Ժյուլ Վեռն
Ժյուլ Գաբրիել Վեռն (ֆր.՝ Jules Gabriel Verne, փետրվարի 8, 1828[1][2][3][…], Նանտ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[4][5][6] - մարտի 24, 1905[2][3][7][…], Ամյեն[4][5][6]), ֆրանսիացի աշխարհագրագետ և գրող, արկածային գրականության դասական, գիտաֆանտաստիկ գրականության հիմնադիրներից մեկը։ Ֆրանսիական աշխարհագրական ընկերության անդամ։ Նրա ստեղծագործություններից շատերը թարգմանվել են հայերեն՝ ունենալով բազմաթիվ վերահրատարակություններ։
Ժյուլ Վեռն Jules Verne | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | Ժյուլ Գաբրիել Վեռն |
Ծնվել է | փետրվարի 8, 1828[1][2][3][…] |
Ծննդավայր | Նանտ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[4][5][6] |
Վախճանվել է | մարտի 24, 1905[2][3][7][…] (77 տարեկան) |
Վախճանի վայր | Ամյեն[4][5][6] |
Գերեզման | Cimetière de La Madeleine d'Amiens |
Մասնագիտություն | վիպասան, դրամատուրգ, բանաստեղծ, մանկագիր, գրող, գիտաֆանտաստիկ գրող և էսպերանտիստ |
Լեզու | ֆրանսերեն[6] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ժորժ Կլեմեսոյի լիցեյ (1846), lycée Saint-Stanislas? և Փարիզի համալսարան (1848) |
Ժանրեր | "Արկածային" "Գիտաֆանտաստիկ" |
Ուշագրավ աշխատանքներ | Քսան հազար լյո ջրի տակ, Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը, Երկրից դեպի Լուսին, Աշխարհի շուրջը 80 օրում, Խորհրդավոր կղզին, Հինգ շաբաթ օդապարիկով և Միխայիլ Ստրոգով |
Ստեղծագործությունների ցանկ | Ժյուլ Վեռնի գրքեր |
Անդամակցություն | Académie des sciences, des lettres et des arts d'Amiens? և Ֆրանսիայի աշխարհագրական ընկերություն |
Պարգևներ | |
Ամուսին | Հոնորին դյու Ֆրայսն դը Վիան |
Զավակներ | Միշել Վերն |
Ներշնչվել է
| |
![]() | |
Ժյուլ Վեռն Վիքիքաղվածքում | |
![]() |

Կենսագրություն
խմբագրելԸնտանիք
խմբագրելՀայրը՝ փաստաբան Պիեռ Վեռնը (1871) սերում է փաստաբանների ընտանիքից։ Մայրը՝ Սոֆի Ալլոտ դե լա Ֆյուին, բրիտանուհի է շոտլանդական ծագումով։ Ժյուլ Վեռնը հինգ երեխաներից ամենամեծն էր։ Նրանից հետո ծնվել են՝ եղբայր Պոլը (1829) և երեք քույրերը՝ Աննան (1836), Մատիլդան (1839) և Մարին (1842)։
Ժյուլ Վեռնի կնոջ անունը Օնորինա դը Վիան էր (օրիորդական ազգանունը՝ Մորել)։ Օնորինան այրի էր և երկու երեխա ուներ առաջին ամուսնությունից։ 1856 թ.-ի մայիսի 20-ին Ժյուլ Վեռնը գնաց Ամիեն իր ընկերոջ հարսանիքին մասնակցելու համար և այդտեղ էլ առաջին անգամ հանդիպեց Օնորինային։ 8 ամիս անց՝ 1857 թ.-ի հունվարի 10-ին, նրանք ամուսնացան և տեղափոխվեցին Փարիզ, որտեղ և Ժյուլ Վեռնն ապրում էր վերջին տարիներին։ 4 տարի անց՝ 1861 թ.-ի օգոստոսի 3-ին ծնվեց Միշելը՝ Ժյուլ Վեռնի և Օնարինայի որդին և միակ զավակը։ Որդու ծնվելու ժամանակ Ժյուլ Վեռնը ներկա չէր, քանի որ ճանապարհորդում էր Սկանդինավիայում։
Կրթությունը և ստեղծագործությունները
խմբագրելՓաստաբանի որդի Վեռնը սովորում էր իրավաբանություն Փարիզում, բայց գրականության նկատմամբ ունեցած սերը նրան դրդեց գնալ ուրիշ ճանապարհով։ 1850 թվականին Ժյուլ Վեռնի «Կոտրված ծղոտներ» պիեսը հաջողությամբ բեմականցվեց «Պատմական թատրոնում» Ալեքսանդր Դյումա (հայր)։ 1852 - 1854 թթ. Վեռնն աշխատում էր որպես «Լիրիկական թատրոնի» տնօրենի խորհրդատու, այնուհետև որպես բորսային միջնորդ, բայց այդ ամբողջ ժամանակահատվածում չէր դադարում գրել կատակերգություններ, լիբրետտո և պատմվածքներ։
«Արտասովոր ճանապարհորդություններ» շարքը
խմբագրել1863 թ.-ին Ժ. Էտցելի «Ամսագիր կրթության և հանգստի համար» հանդեսում հրատարակվեց «Արտասովոր ճանապարհորդություններ» շարքի առաջին վեպը՝
Վեպի հաջողությունը ոգևորեց Վեռնին և նա այնուհետև սկսեց աշխատել նույն ոգով՝ իր հերոսների արկածները ներկայացնել ուղեկցելով անիրական, բայց և այնպես բավականին լավ մտածված գիտական հայտնագործություններով, որոնք այն ժամանակ միմիայն Ժյուլ Վեռնի երևակայության ծնունդ էին։ Այս շարքին են պատկանում նաև հետևյալ վեպերը՝
- «Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը» (1864),
- «Նավապետ Հատերասի ճանապարհորդություններն ու արկածները» (1865),
