Ջիմ Ջարմուշ (անգլ.՝ Jim Jarmusch, հունվարի 22, 1953(1953-01-22)[1][2][3][…], Cuyahoga Falls, Սամիթ շրջան, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և կոմպոզիտոր։ Ամերիկական անկախ ֆիլմարտադրության կարևոր ներկայացուցիչներից մեկը։ Կաննի կինոփառատոնի բազմակի մրցանակակիր (1984, 1989, 1993, 2005, 2016)։

Ջիմ Ջարմուշ
անգլ.՝ Jim Jarmusch
Ծնվել էհունվարի 22, 1953(1953-01-22)[1][2][3][…] (71 տարեկան)
ԾննդավայրCuyahoga Falls, Սամիթ շրջան, Օհայո, ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան, Լրագրության Մեդիլ դպրոց, Թիշչ արվեստի դպրոց և Cuyahoga Falls High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտացումկինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, կինոպրոդյուսեր, գրող, մոնտաժող, երաժիշտ և ռեժիսոր
Ոճ(եր)Նոու ուեյվ
Պարգևներ
IMDbID ID 0000464

Կենսագրություն խմբագրել

1971 թ. դպրոցն ավարտելուց հետո 1 տարվա ընթացքում լրագրողություն է սովորում Չիկագոյի Հյուսիս-Արևմտյան համալսարանում, հետո փոխում է ուղղությունը անգլիական գրականության և գնում է ուսումը Փարիզում շարունակելու։ Փարիզում գտնվելով նա հետաքրքրվում է ֆրանսիական ֆիլմերով և բառի բուն իմաստով սիրահարվում է ֆրանսիական ֆիլմերին։

1 տարի արտասահմանում անցկացնելուց հետո Ջարմուշը վերադառնում է հայրենիք։ Տեղափոխվում է Կոլումբիական համալսարան, որտեղ 1975 թ. բակալավրի աստիճան է ստանում։ Սերը կինոյի հանդեպ, որը Ջիմը ձեռք էր բերել Փարիզում, նրան տանում է Նյու-Յորքի համալսարանի կինոդպրոց (անգլ.՝ New York University’s school of film)։ Նյու-Յորքում նա աշխատանքի է անցնում հանրահայտ ռեժիսոր Նիկոլաս Ռեյի մոտ, որպես ասիստենտ։ Նիկոլաս Ռեյի հետ նա ջերմ հարաբերություններ է պահպանում մինչև վերջինիս մահը՝ 1979 թ.։

Իր առաջին կինոարվեստի փորձը Ջարմուշը ձեռք է բերում Նիկոլաս Ռեյի և Վիմ Վենդերսի «Կայծակ ջրի վրա» (անգլ.՝ Lightning Over Water, 1980) ֆիլմի նկարահանման ժամանակ։ Վավերագրական ժապավենը ֆիքսում է Ռեյի կյանքից հեռանալու տանջալից վայրկյանները։ Միաժամանակ Ջարմուշը սկսում է աշխատել իր «Արձակուրդ առանց վերջի» լիամետրաժ դեբյուտի վրա։ 15 հազար դոլլարով, 16 միլիմետրանոց ժապավենի վրա նկարված ֆիլմը 1980 թվականին ցուցադրվում է և արժանանում քննադատների բարձր գնահատականին։

Ջարմուշի երկրորդ ֆիլմը «Ավելի տարօրինակ քան դրախտում» (1984)՝ ի հայտ է գալիս այն բանից հետո, երբ նա ավարտում է իր դիպլոմային աշխատանքը՝ 13 րոպեանոց կարճամետրաժ ֆիլմ հունգարական էմիգրանտների մասին «Նոր աշխարհ» (անգլ.՝ New World)։ Այդ փաստն ու աննկարագրելի գեղարվեստական արժանիքները նրան հնարավորություն են տալիս ստանալ «Ոսկե տեսախցիկ» մրցանակը Կաննի կինոփառատոնում լավագույնս ներկայանալու համար։ Անկասկած, «Ավելի տարօրինակ, քան դրախտում» ֆիլմն ամերիկյան անկախ կինոյի ամենակարևոր (և հնարավոր է լավագույն) ժապավեններից մեկն է։ Ջարմուշը նկարահանում է նաև «Օրենքից դուրս» (1986) և «Հանելուկային գնացք» (1989)։ Արդյունքում ստացվում է յուրօրինակ տրիլոգիա, որը ներկայացնում է անծանոթի անսպասելի տեսակետն Ամերիկայի մասին։

