Ալան Լի (անգլ.՝ Alan Lee, օգոստոսի 20, 1947(1947-08-20)[1][2][3][4][5][4][6], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգիլացի ծաղկող և կոնցեպտուալիստ դիզայներ։

Ալան Լի
Alan Lee 2005.JPG
Ծնվել էօգոստոսի 20, 1947(1947-08-20)[1][2][3][4][5][4][6] (72 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունEaling Art College?
Մասնագիտություննկարիչ, նկարազարդող, հոգեբույժ, դերասան, արվեստների գործիչ և վիզուալ արտիստ
ՊարգևներՔեյթ Գրինուեյի մեդալ World Fantasy Award—Artist? Օսկար լավագույն բեմադրող-նկարչի աշխատանքի համար և Satellite Award for Best Art Direction and Production Design?
Alan Lee Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Միդլսեկսում։ Կրթությունը ստացել է Լոնդոնի Արվեստների Իլինգյան քոլեջում։ 1975 թվականից ապրել է Դեվոն կոմսության Դարտմուր քաղաքում։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։

ՆկարազարդումներԽմբագրել

Ալան Լին նկարազարդել է ֆենտեզի ժանրի տասնյակ գրքեր, ինչպես նաև ստեղծել է մի շարք գրքերի շապիկներ[7]: Նրա ամենահայտնի գործերից են Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի գրքերի նկարազարդումները, այդ թվում՝ Տոլկիենի հարյուրամյակին նվիրված 1992 թվականի հրատարակության «Մատանիների տիրակալը», «Հոբիթ կամ գնալն ու գալը», «Հուրինի երեխաները»[7][8]:

Ալան Լիի գեղանկարչության տեխնիկան ներառում է ջրաներկ և մատիտի էսքիզներ[8]:

ԿինեմատոգրաֆիաԽմբագրել

Լին և Ջոն Խաուն եղել են Փիթեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը» ֆիլմաշարի գլխավոր կոնցեպտուալիստ դիզայներները[9]։ Այնուհետև երկու նկարազարդողները միասին աշխատել են «Հոբիթ» ֆիլմաշարի վրա[9][10]։ Լին Ջեքսոնի հետ աշխատել է որպես նկարիչ-բեմադրող՝ մշակելով առարկաների, զենք ու զրահի դիզայնը։ Նա նաև երկու անգամ հայտնվել է Ջեքսոնի ֆիլմերում կամեո դերով։ Նախ հանդես է եկել «Մատանիների տիրակալը։ Մատանու եղբայրություն» ֆիլմում՝ որպես ինը թագավորներից մեկը, որոնք հետագայում դարձել են նազգուլներ, ապա «Մատանիների տիրակալը։ Երկու ամրոց» ֆիլմում՝ որպես Ռոհանի զորքի ռազմիկ[11]։

Լին զբաղվել է նաև «Լեգենդը», «Վիկինգ Էրիկը», «Քինգ-Քոնգ» ֆիլմերի և «Մեծն Մերլին» մինի սերիալի կոնցեպտուալ դիզայնով[9]։

«Մատանիների տիրակալը» ֆիլմաշարի ավարտից երկու տարի անց Լին հրատարակել է իր կոնցեպտուալ նկարազարդումների 192 էջանոց հավաքածուն՝ «The Lord of the Rings Sketchbook» անունով (հրատարակվել է 2005 թվականին «HarperCollins»-ում)[12]։

ՖիլմագրությունԽմբագրել

  • «Փերիներ» (Faeries) (1978)
  • «Ամրոցներ» (Castles) (1984)
  • «Ավերված ապարանք» (Brokedown Palace) (1986)
  • «Ստվերի վերադարձը» (The Return of the Shadow) (1988) - ամերիկյան հրատարակության շապիկի ձևավորում
  • «Իզենգարդի դավաճանությունը» (The Treason of Isengard) (1989) - ամերիկյան հրատարակության շապիկի ձևավորում
  • «Մատանու պատերազմը» (The War of the Ring) (1990) - ամերիկյան հրատարակության շապիկի ձևավորում
  • «Մատանիների տիրակալը» (1991)
  • «Սաուրոնի պարտությունը» (Sauron Defeated) (1992) - ամերիկյան հրատարակության շապիկի ձևավորում
  • «Հոբիթ կամ գնալն ու գալը» (The Hobbit) (1997)
  • «Հուրինի երեխաները» (The Children of Húrin) (2007)
  • «Կախարդական քաղաքի հեքիաթները» (Tales from the Perilous Realm) (2008)
  • «Բերեն և Լյուտիեն» (Beren and Lúthien) (2017)
  • «Ճամփորդ և այլ հին անգլիական բանաստեղծություններ» (The Wanderer and Other Old-English Poems) (2018)