- «Երկրից դեպի լուսին» (1865),
- «Նավապետ Գրանտի որդիները» (1867),
- «Լուսնի շուրջը» (1869),
- «Քսան հազար լյո ջրի տակ» (1870),
- «Աշխարհի շուրջը 80 օրում» (1872),
- «Խորհրդավոր կղզին» (1874),
- «Միխայիլ Ստրոգով» (1876),
- «Տասնհինգամյա նավապետը» (1878),
- «Ռոբուր նվաճողը» (1886)
Ժյուլ Վեռնը գրել է 66 վեպ, այդ թվում նաև անավարտները, որոնք տպագրվել են 20-րդ դարի վերջում, ինչպես նաև 20 պատմվածք, ավելի քան 30 պիես, մի քանի վավերագրական և գիտական աշխատանքեր։
Ժյուլ Վեռնի ստեղծագործությունները լի են գիտական հայտնագործություններով կապված գիտության զարգացման առաջընթացի հետ։ Նա կարեկցանքով նկարագրում է նաև ազատագրական շարժումները։
Ժյուլ Վեռնի վեպերում ընթերցողները գտել են ոչ միայն տեխնիկայի հետաքրքիր նկարագրություններ և ճանապարհորդություններ, այլ նաև վառ ազնիվ հերոսների կերպարներ (նավապետ Հատտերաս, նավապետ Գրանտ, նավապետ Նեմո), բարի կիսացնոր գիտնականներ (դոկտոր Լիդենբրոկ, դոկտոր Կլոուբոննի, զարմիկ Բենեդիկ, Ժակ Պագանել), որոնք իրենց ներկայությամբ գեղեցկացնում և էլ ավելի հետաքրքիր են դարձնում վեպը։
Ուշ ստեղծագործությունները
խմբագրելԺյուլ Վեռնն իր ավելի ուշ ստեղծագործություններում վախ է արտահայտել, որ գիտական նվաճումները կարող են օգտագործվել մարդկությանը վնաս հասցնելու համար՝
- Հայրենիքի դրոշը (1896),
- Աշխարհի տիրակալը (1904),
- Բարսակի արշավախմբի անհավանական արկածները (1919) (ավարտել է գրողի որդի Միշել Վեռնը),
Հավատը գիտական առաջընթացի նկատմամբ փոխվել էր անհայտության նկատմամբ ունեցած վախով։ Բայց այս վեպերն այնքան մեծ ուշադրության չարժանացան, որքան նրանց նախորդողները։
Գրողի մահից հետո դեռ բավականին չտպագրված վեպեր էին մնացել, որոնք դեռ երկար տարիներ տպագրվում էին։ Այսպես, «Փարիզը 20-րդ դարում» (1863) վեպը տպագրվել է 1994 թ.-ին։
Գրող - ճանապարհորդ
խմբագրելԺյուլ Վեռնը չի եղել «կաբինետային» գրող։ Նա շատ է ճանապարհորդել, ընդ որում և իր սեփական զբոսանավերով՝ «Սեն-Միշել I», «Սեն-Միշել II» և «Սեն-Միշել III»: 1859 թ.-ին նա ճանապարոհորդել է Անգլիայում և Շոտլանդիայով։ 1861 թ.-ին եղել է Սկանդինավիայում։
1867 թ.-ին նա կատարել է տրանսատլանտյան նավարկություն «Գրեյս-Իստերն» նավով դեպի ԱՄՆ։ Եղել է Նյու-Յորքում և Նիագարյան ջրվեժի մոտ։
1878 թ.-ին Ժյուլ Վեռնը կատարել է մեծ ճանապարհորդություն Միջերկրական ծովով իր «Սեն-Միշել III» զբոսանավով՝ այցելոլով Լիսաբոն, Տանժեր, Ջիբրալթար և Ալժիր։ 1879 թ.-ին Ժյուլ Վեռնն իր «Սեն-Միշել III» զբոսանավով կրկին եղել է Անգլիայում և Շոտլանդիայում։ 1881 թ.-ին Ժյուլ Վեռնն իր զբոսանավով եղել է Նիդերլանդիայում, Գերմանիայում և Դանիայում։ Այդ ժամանակ էլ նա պլանավորել էր այցելել Սանկտ-Պետերբուրգ, բայց ուժեղ փոթորիկը խանգարեց դրան։
1884 թ.-ին Ժյուլ Վեռնը կատարեց իր վերջին մեծ ճանապարհորդությունը։ «Սեն-Միշել III» զբոսանավով նա եղավ Ալժիրում, Մալթայում, Իտալիայում և այլ միջերկրական երկրներում։ Նրա ճանապարհորդություններից շատերը հիմք հանդիսացան «Արտասովոր ճանապարհորդություններ» շարքի համար՝ Լողացող կղզին (1870), Սև Հնդկաստան (1877), Կանաչ ճառագայթ (1882), Վիճակախաղի տոմս № 9672 (1886) և այլն։
Կյանքի վերջին 20 տարին
խմբագրել1886 թ.-ի մարտի 9-ին Ժյուլ Վեռնը ծանր վիրավորվել էր ատրճանակի կրակոցից։ Մեծ գրողի վրա կրակել էր հոգեպես հիվանդ զարմիկ Գաստոն Վեռնը՝ Պոլի որդին։ Դրանից հետո նա ստիպված էր մոռանալ ճանապարհորդության մասին։
1892 թվականին վիպասանը դարձավ Պատվո լեգիոնի շքանշանի ասպետ։
Մահվանից քիչ առաջ Ժյուլ Վեռնը կուրացավ, բայց և այնպես շարունակում էր թելադրել իր գրքերը։ Ըստ Լեոնիդ Բարիսովի դրանք գրի էր առնում հեղինակի խորթ աղջիկներից մեկը։ Հեղինակը մահացել է 1905 թվականի մարտի 24-ին շաքարախտից։
Ժյուլ Վեռնի հիշատակի հավերժացում
խմբագրելԺյուլ Վեռնի պատվին անվանվել են՝
Կանխագուշակություններ
խմբագրելԻր ստեղծագործություններում նա կանխագուշակել է գիտական նորամուծություններ և հայտնագործումներ ամենատարբեր ոլորտներում, այդ թվում՝ հեռուստատեսության և տիեզերական թռիչքների։ Ինչպես նաև՝
