Ռիչարդ Ռոքսբուրգ
Ռիչարդ Ռոքսբուրգը (անգլ.՝ Richard Roxburgh, հունվարի 23, 1962 կամ հունվարի 1, 1962[2], Օլբերի), կինոյի, հեռուստատեսության և թատրոնի ավստրալիացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ Հայտնի է «Առաքելությունն անիրագործելի է 2», «Մուլեն Ռուժ», «Երևելի ջենտլմենների լիգա», Վան Հելսինգ», «Սանկտում» ֆիլմերում, ինչպես նաև «Ռեյք» հեռուստասերիալում կատարած դերերի շնորհիվ[3]։
![]() անգլ.՝ Richard Roxburgh | |
---|---|
![]() | |
Հասակը | 180 սմ[1] |
Ծնվել է | հունվարի 23, 1962 (61 տարեկան) կամ հունվարի 1, 1962[2] (61 տարեկան) |
Ծննդավայր | Օլբերի |
Կրթություն | Դրամատիկ արվեստի ազգային ինստիտուտ և Albury High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Ակտիվ շրջան | 1987–այժմ[1] |
Ժանրեր | Թրիլեր, Դրամա, Ֆանտաստիկ[1] |
Ընտրանի | Վան Հելսինգ, Երևելի ջենտլմենների լիգա, Սանկտում |
Ամուսին(ներ) | Silvia Colloca? |
Երեխա(ներ) | 1 երեխա |
ԿենսագրությունԽմբագրել
Ռիչարդ Ռոքսբուրգը ծնվել է 1962 թվականի հունվարի 23-ին[4] Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Օլբերի քաղաքում։ Նրա հայրը եղել է հաշվապահ Ջոն Ռոսքբուրգը, իսկ մայրը՝ տնային տնտեսուհի Մերի Ռոքսբուրգը։ Ռիչարդն ընտանիքի վեց երեխաներից ամենակրտսերն է։ 1984 թվականին նա ավարտել է Ավստրալիայի ազգային համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը[5], իսկ 1986 թվականին՝ Ավստրալիայի Դրամատիկական արվեստի ազգային ինստիտուտը[6]։
ԿարիերաԽմբագրել
Թատերական ինստիտուտն ավարտելուց անմիջապես հետո Ռիչարդ Ռոքսֆորդն սկսել է խաղալ Սիդնեյի թատրոններում։ Իր դերասանական կարիերայի ընթացքում նա մասնակցել է տարբեր բեմադրությունների, այդ թվում՝ «Վերադարձ», «Խաղալիքների սիմֆոնիա», «Քեռի Վանյա», «Սիրանո դե Բերժերակ», «Գոոյին սպասելիս»[7] և այլն[8][9][10]։ Իր թատերական աշխատանքների համար նա երեք անգամ արժանացել է «Sydney Theatre Awards» մրցանակի 2007, 2010 և 2014 թվականներին, ինչպես նաև ստացել է ավստրիալական «Helpmann Awards» մրցանակ 2008 և 2014 թվականներին[11]։
1987 թվականին Ռիչարդ Ռոքսբուրգն սկսել է նկարահանվել ավստրալիական ֆիլմերում և հեռուստասերիալներում[12]։ 1996 թվականին նա խաղացել է «Հեղափոխության երեխաները» ֆիլմում[13]։ 1997 թվականին «Օսկար և Լյուսինդա» ֆիլմում կատարել է միստր Ջեֆրիսի դերը[14]։
Հասարակության ուշադրությանն է արժանացել նրա դերը 2000 թվականի «Առաքելությունն անիրագործելի է 2» ֆիլմում, ինչպես նաև 2001 թվականի «Մուլեն Ռուժ» ֆիլմում կատարած Հերցոգի դերը[15]։ 2003 թվականին նա «Երևելի ջենտլմենների լիգա» ֆիլմում նկարահանվում է միանգամից երեք դերերում՝ Մ, Ֆանտոմ և պրոֆեսոր Ջեյմս Մորիարտի[16]։ 2004 թվականին Ռոքսբուրգը կատարել է իր լավագույն դերերից մեկը ամերիկյան ֆիլմերում. նա մարմնավորել է Դրակուլային «Վան Հելսինգ» ֆիլմում[17][18][19]։ 2007 թվականին Ռիչարդ Ռոքսբուրգը՝ րպես ռեժիսոր, նկարահանել է «Մոռացված ցանկություններ» ֆիլմը, որի գլխավոր դերերը կատարել են Էրիկ Բանն ու Ֆրանկ Պոտենտեն[20][21]։ 2010 թվականին Ռիչարդ Ռոքսբուրգը նկարահանվել է ավստրալիական «Ռեյք» սերիալի գլխավոր դերում. սերիալի որոշ էպիզոդներում նա հանդես է եկել նաև որպես սցենարիստ և պրոդյուսեր[22]։ 2011 թվականին Ռոքսբուրգը կատարել է գլխավոր դեր «Սանկտում» ֆիլմում[23]։ Կինոյում ու հեռուստատեսությունում կատարած իր աշխատանքների համար Ռոքսբուրգն արժանացել է «Logie» (1996, 2011) և «AFI / AACTA» (1997, 2010, 2013) մրցանակների[11]։
Ռիչարդ Ռոքսբուրգը մասնակցել է «Գիշերային պահակների լեգենդները» (2010), «Մեղու Մայան» (2014), «Բլինկի Բիլ» (2015) մուլտֆիլմերի հնչյունավորմանը[24]։ 2014 թվականին նա նկարահանվել է «Գրեյսին որոնելիս» ֆիլմում[25]։
