Վուդի Ալլեն
Վուդի Ալլեն (անգլ.՝ Woody Allen, բնօրինակ անուն ազգանուն՝ Ալլեն Սթյուարտ Քոնիգսբերգ (անգլ.՝ Allen Stewart Konigsberg), լրիվ պաշտոնական անունը՝ Հեյվուդ Ալլեն (անգլ.՝ Heywood Allen), դեկտեմբերի 1, 1935[1][1][2][…] կամ նոյեմբերի 30, 1935[3], Բրոնքս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]), ամերիկյան նշանավոր ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան, գրող, երաժիշտ։ Չորս Օսկար մրցանակի դափնեկիր է։ Արժանացել է նաև բազում այլ կինոմրցանակների, այդ թվում՝ Ոսկե գլոբուս, BAFTA և այլն։ Հանդես է գալիս նաև որպես գրող, քանի որ շատ պատմվածքների ու պիեսների հեղինակ է։ Ալլենը գրականության և երաժշտության գիտակ ու ջազային կլարնետիստ է։ Իր շատ ֆիլմերում հանդես է գալիս որպես դերասան։
Վուդի Ալլենը կինեմատոգրաֆի մեջ ստեղծել է մի նոր ժանր, որը ընդունված է անվանել «ինտելլեկտուալ կատակերգություն»։ Այս ժանրը նա ստեղծել է սրամիտ կատակերգություններից, որոնք պարունակում են իրենց մեջ երգիծանքի ու աբսուրդի տեսակներ, և հոգեբանական դրամաներից։ Ալլենը շվեդ մեծ ռեժիսոր՝ Ինգմար Բերգմանի արվեստի երկրպագու է, այդ պատճառով էլ նրա ֆիլմերում կարելի է նկատել Բերգմանի ոճը։
Առավել հայտնի են Վուդի Ալլենի հետևյալ ֆիլմերը՝ «Սեր և մահ», «Էննի Հոլլ», «Մանհեթեն», «Կահիրեի կարմրագույն վարդը», «Դեննի Ռոուզի բրոդվեյը», «Հաննան և նրա քույրերը», «Վիքի, Քրիստինա, Բարսելոնա», «Կեսգիշերը Փարիզում», «Ժասմին» և այլն։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 https://www.imdb.com/name/nm0000095/
- ↑ 4,0 4,1 4,2 https://movies2.nytimes.com/books/first/m/meade-woody.html
- ↑ 5,0 5,1 5,2 https://biography.yourdictionary.com/woody-allen
- ↑ 6,0 6,1 6,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ https://www.imdb.com/list/ls008382443/
- ↑ https://www.beliefnet.com/celebrity-faith-database/a/woody-allen.aspx