- Էլեկտրական աթոռ
- Ինքնաթիռ («Աշխարհի տիրակալը»)
- Ուղղաթիռ («Ռոբուր նվաճողը»)
- Սուզանավ («20 000 լյո ջրի տակ»)
- GPS նավիգացիոն համակարգ («20 000 լյո ջրի տակ»)
- Թռիչքներ դեպի տիեզերք, այդ թվում նաև Լուսին («Երկրից դեպի լուսին»)։ Հեղինակի ընտրած վայրը հեռու չէր իրականից "Տիեզերական կենտրոն Քեննեդի"
- Աշտարակ Եվրոպայի կենտրոնում (մինչև Էյֆելյան աշտարակի կառուցումը - նկարագրությունը շատ նման է)
- Միջտիեզերական ճանապարհորդություն («Հեկտոր Սերվադակ»)
- Տեսահաղորդակցություն և հեռուստատեսություն («Փարիզը 20-րդ դարում»)
- Կոնվերտոպլան (ինքնաթիռի տեսակ) («Բարսակի արշավախմբի արտասովոր արկածները»)
Չիրականցված կանխագուշակումներ՝
- Ցամաք Հյուսիսային բևեռի վրա (Նավապետ Հատտերասի արկածները) և օվկիանոս Հարավային բևեռում («20000 լյո ջրի տակ»)։ Ամեն ինչ եղավ ընդհակառակը։
- Ստորջրյա անցում Սուեզի ջրանցքի տակ («20000 լյո ջրի տակ»)
Աֆորիզմներ
խմբագրել- Կգա մի օր, երբ գիտությունը կգերազանցի ֆանտազիային։
- Աշխարհին պետք են նոր մարդիկ, ոչ թե նոր մայրցամաքներ։
- Բնությունը ոչինչ չի ստեղծում աննպատակ
- Չի կարող պատահել այնպիսի մի իրավիճակ, որի ժամանակ մարդը իրավունք կունենար շորթել իր նմանների իրավունքի վրա։
- Տաղանդները չունեն տարիք
Ժյուլ Վեռնին նվիրված ստեղծագործություններ
խմբագրելԳրքեր
խմբագրել- Լեոնիդ Բարիսով «Ժյուլ Վեռն» - Կենսագրական վեպ (թարգմանվել է հայերեն)
- Ժակ Պիկար, Ռոբերտ Դիտց «Խորությունը 7 մղոն» - պատմվում է, թե ինչպես «Նաուտիլիուս»-ի նկարագրությունից ելնելով ստեղծվել է սուզանավը (թարգմանվել է հայերեն)։
- Մինչև հիմա էլ սուզանավերը խորասուզվելու համար ջուր են քաշում իր մեջ, իսկ վերև բարձրանալիս այն բաց թողնում։ Այս մեխանիզմը նկարագրել է Ժյուլ Վեռնը։
- Եվգենի Բրանդիս «Ժյուլ Վեռնի շուրջ» Արխիվացված 2011-04-03 Wayback Machine(ռուս.) "Либуреск" կայք էջում։
- Եվգենի Բրանդիս «Ժյուլ Վեռնի Ռուսաստանում» Արխիվացված 2015-10-24 Wayback Machine(ռուս.) "Либуреск" կայք էջում։
- Եվգենի Բրանդիս «Ժյուլ Վեռնը և նրա վեպերը» Արխիվացված 2011-04-26 Wayback Machine(ռուս.) "Либуреск" կայք էջում։
Նոթեր
խմբագրել- Եվգենի Բրանդիս «Հարցազրույց Ժյուլ Վեռնի հետ» Արխիվացված 2015-11-17 Wayback Machine(ռուս.) "Либуреск" կայք էջում։
- Եվգենի Բրանդիս «Մեկնաբանություններ «Արշիպելագը կրակի մեջ», «Ռոբուր նվաճողը» և «Հյուսիսը Հարավի դեմ» վեպերին» Արխիվացված 2015-10-23 Wayback Machine(ռուս.) "Либуреск" կայք էջում։
Ստեղծագործությունները
խմբագրելՎեպեր
խմբագրել- Հինգ շաբաթ օդապարիկով (Cinq semaines en ballon, 1863) (թարգմանվել է հայերեն[10])
- Փարիզը 20-րդ դարում (Paris au XXe siècle, 1863, not published until 1994)
- Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը (Voyage au centre de la Terre, 1864) (թարգմանվել է հայերեն[11])
- Երկրից դեպի լուսին (De la Terre à la Lune, 1865) (թարգմանվել է հայերեն[12])
- Նավապետ Հատերասի ճանապարհորդություններն ու արկածները (Voyages et aventures du capitaine Hatteras, 1866)
- Նավապետ Գրանտի որդիները (Les Enfants du capitaine Grant, 1867–1868) (թարգմանվել է հայերեն[13])
- Քսան հազար լյո ջրի տակ (Vingt mille lieues sous les mers, 1870) (թարգմանվել է հայերեն[14])
- Լուսնի շուրջը (Autour de la lune, a sequel to From the Earth to the Moon, 1870) (թարգմանվել է հայերեն[11])
- Լողացող քաղաքը (Une ville flottante, 1871)
- Դոկտոր Օքսի փորձը (Une Fantaisie du Docteur Ox, 1872) (թարգմանվել է հայերեն[15])
- Երեք ռուսների և երեք անգլիացիների արկածները Հարավային Աֆրիկայում (Aventures de trois Russes et de trois Anglais, 1872)
- Մորթիների երկրում (Le Pays des fourrures, 1873)
- Աշխարհի շուրջը 80 օրում (Le Tour du monde en quatre-vingts jours, 1873) (թարգմանվել է հայերեն[16])
- Չենսլեր. ուղևոր Ժ.- Ռ. Կազալլոնի օրագիրը (Le Chancellor, 1875) (թարգմանվել է հայերեն[15])
- Խորհրդավոր կղզին (L'Île mystérieuse, 1875) (թարգմանվել է հայերեն[17])
- Միխայիլ Ստրոգով (Michel Strogoff, 1876)
