Մաքս ֆոն Սյուդով

շվեդ դերասան

Մաքս ֆոն Սյուդով (շվեդ.՝ Max Carl Adolf von Sydow, իսկական անուն ազգանունը՝ Կառլ Ադոլֆ ֆոն Սյուդով, ապրիլի 10, 1929(1929-04-10)[1][2][3][…], Լունդ[4] - մարտի 8, 2020(2020-03-08)[5][6][7][…], Seillans, Վար, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Ֆրանսիա[4]), շվեդ դերասան, առավել նշանավոր են նրա շվեդ հայտնի ռեժիսոր Ինգմար Բերգմանի ֆիլմերում խաղացած դերերը։

Մաքս ֆոն Սյուդով
շվեդ.՝ Max von Sydow
Դիմանկար
Ծնվել էապրիլի 10, 1929(1929-04-10)[1][2][3][…]
ԾննդավայրԼունդ[4]
Մահացել էմարտի 8, 2020(2020-03-08)[5][6][7][…] (90 տարեկան)
Մահվան վայրSeillans, Վար, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Ֆրանսիա[4]
Քաղաքացիություն Շվեդիա և  Ֆրանսիա
Մայրենի լեզուշվեդերեն
ԿրթությունKatedralskolan? (1947) և Dramatens elevskola? (1951)
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոռեժիսոր, ռեժիսոր, թատրոնի դերասան, կինոդերասան և դերասան
Ամուսին

Կերստին Օլին (1951-1979, 2 երեխա)

Քեթրին Բրելետ (1997-ից մինչ օրս, 2 երեխա)
Ծնողներհայր՝ Carl Wilhelm von Sydow?, մայր՝ Maria Margareta, Friherrinna Rappe?[8]
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներCedric Brelet von Sydow?
ԿայքIMDb-ում էջ
 Max von Sydow Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մաքս ֆոն Սյուդովը ծնվել է 1929 թվականին Շվեդիայի Լունդ քաղաքում։ Հայրը՝ Կառլ Վիլհելմ ֆոն Սյուդովը երաժշտագետ էր և դասավանդում էր Լունդի համալսարանում, մայրը՝ Մարիա ֆոն Սյուդովը (իսական անուն ազգանունը Գրետա Ռապե) ուսուցչուհի էր։

1951 թվականին Սյուդովը ավարտում է Ստոկհոլմի «Դրամատեն» թատրոնին կից դերասանական ստուդիան։ 1955 թվականին տեղափոխվում է Մալմյո, որտեղ ծանոթանում է շվեդ մեծ ռեժիսոր Ինգմար Բերգմանի հետ, հետագայում հանդես գալով նրա նշանավոր շատ ֆիլմերում։

1960-ական թվականների վերջին ընտանիքով տեղափոխվում է ԱՄՆ, բնակություն հաստատելով Լոս Անջելեսում։ 1970-ական թվականների կեսերին տեղափոխվում է Հռոմ, որտեղ ընկերանում է իտալացի հայտնի դերասան Մարչելլո Մաստրոյանիի հետ։

Չնայած պատկառելի տարիքին, մինչև 2018 թվականը դեռևս շարունակվել է նկարահանվել կինոյում՝ խաղալով ոչ մեծ դերեր։ Մահացել է 2020 թ. մարտի 8-ին 90 տարեկան հասակում։

Մրցանակներ խմբագրել

23 տարբեր կինոմրցանակ է ստացել, ներկայացված է եղել ևս 9-ի, որոնց թվում.

Ֆիլմագրություն խմբագրել

Խաղացել է 130-ից ավելի՝ ինչպես շվեդական, այնպես էլ ամերիկական ֆիլմերում։
Առավել նշանավոր ֆիլմերից են.

