, 1873) (թարգմանվել է հայերեն[7])
- Չենսլեր. ուղևոր Ժ.-Ռ. Կազալլոնի օրագիրը (Le Chancellor, 1875) (թարգմանվել է հայերեն[8])
- Խորհրդավոր կղզին (L'Île mystérieuse, 1875) (թարգմանվել է հայերեն[9])
- Միխայիլ Ստրոգով (Michel Strogoff, 1876)
- Հեկտոր Սերվադակ (Hector Servadac, 1877) (թարգմանվել է հայերեն[8])
- Սև Հնդկաստանը (Les Indes noires, 1877) (թարգմանվել է հայերեն[10])
- Տասնհինգամյա նավապետը (Un Capitaine de quinze ans, 1878) (թարգմանվել է հայերեն[11])
- Բեգումի հինգ հարյուր միլիոնը (Les Cinq cents millions de la Bégum, 1879) (թարգմանվել է հայերեն[12])
- Շոգետուն (La Maison à vapeur, 1879)
- Չինացու ձախորդությունները Չինաստանում (Les Tribulations d'un Chinois en Chine, 1879)
- Ժանգադա (La Jangada, 1881)
- Կանաչ ճառագայթ (Le Rayon vert, 1882)
- Համառ Քերաբան (Kéraban the Inflexible, 1883)
- Ֆրրիտտ Ֆլակ ("Frritt-Flacc", 1884)
- Հարավային աստղ (L’Archipel en feu, 1884)
- Արշիպելագը կրակի մեջ (L’Archipel en feu, 1884) (թարգմանվել է հայերեն[7])
- Խորտակված «Ցինտիայի» ընկեցիկը (1885) (համահեղինակ՝ Անդդրե Լորի).
- Մատիաս Շանդոր (Mathias Sandorf, 1885)
- Ռոբուր նվաճողը (Robur-le-Conquérant, 1886) (թարգմանվել է հայերեն[13])
- Վիճակախաղի տոմս № 9672 (Un Billet de loterie, 1886)
- Հյուսիսը Հարավի դեմ (Nord contre Sud, 1887)
- Ճանապարհ դեպի Ֆրանսիա (Le Chemin de France, 1887)
- Անանուն ընտանիք (Famille-sans-nom, 1888)
- Երկու տարի արձակուրդ (Deux Ans de vacances, 1888)
- Տակն ի վեր (Sans dessus dessous, the second sequel to From the Earth to the Moon, 1889) (թարգմանվել է հայերեն[14])
- Կասկաբել Կեսար (César Cascabel, 1890)
- Միստր Բրանիկան (Mistress Branican, 1891)
- Ամրոցը Կարպատներում (Le Château des Carpathes, 1892)
- Կլադիուս Բոմբառնակ (Claudius Bombarnac, 1893)
- Մանուկը (P’tit-Bonhomme, 1893)
- Լողացող կղզին (L’Île à hélice, 1895) (թարգմանվել է հայերեն[13])
- Հայրենիքի դրոշը (Face au drapeau, 1896)
- Կլոդիուս Դարտանդոր (Clovis Dardentor, 1896)
- Սառցե Սֆինքս (Le Sphinx des glaces, a sequel to Edgar Allan Poe's The Narrative of Arthur Gordon Pym, 1897)
- Սքանչելի Օրինոկոն (Le Superbe Orénoque, 1897)
- Գյուղը օդում (Le Village aérien, 1901)
- Կիպ եղբայրները (Les Frères Kip, 1902)
- Աշխարհի տիրակալը (Maître du monde, sequel to Robur the Conqueror, 1904) (թարգմանվել է հայերեն[15])
- Ծովի ներխուժումը (L’Invasion de la mer, 1904)
- Դրամա Լիֆլանդիայում (Un Drame en Livonie, 1904)
- Փարոսն աշխարհի ծայրին (Le Phare du bout du monde, 1905)
- Մրցարշավ ասուպի հետևից (La Chasse au météore, 1908)
- Դանուբի լոցմանը (Le Pilote du Danube, 1908)
- «Ջոնաթանի» նավաբեկյալները (Les Naufragés du «Jonathan», 1909)