- Հեկտոր Սերվադակ (Hector Servadac, 1877) (թարգմանվել է հայերեն[15])
- Սև Հնդկաստանը (Les Indes noires, 1877) (թարգմանվել է հայերեն[18])
- Տասնհինգամյա նավապետը (Un Capitaine de quinze ans, 1878) (թարգմանվել է հայերեն[19])
- Բեգումի հինգ հարյուր միլիոնը (Les Cinq cents millions de la Bégum, 1879) (թարգմանվել է հայերեն[20])
- Շոգետուն (La Maison à vapeur, 1879)
- Չինացու ձախորդությունները Չինաստանում (Les Tribulations d'un Chinois en Chine, 1879)
- Ժանգադա. 800 լյո Ամազոնի վրայով (La Jangada, 1881)
- Ռոբինզոնների դպրոցը (L'École des Robinsons, 1882, թարգմանվել է հայերեն[21])
- Կանաչ ճառագայթ (Le Rayon vert, 1882)
- Համառ Քերաբան (Kéraban the Inflexible, 1883)
- Ֆրիտ Ֆլակ ("Frritt-Flacc", 1884)
- Հարավային աստղ ("L'Étoile du sud", 1884)
- Արշիպելագը կրակի մեջ (L’Archipel en feu, 1884) (թարգմանվել է հայերեն[16])
- Խորտակված «Ցինտիայի» ընկեցիկը (1885) (համահեղինակ՝ Անդդրե Լորի).
- Մաթիաս Շանդոր (Mathias Sandorf, 1885)
- Ռոբուր նվաճողը (Robur-le-Conquérant, 1886) (թարգմանվել է հայերեն[22])
- Վիճակախաղի տոմս № 9672 (Un Billet de loterie, 1886)
- Հյուսիսը Հարավի դեմ (Nord contre Sud, 1887)
- Ճանապարհ դեպի Ֆրանսիա (Le Chemin de France, 1887)
- Անանուն ընտանիք (Famille-sans-nom, 1888)
- Երկու տարի արձակուրդ (Deux Ans de vacances, 1888)
- Տակն ի վեր (Sans dessus dessous, the second sequel to From the Earth to the Moon, 1889) (թարգմանվել է հայերեն[23])
- Կասկաբել Կեսար (César Cascabel, 1890)
- Միսիս Բրանիկան (Mistress Branican, 1891)
- Ամրոցը Կարպատներում (Le Château des Carpathes, 1892)
- Կլադիուս Բոմբառնակ (Claudius Bombarnac, 1893)
- Մանուկը (P’tit-Bonhomme, 1893)
- Լողացող կղզին (L’Île à hélice, 1895) (թարգմանվել է հայերեն[22])
- Հայրենիքի դրոշը (Face au drapeau, 1896)
- Կլովիս Դարտանդոր (Clovis Dardentor, 1896)
- Սառցե Սֆինքս (Le Sphinx des glaces, a sequel to Edgar Allan Poe's The Narrative of Arthur Gordon Pym, 1897)
- Սքանչելի Օրինոկոն (Le Superbe Orénoque, 1897)
- Գյուղը օդում (Le Village aérien, 1901)
- Կիպ եղբայրները (Les Frères Kip, 1902)
- Աշխարհի տիրակալը (Maître du monde, sequel to Robur the Conqueror, 1904) (թարգմանվել է հայերեն[24])
- Ծովի ներխուժումը (L’Invasion de la mer, 1904)
- Դրամա Լիֆլանդիայում (Un Drame en Livonie, 1904)
- Փարոսն աշխարհի ծայրին (Le Phare du bout du monde, 1905)
- Մրցարշավ ասուպի հետևից (La Chasse au météore, 1908)
- Դանուբի լոցմանը (Le Pilote du Danube, 1908)
- «Ջոնաթանի» նավաբեկյալները (Les Naufragés du «Jonathan», 1909)
Պատմվածքներ
խմբագրել- Բլեֆ (Ամերիկյան բարքեր) (թարգմանվել է հայերեն[24])
Էկրանավորման աղյուսակ
խմբագրելԹիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Սյուժեն | Երկիրը |
---|---|---|---|---|
1902 | Ճանապարհորդություն դեպի լուսին | Le Voyage dans la lune | վեպ | Ֆրանսիա |
1904 | Արտասովոր ճանապարհորդություն | Le voyage à travers l’impossible | պիես | Ֆրանսիա |
1907 | 20000 լյո ջրի տակ | 20, 000 lieues sous les mers | վեպ | Ֆրանսիա |
1908 | Էկսպեդիցիա Լուսնի վրա | Excursion dans la lune | վեպ | Ֆրանսիա |
1908 | Միխայիլ Ստրոգով | Michael Strogoff | վեպ | ԱՄՆ |
1910 | Միխայիլ Ստրոգով | Michael Strogoff | վեպ | ԱՄՆ |
1910 | Ճանապարհորդություն դեպի երկրի կենտրոնը | Voyage au centre de la terre | վեպ | Ֆրանսիա |
1912 | Բևեռի գրավում | À la conquête du pôle | վեպ | Ֆրանսիա |
1913 | Նավապետ Գրանտի որդիները | Les enfants du capitaine Grant | վեպ | Ֆրանսիա |
1914 | Աշխարհի շուրջը 80 օրում | 'Round the World in 80 Days | վեպ | Ռուսաստան |
1914 | Միխայիլ Ստրոգով | Michael Strogoff | վեպ | ԱՄՆ |
1916 | 20000 լյո ջրի տակ | 20, 000 Leagues Under the Sea | վեպ | ԱՄՆ |
1921 | Մատիաս Սանդորֆ | Mathias Sandorf | վեպ | Ֆրանսիա |
1926 | Միխայիլ Ստրոգով | Michel Strogoff | վեպ | Ֆրանսիա Գերմանիա |
1929 | Խորհրդավոր կղզին | The Mysterious Island | վեպ | ԱՄՆ |