1986 թվականին ի հայտ է գալիս վեցրոպեանոց «Սուրճ և ծխախոտներ» ֆիլմը, որում Ռոբերտո Բենինյին ու Սթիվեն Ռայթը օգտագործում են նշված ապրանքներն ու որոշում, թե ում է պետք ատամնաբույժի այցելել։ Այսպես էլ սկսվում է Ջիմ Ջարմուշի ամենաանհավանական նախագիծը, որն ավարտվել է 2003 թվականին՝ «Սուրճ և ծխախոտներ» լիամետրաժ ժապավենի թողարկումով, որը կազմված է 11 նովելից, որտեղ ռեժիսորի սիրելի դերասաններն ու երաժիշտները ծխում են, սուրճ խմում ու հետաքրքիր երկխոսություններ վարում։

Ջարմուշը հայտնի է նրանով, որ սիրում է իր ժապավենները ներկայացնել մի քանի պատմությունների ձևով։ Այսպես, 1991 թվականի «Գիշերը երկրում» ֆիլմը կազմված է 5 նովելներից, որոնք միացած են ընդհանուր թեմայով՝ քաղաք, գիշեր, տաքսի։ «Գիշերը երկրում»՝ դա աշխարհի 5 քաղաք է, 5 պատակահան հանդիպում ու հումորի ու տխրության հինգ միախառնում, ինչը հայտնի է Ջարմուշի երկրպագուներին։

«Մեռյալը» (1995) միստիկ վեսթերնը քննադատների կողմից գնահատվեց միայն մի քանի տարի հետո Կաննի փառատոնում կայացած պրեմիերայից հետո։

«Շուն-ուրվական։ Սամուրայի ուղին» (1999) ֆիլմը նմանակում է հեռավոր անցյալում հոլիվուդում հայտնի գանգստերական ֆիլմերին։ Միաժամանակ, ժապավենը սկիզբ է դնում 21-րդ դարում կինոարտադրության մեջ տարածված մոդաներից մեկին՝ ճապոնացի դերասաններով ամերիկյան ֆիլմեր նկարահանելուն։ Սոֆյա Կոպոլան, Քվենտին Տարանտինոն, Էդվարդ Ցվիկը, Ռոբ Մարշալը իրենց «ճապոնական» ֆիլմերը նկարահանում են արդեն Ջարմուշից հետո։ Սա հաստատում է այն, որ հենց անկախ ռեժիսորներն են գծագրում այն ուղին, որով հետագայում շարժվելու է Հոլիվուդը։

Ջարմուշի «Ջարդված ծաղիկներ» (2005) ֆիլմը դիտվում է, որպես ռեժիսորի քայլ դեպի մենստրիմ։ Սովորական դարձած գլխավոր հերոսների փոխարեն, ֆիլմի գլխավոր հերոսն էր համակարգչային աշխատողը՝ Բիլ Մյուրեյի դերակատարմամբ, ով մեկնում է ճանապարհորդության իր նախկին սիրային արկածների հետևից։ Այս ժապավենի համար Ջիմ Ջարմուշն արժանանում է Կաննի կինոփառատոնի Գրան-պրի մրցանակի։

2009 թվականին Ջարմուշը թողարկում է «Հսկողության սահմաններ» ֆիլմ-պրիտչը՝ Focus Features-ի հովանու ներքո, որն արժանանում է քննադատների տարբեր հակասական կարծիքների։