Անձնական կյանքԽմբագրել
1997-2000 թվականներին Ռիչարդ Ռոքսբուրգը հանդիպում էր դերասանուհի Միրանդա Օտտոյի հետ[26]։ «Վան Հելսինգ» ֆիլմի նկարահանումների ժամանակ նա ծանոթացել ե Սիլվիա Կոլոկայի հետ. նրանք ամուսնացել են 2004 թվականի սեպտեմբերին[27]։ Նրանք ունեն երկու որդի՝ Ռաֆայել Ջեք Դոմենիկո Ռոքսբուրգը (ծնվել է 2007 թվականի փետրվարի 10-ին) և Մայրո Ջաննի Դևիդ Ռոքսբուրգը (ծնվել է 2010 թվականի հոկտեմբերի 1-ին)[28][29]։
ՖիլմագրությունԽմբագրել
ԴերասանԽմբագրել
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1987 | ֆ | Ստինսոնի հանելուկը | The Riddle of the Stinson | Պրադ |
1989 | ֆ | Սուրբը։ Զվարճանքների այգու վախ | The Saint: Fear in Fun Park | Ջասթին |
1990 | ս | Թղթե մարդը | The Paper Man | Գրեյսի |
1991 | ֆ | Մեռած աշխարհի համար | Dead to the World | Ջոննի |
1992 | ս | Փառքի հետքեր | Tracks of Glory | Հյու Մակինտոշ |
1993 | ս | Յոթ մահացու մեղքեր | Seven Deadly Sins | Գլատոնի |
1993 | ս | Ոստիկանական փրկարարական ջոկատ | Police Rescue | Թիմ Ուորն |
1993 | ֆ | Քրեական առևտրական | CrimeBroker | Հարիսոն |
1994 | ֆ | Խոսակցություն | Talk | Ջեք/Հարրի |
1995 | ս | Հալիֆաքս | Halifax f.p | սերժանտ Պոլ Սանտոս |
1995 | ֆ | Դաս սիրո լեզվով | Lessons in the Language of Love | Հարրի |
1995 | ֆ | Այցելություն դժոխք | Hayride to Hell | Ջորջ |
1995 | ֆ | Երկնագույն սպանություն | Blue Murder | Ռոջեր Ռոջերսոն |
1995 | ֆ | Բիլի տոնը | Billy's Holiday | Ռոբ Մաքսպիդեն |
1996 | ս | Արտասովոր պատմություններ | Twisted Tales | Բեն |
1996 | ֆ | Հեղափոխության երեխաները | Children of the Revolution | Ջո Ուելչ |
1997 | ս | Ֆրոնտիր | Frontier | Ուիլյամ Հոբս |
1997 | ֆ | Ռայաններից վերջինը | The Last of the Ryans | Ռոնալդ Ռայան |
1997 | ֆ | Լավ օր Փեթսի Քլայնի համար | Doing Time for Patsy Cline | Բոյդ |
1997 | ֆ | Փառք աստծո, նա հանդիպեց Լիզիին | Thank God He Met Lizzie | Գայ Ջեյմիսոն |
1997 | ֆ | Օսկար և Լյուսինդա | Oscar and Lucinda | միստր Ջեֆրիս |
1998 | ֆ | Հոգու փոքրիկ մասնիկ | A Little Bit of Soul | Սամյուել Մայքլ |
1998 | ֆ | Ձմռան մթնում | In the Winter Dark | Մյուրեյ Յակոբ |
1999 | ֆ | Վերջին սեպտեմբերը | The Last September | կապիտան Դևենտրի |
1999 | ֆ | Կիրք | Passion | Պերսի Գրեյնջեր |
2000 | ֆ | Առաքելությունն անիրագործելի է 2 | Mission: Impossible II | Հյու Ստամպ |
2001 | ֆ | Մուլեն Ռուժ | Moulin Rouge! | հերցոգ |
2001 | ֆ | Մերլին Մոնրո | Blonde | միստր Ռ |
2002 | ֆ | Ճանապարհ Կուրեյնից | The Road from Coorain | Բիլ |
2002 | ֆ | Արկածներ որոնողները | The Touch | Կառլ |
2002 | ֆ | Միակն աշխարհում | The One and Only | Նիլ |
2002 | ֆ | Բասկերվիլների շունը | The Hound of the Baskervilles | Շերլոկ Հոլմս |
2003 | ֆ | Երևելի ջենտլմենների լիգա | The League of Extraordinary Gentlemen | Մ / Ֆանտոմ / պրոֆեսոր Ջեյմս Մորիարտի |
2004 | ֆ | Վան Հելսինգ | Van Helsing | կոմս Դրակուլա |
2005 | ֆ | Սթելս | Stealth | բժիշկ Քեյթ Օրբիտա |
2005 | ֆ | Փխրունություն | Frágiles | Ռոբերտ Քերրի |
2006 | ֆ | Լռություն | The Silence | Ռիչարդ Թրիլոր |
2006 | ֆ | Կարդալով մտքերը | Like Minds | Մարտին Մակենզի |
2008-2009 | ս | Ամեն ինչից դեպի արևմուտք | East of Everything | Արտ Ուոտկինս |
2009 | ֆ | Դիվանագետ | False Witness | Չարլզ Վան Կուրս |
2010 | ֆ | Հոուկ | Hawke | Բոբ Հոուկ] |
2010 | ֆ | Ջեքի համապատասխանությունը | Matching Jack | Դևիդ |
