Բարի Լևինսոն
Բարի Լևինսոն (անգլ.՝ Barry Levinson, ապրիլի 6, 1942[1][2][3][…], Բալթիմոր, Մերիլենդ[4]), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ 1989 թվականի «Օսկար» մրցանակի դափնեկիր։
Բարի Լևինսոն | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | ապրիլի 6, 1942[1][2][3][…] (82 տարեկան) |
Ծննդավայր՝ | Բալթիմոր, Մերիլենդ[4] |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, կինոպրոդյուսեր, ռեժիսոր և պրոդյուսեր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0001469 |
levinson.com |
Կենսագրություն
խմբագրելԲարի Լևինսոնը ծնվել է 1942 թվականի ապրիլի 6-ին ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում։ Ծնողները` Իրվին Լևինսոնը և Վիոլետա Կրիշինսկայան, Ռուսաստանից ներգաղթած հրեաներ են[5][6][7]։ Սովորել է Ամերիկյան համալսարանում (American University, Վաշինգտոն, Կոլումբիա շրջան)։ Կինը Վալերի Քյորթին է (Valerie Curtin) (ամուսնալուծված է)։
Չնայած Լևինսոնը իր կարիերան սկսել է հեռուստատեսային կատակերգությունների սցենարներով և շարունակում է գրել, նկարահանել և կատակերգական ֆիլմերի պրոդյուսերություն անել, սակայն հայտնի է դարձել իր լուրջ, թեև ոչ հումորից զուրկ դրամատիկ ֆիլմերով։ Նրա առաջին լիամետրաժ ռեժիսորական փորձը եղել է «Խորտկարան» (1982) ֆիլմը, որը հիսունականների վերջին Բալթիմորում մեծացած տղաների ընկերության մասին է։ Առաջնաելույթը մեծ հաջողություն չի ունեցել, սակայն Ռոբին Ուիլյամսի հետ «Բարի առավոտ Վիետնամ» (1987) ֆիլմը ( որտեղ խաղացել է չափազանց ուրախ ամերիկացի ռադիոհաղորդավարի դեր) և Դասթին Հոֆմանի հետ համատեղ «Անձրևի մարդը» (1988) ֆիլմը (աուտիստի դեր) Լևինսոնին բերել են համաշխարհային ճանաչում։
Հաջորդ տարիների ընթացքում Լևինսոնը հոլիվուդյան լավագույն դերասանների մասնակցությամբ նկարահանել է մի շարք նշանավոր ֆիլմեր՝ «Բաքսի» (Ուորեն Բիթիի, Անեթ Բենինգի, Հարվի Քեյթելի հետ), «Դիմակազերծում» (Մայքլ Դուգլասի, Դեմի Մուրի, Դոնալդ Սազերլենդի հետ), «Քնածները» (Ռոբերտ դե Նիրոի, Դասթին Հոֆմանի և Բրեդ Փիթի հետ), «Խաբեբայություն» (Ռոբերտ դե Նիրո և Դասթին Հոֆմանի հետ), «Ավազակներ» (Բրյուս Ուիլիսի, Բիլի Բոբ Տորնտոնի և Քեյթ Բլանշետի հետ) և ուրիշներ։
Ստեղծագործություն
խմբագրելԲարի Լևինսոնը հայտնի է որպես ռեժիսոր, որը չի շեղում հանդիսատեսի ուշադրությունը բուռն հատուկ էֆեկտներով, հավակնություն չունի բնօրինակ ռեժիսուրայի հանդեպ, հնարավորություն է տալիս դերասաններին լիարժեքորեն դրսևորել իրենց տաղանդը։ Ի տարբերություն Լևինսոնի սեփական սցենարների՝ պատմությունները, որոնք նա ընտրում է իր լուրջ ռեժիսորական աշխատանքի համար, սովորաբար տարբերվում են ոչ սովորական և իսկապես դրամատիկ կոլիզիաներից։ Հաճախ նրա ֆիլմերի գործողությունները տեղի են ունենում անցյալում և այս կամ այն չափով հիմնված են իրական դեպքերի վրա («Բարի առավոտ Վիետնամ», «Բաքսի», «Քնածները» և այլն)։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Ռեժիսոր | Պրոդյուսեր | Սցենարիստ | Դերասան | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|---|---|---|---|
1972 | — | The ABC Comedy Hour | Այո (1 էպիզոդ) | հեռուստասերիալ | ||||