2012 թվականին Ջիմը, հոլանդացի լյուտնիստ Յոզեֆ Վան Վիսսեմի հետ թողարկում է երկու մինիմալիստական երաժշտական ալբոմ՝ Concerning the Entrance into Eternity և The Mystery of Heaven։

ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսորական աշխատանքներ խմբագրել

Տարի Տեսակ Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դերը
1980 ֆիլմ Արձակուրդ առանց ավարտի Permanent Vacation պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ
1984 ֆիլմ Ավելի տարօրինակ, քան դրախտում Stranger Than Paradise ռեժիսոր, սցենարիստ
1986 կարճամետրաժ ֆիլմ Սուրճ և ծխախոտներ Coffee and Cigarettes ռեժիսոր, սցենարիստ
1986 ֆիլմ Օրենքից դուրս Down By Law ռեժիսոր, սցենարիստ
1989 կարճամետրաժ ֆիլմ Սուրճ և ծխախոտներ, մեմֆիսական տարբերակ Coffee and Cigarettes, Memphis Version ռեժիսոր, սցենարիստ
1989 ֆիլմ Հանելուկային գնացքը Mystery Train ռեժիսոր, սցենարիստ
1991 ֆիլմ Գիշերը երկրում Night on Earth ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
1992 վավերագրական ֆիլմ Ավտոտնակի ժապավեններ The Garage Tapes ռեժիսոր
1993 կարճամետրաժ ֆիլմ Սուրճ և ծխախոտներ, ինչ-որ տեղ Կալիֆորնիայում Coffee and Cigarettes։ Somewhere in California ռեժիսոր, սցենարիստ
1995 ֆիլմ Մեռյալը Dead Man ռեժիսոր, սցենարիստ
1997 վավերագրական ֆիլմ Ձիու տարի Year of the Horse։ Neil Young and Crazy Horse Live ռեժիսոր, օպերատոր
1999 ֆիլմ Շուն-ուրվականը։ Սամուրայի ուղին Ghost Dog։ The Way of the Samurai ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
2002 ֆիլմ 10 րոպե մեծ։ Փողայիններ Ten Minutes Older։ The Trumpet ռեժիսոր, սցենարիստ
2003 ֆիլմ Սուրճ և ծխախոտներ Coffee and Cigarettes ռեժիսոր, սցենարիստ
2005 ֆիլմ Ջարդված ծաղիկներ Broken Flowers ռեժիսոր, սցենարիստ
2008 ֆիլմ Հսկողության սահմաններ The Limits of Control ռեժիսոր, սցենարիստ
2013 ֆիլմ Ողջ կմնան միայն սիրեկանները Only Lovers Left Alive ռեժիսոր, սցենարիստ

Դերերը կինոյում խմբագրել

Տարի Տեսակ Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դերը
1983 ֆիլմ Ֆրեյլին Բեռլին Fräulein Berlin -
1984 ֆիլմ Ամերիկյան ավտոբան American Autobahn պրոդյուսեր
1987 ֆիլմ Ուղիղ դեպի դժոխք Straight to Hell Ամոս Դեյդ
1987 ֆիլմ Հելսինկի-Նելապոլ ամբողջ գիշեր շարունակ Helsinki-Naples All Night Long Բարմեն համար 2
1988 ֆիլմ Սառնաշաքարային լեռը Candy Mountain -
1989 ֆիլմ Լենինգրադյան կովբոյները մեկնում են ամերիկա Leningrad Cowboys Go America Մեքենա վաճառողը Նյու-Յորքում
1990 ֆիլմ Ոսկե նավակը The Golden Boat Անծանոթը
1992 ֆիլմ Ապուրում In the Soup Մոնտի
1994 ֆիլմ Երկաթե ձիավորներ Iron Horsemen Արծաթե ձիավորը
1995 ֆիլմ Թախիծը դեմքին Blue in the Face Բոբ
1996 ֆիլմ Հարթեցված սայր Sling Blade Տղա-պաղպաղակ
1996 ֆիլմ Մարդ-Կաննը Cannes Man Կամեո
1997 Վավերագրական ֆիլմ Ձիու տարի Year of the Horse Ջիմ Ջարմուշ
2002 ֆիլմ Վի-Այ-Փի V.I.P. -
2005 Վավերագրական ֆիլմ Տեսանկյուն։ Պանկ-Ռոքի պատմություն Punk։ Attitude -
2007 ֆիլմ Ջո Սթրամեր։ Ապագան՝ ինչպես մաքուր թուղթ Joe Strummer։ The Future Is Unwritten -
2009 սերիալ Մահացու ձանձրալի Bored to Death Ջիմ Ջարմուշ