2010 | ֆ | Գիշերայի պահակների լեգենդները | Legend of the Guardians: The Owls of Ga'Hoole | Բորոն |
2010-2016 | ս | Ռեյք | Rake | Քլիվեր Գրին |
2011 | ս | Օրը, երբ հողը սառավ | Ice | Թոմ Արչեր |
2011 | ֆ | Սանկտում | Sanctum | Ֆրենկ Մաքգուայեր |
2011 | ֆ | Գիշերից դուրս | Out of the Night | ֆոն Ռեյտեր |
2013 | ֆ | Ճակատագրի 10 վայրկյան | The Turning | Վիկ Լենգ |
2014 | ֆ | Մեղու Մայան | Maya the Bee Movie | Флип |
2015 | ս | Ավստրալիա. պատմություն մեր մասին | Australia: The Story of Us | պատմող |
2015 | ֆ | Բլինկի Բիլ | Blinky Bill the Movie | Բիլ Կոալա |
2015 | ֆ | Գրեյսին որոնելիս | Looking for Grace | Դեն |
2016 | ֆ | Ըստ խղճի | Hacksaw Ridge | գնդապետ Շտելցեր |
2017 | ֆ | Շնչառություն | Breath | միստեր Պայկ |
ՌեժիսորԽմբագրել
2007 – Մոռացված ցանկություններ
ՍցենարիստԽմբագրել
2010-2012, 2014 – Ռեյք
ՊրոդյուսերԽմբագրել
2010-2012, 2014 – Ռեյք
Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել
Տարի | Մրցանակ | Անվանակարգ | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
1992 | Sydney Theatre Critics' Circle Award | Երկրորդ պլանի լավագույն դերասան | Վերադարձ | Հաղթանակ[30] |
1994 | John Tasker Award | Երկնային աչք | Հաղթանակ[30] | |
Լավագույն նոր կատարում մյուզիքլում | Առաջադրված | |||
Լավագույն դերասան | Համլետ | Հաղթանակ[30] | ||
1995 | Green Room Award | Լավագույն դերասան | Հաղթանակ[11] | |
1996 | Logie Awards | Լավագույն դերասան | Խորը սպանություն | Հաղթանակ[31] |
1997 | Verona Love Screens Film Festival | Լավագույն դերասան | Փառք Աստծու, նա հանդիպեց Լիզիին | Հաղթանակ[32] |
AFI Award | Լավագույն դերասան | Լավ օր Պետսի Քլայնի համար | Հաղթանակ[33] | |
1998 | Ավստրալիայի կինոքննադատներ | Լավագույն դերասան | Հաղթանակ[34] | |
1999 | AFI Award | Լավագույն դերասան | Կիրք | Առաջադրված |
2001 | Երկրորդ պլանի լավագույն դերասան | Մուլեն Ռուժ | Առաջադրված | |
Awards Circuit Community Awards | Դերասանական լավագույն կազմ | Առաջադրված | ||
2002 | ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ | Խաղարկային ֆիլմի լավագույն դերասանական կազմ | Առաջադրված | |
Online Film & Television Association Award | Լավագույն երգ | Առաջադրված | ||
2006 | AFI Award | Լավագույն դերասան դրամատիկական հեռուստասերիալում | Լռություն | Առաջադրված |
2007 | Logie Awards | Լավագույն դերասան | Առաջադրված | |
Sydney Theatre Awards | Տղամարդու լավագույն դերակատարում | Խաղալիքների սիմֆոնիա | Հաղթանակ[42] | |
AFI Award | Լավագույն ռեժիսուրա | Մոռացված ցանկություններ | Առաջադրված | |
2008 | Ավստրալիայի կինոքննադատներ | Լավագույն ռեժիսոր | Առաջադրված | |
Helpmann Awards | Թատերական ներկայացման լավագույն դերասան | Խաղալիքների սիմֆոնիա | Հաղթանակ[45] | |
2009 | AFI Award | Երկրորդ պլանի հրավիրված լավագույն դերասան հեռուստատեսային դրամայում | Դիվանագետ | Առաջադրված |
2010 | Sydney Theatre Awards | Տղամարդու լավագույն դերակատարում | Քեռի Վանյա | Հաղթանակ[47] |
AFI Award | Դրամատիկական հեռուստասերիալի լավագույն դերասան | Հոուկ | Հաղթանակ[48] | |
2011 | Logie Awards | Լավագույն դերասան | Առաջադրված | |
Լավագույն դերասան | Ռեյք | Հաղթանակ[50] | ||
Biarritz International Festival of Audiovisual Programming | Լավագույն հեռուստադերասան | Հաղթանակ[51] | ||
Helpmann Awards | Թատերական ներկայացման լավագույն դերասան | Քեռի Վանյա | Առաջադրված | |
Equity Awards | Դրամատիկական սերիալի լավագույն դերասանական կազմ | Ռեյք | Հաղթանակ[53] | |