1931 | Մարդ, որը փնտրում էր իր մարդասպանին | Der Mann, der seinen Mörder sucht | Գերմանիա | |
1936 | Թագավորի սուրհանդակը | Der Kurier des Zaren | վեպ | Գերմանիա |
1936 | Միխայիլ Ստրոգով | Michel Strogoff | վեպ | Ֆրանսիա |
1936 | Նավապետ Գրանտի զավակները | Дети капитана Гранта | վեպ | ԽՍՀՄ |
1937 | Զինվորը և լեդին | The Soldier and the Lady | վեպ, տիտրերում նշված չէ | ԱՄՆ |
1941 | Խորհրդավոր կղզին | Таинственный остров | վեպ | ԽՍՀՄ |
1944 | Միխայիլ Ստրոգով | Miguel Strogoff | վեպ | Մեքսիկա |
1945 | Տասնհինգամյա նավապետը | Пятнадцатилетний капитан | վեպ | ԽՍՀՄ |
1951 | Խորհրդավոր կղզին | Mysterious Island | վեպ | ԱՄՆ |
1954-1990 | Դիսնեյլենդ (սերիալ) | Walt Disney’s Wonderful World of Color | ԱՄՆ | |
1954 | 20000 լյո ջրի տակ | 20, 000 Leagues Under the Sea | ԱՄՆ | |
1956 | Աշխարհի շուրջը 80 օրում | Around the World in Eighty Days | վեպ | ԱՄՆ Մեծ Բրիտանիա |
1956 | Միխայիլ Ստրոգով | Michel Strogoff | վեպ | Ֆրանսիա Իտալիա Գերմանիա Հարավսլավիա |
1958 | Բեկ-Կապ կղզու գաղտնիքը | Vynález zkázy | վեպ | Սլովենիա Չեխիա |
1958 | Երկրից դեպի Լուսին | From the Earth to the Moon | վեպ | ԱՄՆ |
1959 | Ժոաո Կորալի գաղտնիքը | 800 leguas por el Amazonas o (La jangada) | վեպ | Մեքսիկա |
1959 | Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը | Journey to the Center of the Earth | վեպ | ԱՄՆ |
1961 | Աշխարհի տիրակալը | Master of the World | վեպ | ԱՄՆ |
1961 | Le triomphe de Michel Strogoff | Le triomphe de Michel Strogoff | վեպ | Ֆրանսիա Իտալիա |
1961 | Արկածների կղզին | Mysterious Island | վեպ | ԱՄՆ Մեծ Բրիտանիա |
1961 | Վիշապների հովիտը | Valley of the Dragons | վեպ | ԱՄՆ |
1962 | Հինգ շաբաթ օդապարիկով | Five Weeks in a Balloon | վեպ | ԱՄՆ |
1962 | Նավաբեկյալներին որոնելիս | In Search of the Castaways | վեպ | ԱՄՆ |
1962 | Երկու տարի արձակուրդ | Dos años de vacaciones | վեպ | Իսպանիա Մեքսիկա |
1963 | Մատիաս Ստանդորֆ | Mathias Sandorf | վեպ | Ֆրանսիա Իտալիա Իսպանիա |
1963 | Երեք զվարճալի մարդիկ կատարում են շուրջերկրյա ճանապարհորդություն | The Three Stooges Go Around the World in a Daze | վեպ | ԱՄՆ |
1964 | Die Reise um die Erde (հեռուստաֆիլմ) | Die Reise um die Erde | վեպ | Գերմանիա |
1964 | Թատրոն պատանեկության համար. Սև Հնդկաստանը (հեռուստաֆիլմ) | Les Indes noires | վեպ | Ֆրանսիա |
1965 | Չինացու տվայտանքները Չինաստանում | Les tribulations d’un Chinois en Chine | գիրք | Ֆրանսիա Իտալիա |
1966 | Գողացված դիրիժաբլը | Ukradená vzducholod | վեպ | Սլովենիա Չեխիա |
1966 | Cinci saptamîni în balon | Cinci saptamîni în balon | վեպ | Ռումինիա |
1967 | Հրթիռով դեպի Լուսին | Rocket to the Moon | Մեծ Բրիտանիա | |
1967 | Թատրոն պատանեկության համար. Վիլհելմ Շտորցի գաղտնիքը (հեռուստաֆիլմ) | Le théâtre de la jeunesse: Le secret de Wilhelm Storitz | վեպ | Ֆրանսիա Սլովենիա Չեխիա |
1969 | Հարավային աստղ | The Southern Star | վեպ | Ֆրանսիա Մեծ Բրիտանիա |
1970 | Արտասովոր արձակուրդ | Strange Holiday | Ավստրալիա | |
1970 | Նեմո (հեռուստաֆիլմ) | Nemo | վեպ | Ֆրանսիա |
1970 | Գիսաստղի վրա | Na komete | վեպ | Սլովենիա Չեխիա |
1970 | Ստրոգով | Strogoff | վեպ | Ֆրանսիա Իտալիա Գերմանիա Բուլղարիա |
1971 | Վտանգավոր լույս աշխարհի ծայրին | The Light at the Edge of the World | վեպ | ԱՄՆ Իսպանիա Շվեդիա Լիխտենշտայն |
1972-1973 | 80 օր աշխարհի շուրջը (մուլտսերիալ) | Around the World in Eighty Days | պատմվածք | Ավստրալիա |
1973 | Խորհրդավոր կղզին | La isla misteriosa | վեպ | Ֆրանսիա Իտալիա Իսպանիա Կամերուն |
1973 | Մետր Զախարիուս (հեռուստաֆիլմ) | Maître Zaccharius | վեպ | Ֆրանսիա |
1973 | 20000 լյո ջրի տակ (մուլտֆիլմ) | 20, 000 Leagues Under the Sea | գիրք | ԱՄՆ |
1973 | Կոտրված պայտ | Сломанная подкова | Դրամա Լիֆլանդիայում | ԽՍՀՄ |
1974 | Խաղաղ օվկիանոսի ծովահենները | Deux ans de vacances | Երկու տարով արձակուրդ | Ֆրանսիա Գերմանիա Բելգիա Ռումինիա |