Այլ նախագծեր խմբագրել

 

1980-ականների սկզբներին Ջարմուշը համագործակցում էր Dark Day-ի հետ, ավանգարդային DNA (անգլ.) No Wave-խմբի ստեղնաշարային սայդ-պրոյեկտի դերում։ Որոշ ժամանակ նա ևս մի No Wave-խմբի՝ The Del-Byzanteens-ի անդամ էր, որը ստուդիո ալբոմ թողարկեց, EP «Draft Riot» սինգլը։ Washington Post ամսագրին տված հարցազրույցում՝ հրապարակված 1984 թվականի հոկտեմբերյան համարում, ռեժիսորը դա այսպես մեկնաբանեց. «Այդ ժամանակ Նյու-Յորքում ամենքն իր խումբն ուներ։ Համարվում էր, որ պետք չէ տաղանդավոր երաժիշտ լինել, որպեսզի ունենալ սեփական խումբը. հոգին, գաղափարներն ավելի կարևոր էին համարվում, քան լավ երգելու կարողությունը։ Դա մեծ ազդեցություն թողեց իմ ու մնացած ռեժիսորների վրա»[6]։

Ռեժիսորը մինչև օրս էլ շարունակում է համագործակցել տարբեր երաժիշտների հետ. այսպես, 2005 թվականին նա, հյուրի կարգավիճակում, հայտնվեց Wu-Tang Clan-ի «Wu-Tang Meets Indie Culture» ալբոմ-հավաքածուում, 2006 թվականին White Stripes-ը թողարկեց հատուկ՝ 2000 օրինակով, սինգլը, որում ներառված էին իրենց «Blue Orchid» երգի Ջարմուշի ու Միշել Հոնդրիի ռեմիքսները[7]։

Բացի այդ, Ջարմուշը հայտնի երաժիշտների ու խմբերի մասին ակնարկների հեղինակ է, նա նաև քաղաքական հրապարակումներ ունի։ Հենց նա է «Sons of Lee Marvin» (Լի Մարվինի որդիներ) «գաղտնի հասարակության» հիմնադիրը, կազմված մարդկանցից, ովքեր «այնպիսի տեսք ունեն, ասես Լի Մարվինի որդիները լինեն»։ Այդ հասարակության անդամներից հատկապես հայտնի են Թոմ Ուեյթսը, Ջոն Լուրին, Ջոն Բուրմենը և Նիք Քեյվը, որոշ աղբյուրներ հայտնում են նաև այնպիսի անդամների մասին ինչպիսիք են Իգի Փոփը, Նիլ Յանգը, Թյորսթոն Մուրը, Ջոշ Բրոլինը և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. https://fr.yna.co.kr/view/AFR20161102001200884
  5. https://web.archive.org/web/20180316151758/https://www.europeanfilmacademy.org/1996.94.0.html
  6. «Jim Jarmusch Breaks In: Discovering a Hot New Director at the New York Film Festival, հարցազրույցի տեքստը jim-jarmusch.net». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 29-ին.
  7. «Connecting the White Stripes». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիմ Ջարմուշ» հոդվածին։