2012 | AACTA | Լավագույն դրամատիկական հեռուստասերիալ | Առաջադրված | |
2013 | Դրամատիկական սերիալի լավագույն դերասան | Հաղթանակ[55] | ||
Լավագույն դրամատիկական հեռուստասերիալ | Առաջադրված | |||
Sydney Theatre Awards | Տղամարդու լավագույն դերակատարում | Գոդոյին սպասելիս | Առաջադրված | |
2014 | Helpmann Awards | Թատերական ներկայացման լավագույն դերասան | Հաղթանակ[57] | |
Sydney Theatre Awards | Տղամարդու լավագույն դերակատարում | Սիրանո դը Բերժերակ | Հաղթանակ[58] | |
2015 | AACTA | Դրամատիկական հեռուստասերիալի լավագույն դերասան | Ռեյք | Առաջադրված |
Դրամատիկական լավագույն հեռուստասերիալ | Առաջադրված | |||
Logie Awards | Լավագույն դերասան | Առաջադրված |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 «kinopoisk»։ Վերցված է 2015 Նոյեմբերի 26
- ↑ 2,0 2,1 Deutsche Nationalbibliothek Record #138503648 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Richard Roxburgh Interview» (անգլերեն)։ Բի-բի-սի։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 2
- ↑ «Australian Actor Richard Roxburgh» (անգլերեն)։ London Academy of Media Film & TV։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-07-ին։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 2
- ↑ «Transcripts Richard Roxburgh» (անգլերեն)։ Australian Broadcasting Corporation։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 2
- ↑ «Graduates from 1980—1989» (անգլերեն)։ National Institute of Dramatic Art։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 2
- ↑ «Richard Roxburgh interview» (անգլերեն)։ Jo Litson: Scene and Heard։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 2
- ↑ «2014 SYDNEY THEATRE AWARDS Announced - HENRY V, Richard Roxburgh, Sarah Peirse and More!» (անգլերեն)։ broadwayworld.com։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 3
- ↑ «Cate Blanchett and Richard Roxburgh: two decades on stage for the Sydney Theatre Company — in pictures» (անգլերեն)։ The Guardian։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 2
- ↑ «Cate Blanchett and Richard Roxburgh to make Broadway debut in The Present» (անգլերեն)։ The Guardian։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 2
- ↑ 11,0 11,1 11,2 «Richard Roxburgh Biography» (անգլերեն)։ The Kennedy Center։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 2
- ↑ «Sherlock Holmes Richard Roxburgh» (անգլերեն)։ PBS։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 12-ին։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 4
- ↑ «CHILDREN OF THE REVOLUTION» (անգլերեն)։ screenit.com։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 4
- ↑ «Oscar and Lucinda: Odd Couple … New York’s Intelligentsia Recollects Dogmas Past and Present» (անգլերեն)։ observer.com։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 4
- ↑ «Richard Roxburgh in East of Everything, and Bob Hawke» (անգլերեն)։ Herald Sun։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 4(չաշխատող հղում)
- ↑ «Four Reasons to Watch League of Extraordinary Gentlemen» (անգլերեն)։ tor.com։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 4
- ↑ «Richard Roxburgh» (անգլերեն)։ GQ։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 4
- ↑ «An Interview with Dracula and His Brides» (անգլերեն)։ IGN։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 4
