Ջուլիան Մուր
Ջուլիան Մուր (անգլ.՝ Julianne Moore, իրական անունը` Ջուլի Էնն Սմիթ (Julie Anne Smith)[3], դեկտեմբերի 3, 1960[4][5][6][…], Fort Liberty, Cumberland County, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ[7][8]), ամերիկյան դերասանուհի և գրող։ Արժանացել է Օսկար (2015 թ.), երկու անգամ Էմմի (1988, 2012), երկու անգամ Ոսկե գլոբուս (2013, 2015), BAFTA (2015 թ.) և երկու անգամ ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակներին (2013, 2015): Իր անունով աստղ ունի նաև Հոլիվուդյան փառքի ծառուղում[9][10][11]։
Ջուլիան Մուր անգլ.՝ Julianne Moore | |
---|---|
Հասակը | 163 սմ |
Ծնվել է | դեկտեմբերի 3, 1960 (64 տարեկան) |
Ծննդավայր | Ֆայետվիլ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ |
Կրթություն | Բոստոնի համալսարան (1983), Ֆրանկֆուրտի ամերիկյան ավագ դպրոց, Բոստոնի համալսարանի կերպարվեստի քոլեջ և Justice High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Միացյալ Թագավորություն |
Ազգություն | ԱՄՆ |
Կրոն | աթեիզմ |
Մասնագիտություն | դերասանուհի, գրող |
Ակտիվ շրջան | 1986–այժմ |
Ժանրեր | Կատակերգություն, Դրամա, Թրիլեր |
Ընտրանի | "Գրավչության օրենքներ", "Յուրայի դարաշրջանի այգի 2. Կորուսյալ աշխարհ", "Ինն ամիս" |
Ամուսին(ներ) | Բարթ Ֆրեյնդլիխ (2 երեխա), Ջոն Գուլդ Ռուբին (ամուսնալուծված) |
Երեխա(ներ) | 2 երեխա |
Պարգևներ և մրցանակներ | |
Ջուլիան Մուրը հանդիսանում է նաև աշխարհի երեք հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր` Կաննի, Բեռլինի և Վենետիկի (եռակի)։ Նա համարվում է բնավորության ամերիկյան առաջատար դերասանուհի, ով կարողանում է խաղալ ինչպես մեյնստրիմային, այնպես էլ ցածրաբյուջետային անկախ բեմադրություններում` առանձնանալով դերերի ընտրության մեջ իր խիզախությամբ և դերասանական խաղով[12][13][14]։
Կենսագրությունը
խմբագրելՋուլիան Մուրը ծնվել է Հյուսիսային Կարոլինայի Ֆեյեթվիլ քաղաքում։ Նրա հայրը զինվորական դատավոր էր[15][16][17], իսկ մայրը` հոգեբան[18]։ Ջուլիանն ընտանիքի ավագ երեխան էր և ուներ նաև կրտսեր քույր և եղբայր։ Նրա մանկության տարիներին ընտանիքը տեղափոխվում էր մի վայրից մյուսը, այդ իսկ պատճառով նա սովորել է Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտում գտնվող ամերիկյան քոլեջում, որն 1979 թվականին ավարտելուց հետո ընդունվել է Բոստոնի համալսարանին կից արվեստի դպրոց։ 1983 թվականին ստանալով բակալավրի աստիճան, տեղափոխվել է Նյու Յորք։
Սկզբնական շրջանում աշխատել է ռեստորաններում` որպես մատուցողուհի և տևական ժամանակ խաղացել բացառապես Բրոդվեյում, ինչպես նաև «Ինչպես է պտտվում աշխարհը» հեռուստասերիալում` կատարելով երկու դեր (1985-1988 թվականներին), որի համար արժանացել է Էմմիի ցերեկային մրցանակին։ 1980-ական թվականները նրա ստեղծագործական կյանքում նշանավորվում էին հիմնականում հեռուստատեսային ֆիլմերով։
Ջուլիան Մուրի առաջին աշխատանքը մեծ էկրանին, համարվում է «Հեքիաթները մութ կողմից» (1990 թ.) ֆիլմում կատարած դրվագային դերը, որից հետո նա սկսել է հայտնվել ոչ մեծ, երկրորդական դերերով այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք էին «Օրորոցը ճոճող ձեռքը» (1992 թ.), «Կարճ պատմություններ» (1993 թ.), «Մարմինը, որպես իրեղեն ապացույց» (1993 թ.) կինոնկարները և «Փախստականը» (1993 թ.) ֆիլմը` Հարիսոն Ֆորդի մասնակցությամբ։ Այդ շրջանում նա նկարահանվել է նաև «Ինն ամիս» (1995 թ.), «Վարձու մարդասպաններ» (1995 թ.), «Անվտանգություն» (1995 թ.), «Կյանքն ապրել Պիկասոյի հետ միասին» (1996 թ.), ինչպես նաև Լուի Մալի «Վանյան 42-րդ փողոցում» (1994 թ.) կինոնկարներում։