1974 | Տասնհինգամյա նավապետը | Un capitán de quince años | վեպ | Ֆրանսիա Իսպանիա |
1974 | Խորհրդավոր հափշտակություն | A dunai hajós | վեպ | Վենեսուելա |
1975 | Նավապետ Նեմո | Капитан Немо | վեպ | ԽՍՀՄ |
1975 | Խորհրդավոր կղզին (մուլտֆիլմ) | Mysterious Island | վեպ | Ավստրալիա |
1975 | Ֆանտաստիկ ճանապարհորդություն օդապարիկով | Viaje fantástico en globo | վեպ | Մեքսիկա |
1976 | Արտասովոր ճանապարհուդություն դեպի երկրի կենտրոն | Viaje al centro de la Tierra | վեպ | Իսպանիա |
1977 | Բոլյոկի և Լյելեկի արձակուրդները (մուլտֆիլմ) | Wielka podróz Bolka i Lolka | վեպ | Լեհաստան |
1977 | Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը (մուլտֆիլմ) | A Journey to the Center of the Earth | վեպ | Ավստրալիա |
1977 | Հինգ շաբաթ օդապարիկով (մուլտֆիլմ) | 5 Weeks in a Balloon | վեպ | ԱՄՆ Ավստրալիա |
1978 | Նավապետ Նեմոյի վերադարձը (տեսաֆիլմ) | The Return of Captain Nemo | վեպ, տիտրերում գրված չէ | ԱՄՆ |
1979 | Tajemství ocelového mesta | Tajemství ocelového mesta | գիրք | Չեխիա |
1979 | Աշխարհի շուրջն 80 օրում (տեսաֆիլմ) | Le tour du monde en 80 jours | վեպ | Ֆրանսիա |
1979 | Երկրից դեպի լուսին (մուլտֆիլմ) | From the Earth to the Moon | վեպ | Ավստրալիա |
1980 | Կոմսուհի Դոլիգեն դը Գրացի խաղերը | Les jeux de la Comtesse Dolingen de Gratz | վեպ | Ֆրանսիա |
1981 | Հրեշների կղզու գաղտնիքը | Misterio en la isla de los monstruos | վեպ | ԱՄՆ Իսպանիա |
1981 | Կարպատյան ամրոցի գաղտնիքը | Tajemství hradu v Karpatech | վեպ | Չեխիա |
1981 | Աշխարհի շուրջն Ուիլյամ Ֆոգի հետ (մուլտսերիալ) | La Vuelta al mundo de Willy Fog | Ճապոնիա Իսպանիա | |
1981 | Ամրոցը Կարպատներում | Castle in the Carpathians | վեպ | Ռումինիա |
1982 | Ծովային սատանա | Los diablos del mar | պատմվածք | Իսպանիա |
1982 | Խորհրդավոր մոլորակ | Mysterious Planet | վեպ | ԱՄՆ |
1984 | Զախարիուս (TV) | Zacharius | վեպ | Ֆրանսիա |
1985 | 20000 լյո ջրի տակ (մուլտֆիլմ) | 20, 000 Leagues Under the Sea | վեպ | Ավստրալիա |
1985 | Նավապետ Գրանտին որոնելիս | В поисках капитана Гранта | վեպ | ԽՍՀՄ Բուլղարիա |
1986 | «Պիլիգրիմի» նավապետը | Капитан «Пилигрима» | վեպ | ԽՍՀՄ |
1986 | Ճանապարհորդություն դեպի լուսին (Հեռուստատեսություն) | Le voyage dans la lune | վեպ | Շվեյցարիա |
1988 | Աշխարհի շուրջն 80 օրում (մուլտֆիլմ) | Around the World in 80 Days | վեպ | Ավստրալիա |
1989 | Աշխարհի շուրջն 80 օրում (սերիալ) | Around the World in 80 Days | վեպ | ԱՄՆ Իտալիա Հարավսլավիա |
1990-1991 | Նադյան խորհրդավոր ծովից (մուլտսերիալ) | Fushigi no umi no Nadia | Ճապոնիա | |
1991 | Ալքիմիկոս Շտորցի գաղտնիքը | Tajomstvo alchymistu Storitza | վեպ | Չեխիա |
1993 | Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը | Journey to the Center of the Earth | վեպ | ԱՄՆ |
1993 | 800 լյո ներքև Ամազոնիայով | Eight Hundred Leagues Down the Amazon | վեպ | ԱՄՆ Պերու |
1995 | Խորհրդավոր կղզին (սերիալ) | Mysterious Island | վեպ | Կանադա Նոր Զելանդիա |
1996 | Նավապետ Գրանտի որդիները | Дети капитана Гранта | վեպ | ԱՄՆ Ռուսաստան Կանադա |
1996 | Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը (մուլտֆիլմ) | Journey to the Center of the Earth | վեպ | Կանադա |
1997 | Նաուտիլիուս (հեռուստաֆիլմ) | 20, 000 Leagues Under the Sea | վեպ | ԱՄՆ |
1997 | 20000 լյո ջրի տակ (հեռուստաֆիլմ) | 20, 000 Leagues Under the Sea | վեպ | ԱՄՆ Ավստրալիա |
1999 | Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը (հեռուստաֆիլմ) | Journey to the Center of the Earth | վեպ | ԱՄՆ |
1999 | Թագավորական սուրհանդակ Միխայիլ Ստրոգովը (հեռուստաֆիլմ) | Michele Strogoff - il corriere dello zar | վեպ | Իտալիա |
1999 | Աշխարհի շուրջն 80 օրում (մուլտֆիլմ) | Around the World in 80 Days | վեպ | ԱՄՆ Կանադա |
2000 | Ժյուլ Վեռնի խորհրդավոր արկածները (սերիալ) | The Secret Adventures of Jules Verne | Կանադա Մեծ Բրիտանիա | |