— | The John Byner Comedy Hour | Այո (1 էպիզոդ) | ||||||
1973—1976 | Քերոլ Բյորնետի շոուն | The Carol Burnett Show | Այո (72 էպիզոդ) | |||||
1975 | Փողոցային աղջիկներ | Street Girls | Այո | |||||
1975 | — | Hot l Baltimore | Այո (1 էպիզոդ) | հեռուստասերիալ | ||||
1975—1976 | — | The Rich Little Show | Այո (2 էպիզոդ) | |||||
1976 | Համր կինո | Silent Movie | Այո | Այո | պաշտոնյա | |||
1977 | Վախ բարձրությունից | High Anxiety | Այո | Այո | միջանցքային սպասավոր | |||
1978 | Հետաքրքիր թերթ | Peeping Times | Այո | Այո | Այո | հեռուստաֆիլմ | ||
1979 | Արդարադատություն բոլորի համար | …And Justice for All | Այո | |||||
1980 | Թաքնված փասեր | Inside Moves | Այո | |||||
1981 | Համաշխարհային պատմություն, մաս առաջին | History of the World, Part I | Այո | կոթող վաճառող | ||||
1982 | Ճաշ | Diner | Այո | Այո | ||||
Թութսի | Tootsie | Այո | նշված չէ տիտրերում | |||||
Լավագույն ընկերներ | Best Friends | Այո | ||||||
1983 | Ճաշ | Diner | Այո | Այո | Այո | կարճամետրաժ հեռուստաֆիլմ | ||
1984 | Բնակտոր մետաղ | The Natural | Այո | |||||
Երդում դավաճանության մեջ | Unfaithfully Yours | Այո | ||||||
1984 | — | The Investigators | Այո | Այո | Այո | հեռուստասերիալ | ||
1985 | Երիտասարդ Շերլոք Հոլմս | Young Sherlock Holmes | Այո | |||||
1985 | Ամերիկյան թատրոն | American Playhouse | Այո (1 էպիզոդ) | հեռուստասերիալ | ||||
1987 | Անագե մարդ | Tin Men | Այո | Այո | ||||
Բարի առավոտ Վիետնամ | Good Morning, Vietnam | Այո | ||||||
1987 | — | Harry | Այո (7 էպիզոդ) | հեռուստասերիալ | ||||
1988 | Անձրևի մարդը | Rain Man | Այո | Այո | բժիշկ | |||
1990 | Ավալոն | Avalon | Այո | Այո | Այո | |||
1990 | Երկրի օր, հատուկ թողարկում | The Earth Day Special | Այո | հեռուստաֆիլմ | ||||
1991 | Կաֆկա | Kafka | Այո | |||||
Բաքսի | Bugsy | Այո | Այո | քասթինգի տնօրեն | ||||
1992 | Խաղալիքներ | Toys | Այո | Այո | Այո | |||
1993 | Ուայլդեր Նապալմ | Wilder Napalm | Այո | |||||
1993 | Լարի Սանդերսի շոուն | The Larry Sanders Show | Այո | իր դերում | էպիզոդ։ Larry’s Agent | |||
1993—1999 | Սպանդի բաժին | Homicide: Life on the Street | Այո (2 էպիզոդ) | Այո (122 էպիզոդ) | Այո (1 էպիզոդ) | հեռուստասերիալ | ||
1994 | Ջիմի Հոլիվուդ | Jimmy Hollywood | Այո | Այո | Այո | Այո | ռեժիսոր | |
Դիմակաերծում | Disclosure | Այո | Այո | |||||
Հեռուստավիկտորինա | Quiz Show | Այո | Դեյվ Գերոուեյ | |||||
1995 | Փոքրիկ արքայադուստր | A Little Princess | Այո | |||||
1996 | Քնածները | Sleepers | Այո | Այո | Այո | |||
1997 | Դոնի Բրասքո | Donnie Brasco | Այո | |||||
Խաբեբայություն | Wag the Dog | Այո | Այո | Այո | մարդ կինոստուդիայում | |||
1997 | Դավադրություն Ամերիկայի դեմ | The Second Civil War | Այո | հեռուստաֆիլմ | ||||
1997—2003 | Օզ | Oz | Այո (56 էպիզոդ) | հեռուստասերիալ | ||||
1998 | Սփերա | Sphere | Այո | Այո | ||||
Ահա նման կարկանդակներ | Home Fries | Այո | ||||||
1998 | Ընտանեկան եզրակացություն | Family Brood | Այո | հեռուստաֆիլմ | ||||
1999 | Ազատության բարձունքներ | Liberty Heights | Այո | Այո | Այո | |||