1997 թվականին, Սթիվեն Սփիլբերգի «Յուրայի ժամանակաշրջանի զբոսայգին. Կորուսյալ աշխարհ» ֆիլմի հաջողությունից հետո, այն ժամանակ դեռևս ոչ այնքան հայտնի ռեժիսոր Փոլ Թոմաս Անդերսոնի առաջարկով, Ջուլիանը նկարահանվեց պոռնոարդյունաբերության մասին պատմող «Գիշերները բուգի ոճով» (1997 թ.) ֆիլմում։ Կինոնկարում նրա դերը հաջողված էր և նա ներկայացվեց Օսկար և Ոսկե գլոբուս մրցանակների, իսկ 1998 թվականին նրա մասնակցությամբ թողարկվեց «Մեծ Լեբովսկին» կինոնկարը, որտեղ Ջուլիանը կատարում էր ֆեմինիստուհի նկարչուհու դերը։
Հատկապես դերասանուհու համար հագեցած էր 1999 թվականը, երբ նրա մասնակցությամբ թողարկվեցին հինգ ֆիլմեր։ Դրանցից առավել հաջողվածներից էին «Մագնոլիա» և «Վեպի ավարտը» կինոնկարները։ Հաջողությամբ էին պսակված նաև նրա դերակատարումները 2002 թվականին նկարահանված «Ժամեր» և «Դրախտից հեռու» ֆիլմերում։ Այդ ֆիլմերի համար նա ներկայացվել է Օսկար մրցանակի։ 2004 թվականին նա նկարահանվել է «Մոռացվածը» թրիլերում, որի շահույթը աշխարհում կազմել է 117 միլիոն դոլար։ Հաջողություն է ունեցել նաև 2006 թվականին նկարահանված «Մարդու երեխան» կինոնկարը։ Ջուլիան Մուրի լավագույն աշխատանքներից են նաև «Խաղը փոխվել է» (2012 թ.)[19], «Դեռևս Էլիս» (2014 թ.), «Աստղային քարտեզ» (2014 թ.) կինոնկարները։
Անձնական կյանքը
խմբագրել1986-1995 թվականներին Ջուլիան Մուրը ամուսնացած էր դերասան և ռեժիսոր Ջոն Գուլդ Ռուբինի հետ[16]։ 1996 թվականից նա ապրում էր ռեժիսոր Բարթ Ֆրեյնդլիխի հետ։ Նրանք ամուսնացել են 2003 թվականին։ Ջուլիան Մուրն ամուսնուց մեծ է 9 տարով։ Նրանք ունեն երկու երեխա` որդի (ծնվ. 1997 թ.) և դուստր (ծնվ. 2002 թ.) և ապրում են Նյու Յորքում[20]։
Ջուլիան Մուրը ԼԳԲՏ-ի իրավունքների կողմնակից է, աթեիստ[21] և երբ նրան հարցրել են, թե ինչ կասի իրեն Աստված, երբ հայտնվի երկնքում, Ջուլիանը պատասխանել է. «Դե, երևի կասի, որ դուք սխալվում էիք, ես գոյություն ունեմ»։
Բնական տեսքը պահպանելու վերաբերյալ, Ջուլիան Մուրը դեմ է արտահայտվել բոտոքսին և պլաստիկ վիրահատությանը[22]։ 2008 և 2012 թվականների նախագահական ընտրություններում Ջուլիան Մուրը Բարաք Օբամայի կողմնակիցն էր[17][23]։
Մասնակի ֆիլմագրությունը
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1985 | Ինչպես է պտտվում աշխարհը | As the World Turns | - |
1989 | Փողեր, իշխանություն, սպանություն | Money, Power, Murder | Պեգի Լին Բրեդի |
1990 | Հեքիաթները մութ կողմից | Tales from the Darkside: The Movie | Սյուզան |
1991 | Գնալն արդեն շատ ուշ է | The Last to Go | Մերսի |
1991 | Մահացու հայացք նետելով | Cast a Deadly Spell | Կոննի Սթոուն |
1992 | Օրորոցը ճոճող ձեռքը | The Hand That Rocks the Cradle | Մառլեն Կրեյվեն |
1992 | Ատրճանակ Բեթի Լուի պայուսակում | The Gun in Betty Lou's Handbag | Էլինոր |
1992 | Մարմինը, որպես իրեղեն ապացույց | Body of Evidence | Շերոն Դյուլեյնի |
1993 | Բեննին և Ջունը | Benny & Joon | Ռութի |
1993 | Փախստականը | The Fugitive | Էնն Իսթման |