2001 | Անհավանական արկածներ Ժյուլ Վեռնի հետ. Սեզար Կասկաբել (մուլտֆիլմ) | Les voyages extraordinaires de Jules Verne - César Cascabel | վեպ | Ֆրանսիա |
2001 | Անհավանական արկածներ Ժյուլ Վեռնի հետ. Խորհրդավոր կղզին (մուլտֆիլմ) | Les voyages extraordinaires de Jules Verne - L'île mystérieuse | վեպ | Ֆրանսիա |
2001 | Անհավանական արկածներ Ժյուլ Վեռնի հետ. Հարավային աստղ (մուլտֆիլմ) | Les voyages extraordinaires de Jules Verne - L'étoile du sud | վեպ | Ֆրանսիա |
2001 | Անհավանական արկածներ Ժյուլ Վեռնի հետ. Ժանգադա (մուլտֆիլմ) | Les voyages extraordinaires de Jules Verne - La Jangada | գիրք | Ֆրանսիա |
2001 | Անհավանական արկածներ Ժյուլ Վեռնի հետ. Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը (մուլտֆիլմ) | Les voyages extraordinaires de Jules Verne - Voyage au centre de la terre | գիրք | Ֆրանսիա |
2002 | 20000 լյո ջրի տակ (մուլտֆիլմ) | 20, 000 Leagues Under the Sea | վեպ | ԱՄՆ |
2004 | Աշխարհի շուրջն 80 օրում | Around the World in 80 Days | վեպ | ԱՄՆ Գերմանիա Մեծ Բրիտանիա Իռլանդիա |
2004 | Միխայիլ Ստրոգովի անհավանական արկածները (մուլտֆիլմ) | Les aventures extraordinaires de Michel Strogoff | վեպ | Ֆրանսիա |
2004 | Դոկտոր Օքս (հեռուստաֆիլմ) | Le docteur Ox | վեպ | Ֆրանսիա |
2005 | Խորհրդավոր կղզին (հեռուստաֆիլմ) | Mysterious Island | վեպ | ԱՄՆ |
2007 | Նաուտիլիուս. Օվկիանոս նվաճողը (տեսաֆիլմ) | 30, 000 Leagues Under the Sea | վեպ | ԱՄՆ |
2008 | Ճանապարհորդություն դեպի դինոզավրերի աշխարհ (տեսաֆիլմ) | Journey to the Center of the Earth | վեպ | ԱՄՆ |
2008 | Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը | Journey to the Center of the Earth 3D | վեպ | ԱՄՆ |
2012 | Ուղևորություն 2։ Խորհրդավոր կղզին | Mysterious Island | վեպ | ԱՄՆ |
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Երկրից դեպի Լուսին և Լուսնի շուրջը վեպերում Ժյուլ Վեռնը կանխագուշակել է ապագայում տիեզերքի նվաճման մի քանի պահեր.
- Այլումինի օգտագործումը որպես վագոն-ականի հիմնական նյութ։ Չնայած XIX դարում այլումինի մեծ արժեքին, նա կանխագուշակել էր այդ մետաղի լայնորեն օգտագործումը աէրոդինամիկական ինդուստրիայում։
- Լուսնի էքսպեդիցիայի համար մեկնարկման կետ է ընտրվել Ֆլորիդայի Ստոուզ-Խիլլ վայրը։ Այդ վայրը բավականին մոտ է ժամանակակից միսս Կանավերալի տիեզերակայանին։
- Դեպի Լուսին թռիչքը և՛ Ժյուլ Վեռնի մոտ և՛ իրականում տեղի է ունեցել ապրիլին։ Անձնակազմը բաղկացած էր երեք տիեզերագնացներից և երկու տիեզերական ապարատներն էլ վայէջք են կատարել միևնույն Ատլանտյան օվկիանոսի ջրերի վրա։
- Ժյուլ Վեռնը այնպես էլ չեղավ Ռուսաստանում, բայց 9 վեպերի իրադարձությունները տեղի են ունենում այդ երկրում.
Ինչպես նաև ռուսների կարելի է հանդիպել «Երեք ռուսների և երեք անգլիացիների արկածները Հարավային Աֆրիկայում» (1872) և «Հեկտոր Սերվադակ» (1877) վեպերում։
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրությամբ Ժյուլ Վեռնի ստեղծագործությունները ըստ թարգմանությամբ աշխարհում երկրորդն են, առաջին տեղում այդ ցուցանիշով Ագաթա Քրիստին է[25], նրա գրքերը տպագրվել են աշխարհի 148 լեզուներով։
- Գերմանացի հեղինակ Վոլֆգանգ Խոլդբայնը գրել է Նաուտիլուսի պատմության շարունակությունը՝ ստեղծելով «Նավապետ Նեմոյի երեխաները» շարքը։
- Հեղինակի պատվին անվանվել է Fedora օպերացիոն սիստեմայի 16-րդ թողարկումը՝ «Verne» կոդային անվանումով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Evans A. B. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Наркевич А. Ю. Верн Жюль // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1971. — Т. 4 : Брасос — Веш. — С. 536.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 7,0 7,1 7,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 8,0 8,1 http://www2.culture.gouv.fr/public/mistral/leonore_fr?ACTION=CHERCHER&FIELD_1=NOM&VALUE_1=VERNE
- ↑ Kümmerling-Meibauer B. (unspecified title) — P. 1128.