2000 | Հարված | The Beat | Այո | Այո | հեռուստասերիալ | |||
Ֆալքոն | Falcone | Այո (9 էպիզոդ) | ||||||
Ամերիկյան ողբերգություն | American Tragedy | Այո | հեռուստաֆիլմ | |||||
2000 | Կատարյալ փոթորիկը | The Perfect Storm | Այո | |||||
Հավերժական աշխարհ | An Everlasting Piece | Այո | Այո | |||||
2001 | Ավազակներ | Bandits | Այո | Այո | ||||
2001 | Մամուլի քարտուղարը | The Press Secretary | Այո | Վավերագրական ֆիլմ | ||||
Կրակոց սրտին | Shot in the Heart | Այո | հեռուստաֆիլմ | |||||
— | Hudson’s Law | Այո | ||||||
2002 | — | Baseball Wives | Այո | |||||
2002 | Մոլուցք | Possession | Այո | |||||
Վերլուծիր այն | Analyze That | Այո | ||||||
2003 | Ազատեք մեզ Եվայից | Deliver Us from Eva | Այո | |||||
2004 | Սև նախանձ | Envy | Այո | Այո | ||||
— | A Uniform Used to Mean Something… | Այո | կարճամետրաժ հեռուստաֆիլմ | |||||
— | Hindsight Is 20/20… | Այո | ||||||
2004 | Անձնական զննում | Strip Search | Այո | հեռուստաֆիլմ | ||||
Երդվյալը | The Jury | Այո (2 էպիզոդ) | Այո | Այո (1 էպիզոդ) | Այո (1 էպիզոդ) | դատավոր Հորաթիո Հութորն | հեռուստասերիալ | |
2006 | Տարվա մարդը | Man of the Year | Այո | Այո | ||||
2006 | Բեդֆորդի օրագիրը | The Bedford Diaries | Այո (4 էպիզոդ) | հեռուստասերիալ | ||||
2007 | Բի մուվի։ Մեղրային դավադրություն | Bee Movie | Այո | Մարտին Բենսոն | մուլտֆիլմ | |||
2007 | — | M.O.N.Y. | Այո | Այո | հեռուստաֆիլմ | |||
2008 | Մի անգամ Հոլիվուդում | What Just Happened | Այո | Այո | ||||
2009 | Պոլիվուդ | PoliWood | Այո | Վավերագրական ֆիլմ | ||||
2009 | 30 իրադարձություն 30 տարվա ընթացքում | 30 for 30 | Այո (1 էպիզոդ) | Վավերագրական հեռուստասերիալ | ||||
Ֆիլանտրոպը | The Philanthropist | Այո (1 էպիզոդ) | հեռուստասերիալ | |||||
2010 | Դու չգիտես Ջեքին | You Don’t Know Jack | Այո | Այո | հեռուստաֆիլմ | |||
2011—2014 | Բորջիա | Borgia | Այո (38 էպիզոդ) | հեռուստասերիալ | ||||
2012 | Ծովածոց | The Bay | Այո | Այո | Այո | |||
2012—2013 | Որսկան | Copper | Այո (12 էպիզոդ) | հեռուստասերիալ | ||||
2013 | Մուհամմադ Ալիի գլխավոր մարտը | Muhammad Ali’s Greatest Fight | Այո | Ստյուարտ Փոթեր | ||||
2013 | Ֆիլ Սպեքթոր | Phil Spector | Այո | հեռուստաֆիլմ | ||||
2014 | Ստորացում | The Humbling | Այո | Այո | ||||
2015 | Ռոքը արևելքում | Rock the Kasbah | Այո | |||||
2016 | Կապույտի երանգներ | Shades of Blue | Այո (2 էպիզոդ) | Այո (12 էպիզոդ) | հեռուստասերիալ | |||
2016—2017 | Մահվան դաշտ | Killing Fields | Այո (7 էպիզոդ) | |||||
2017 | Ստախոս, մեծ ու սարսափելի | The Wizard of Lies | Այո | Այո | հեռուստաֆիլմ | |||
2018 | Պատերնո | Paterno | Այո | Այո | ||||
2020 | Հարի Հաֆթ | Harry Haft | Այո | Այո | հետարտադրություն |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118971093 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Filmreference.com
- ↑ «Pqasb.pqarchiver.com». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Pqasb.pqarchiver.com». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարի Լևինսոն» հոդվածին։ |