Պատմվածքներ
խմբագրել- Բլեֆ (Ամերիկյան բարքեր) (թարգմանվել է հայերեն[15])
«Արտասովոր ճանապարհորդություններ» շարքը
խմբագրել1863 թ.-ին Ժ. Էտցելի «Ամսագիր կրթության և հանգստի համար» հանդեսում հրատարակվեց «Արտասովոր ճանապարհորդություններ» շարքի առաջին վեպը՝
Վեպի հաջողությունը ոգևորեց Վեռնին, և նա այնուհետև սկսեց աշխատել նույն ոգով՝ իր հերոսների արկածները ներկայացնել ուղեկցելով անիրական, բայց և այնպես բավականին լավ մտածված գիտական հայտնագործություններով, որոնք այն ժամանակ միմիայն Ժյուլ Վեռնի երևակայության ծնունդ էին։ Այս շարքին են պատկանում նաև հետևյալ վեպերը՝
- «Ճանապարհորդություն դեպի երկրի կենտրոնը» (1864),
- «Նավապետ Հատերասի ճանապարհորդությունն ու արկածները» (1865),
- «Երկրից դեպի լուսին» (1865),
- «Նավապետ Գրանտի որդիները» (1867),
- «Լուսնի շուրջը» (1869),
- «20000 լյո ջրի տակ» (1870),
- «Աշխարհի շուրջը 80 օրում» (1872),
- «Խորհրդավոր կղզին» (1874),
- «Միխայիլ Ստրոգով» (1876),
- «Տասնհինգամյա նավապետը» (1878),
- «Ռոբուր նվաճողը» (1886)
Ժյուլ Վեռնը գրել է 66 վեպ, այդ թվում նաև անավարտները, որոնք տպագրվել են 20-րդ դարի վերջում, ինչպես նաև 20 պատմվածք, ավելի քան 30 պիես, մի քանի վավերագրական և գիտական աշխատանքեր։
Ժյուլ Վեռնի ստեղծագործությունները լի են գիտական հայտնագործություններով կապված գիտության զարգացման առաջընթացի հետ։ Նա կարեկցանքով նկարագրում է նաև ազատագրական շարժումները։
Ժյուլ Վեռնի վեպերում ընթերցողները չեն գտել միայն տեխնիկայի հետաքրքիր նկարագրություններ և ճանապարհորդություններ, այլ նաև վառ ազնիվ հերոսների կերպարներ (նավապետ Հատտերաս, նավապետ Գրանտ, նավապետ Նեմո), բարի կիսացնոր գիտնականներ (դոկտոր Լիդենբրոկ, դոկտոր Կլոուբոննի, զարմիկ Բենեդիկ, Ժակ Պագանել), որոնք իրենց ներկայությամբ գեղեցկացնում և էլ ավելի հետաքրքիր են դարձնում վեպը։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Երկրից դեպի Լուսին և Լուսնի շուրջը վեպերում Ժյուլ Վեռնը կանխագուշակել է ապագայում տիեզերքի նվաճման մի քանի պահեր.
- Այլումինի օգտագործումը որպես վագոն-ականի հիմնական նյութ։ Չնայած XIX դարում այլումինի մեծ արժեքին, նա կանխագուշակել էր այդ մետաղի լայնորեն օգտագործումը աէրոդինամիկական ինդուստրիայում։
- Լուսնի էքսպեդիցիայի համար մեկնարկման կետ է ընտրվել Ֆլորիդայի Ստոուզ-Խիլլ վայրը։ Այդ վայրը բավականին մոտ է ժամանակակից միսս Կանավերալի տիեզերակայանին։
- Դեպի Լուսին թռիչքը և՛ Ժյուլ Վեռնի մոտ և՛ իրականում տեղի է ունեցել ապրիլին։ Անձնակազմը բաղկացած էր երեք տիեզերագնացներից և երկու տիեզերական ապարատներն էլ վայէջք են կատարել միևնույն Ատլանտյան օվկիանոսի ջրերի վրա։
- Ժյուլ Վեռնը այնպես էլ չեղավ Ռուսաստանում, բայց 9 վեպերի իրադարձությունները տեղի են ունենում այդ երկրում.