1993 | Կարճ պատմություններ | Short Cuts | Մերիան Ուայման |
1994 | Վանյան 42-րդ փողոցում | Vanya on 42nd Street | Ելենա |
1995 | Անվտանգություն | Safe | Քերոլ Ուայթ |
1995 | Ինն ամիս | Nine Months | Ռեբեկա Թեյլոր |
1995 | Վարձու մարդասպաններ | Assassins | Էլեկտրա |
1996 | Կյանքն ապրել Պիկասոյի հետ միասին | Surviving Picasso | Դորա Մաար |
1997 | Յուրայի ժամանակաշրջանի զբոսայգին. Կորուսյալ աշխարհ | The Lost World: Jurassic Park | Սառա Հարդինգ |
1997 | Միֆ մատնահետքերի մասին | The Myth of Fingerprints | Միա |
1997 | Գիշերները բուգի ոճով | Boogie Nights | Էմբեր Ուեյվս |
1997 | Դժոխային տաքսի | Chicago Cab | - |
1998 | Մեծ Լեբովսկին | The Big Lebowski | Մոդ Լեբովսկի |
1998 | Փսիխո | Psycho | Լայլա Կրեյն |
1999 | Բախտի անիվը | Cookie's Fortune | Կորա Դյուվալ |
1999 | Կատարյալ ամուսին | An Ideal Husband | Լորա Չիվլի |
1999 | Աշխարհի քարտեզը | A Map of the World | Թերեզա Քոլինզ |
1999 | Վեպի ավարտը | The End of the Affair | Սառա Մայլզ |
1999 | Մագնոլիա | Magnolia | Լինդա Պարտրիջ |
2000 | Կնամոլը | The Ladies Man | Օդրի |
2000 | Ոչ ես | Not I | - |
2001 | Հաննիբալ | Hannibal | Կլարիսա Սթարլինգ |
2001 | Էվոլյուցիա | Evolution | Էլիսոն Ռիդ |
2001 | Թափառականը | World Traveler | Դուլսիա |
2001 | Նավային նորություններ | The Shipping News | Ուեյվի Պրոուզ |
2002 | Դրախտից հեռու | Far from Heaven | Քեթի Ուայթեքեր |
2002 | Ժամեր | The Hours | Լորա Բրաուն |
2004 | Մերին և Բրյուսը | Marie and Bruce | Մերի |
2004 | Գրավչության օրենքները | Laws of Attraction | Օդրի Վուդս |
2004 | Մոռացվածը | The Forgotten | Տելլի Պարետա |
2005 | Հաղթանակածը | The Prize Winner of Defiance, Ohio | Էվելին Ռայան |
2006 | Վստահիր տղամարդուն | Trust the Man | Ռեբեկա Պոլակ |
2006 | Ճշմարտության հակառակ կողմը | Freedomland | Բրենդա Մարտին |
2006 | Մարդու երեխան | Children of Men | Ջուլիան |
2007 | Մարգարեն | Next | Քելլի Ֆերիս |
2007 | Ես այնտեղ չեմ | I'm Not There | Ալիսա Ֆաբիան |
2007 | Վայրի նրբագեղություն | Savage Grace | Բարբարա Դալի Բաքելանդ |
2008 | Կուրություն | Blindness | բժշկի կինը |
2009 | Միայնակ տղամարդը | A Single Man | Շառլոտա |
2009 | Պիպա Լիի մասնավոր կյանքը | The Private Lives of Pippa Lee | Քեթ |
2009 | Խլոյա | Chloe | Քեթրին Ստյուարտ |
2010 | Երեխաները կարգին են | The Kids Are All Right | Ջուլս |
2010 | Ապաստարան | Shelter | Կառա Հարդինգ |
2010 | Էլեկտրա Լյուքս | Elektra Luxx | Մարիամ Աստվածածին |
2011 | Խենթություն, հիմարություն, սեր | Crazy, Stupid, Love. | Էմիլի Ուիվեր |
2012 | Լինել Ֆլինն | Being Flynn | Ջոդի Ֆլինն |
2012 | Խաղը փոխվել է | Game Change | Սառա Փեյլին |
2012 | Ամուսնալուծություն մեծ քաղաքում | What Maisie Knew | Սյուզաննա |
2013 | Դոն Ժուանի կրքերը | Don Jon | Էսթեր |
2013 | Անգլերենի ուսուցիչը | The English Teacher | Լինդա Սինկլեր |
2013 | Քերրի | Carrie | Մարգարեթ Ուայթ |
2014 | Օդային մարշալ (Առանց կանգառի) | Non-Stop | Ջեն Սամմերս |
2014 | Աստղային քարտեզ | Maps to the Stars | Հավանա Սեգրանդ |
2014 | Դեռևս Էլիս | Still Alice | Էլիս Հոուլենդ |
2014 | Քաղցած խաղեր. Ծաղրաճայը. Մաս 1 | The Hunger Games: Mockingjay - Part 1 | Ալմա Կոյն |
