Բուքերյան մրցանակ
Բուքերյան մրցանակ (անգլ.՝ Booker Prize), անգլիական գրականության ամենահեղինակավոր մրցանակներից մեկը։ Մինչ 2013 թվականը շնորհվում էր Ազգերի Համագործակցության անդամ հանդիսացող երկրում, Իռլանդիայում կամ Զիմբաբվեում ապրող հեղինակի անգլերենով գրված վեպի համար։ 2014 թվականից, ըստ մրցանակային ֆոնդի նախագահ Ջոնաթան Թեյլորի, այլևս չեն գործում տարածքային ու ազգային սահմանափակումներ[1]։ Հաղթողն ստանում է 50 հազար ֆունտ ստեռլինգի անդորրագիր (մինչ 2002 թվականն այդ գումարը կազմում էր 21 հազար ֆունտ)։ Առաջին մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 1969 թվականին։ 2002 թվականից Բուքերյան մրցանակի հովանավորն է Man ընկերությունների խումբը, այդ պատճառով էլ մրցանակի ամբողջական անվանումն է՝ The Man Booker Prize։
Մրցանակակիրն ընտրվում է հետևյալ կերպ. նախ ամեն տարի փոփոխվող կոմիտեն, որ որի կազմում ընդգրկվում են երկու հրատարակիչ ու մեկական ներկայացուցիչ գրողների, գրական գործակալներից, գրքի վաճառականներից, գրադարաններից ու Բուքերյան մրցանակի հիմնադրամից կազմում են շուրջ հարյուր գրքերի ցանկ։ Նույն կոմիտեն ընտրում է հինգ անդամից կազմված հանձնաժողով, որի անդամ են դառնում, որպես կանոն, առաջատար գրաքննադատներ ու գրողներ, գիտնականներ, հասարակական գործիչներ։ Օգոստոսին հանձնաժողովը հայտարարում է երկար ցանկը (long list), որ ներառում է 12-13 անուն, իսկ սեպտեմբերին այդ ցանկից ընտրվում են կարճ ցանկի (short list) վեց անդամները։ Բուքերյան մրցանակի դափնեկրի անունը հայտարարվում է հոկտեմբերին։
Բուքերյան մրցանակի չորս դափնեկիրներ՝ Ուիլյամ Գոլդինգը, Նադին Գորդիմարն, Ո. Ս. Նայպոլն ու Ջ. Մ. Կուտզեեն, հետագայում ստացան նաև Նոբելյան մրցանակներ։ 1999 թվականին Ջ. Մ. Կուտզեեն դարձավ առաջին հեղինակը, որ երկրորդ անգամ ստացավ Բուքերյան մրցանակ։ Երկու տարի անց այս ձեռքբերումը կրկնեց ավստրիալացի Պիտեր Քերին։ Կարճ ցանկում ամենաշատն ընդգրկվել է բրիտանացի գրող Այրիս Մյորդոկը, ում վեպերը վեց անգամ անցել են Բուքերյան մրցանակաբաշխության եզրափակիչ։
Հաղթողներ Խմբագրել
Տարի | Հեղինակ | Վերնագիր | Ժանր | Ազգություն |
---|---|---|---|---|
1969 | Պերսի Հովարդ Նյուբի | Դրա համար պատասխան կտաք | Վեպ | Մեծ Բրիտանիա |
1970 | Բեռնիս Ռուբենս | Ընտրյալ անդամ | Վեպ | Մեծ Բրիտանիա |
1971 | Վիդիադհար Սուրաջպրասադ Նայփոլ | Կախված վիճակում | Պատմվածք | Մեծ Բրիտանիա Տրինիդադ և Տոբագո |
1972 | Ջոն Բյորջեր | G. | Վեպ | Մեծ Բրիտանիա |
1973 | Ջ. Գ. Ֆարել | Կրիշնապուրի պաշարումը | Վեպ | Մեծ Բրիտանիա Իռլանդիա |
1974 | Նադին Գորդիմեր | Պահպանողականը | Վեպ | Հարավային Աֆրիկա |
Սթենլի Միդլթոն | Տոն | Վեպ | Մեծ Բրիտանիա | |
1975 | Ռութ Ջաբվալա | Տոթ և փոշի | Պատմավեպ | Մեծ Բրիտանիա Գերմանիա |
1976 | Դավիդ Սթորի | Սևիլ | Վեպ | Մեծ Բրիտանիա |
1977 | Պոլ Սքոթ | Մնալ մինչև վերջ | Վեպ | Մեծ Բրիտանիա |
1978 | Այրիս Մյորդոկ | Ծով, ծով | Փիլիսոփայական վեպ | Իռլանդիա Մեծ Բրիտանիա |
1979 | Պենելոպա Ֆիցջերալդ | Ջրի վրա | Վեպ | Մեծ Բրիտանիա |