Ինչպես նաև ռուսների կարելի է հանդիպել «Երեք ռուսների և երեք անգլիացիների արկածները Հարավային Աֆրիկայում» (1872) և «Հեկտոր Սերվադակ» (1877) վեպերում։
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրությամբ Ժյուլ Վեռնի ստեղծագործությունները ըստ թարգմանությամբ աշխարհում երկրորդն են, առաջին տեղում այդ ցուցանիշով Ագաթա Քրիստին է[16], նրա գրքերը տպագրվել են աշխարհի 148 լեզուներով։
- Գերմանացի հեղինակ Վոլֆգանգ Խոլդբայնը գրել է Նաուտիլուսի պատմության շարունակությունը՝ ստեղծելով «Նավապետ Նեմոյի երեխաները» շարքը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Երկերի ժողովածու։ 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան։ Հայպետհրատ, 1963. - 10 հ. : Հ. 1 (1963, 448 էջ։ 1 թ. դիմանկ. ; 21 սմ.) Հինգ շաբաթ օդապարիկով; Երկրից դեպի լուսին
- ↑ 2,0 2,1 Երկերի ժողովածու։ 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան։ Հայպետհրատ, 1963. - 10 հ., Հ. 2 (1963, 532 էջ) Լուսնի շուրջը; Տակն ի վեր; Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը
- ↑ Երկերի ժողովածու։ 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան։ Հայպետհրատ, 1963. - 10 հ. : դիմանկ. ; 21 սմ. Ժ. Վեռնի կյանքի և ստեղծագործ. համառոտ տարեգր., էջ՝ 701-746 (Հ. 10) Ժ. Վեռնի 10 հտ. զետեղված ստ. անվանացանկ (Հ. 10) - Հ. 1 (1963, 448 էջ։ 1 թ. դիմանկ. ; 21 սմ.) Հինգ շաբաթ օդապարիկով; Երկրից դեպի լուսին
- ↑ Նավապետ Գրանտի որդիները։ [Վեպ] / Ժ. Վեռն; Ռուս. թարգմ.՝ Ն. Թումանյան; Խմբ.՝ Ս.Ա. Վարդանյան. - Երևան։ Սովետական գրող, 1978. - 688 էջ
- ↑ Երկերի ժողովածու։ 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան։ Հայպետհրատ, 1963. Հ. 4 (1963, 514 էջ) ։ Թարգմ.՝ Հ. Մազմանյան 20.000 լյո ջրի տակ
- ↑ Երկերի ժողովածու։ 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան։ Հայպետհրատ, 1963. Հ.10 (1965, 748 էջ) ։ Թարգմ.՝ Խ. Հրաչյան Չենսլեր. ուղևոր Ժ.-Ռ. Կազալլոնի օրագիրը, Դոկտոր Օքս, Հեկտոր Սերվադակ
- ↑ 7,0 7,1 Արշիպելագը կրակի մեջ։ Աշխարհի շուրջը 80 օրում; Բեգումի հինգ հարյուր միլիոնը։ Վեպեր / Ժ. Վեռն; Կազմ.՝ Վ.Թ. Սուքիասյան; Թարգմ.՝ Ս. Այունց, Ս. Տիրատուրյան; Խմբ.՝ Վ.Ա. Ներսիսյան, Գ.Ն. Երզնկյան. - Աշխարհի շուրջը 80 օրում - Երևան։ Լույս, 1985. - 536 էջ
- ↑ 8,0 8,1 Երկերի ժողովածու։ 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան։ Հայպետհրատ, 1963. Հ.10 (1965, 748 էջ) ։ Թարգմ.՝ Խ. Հրաչյան Չենսլեր ուղևոր Ժ.-Ռ. Կազալլոնի օրագիրը, Դոկտոր Օքս, Հեկտոր Սերվադակ
- ↑ Խորհրդավոր կղզի։ [Վեպ] / Ժ. Վեռն ; Թարգմ.՝ Ե. Թաղիանոսյան ; Խմբ.՝ Լ.Գ. Սեղբոսյան ; Նկ.՝ Վ.Ք. Մանդակունի. - 3-րդ հրատ. - Երևան։ Լույս, 1985
- ↑ Երկերի ժողովածու։ 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան։ Հայպետհրատ, 1963. Հ. 7 (1964, 586 էջ) ։ Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան, Ա. Ղուկասյան Տասնհինգամյա նավապետը; Սև Հնդկաստանը։
- ↑ Տասնհինգամյա նավապետը։ [Վեպ] / Ժ. Վեռն ; Ֆրանս. թարգմ.՝ Ս. Տիրատուրյան; Խմբ.՝ Հ.Վ. Վարդանյան; Վերջաբ.՝ Ե. Բրանդիս; Նկ.՝ Գ. Մեյեր. - Երևան։ Սովետական գրող, 1983. - 416 էջ
- ↑ Երկերի ժողովածու։ 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան։ Հայպետհրատ, 1963. - 10 հ., Հ. 8 (1964, 398 էջ) ։ Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան, Ս. Այունց Բեգումի հինգ հարյուր միլիոնը;
- ↑ 13,0 13,1 Երկերի ժողովածու։ 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան։ Հայպետհրատ, 1963. Հ. 9 (1965, 658 էջ) ։ Թարգմ.՝ Հ. Դանիելյան, Շ. Սաֆյան Ռոբուր նվաճողը; Լողացող կղզին
- ↑ Տակն ի վեր։ [Վեպ] / Ժյուլ Վեռն ; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան ; Խմբ.՝ Արաքս; Նկ.՝ Ն. Մուրատով. - Երևան։ Հայպետհրատ, 1953. - 220 էջ։
- ↑ 15,0 15,1 Երկերի ժողովածու։ 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան։ Հայպետհրատ, 1963. - 10 հ. : Հ. 6 (1964, 458 էջ) ։ Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան, Վ. Վարդանյան Աշխարհի շուրջը 80 օրում; Աշխարհի տիրակալը; Բլեֆ (Ամերիկյան բարքեր)
- ↑ Index Translationum: UNESCO Culture Secto