2014 | Յոթերորդ որդին | Seventh Son | տիրուհի Մալկին |
2015 | Մեգիի ծրագիրը | Maggie's Plan | Ժորժետա |
2015 | Այն ամենն, ինչ ես ունեմ | Freeheld | Լորել Հեսթեր |
2015 | Քաղցած խաղեր. Ծաղրաճայը. Մաս 2 | The Hunger Games: Mockingjay - Part 2 | Ալմա Կոյն |
2017 | Աշխարհը` հրաշքներով լի | Wonderstruck | Լիլիան, Օդրի Ռոուզ |
2017 | Սուբուրբիկոն | Suburbicon | Մարգարեթ |
2017 | Kingsman. Ոսկե մատանին | Kingsman: The Golden Circle | Պոպպի Ադամս |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/2015
- ↑ https://web.archive.org/web/20200611204429/https://nationalboardofreview.org/award-names/best-supporting-actress/
- ↑ Rochlin, Margy (11 февраля 2001). «FILM; Hello Again, Clarice, But You've Changed». The New York Times (անգլերեն). Վերցված է 2012 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Summerscale, Kate (13 октября 2007). «Julianne Moore: beneath the skin». The Telegraph (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Lipworth, Elaine (27 августа 2011). «Julianne Moore: still fabulous at 50, interview». The Telegraph (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «Julianne Moore gets star on Hollywood 'Walk of Fame'» (անգլերեն). Yahoo!. 4 октября 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Cindy Clark. (2013 թ․ հոկտեմբերի 3). «Julianne Moore gets star on Hollywood Walk of Fame» (անգլերեն). USA TODAY. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «У Джулианы Мур появилась своя звезда на Алее славы» (ռուսերեն). comments.ua. 4/10/2013. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Rees, Jasper (24 июля 2010). «Q&A: Actress Julianne Moore» (անգլերեն). The Arts Desk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Ellison, Michael (13 августа 1999). «Less is Moore». The Guardian (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Sgura, Giampaolo (16 августа 2013). «Exclusive Peek: Julianne Moore Opens Up on Fashion, Fame and Family in October InStyle». InStyle (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Anne Love Smith Obituary». The Washington Post (անգլերեն). 3 мая 2009. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ 17,0 17,1 Cochrane, Kira (28 октября 2010). «Julianne Moore: 'I'm going to cry. Sorry'». The Guardian (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Anne Love Smith Obituary». The Washington Post (անգլերեն). 3 мая 2009. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Джулианна Мур сыграет Сару Пэйлин
- ↑ «Julianne Moore». Us Weekly (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ Galloway, Stephen (28 февраля 2015). «Julianne Moore Believes in Therapy, Not God (And Definitely Gun Control)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2015 թ․ մարտի 1-ին.
- ↑ Iley, Chrissy (6 июля 2008). «Red Alert». The Observer (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Harp, Justin (2 октября 2012). «Beyoncé, Jennifer Lopez support Barack Obama in campaign video – watch». Digital Spy (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլիան Մուր» հոդվածին։ |