Փիթ Փոսթլեթուեյթ (անգլ.՝ Pete Postlethwaite, փետրվարի 7, 1946(1946-02-07)[1][2] կամ փետրվարի 16, 1946(1946-02-16)[3], Ուորինգտոն, Անգլիա[4] - հունվարի 2, 2011(2011-01-02)[5][6], Շրուսբերի, Shropshire, Շրոպշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան։

Փիթ Փոսթլեթուեյթ
Ծնվել էփետրվարի 7, 1946(1946-02-07)[1][2] կամ փետրվարի 16, 1946(1946-02-16)[3]
ԾննդավայրՈւորինգտոն, Անգլիա[4]
Մահացել էհունվարի 2, 2011(2011-01-02)[5][6] (64 տարեկան)
Մահվան վայրՇրուսբերի, Shropshire, Շրոպշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԲրիստոլ Օլդ Վիկ թատերական դպրոց և St Mary's University, Twickenham?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, բնավորության դերասան և թատրոնի դերասան
ԺանրերՇեքսպիրի կատակերգություն
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Փիթ Փոսթլեթուեյթը ծնվել է 1946 թ. Անգլիայի Չեշիր կոմսության Ուորրինգտոն քաղաքում։ Ստացել է կաթոլիկ դաստիարակություն և մանուկ ժամանակ ցանկացել է դառնալ հոգևորական։ Երկար տարիներ աշխատել է որպես ուսուցիչ։

Հարազատ քաղաքի դրամատիկ դպրոց ընդունվելուց հետո սկսել է աշխատել թատրոնում։ Առաջին մեծ դերը կինոյում 1988 թ. «Հեռու ձայներ, հանգած կյանքեր» ֆիլմում էր։

1994 թ. առաջադրվում է Օսկարի երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում «Հանուն հոր» ֆիլմի համար[8] ։

Դերասանը մեծ սեր ուներ ծխախոտի հանդեպ և շատ էր ծխում, ինչի հետևանքով 1990 թվականին նրա մոտ հայտնաբերվում է թոքերի քաղցկեղ։ Մահացել է 2011 թ. հունվարի 2-ին քաղցկեղից։ Արդեն հետմահու նա առաջադրվեց Բրիտանական «BAFTA» կինոմրցանակին տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում Բեն Աֆլեքի «Գողերի քաղաքը» ֆիլմի համար։

Ֆիլմագրություն խմբագրել

Խաղացել է 90-ից ավելի ֆիլմերում, հաջողությամբ խաղալով ինչպես երկրորդական, այնպես էլ գլխավոր դերեր, որոնցից են.

տարի ֆիլմ ռեժիսոր դերասաններ
1988 «Հեռու ձայներ, հանգած կյանքեր» Թերենս Դևիս
1988 «Սպանել հոգևորականին» Ագնեշկա Հոլլանդ Քրիստոֆեր Լամբեր
Թիմ Ռոտ
Էդ Հարիս
1990 «Գանձերի կղզին» Ֆրեյզեր Հեսթոն Չառլթոն Հեսթոն
Քրիստիան Բեյլ
Օլիվեր Ռիդ
Քրիստոֆեր Լի
1990 «Համլետ» Ֆրանկո Ձեֆֆիրելլի Մել Գիբսոն
Գլեն Քլոուզ
Ալան Բեյթս
Հելենա Բոնեմ Քարթեր
1992 «Օտարը 3» Դևիդ Ֆինչեր Սիգուրնի Ուիվեր
Լանս Հենրիկսեն
1992 «Ջրի մոտ» Սթիվեն Ջիլենհալ Ջերեմի Այրոնս
Իթան Հոուք
1992 «Վերջին մոհիկանը» Մայքլ Ման Դանիել Դեյ-Լյուիս
1993 «Հանուն հոր» Ջիմ Շերիդան Դանիել Դեյ-Լյուիս
Էմմա Թոմփսոն
1995 «Կասկածելի անձինք» Բրայան Սինգեր Քևին Սփեյսի
Չեզզ Պալինտերի
Գաբրիել Բըռն
Բենիսիո Դել Տորո
Սթիվեն Բոլդուին
Քևին Պոլակ
1996 «Վիշապի սիրտը» Ռոբ Քոեն Շոն Քոնների
Դենիս Քուեյդ
1996 «Ռոմեո+Ջուլիետա» Բազ Լուրման Լեոնարդո ԴիԿապրիո
Կլեր Դենս
Պոլ Սորվինո
1997 «Յուրայի դարաշրջանի արգելոցը 2. Կորած աշխարհ» Սթիվեն Սփիլբերգ Ջեֆ Գոլդբկյում
Ջուլիանա Մուր
Վինս Վոն
Ռիչարդ Աթենբորոու
1997 «Սրիկա» Մացեյ Դեյչեր Թիլ Շվայգեր
Ջոն Հյորտ
1997 «Ամիսթադ» Սթիվեն Սփիլբերգ Մորգան Ֆրիման
Էնթոնի Հոփքինս
Ստելլան Սկարսգարդ
1999 «Ալիսը հրաշքների աշխարհում» Նիկ Ուլլինգ Վուպի Գոլդբերգ
Քրիստոֆեր Լլոյդ
Բեն Քինգսլի
Մարտին Շին
Պիտեր Ուստինով
2001 «Նավային նորություններ» Լասե Հալսթրյոմ Քևին Սփեյսի
Քեյթ Բլանշետ
Ջուլիանա Մուր
Ջուդի Դենչ
2003 «Ավերված քաղաք» Բրյուս Պիտտման
2005 «Նվիրված այգեպանը» Ֆեռնանդո Մեյրելես Ռալֆ Ֆայնս
Ռեյչել Վայս
2005 «Խավար ջուր» Ուոլտեր Սալլես Ջենֆիեր Քոնելի
Թիմ Ռոտ
2009 «Սողոմոն Քեյն» Մայքլ Բասսետ Մաքս ֆոն Սյուդով
Ջեյսոն Ֆլեմինգ
2010 «Սկիզբ» Քրիստոֆեր Նոլան Լեոնարդո ԴիԿապրիո
Թոմ Բերինջեր
Մայքլ Քեյն
2010 «Տիտանների ճակատամարտը» Լուի Լետերյե Ռալֆ Ֆայնս
Լիամ Նիսոն
Ջեյսոն Ֆլեմինգ
2010 «Գողերի քաղաքը» Բեն Աֆլեք Բեն Աֆլեք

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.nytimes.com/2011/01/04/arts/04postlethwaite.html
  2. 2,0 2,1 http://www.isni.org/isni/0000000117372765
  3. 3,0 3,1 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #122304950 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 http://www.independent.co.uk/news/people/news/actor-pete-postlethwaite-dies-age-64-2174887.html
  6. 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. https://www.theguardian.com/stage/2009/mar/16/kingsnorth-pete-postlethwaite
  8. McLellan, Dennis (2011 թ․ հունվարի 4). «Pete Postlethwaite dies at 64; actor was nominated for an Oscar for 'In the Name of the Father'». Los Angeles Times. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիթ Փոսթլեթուեյթ» հոդվածին։