Միա Վասիկովսկա
Միա Վասիկովսկա (անգլ.՝ Mia Wasikowska), (հոկտեմբերի 14, 1989), ավստրալացի դերասանուհի։ Նկարահանվում է Հոլիվուդում։ Համաշխարհային ճանաչում է ստացել «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմի հրապարակումից հետո, որտեղ գլխավոր դերում է եղել։
Միա Վասիկովսկա | |
---|---|
![]() Միան Samsung AACTA Awards 2012 մրցանակաբաշխության ժամանակ | |
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1989 թվական |
Ծննդավայր | Կանբերա, Ավստրալիա |
Կրթություն | Karabar High School? |
Քաղաքացիություն | Ավստրալացի |
Մասնագիտություն | Դերասանուհի |
Ակտիվ շրջան | 2004-մեր օրեր |
Ծնողներ | մայր՝ Marzena Wasikowska? |
Համատեղ ապրող(ներ) | Ժեսի Այզենբերգ |
IMDb | ID ID 1985859 |
ԿենսագրությունԽմբագրել
Միա Վասիկովսկան ծնվել է 1989 թվականի հոկտեմբերի 14-ին Կանբերայում, որտեղ մեծացել է մեծ քրոջ և փոքր եղբոր հետ։
8 տարեկանում հաճախել է բալետի ստուդիա և երազել է հանդես գալ ոչ մեծ բեմերում։ 15 տարեկանում Միան ստացել է առաջին նկարահանման հրավեր։ Այնուհետև նա խաղացել է « Suburban Mayhem» ավստրալական դրամայում։ 2007 թվականին նրան առաջարկել են խաղալ ավստրալական «Козет» և «Кожа» դրամաներում։
Մի քանի ժամանակ անց Միան հայտնվում է մեծ էկրանին «Կոկորդիլոս» սենսացիոն ֆիլմում (2007), «Սեպտեմբեր» դրամայում (2007), ռազմական սենսացիոն Defiance ֆիլմում և այլ բազմաթիվ ֆիլմերում։
2010 թվականին Միան հանդես է գալիս Թիմ Բարթոնի «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմում, որը նրան մեծ ճանաչում է բերում։