- ↑ Երկերի ժողովածու։ 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան։ Հայպետհրատ, 1963. - 10 հ. : Հ. 1 (1963, 448 էջ։ 1 թ. դիմանկ. ; 21 սմ.) Հինգ շաբաթ օդապարիկով; Երկրից դեպի լուսին
- ↑ 11,0 11,1 Երկերի ժողովածու։ 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան։ Հայպետհրատ, 1963. - 10 հ., Հ. 2 (1963, 532 էջ) Լուսնի շուրջը; Տակն ի վեր; Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը
- ↑ Երկերի ժողովածու։ 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան։ Հայպետհրատ, 1963. - 10 հ. : դիմանկ. ; 21 սմ. Ժ. Վեռնի կյանքի և ստեղծագործ. համառոտ տարեգր., էջ՝ 701-746 (Հ. 10) Ժ. Վեռնի 10 հտ. զետեղված ստ. անվանացանկ (Հ. 10) - Հ. 1 (1963, 448 էջ։ 1 թ. դիմանկ. ; 21 սմ.) Հինգ շաբաթ օդապարիկով; Երկրից դեպի լուսին
- ↑ Նավապետ Գրանտի որդիները։ [Վեպ] / Ժ. Վեռն; Ռուս. թարգմ.՝ Ն. Թումանյան; Խմբ.՝ Ս.Ա. Վարդանյան. - Երևան։ Սովետական գրող, 1978. - 688 էջ
- ↑ Երկերի ժողովածու։ 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան։ Հայպետհրատ, 1963. Հ. 4 (1963, 514 էջ) ։ Թարգմ.՝ Հ. Մազմանյան 20.000 լյո ջրի տակ
- ↑ 15,0 15,1 15,2 Երկերի ժողովածու։ 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան։ Հայպետհրատ, 1963. Հ.10 (1965, 748 էջ) ։ Թարգմ.՝ Խ. Հրաչյան Չենսլեր ուղևոր Ժ.-Ռ. Կազալլոնի օրագիրը, Դոկտոր Օքս, Հեկտոր Սերվադակ
- ↑ 16,0 16,1 Արշիպելագը կրակի մեջ։ Աշխարհի շուրջը 80 օրում; Բեգումի հինգ հարյուր միլիոնը։ Վեպեր / Ժ. Վեռն; Կազմ.՝ Վ.Թ. Սուքիասյան; Թարգմ.՝ Ս. Այունց, Ս. Տիրատուրյան; Խմբ.՝ Վ.Ա. Ներսիսյան, Գ.Ն. Երզնկյան. - Աշխարհի շուրջը 80 օրում - Երևան։ Լույս, 1985. - 536 էջ
- ↑ Խորհրդավոր կղզի։ [Վեպ] / Ժ. Վեռն ; Թարգմ.՝ Ե. Թաղիանոսյան ; Խմբ.՝ Լ.Գ. Սեղբոսյան ; Նկ.՝ Վ.Ք. Մանդակունի. - 3-րդ հրատ. - Երևան։ Լույս, 1985
- ↑ Երկերի ժողովածու։ 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան։ Հայպետհրատ, 1963. Հ. 7 (1964, 586 էջ) ։ Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան, Ա. Ղուկասյան Տասնհինգամյա նավապետը; Սև Հնդկաստանը։
- ↑ Տասնհինգամյա նավապետը։ [Վեպ] / Ժ. Վեռն ; Ֆրանս. թարգմ.՝ Ս. Տիրատուրյան; Խմբ.՝ Հ.Վ. Վարդանյան; Վերջաբ.՝ Ե. Բրանդիս; Նկ.՝ Գ. Մեյեր. - Երևան։ Սովետական գրող, 1983. - 416 էջ
- ↑ Երկերի ժողովածու։ 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան։ Հայպետհրատ, 1963. - 10 հ., Հ. 8 (1964, 398 էջ) ։ Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան, Ս. Այունց Բեգումի հինգ հարյուր միլիոնը;
- ↑ Ժյուլ Վեռն, Ռոբինզոնների դպրոցը, Ե., Դարակ, 2022, 180 էջ։ Ֆրանսերենից թարգմանեց Ժակլին Մինասյանը։
- ↑ 22,0 22,1 Երկերի ժողովածու։ 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան։ Հայպետհրատ, 1963. Հ. 9 (1965, 658 էջ) ։ Թարգմ.՝ Հ. Դանիելյան, Շ. Սաֆյան Ռոբուր նվաճողը; Լողացող կղզին
- ↑ Տակն ի վեր։ [Վեպ] / Ժյուլ Վեռն ; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան ; Խմբ.՝ Արաքս; Նկ.՝ Ն. Մուրատով. - Երևան։ Հայպետհրատ, 1953. - 220 էջ։
- ↑ 24,0 24,1 Երկերի ժողովածու։ 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան։ Հայպետհրատ, 1963. - 10 հ. : Հ. 6 (1964, 458 էջ) ։ Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան, Վ. Վարդանյան Աշխարհի շուրջը 80 օրում; Աշխարհի տիրակալը; Բլեֆ (Ամերիկյան բարքեր)
- ↑ Index Translationum: UNESCO Culture Secto
Արտաքին հղումներ
խմբագրել- Ժյուլ Վեռնը գրապահարանում Արխիվացված 2020-07-07 Wayback Machine
- Ժյուլ Վեռնը հայկական հանրագիտարանում Արխիվացված 2017-09-27 Wayback Machine
- Ապրում եմ երևակայությամբ… հատված Ժյուլ Վեռնի մի հարցազրույցից, մի քանի նամակներ
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժյուլ Վեռն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժյուլ Վեռն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 288)։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |