Ջեյմս Գանդոլֆինի

ամերիկացի դերասան

Ջեյմս Ժոզե Գանդոլֆինի (անգլ.՝ James Joseph Gandolfini, սեպտեմբերի 18, 1961(1961-09-18)[1][2][3], Ուեսթվուդ, Բերգեն շրջան, Նյու Ջերսի - հունիսի 19, 2013(2013-06-19)[1][2][3], Հռոմ, Իտալիա[4]), ամերիկացի դերասան է, Ոսկե գլոբուս և Էմմի մրցանակաբաշխությունների դափնեկիր, նկարահանվել է «Սոպրանո» (անգլ.՝ The Sopranos) հեռուստասերիալում՝ մաֆիայի անդամ Թոնի Սոպրանոյի դերում։

Ջեյմս Գանդոլֆինի
անգլ.՝ James Gandolfini
Ծնվել էսեպտեմբերի 18, 1961(1961-09-18)[1][2][3]
ԾննդավայրՈւեսթվուդ, Բերգեն շրջան, Նյու Ջերսի
Մահացել էհունիսի 19, 2013(2013-06-19)[1][2][3] (51 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա[4]
ԿրթությունՌատգերսի համալսարան, Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ և Փարք Ռիդջ ավագ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան և հեռուստատեսային դերասան
Ամուսին(ներ)Մարսի Վուդարսկի և Դեբորա Լին
Երեխա(ներ)Մայկլ Գանդոլֆինի
Պարգևներ և մրցանակներ
gandolfini.com

Կենսագրություն խմբագրել

Ջեյմս Գանդոլֆինին ծնվել է 1861 թվականի սեպտեմբերի 18-ին Բերգենում (Նյու Ջերսի, ԱՄՆ) իտալական ծագում ունեցող ամերիկացիների ընտանիքում։ Ջեյմսի մայրը իր կյանքի վերջին տարիներին աշխատում էր որպես ճաշարանի ղեկավար, այն դպրոցում, որտեղ սովորում էր հենց ինքը՝ Ջեյմսը, իսկ հայրը նույն դպրոցի պահակն էր։

Ռատգերսի համալսարանը ավարտելուց հետո իր թատերական գործունեությունն է սկսել Նյու Յորքի թատրոնում։ Քսանմեկ տարեկան հասակում Ջեյմսը աշխատանքի է անցում Նյու Յորքի 21-րդ փողոցի գիշերային ակումբում որպես կառավարիչ։ Նա այնտեղ մնում է երկու տարի։ Սյուզան Էսթոնի թատերական դասընթացները ավարտելուց հետո, որը անց էր կացվում Սենֆորդա Մեյսների մեթոդներով, մասնակցեց մի քանի սիրողական բեմադրությունների։

Ջեյմսի դեբյուտային մեծ ներկայացումը 1992 թվականին էր Թենեսի Ուիլյամսի «Ցանկություն» ներկայացումում։ Նրա առաջին սուր քննադատությանների արժանացած դերը կինոռեժիսոր Թոնի Սքոթի «Իրական սեր» ֆիլմում էր։

«Անկման արագություն» ֆիլում Ջեյմսը նկարահանվել է ռուս մաֆիայի անդամի դերում։ 1994 թվականի ձմռանը այդ ֆիլմի նկարահանման պատճառով նա տեղափոխվում է Մոսկվա (Ռուսաստան)։ «Սեր և ծխախոտ» ֆիլմում Ջեյմսը նկարահանվել է դերասանուհի Սյուզան Սարանդոնի և Քեյթ Ուինսլեթի հետ։ Ֆիլմի ռեժիսորը Ջոն Թուրթուրոն է։ «Մեքսիկացին» դրամայում Ջեյմսի խաղընկերներն էին Բրեթ Փիթը և Ջուլիա Ռեբերտսը։

Ջեյմսը առավել հայտնի դարձավ «Սոպրանո» ֆիլմում նկարահանվելուց հետո։ Ֆիլմում նա մարմնավորում էր հեղինակավոր հանցախմբի ղեկավարի Թոնի Սոպրանոյիյն։ Այս դերի համար էլ արժանացավ «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանականերին։

Ամուսնացել է երկու անգամ։ 2008 թվականի օգոստոսի 30-ին Ջեյմսը ամուսնացավ մոդել և դերասանուհի Դեբորե Լինի հետ՝ երկու տարվա ծանոթությունից հետո։ Ամուսնական արարողությունները տեղի ունեցան Հոնոլուլու քաղաքում (Հավայան կղզիներ)[5]։ Առաջին ամուսնությունից ունի մեկ որդի՝ Մայքլը (ծնվել է 1999 թվականին), երկրորդ ամուսնությունից մեկ դուստր՝ Լիլիանան (ծնվել է 2012 թվականին)։

«Բավականաչափ բառեր» ռոմանտիկ ֆիլմում իր կատարած դերի համար Ջեյմսը կարող էր հետմահու ստանալ «Օսկար» մրցանակը՝ երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում[6]։

2013 թվականի հունիսի 19-ին, 13-ամյա որդու՝ Մայքլի հետ Ջեյմսը գտնվում էր Հռոմում։ Տեղական ժամանակով երեկոյան ժամը 10-ին, հյուրանոցի լոգարանում նա կորցնում է իր գիտակցությունը։ Մայքլը շտապ օգնություն զանգահարեց և Գանդոլֆինիին տեղափոխեցին հիվանդանոց։ Բժիշկները նրան տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք։ Սակայն մահը վրա է հասնում 23:20։ Պրոֆեսոր Կլաուդիո Մոդինիի խոսքերով մահը վրա է հասել սրտի կանգի պատճառով։

Հունիսի 21-ին տեղի ունեցավ դիահերձում՝ պարզելու դերասանի մահվան իրական պատճառը։ Պարզ դարձավ, որ Ջեյմսը մահացել է սրտամկանի ինֆարկտի պատճառով[7]։

Հունիսի 22-ին նա պետք է մեկներ Տաորմինա՝ կինոփառատոնին մասնակցելու։ Գանդոլֆինիի մահը լայն ռեզոնանս առաջացրեց լրատվամիջոցներում, իսկ նրա գործընկերները և խաղընկերները պարզապես չէին կարողանում հավատալ տեղի ունեցածին[8]։ 2013 թվականի վերջին «HBO»-ն փաստավավերագրական ֆիլմ թողարկեց Ջեյմս Գանդոլֆինիի մասին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #136495699 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Կաղապար:Cite թweb
  6. «Oscars 2013 Nominations: Charts & Graphs» (անգլերեն). Gold Derby. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 5-ին.
  7. «Gandolfini autopsy confirms heart attack as cause of death-source» (անգլերեն). Reuters. 21 июня 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 21-ին.
  8. Джордж Старк, Донна Макконнелл (20 июня 2013). «James Gandolfini dead at 51: The Sopranos star dies in Italy following suspected heart attack» (անգլերեն). Daily Mail. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Գանդոլֆինի» հոդվածին։