1980 | Վիլյամ Գոլդինգ | Նավարկության ծեսերը | Վեպ | Մեծ Բրիտանիա |
1981 | Սալման Ռուշդի | Կեսգիշերի երեխաները | Մոգական ռեալիզմ | Մեծ Բրիտանիա |
1982 | Թոմաս Կենելի | Շինդլերի տապանը | Ինքնակենսագրական վեպ | Ավստրալիա |
1983 | Ջոն Մաքսվելլ Կուտզե | Միխայել Կ-ի կյանքն ու ժամանակը | Վեպ | Հարավային Աֆրիկա |
1984 | Անիտա Բրուքներ | Հյուրանոց «Լճի մոտ» | Վեպ | Մեծ Բրիտանիա |
1985 | Քերի Հյույմ | Կմախք-մարդիկ | Միստիկական վեպ | Նոր Զելանդիա |
1986 | Կինգսլի Էմիս | Հին սատանաներ' | Կատակերգական վեպ | Մեծ Բրիտանիա |
1987 | Պենելոպա ԼԱյվլի | Լուսնի վագրը | Վեպ | Մեծ Բրիտանիա |
1988 | Պիտեր Քերի | Օսկարն ու Լյուսինդան | Պատմավեպ | Ավստրալիա |
1989 | Կաձուո Իսիգուրո | Օրվա մնացորդը] | Պատմավեպ | Մեծ Բրիտանիա |
1990 | Անտոնիա Բայեթ | Տիրապետություն | Պատմավեպ | Մեծ Բրիտանիա |
1991 | Բեն Օքրի | Քաղցած ճանապարհը | Մոգական ռեալիզմ | Նիգերիա |
1992 | Մայքլ Օնդատժե | Անգլիացի պացիենտը | Կանադա | |
Բարի Անսուորթ | Սուրբ սով | Պատմավեպ | Մեծ Բրիտանիա | |
1993 | Ռոդի Դոյլ | Պեդի Կլարկ հա-հա-հա | Վեպ | Իռլանդիա |
1994 | Ջեյմս Կելման | Որքան ուշ է, որքան ուշ | Գիտակցության հոսք | Մեծ Բրիտանիա |
1995 | Փեթ Բարքեր | Ուրվականների ճամփան | Պատերազմական վեպ | Մեծ Բրիտանիա |
1996 | Գրեմ Սվիֆթ | Վերջին կարգադրությունները | Վեպ | Մեծ Բրիտանիա |
1997 | Արունդատի Ռոյ | Մանրուքների աստվածը | Վեպ | Հնդկաստան |
1998 | Իեն Մաքյուեն | Ամստերդամ | Վեպ | Մեծ Բրիտանիա |
1999 | Ջոն Մաքսվելլ Կուտզե | Անպատվություն | Վեպ | Հարավային Աֆրիկա |
2000 | Մարգարեթ Էթվուդ | Կույր մարդասպանը | Պատմավեպ | Կանադա |
2001 | Պիտեր Քերի | Կելիի խմբի իրական պատմությունը | Պատմավեպ | Ավստրալիա |
2002 | Յան ՄԱրտել | Պիի կյանքը | Ֆանտաստիկական վեպ արկածային վեպ |
Կանադա |
2003 | DBC Պիեռ | Վերնոն Աստված Կրտսեր | Սև կատակերգություն | Ավստրալիա |
2004 | Ալան Հոլինգյորստ | Գեղեցկության գիծը | Պատմավեպ | Մեծ Բրիտանիա |
2005 | Ջոն Բենվիլ | Ծովը | Վեպ | Իռլանդիա |
2006 | Կիրան Դեսաի | Սնանկացածների ժառանգությունը | Վեպ | Հնդկաստան |
2007 | Էնն Էնրայթ | Բոլորը հավաքվել են | Վեպ | Իռլանդիա |
2008 | Արավինդ Ադիգա | Սպիտակ վագրը | Վեպ | Հնդկաստան |
2009 | Հիլարի Մենթել | Գայլերի դահլիճը | Պատմավեպ | Մեծ Բրիտանիա |
2010 | Հովարդ Ջեյկոբսոն | Ֆինկլերի հարցը | Հումորային վեպ | Մեծ Բրիտանիա |
2011 | Ջուլիան Բարնս | Ավարտի նախազգացում | Վեպ | Մեծ Բրիտանիա |
2012 | Հիլարի Մենթել | Բերեք մարմինները | Պատմավեպ | Մեծ Բրիտանիա |
2013 | Էլեանոր Քաթթոն | Լուսատուն | Պատմավեպ | Կանադա Նոր Զելանդիա |
2014 | Ռիչարդ Ֆլենագան | Նեղ ճանապարհ դեպի հեռավոր հյուսիս | Պատմավեպ | Ավստրալիա |
2015 | Մարլոն Ջեյմս | Յոթ սպանության համառոտ պատմություն | Վեպ | Ճամայկա |
2016 | Բոլ Բիտի | The Sellout | Վեպ | ԱՄՆ |
2017 | Ջորջ Սոնդերս | Լինքոլնը բարդոյում | Վեպ | ԱՄՆ |
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Газета «Книжное обозрение» 2013, № 19