տարի ֆիլմ ռեժիսոր խաղընկերներ
1951 «Ֆրյոկեն Յուլիա» Ալֆ Շյոբերգ Անիտա Բյորք
1957 «Մորու բացատը» Ինգմար Բերգման Ինգրիդ Թուլին
Գուննար Բյորնստրանդ
1957 «Յոթերորդ կնիքը» Ինգմար Բերգման Գուննար Բյորնստրանդ
1958 «Դեմքը» Ինգմար Բերգման Ինգրիդ Թուլին
Գուննար Բյորնստրանդ
1960 «Աղջկական աղբյուր» Ինգմար Բերգման
1961 «Մուգ ապակու միջով» Ինգմար Բերգման Գուննար Բյորնստրանդ
1963 «Ձմեռային լույս» Ինգմար Բերգման Ինգրիդ Թուլին
Գուննար Բյորնստրանդ
1965 «Երբևէ պատմված պատմություններից ամենամեծը» Դևիդ Լին
Ջորջ Սթիվենս
Ժան Նեգուլեսկո
Չառլթոն Հեսթոն
Թելլի Սավալաս
Մարտին Լանդաու
Կլոդ Ռեյնս
Խոսե Ֆերրեր
Դեյվիդ Հեդիսոն
Դոնալդ Պլեզենս
Ջոն Ուեյն
1966 «Քվիլլերի Մեմորանդումը» Մայքլ Անդերսոն Ջորջ Սիգալ
Ալեք Գինես
Ջորջ Սանդերս
1968 «Ամոթ» Ինգմար Բերգման Լիվ Ուլման
Գուննար Բյորնստրանդ
1968 «Գայլի ժամը» Ինգմար Բերգման Լիվ Ուլման
Ինգրիդ Թուլին
1969 «Կիրք» Ինգմար Բերգման Լիվ Ուլման
Բիբի Անդերսոն
1970 «Նամակներ Կրեմլից» Ջոն Հյուսթոն Ջորջ Սանդերս
Օրսոն Ուելս
1973 «Սատանա քշողը» Ուիլյամ Ֆրիդկին Էլլեն Բերստին
Լինդա Բլեր
Լի Ջեյ Կոբբ
1975 «Քոնդորի երեք օրերը» Սիդնի Փոլաք Ռոբերտ Ռեդֆորդ
Ֆեյ Դանաուեյ
Կլիֆֆ Ռոբերտսոն
1975 «Վերջին ռազմիկը» Ռոբերտ Կլաուզ Յուլ Բրիններ
1980 «Ֆլեշ Գորդոն» Մայք Հոջես Թիմոթի Դալտոն
Օռնելլա Մուտի
1981 «Փախուստ դեպի հաղթանակ» Ջոն Հյուսթոն Սիլվեստր Ստալոնե
Մայքլ Քեյն
Պելե
Բոբբի Մուր
1981 «Կոնանը բարբարոս» Ջոն Միլիուս Առնոլդ Շվարցենեգեր
Ջեյմս Էռլ Ջոնս
1983 «Երբեք մի ասա «երբեք» Իրվին Կերշներ Շոն Քոների
Քիմ Բեսինջեր
Ռոուեն Ատկինսոն
1984 «Դյունա» Դեյվիդ Լինչ Պատրիկ Ստյուարտ
Խոսե Ֆերրեր
Սթինգ
1986 «Հաննան և նրա քույրերը» Վուդի Ալեն Վուդի Ալեն
Միա Ֆերրոու
Մայքլ Քեյն
Ջոն Թուրթուրո
Դայան Վեսթ
1987 «Պելլեն-նվաճող» Բիլլի Ավգուստ
1990 «Արթնացում» Պեննի Մարշալ Ռոբին Ուիլյամս
Ռոբերտ Դե Նիրո
Պենելոպե Էնն Միլլեր
1991 «Երբ կգա աշխարհի վերջը» Վիմ Վենդերս Սեմ Նիլ
Ուիլյամ Հյորտ
Ժաննա Մորո
1991 «Եվրոպա» Լարս ֆոն Թրիեր Ժան-Մարկ Բարր
1993 «Պետքական իրեր» Ֆրեյզեր Կլարկ Հեսթոն Էդ Հարրիս
1995 «Քաղաքացի Իքս» Քրիս Ջերոլմո Սթիվեն Ռի
Դոնալդ Սազերլենդ
1995 «Դատավոր Դրեյդը» Դեննի Քեննոն Սիլվեստր Ստալոնե
Արմանդ Ասսանտե
Ռոբ Շնայդեր
Ջոան Չեն
Դայան Լեյն
1998 «Ուր են տանում երազանքները» Վինսենթ Ուորդ Ռոբին Ուիլյամս
Կուբա Գուդինգ կրտսեր
2000 «Նյուրնբերգ» Իվ Սիմոնո Ալեք Բոլդուին
Քրիստոֆեր Պլամմեր
Մայքլ Այրոնսայդ
2007 «Պիկ ժամ 3» Բրեթ Ռեթներ Ջեքի Չան
Քրիս Թաքեր
Ռոման Պոլանսկի
2007 «Թյուդորներ (հեռուստասերիալ)»
2007 «Սկաֆանդր և թիթեռնիկ» Ջուլիան Շնեբել Մաթյո Ամալրիկ
Էմմանուել Սենյե
2009 «Սողոմոն Քեյն» Մայքլ Բասսետ Ջեյսոն Ֆլեմինգ
Փիթ Փոսթլեթուեյթ
2010 «Անիծվածների կղզի» Մարտին Սկորսեզե Լեոնարդո ԴիԿապրիո
Բեն Քինգսլի
Միշել Ուիլյամս
2010 «Ռոբին Հուդ» Ռիդլի Սքոթ Ռասսել Քրոու
Քեյթ Բլանշետ
Ուիլյամ Հյորտ
Օսկար Այզեկ
2012 «Չափազանց ուժգին և անհավատալիորեն մոտ» Սթիվեն Դոլդրի Թոմաս Հորն
Թոմ Հենքս
Սանդրա Բալոք
Ջոն Գուդմեն
Վիոլա Դևիս
2016 «Գահերի խաղը»
2017 «Կուրսկ» Թոմաս Վինտերբերգ Մաթիաս Շոնարտ
Լեա Սեյդու
Քոլին Ֆերթ
Միքայել Նյուկվիսթ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել