Ջուդի Դենչ
Ջուդի Դենչ (անգլ.՝ Dame Judith Olivia «Judi» Dench, դեկտեմբերի 9, 1934[1][1][1][…], Յորք, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), թատրոնի և կինոյի բրիտանացի դերասանուհի։ «Օսկարի» (1999) և «Ոսկե գլոբուսի» (1998, 2001) դեփնեկիր է, BAFTA-ի բազմակի դափնեկիր, Դամա-Կոմանդոր (1988), Պատվո փառքի շքանշանակիր (2005):
Ջուդի Դենչ անգլ.՝ Judi Dench | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 9, 1934[1][1][1][…] (89 տարեկան) |
Ծննդավայր | Յորք, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Խոսքի և դրամայի կենտրոնական դպրոց[2] և Clifton Pre-preparatory School? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի, ինքնակենսագիր, թատրոնի դերասանուհի, կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր և դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Reginald Arthur Dench?[3], մայր՝ Eleonora Olive Jones?[3] |
Ամուսին(ներ) | Մայքլ Ուիլյամս |
Երեխա(ներ) | Ֆինթի Ուիլյամս |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Մանկություն և անձնական կյանք
խմբագրելՋուդի Դենչը ծնվել է անգլիական Յորք քաղաքում բժշկական պրակտիկա անցնող Ռեջինալդ Արթուր Դենչի և նրա կին Էլյոնորա Օլավի (կուսական ազգանունը Ջոնս) ընտանիքում։ Հայրը միաժամանակ ծառայում էր նաև Յորքի թագավորական թատրոնում որպես բժիշկ։ Հենց դրա պատճառով էլ կենսուրախ ու աշխույժ Ջուդին, որը սիրում էր նկարել և պարել, հայտնվեց թատերական միջավայրում։ Ապագա դերասանուհու ավագ եղբայրը ՝ Ջեֆրի Դենչը (ծնված 1928 թվին) նույնպես դարձավ դերասան։
1971 թվականի փետրվարի 5-ին Դենչը ամուսնացավ իր աշխատակցի հետ։ Վերջինս Շեքսպիրյան արքայական թատրոնի դերասան Մայքլ Ուիլյամսն էր։ Ամուսնանալու հաջորդ տարին ծնվեց նրանց առաջնեկ դուստրը՝ Թարա Քրեսիդա Ֆրանչեսը (ներկայումս նա հայտնի է Ֆինտի Ուիլյամս բեմական անունով և դերասանուհի է)։ 1998 թվականին նրանք ունեցան թոռնիկ՝ Սեմ անունով։
Ջուդի Դենչը ամուսնու մասին.
:
Ջուդի Դենչը Մայքլի հետ ապրեց 30 ամուսնական երջանիկ տարիներ։ 2001 թվականի հունվարի 11-ին վերջինս մահացավ քաղցկեղից։ Դերասանուհին ցայժմ էլ այրի է։ Նրա տանն ապրում են 7 կատուներ, շուն, երկու ոսկե ձկնիկներ և երկու գերմանամկներ։
Ընտանիքը միշտ դերասանուհու համար ունեցել է կենսական նշանակություն։ Նա միշտ էլ ուրախ է եղել՝ ապրելով ամուսնու ծնողների հետ։ Երբ ծնվեց աղջիկը, նա որոշում կայացրեց թողնել աշխատանքը, սակայն Մայքլն ասաց, որ կխելագարվի, եթե Ջուդին դառնա տնային տնտեսուհի։ Երբ Ֆինտին դեռևս կրծքի երեխա էր, մայրն աշխատում էր թատրոնում երեկոյան ժամերին, իսկ երբ նա դարձավ դպրոցական տարիքի, Դենչը սկսեց նաև հեռուստատեսությունում աշխատել։
Դերասանուհին դավանանքով քվակեր է։
Կարիերա
խմբագրելՋուդի Դենչի դեբյուտը պրոֆեսիոնալ բեմում տեղի է ունեցել 1957 թվականին Old Vic Company թատրոնում, որտեղ նա խաղում էր Օֆելիայի դերը «Համլետում»։ 1960 թվին, Լոնդոնի Օլդ Վիկ թատրոնում Ջուդին խաղում է Ջուլիետ «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման մեջ, որը բեմադրել էր Ֆրանկո Ձեֆֆիրելլի։ Իսկ արդեն 1961 թվականին դերասանուհին ընդունվում է Շեքսպիրյան թագավորական թատրոն։
Լեդի Դենչին համաշխարհային ճանաչում բերեցին այնպիսի կինոնկարներ, ինչպիսիք էին Ջեյմս Բոնդի շարքից «Ոսկե աչքը» և «Սիրահարված Շեքսպիրը», որտեղ նա խաղաց Եղիսաբեթ I թագուհու դերը։ Խաղալով ֆիլմում ընդամենը ութ րոպեանոց դեր՝ իր խաղով ցուցադրեց մեծ վարպետություն և արժանացավ «Օսկարի»։
Դերասանուհու ստեղծագործության կարևոր նշաձողը եղավ «Այրիս» ֆիլմը, որտեղ նա խաղաց գրող Այրիս Մյորդոկի դերը։ Այս դերի համար նրան առաջադրեցին «Օսկարի», սակայն մրցանակը բաժին հասավ Հոլի Բերիին։
2005 թվականին էկրան բարձրացավ «Միսիս Հանդերսոնը ներկայացնում է» կինոնկարը։ Սա իրական փաստերի վրա հիմնված մի պատմություն է, որտեղ լեդի Ջուդիթը խաղացել է էքսցենտրիկ տարեց անգլուհու դերը, որտեղ հերոսուհին ամուսնու մահից հետո որոշում է ձեռք բերել մի թատրոն, որտեղ կկարողանա թոթափել տխրությունն ու միայնությունը։ Դերասանուհու խաղընկերնը դարձավ Բոբ Հոսկինսը։ Այս դերի համար նա նույնպես հավակնեց «Օսկարի», սակայն այն բաժին ընկավ Ռիզ Ուիզերսփունին։
Հենց այդ թվականին կայացավ «Հպարտություն և նախապաշարմունք» կինոնկարի առաջնախաղը՝ անգլիացի գրող Ջեյն Օստինի համանուն ստեղծագործության մոտիվներով։ Դերասանուհին կատարեց լեդի Քեթրին դե Բյորի դերը։
2006 թվականից նա ընդունվեց Արվեստների պահպանության թագավորական հասարակության կազմի մեջ։
2006 թվականի դեկտեմբերի 25-ին լույս տեսավ Ռիչարդ Այրիի «Սկանդալային օրագիրը» դրաման, որտեղ Ջուդի Դենչը խաղաց դպրոցական ուսուցչուհու դերը, որտեղ նա շանտաժի է ենթարկում իր աշխատակցին (աշխատակցի դերը խաղում է Քեյթ Բլանշետը)։ Դերասանուհուն 6-րդ անգամ ներկայացրին «Օսկարի», սակայն կրկին այդ արձանիկը բաժին չընկավ նրան. այս անգամ պարգևը ստացավ Հելեն Միրենը։
2013 թվականին դերասանուհին խաղաց իռլանդուհու դերը «Ֆիլոմենա» ֆիլմում։ Այս ֆիլմը Դենչին «Օսկար», «Ոսկե գլոբուս» և BAFTA մրցանակներ բերեց։
Ֆիլմագրություն
խմբագրելԹիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը |
---|---|---|---|
1968 | «Ամառային գիշերվա երազը» | A Midsummer Night’s Dream | Տիտանիա |
1981 | «Բալենու այգին» | The Cherry Orchard | Լյուբով Անդրեևնա Ռավենսկայա |
1985 | «Տեսարանով սենյակը» | A Room with a View | Էլեոնորա Լավիշ |
1989 | «Հենրի V» | Henry V | Միսիս Կիուկլի |
1995 | «Ոսկե աչքը» | Golden Eye | М |
1997 | «Միսիս Բրաուն» | Mrs. Brown | Վիկտորիա թագուհի |
1997 | «Վաղը չի մեռնի երբեք» | Tomorrow Never Dies | М |
1998 | «Սիրահարված Շեքսպիրը» | Shakespeare in Love | Եղիսաբեթ I |
1999 | «Թեյախմություն Մուսոլինիի հետ» | Tea With Mussolini | Արաբելլա |
1999 | «Ամբողջ աշխարհն էլ քիչ է» | The World Is Not Enough | М |
2000 | «Շոկոլադ» | Chocolat | Առմանդա Վուազեն |
2000 | «Վերջինը շիկահեր-գեղեցկուհիներից» | The Last of the Blonde Bombshells | Էլիզաբեթ |
2001 | «Աիրիս» | Iris | Այրիս Մյորդոկ |
2001 | «Նավային նորություններ» | The Shipping News | Ագնեսա Համր |
2002 | Որքան կարևոր է լուրջ լինելը | The Importance of Being Earnest | Լեդի Բրեկնել |
2002 | «Մեռիր, բայց ոչ հիմա» | Die Another Day | М |
2004 | «Ռիդիկի քրոնիկները» | The Chronicles of Riddick | Դեսպան Էրեոն |
2004 | «Նարդոսագույն կանայք» | Ladies in Lavender | Ուրսուլա |
2005 | «Հպարտություն և նախապաշարմունք» | Pride and prejudice | Լեդի Քեթրին դե Բյոր |
2005 | «Միսիս Հանդերսոնը ներկայացնում է» | Mrs Henderson Presents | Լորա Հենդերսոն |
2006 | «Սկանդալային օրագիր» | Notes on a scandal | Բարբարա Քովեթ |
2006 | «Կազինո Ռոյալ» | Casino Royale | М |
2007 | «Քրենֆորդ» (հեռուստասերիալ)» | Cranford | Մաթիլդա Ջենիքս |
2008 | «Գթասրտության քվանտ» | Quantum of Solace | М |
2009 | «Ինը» | Nine | Լիլիան Լա Ֆլյոր |
2009 | «Քրենֆորդի վերադարձը» | Return to Cranford | Մաթիլդա Ջենիքս |
2011 | «Ջ. Էդգար» | J. Edgar | Էննի Մարի Հուվեր |
2011 | «Մեկ շաբաթ Մերլինի հետ» | My Week with Marilyn | Տիկին Սիբիլ Թորնդայք |
2011 | «Ջեյն Էյր» | Jane Eyre | Միսիս Ֆեյրֆաքս |
2011 | «Կարիբյան ծովի ծովահենները. Օտար ափերին» | Pirates of the Caribbean: On stranger tides | արիստոկրատուհի |
2012 | «Հյուրանոց «Մերիգոլդ»։ Լավագույնը տարաշխարհիկներից» | The Best Exotic Marigold Hotel | Էվելին |
2012 | «Սքայֆոլ» | Skyfall | М |
2013 | «Ֆիլոմենա» | Philomena | Ֆիլոմենա Լի |
2015 | «Հյուրանոց «Մերիգոլդ»։ Բնակեցումը շարունակվում է» | The Second Best Exotic Marigold Hotel | Էվելին |
2015 | Սպեկտր | Spectre | M (Տեսահաղորդագրություն) |
2016 | Միսս Փերեգրինի տարօրինակ երեխաների տունը | Miss Peregrine’s Home for Peculiar Children | Միսս Էվոսեթ |
2017 | Վարդակակաչի տենդ | Tulip Fever | Աբբայության քույր |
2017 | Վիկտորիան և Աբդուլը | Victoria and Abdul | Վիկտորիա |
2017 | Սպանություն արևելյան ճեպընթացում | Murder on the Orient Express | իշխանուհի Դրագոմիրովա |
2018 | Կարմիր ծածկագիր | Red Joan | Ջոան Սթենլի |
2019 | Կատուներ | Cats | Ծեր Դյութերոնոմի |
2020 | Վեց րոպե մինչ կեսգիշեր | Six Minutes to Midnight | Միսիս Ռոկոլ |
2020 | Արտեմիս Ֆոուլ | Artemis Fowl | Կոմանդոր Ռութ |
2021 | Նախկինն այն աշխարհից | Blithe Spirit | Մադամ Արկատի |
2021 | Բելֆաստ | Belfast | |
2022 | Ալելուիա | Allelujah | Մերի Մոսս |
Պարգևներ և նոմինացիաներ
խմբագրելՊարգև | Տարի | Կատեգորիա | Ֆիլմ/Հեռուստասերիալ/Բեմադրություն | Արդյունք |
---|---|---|---|---|
Օսկար | 1998 | «Օսկար» կնոջ լավագույն դերի համար | Միսիս Բրաուն | Առաջադրված |
1999 | «Օսկար» երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար | Սիրահարված Շեքսպիրը | Հաղթանակ | |
2001 | «Օսկար» երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար | Շոկոլադ | Առաջադրված | |
2002 | Կնոջ լավագույն դեր | Այրիս | Առաջադրված | |
2006 | Կնոջ լավագույն դեր | Միսիս Հանդերսոնը ներկայացնում է | Առաջադրված | |
2007 | Կնոջ լավագույն դեր | Սկանդալային օրագիր | Առաջադրված | |
2014 | Կնոջ լավագույն դեր | Ֆիլոմենա | Առաջադրված | |
BAFTA | 1966 | Լավագույն նորեկ | Առավոտյան 4 հոգով | Հաղթանակ |
1986 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար | Ուեթերբի | Առաջադրված | |
1987 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար | Տեսարանով սենյակը | Հաղթանակ | |
1988 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար | Չերինգ Կրոս Ռոուդ, 84 | Առաջադրված | |
1989 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար | Մի բուռ դիափոշի | Հաղթանակ | |
1998 | Կնոջ լավագույն դերի համար BAFTA | Միսիս Բրաուն | Հաղթանակ | |
1999 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար | Սիրահարված Շեքսպիրը | Հաղթանակ | |
2001 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար | Շոկոլադ | Առաջադրված | |
Academy Fellowship | Հաղթանակ | |||
2002 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար | նավային նորություններ | Առաջադրված | |
Կնոջ լավագույն դերի համար | Այրիս | Հաղթանակ | ||
2006 | Կնոջ լավագույն դերի համար | Միսիս Հենդերսոնը ներկայացնում է | Առաջադրված | |
2007 | Կնոջ լավագույն դերի համար | Սկանդալային օրագիրը | Առաջադրված | |
2012 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար | 7 օր ու գիշեր Մերիլինի հետ | Առաջադրված | |
2013 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար | 007. Սքայֆոլ | Առաջադրված | |
2014 | Կնոջ լավագույն դերի համար | Ֆիլոմենա | Առաջադրված | |
BAFTA TV | 1968 | Կնոջ լավագույն դերի համար | Խոսակցություն անծանոթի հետ | Հաղթանակ |
1980 | Կնոջ լավագույն դերի համար | Մակբեթ (ֆիլմ, 1979) | Առաջադրված | |
1982 | Կնոջ լավագույն դերի համար | Գեղեցիկ սեր (թատրոն) | Հաղթանակ | |
1983 | լավագույն կատակերդական դեր | Գեղեցիկ սեր | Առաջադրված | |
1984 | լավագույն կատակերդական դեր | Գեղեցիկ սեր | Առաջադրված | |
Կնոջ լավագույն դերի համար | Սայգոն. Կատվի տարի | Առաջադրված | ||
1985 | լավագույն կատակերդական դեր | Գեղեցիկ սեր | Հաղթանակ | |
1990 | Կնոջ լավագույն դերի համար | Վատ պահվածքе | Առաջադրված | |
1998 | լավագույն կատակերդական դեր | Ժամանակը գնում է | Առաջադրված | |
2001 | Կնոջ լավագույն դերի համար | Վերջինը շիկահեր-գեղեցկուհիներից | Հաղթանակ | |
2008 | Կնոջ լավագույն դերի համար | Քրենֆորդ | Առաջադրված | |
Ոսկե գլոբուս | 1998 | Ոսկե գլոբուս կնոջ լավագույն դերի համար | Միսիս Բարուն | Հաղթանակ |
1999 | Ոսկե գլոբուս երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար | Սիրահարված Շեքսպիրը | Առաջադրված | |
2001 | Ոսկե գլոբուս երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար | Շոկոլադ | Առաջադրված | |
Ոսկե գլոբուս կնոջ լավագույն դերի համար սերիալում | վերջինը շիկահեր-գեղեցկուհիներից | Հաղթանակ | ||
2002 | Կնոջ լավագույն դերի համար | Այրիս | Առաջադրված | |
2006 | Ոսկե գլոբուս լավագույն դերասանուհու համար կատակերգությունում կամ մյուզիքլում | Միսիս Հանդերսոնը ներկայացնում է | Առաջադրված | |
2007 | Կնոջ լավագույն դերի համար в драме | Սկանդալային օրագիր | Առաջադրված | |
2009 | Կնոջ լավագույն դերի համար մինի-սերիալում կամ հեռուստաֆիլմում | Քրենֆորդ | Առաջադրված | |
2011 | Կնոջ լավագույն դերի համար մինի-սերիալում կամ հեռուստաֆիլմում | Քրենֆորդի վերադարձը | Առաջադրված | |
2013 | Կնոջ լավագույն դերի համար կատակերգությունում կամ մյուզիքլում | Հյուրանոց «Մերիգոլդ». լավագույնը տարաշխարհիկներից | Առաջադրված | |
2014 | Կնոջ լավագույն դերի համար | Ֆիլոմենա | Առաջադրված | |
Էմմի | 2001 | «Էմմի» մրցանակ կնոջ լավագույն դերի համար մինի սերիալի կամ ֆիլմի համար | Վերջինը շիկահեր-գեղեցկուհիներից | Առաջադրված |
2008 | Կնոջ լավագույն դերի համար մինի սերիալի կամ ֆիլմի համար | Քրենֆորդ | Առաջադրված | |
2010 | Կնոջ լավագույն դերի համար մինի սերիալի կամ ֆիլմի համար | Քրենֆորդի վերադարձը | Առաջադրված | |
ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ | 1998 | ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ կնոջ լավագույն դերի համար | Միսիս Բրաուն | Առաջադրված |
1999 | ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար | Սիրահարված Շեքսպիրը | Առաջադրված | |
2001 | ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ կնոջ լավագույն դերի համար հեռուստաֆիլմում կամ մինի-սերիալում | Վերջինը շիկահեր-գեղեցկուհիներից | Առաջադրված | |
Մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար | Շոկոլադ | Հաղթանակ | ||
2002 | Մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար | Նավային նորություններ | Առաջադրված | |
Կնոջ լավագույն դերի համար | Այրիս | Առաջադրված | ||
2006 | Կնոջ լավագույն դերի համար | Միսիս Հենդերսոնը ներկայացնում է | Առաջադրված | |
2007 | Կնոջ լավագույն դերի համար | Սկանդալային օրագիր | Առաջադրված | |
2014 | Կնոջ լավագույն դերի համար | Ֆիլոմենա | Առաջադրված | |
Թոնի մրցանակ | 1999 | Թոնի մրցանակ կնոջ լավագույն դերի համար պիեսում | Էմիի տեսակետը | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Internet Broadway Database — 2000.
- ↑ High Profile Alumni — Central School of Speech and Drama.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
- ↑ https://www.harvard.edu/on-campus/commencement/honorary-degrees
- ↑ https://web.archive.org/web/20190718190708/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-2008.65.0.html
Արտաքին հղումներ
խմբագրել- Ջուդի Դենչ Internet Movie Database կայքում
- Works by or about Ջուդի Դենչ in libraries (WorldCat catalog)
- Judi Dench Biography
- As Time Goes By Central website
- Judi Dench on Acting Regal
- University of Bristol Theatre Collection, University of Bristo]
- Dame Judi Dench at Emmys.com
- Judi Dench interview on BBC Radio 4 Desert Island Discs, 17 April 1998
- Judi Dench interview on BBC Radio 4 Desert Island Discs, 15 September 2015
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուդի Դենչ» հոդվածին։ |