Վեստերն

Խաղարկային կինոյի ժանրեր
(Վերահղված է Վեստեռնից)

Վեստերն (անգլ.՝ western, թարգմանաբար՝ արևմտյան), մշակույթի ուղղություն, բնորոշ հատկապես ԱՄՆ-ին։ Իր մեջ կարող է ներառել զանազան ժանրեր։ Առավել օգտագործվում է որպես կինոյի ժանր, կարող է օգտագործվել նաև հեռուստատեսությունում, գրականությունում, նկարչությունում և այլն։ Սկզբում ուղղությունը ծագել է գրականությունում, ապա կինոյում։

1920 թվականին նկարահանված «Աշխատավարձով ծովահենները» վեսթեռնի պաստառներից

Վեստերնը կինոյում խմբագրել

Վեստերն ժանրը կինոյում կինեմատոգրաֆիայի հիմնական ուղղություններից մեկն է, հանդիսանում է նաև արկածային ժանրի մաս։ Վեստերն կամ կովբոյական ֆիլմեր սկսել են նկարահանվել դեռևս 1898 թվականից։ Վեստերնի ոճը աչքի է ընկնում քիչ երկխոսություններով, գեղեցիկ բնապատկերներով, երբեմն մռայլ միջավայրում։

Պատմություն խմբագրել

Կինոյում Վեստերնների իրադարձությունները ծավալվում են մեծ մասամբ 19-րդ դարի երկրորդ կեսերին, այպսես կոչված Վայրի Արևմուտքում՝ ԱՄՆ-ի ներկայիս տարածաշրջանում, նաև Մեքսիկայում և Կանադայում։

Այս ժանրը առաջացել է ԱՄՆ-ում, ապա տարածվել մյուս երկրներում։ Առավել ծաղկուն շրջան կինոյի պատմության մեջ Վեստերնը ունեցել է 20-րդ դարի կեսերին։ Այնուհետև սկսել է մի փոքր հետընթաց շրջան։

Վեստերնին հատուկ կերպարներ խմբագրել

Վեստերն ժանրի ֆիլմերին հատուկ են հետևյալ հերոսները՝

  • անխոնջ շերիֆ, պատրաստ ամեն ինչի հանուն արդարության և խաղաղության
  • անկախ հրաձիգ, որը պարգևներ է ստանում հանցագործներ բռնելու համար
  • թափառական կովբոյ
  • արյունալի հնդկացի, առաջնորդ, գլխավոր հերոսի թշնամի
  • բարեխիղճ հնդկացի, երբեմն օգնական ու ճանապարհ ցույց տվող
  • խարդախ ավազակներ
  • պրոֆեսիոնալ պոկեր խաղացողներ
  • մաքուր և անմեղ գլխավոր հերոսուհի աղջիկ
  • ճակատագրական կին, երբեմն պարուհի կամ երգչուհի
  • թեթև վարքի տեր կանայք և այլն

Նշանավոր Վեստերն ֆիլմեր խմբագրել

Հայտնի Վեստերն դերասաններ խմբագրել

Հայտնի Վեստերն ռեժիսորներ խմբագրել