ՊարգևներԽմբագրել

1978 թվականին հրատարակված «Փերիներ» (Faeries) գրքի նկարազարդումների համար, որը Լին արել է Բրայան Ֆրաուդի հետ, ներկայացվել է Լոկուս մրցանակի և քվեարկության արդյունքում զբաղեցրել երկրորդ հորիզոնականը[13]։

1988 թվականին ստացել է «Չեսլի» (Chesley Award for Best Interior Illustration) մրցանակ Փիթեր Դիկինսոնի «Մերլինի երազները» գիքի նկարազարդման համար[13]։ Նույն տարի արժանացել է «Գիտական ֆանտաստիկայի բրիտանական ասոցիացիայի մրցանակի» լավագույն նկարազարդման համար[13]։

1993 թվականին արժանացել է Քեյթ Գրինուեյ (Kate Greenaway Medal) շքանշանի Ռոզմարի Սաթկլիֆի «Սև նավեր Տրոյայից առաջ» (Black Ships Before Troy) մանկական գրքերի լավագույն պատկերազարդման համար[14]։

«Հոբբիթի» 60-րդ տարեդարձին (առաջին անգամ հրատարակվել է 1937 թվականին) Լին ստացել է իր երկրորդ «Չեսլի» մրցանակը ներքին նկարազարդումների համար (մինչև 2011 թվականը նա ութ անգամ եղել է այդ մրցանակի եզրափակչի մասնակից)[15]։

1998 թվականին՝ Ֆենտեզիի համաշխարհային կոնվենտի ժամանկակ, Լին ստացել է Ֆենտեզի համաշխարհային մրցանակ (World Fantasy Award) «Լավագույն նկարիչ» անվանակարգում[16]։

2000 թվականին ստացել է «Spectrum Award» մրցանակ ֆանտաստիկ ստեղծագործությունների պատկերազարդման համար[17]։

2004 թվականին Գրանդ Մեյջորը, Ալան Լին և Դեն Հեննան արժանացել են «Օսկարի»՝ «Նկարիչ-բեմադրողի լավագույն աշխատանք» կատեգորիայում, «Մատանիների տիրակալը։ Թագավորի վերադարձը» ֆիլմի համար[18]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 http://www.celebritynetworth.com/view/en/alan_lee/
  2. 2,0 2,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 4,3 NooSFere — 1999.
  5. 5,0 5,1 BD Gest'
  6. 6,0 6,1 Czech National Authority Database
  7. 7,0 7,1 Alan Lee Internet Speculative Fiction Database-ում
  8. 8,0 8,1 «Amazing Artworks By Alan Lee» (անգլերեն)։ KlingPost։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-07-ին 
  9. 9,0 9,1 9,2 Alan Lee Internet Movie Database կայքում
  10. «Guillermo del Toro Chats with TORN About The Hobbit Films!» (անգլերեն)։ TheOneRing.net։ 2008-04-25 
  11. «Cameos and Special Extras in The Lord of The Rings» (անգլերեն)։ Fantasiadomain.com 
  12. «The Lord of the Rings Sketchbook (British edition)» (անգլերեն)։ WorldCat 
  13. 13,0 13,1 13,2 «Lee, Alan» (անգլերեն)։ LocusMag.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-16-ին 
  14. «Greenaway Winner 1993» (անգլերեն)։ CarnegieGreenaway.org.uk։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-29-ին 
  15. «Chesley Nominees List» (անգլերեն)։ The Locus Index to Science Fiction Awards։ Արխիվացված է օրիգինալից 2011-11-04-ին 
  16. «1998 World Fantasy Award Winners and Nominees» (անգլերեն)։ World Fantasy Convention։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-22-ին 
  17. «Spectrum Awards» (անգլերեն)։ LocusMag.com։ Արխիվացված է 2000 օրիգինալից 2012-10-19-ին 
  18. «The Lord of the Rings: The Return of the King» (անգլերեն)։ AllMovie 

Արտաքին հղումներԽմբագրել