- ↑ «The Van Helsing Interviews: Richard Roxburgh» (անգլերեն)։ horror.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-07-ին։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 4
- ↑ «AFI Awards show love to ‘Father’» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 4
- ↑ «Richard Roxburgh, director» (անգլերեն)։ romulusmyfather.com.au։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 4
- ↑ «Richard Roxburgh plays Cleaver Greene with conspicuous conviction» (անգլերեն)։ theaustralian.com.au։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 4
- ↑ «Richard Roxburgh and Rhys Wakefield Interview SANCTUM» (անգլերեն)։ collider.com։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 4
- ↑ «Richard Roxburgh» (անգլերեն)։ behindthevoiceactors.com։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 4
- ↑ «Richard Roxburgh, Radha Mitchell Go ‘Looking For Grace’» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 4
- ↑ «Miranda Otto slips into the 'Rings'» (անգլերեն)։ USA Today։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 4
- ↑ «He’s raking it in! Inside the stunning Sydney harbourside home of Richard Roxburgh, star of ABC drama Rake… as he sells it for almost $2million» (անգլերեն)։ Daily Mail։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 4
- ↑ «Australia’s own kitchen goddess Silvia Colloca reveals her culinary secrets on Made in Italy on SBS» (անգլերեն)։ The Daily Telegraph։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 4
- ↑ «Is Richard Roxburgh’s wife Silvia Colloca Australia’s Nigella Lawson» (անգլերեն)։ news.com.au։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 4
- ↑ 30,0 30,1 30,2 30,3 «Richard Roxburgh» (անգլերեն)։ unitedagents.co.uk։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 15
- ↑ «38th TV Week Logie Awards, 1996» (անգլերեն)։ Logie Awards։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 15
- ↑ «Awards for 1997» (անգլերեն)։ Internet Movie Database։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 15
- ↑ «1997 Winners & Nominees» (անգլերեն)։ AACTA։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 15
- ↑ «Awards for 1998» (անգլերեն)։ Internet Movie Database։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 15
- ↑ «1999 Winners & Nominees» (անգլերեն)։ AACTA։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 15
- ↑ «2001 Winners & Nominees» (անգլերեն)։ AACTA։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 15
- ↑ «ACCA 2001» (անգլերեն)։ Awards Circuit Community Awards։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 8-ին։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 15
- ↑ «The 8th Annual SAG Awards» (անգլերեն)։ ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 15
- ↑ «6th Annual Film Awards (2001)» (անգլերեն)։ cinemasight.com։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 15(չաշխատող հղում)
- ↑ «2006 Winners & Nominees» (անգլերեն)։ AACTA։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 15
- ↑ «Logie Awards 2007» (անգլերեն)։ Logie Awards։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 15
- ↑ «2007» (անգլերեն)։ Sydney Theatre Awards։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 15
- ↑ «2007 Winners & Nominees» (անգլերեն)։ AACTA։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 15
- ↑ «Awards for 2008» (անգլերեն)։ Internet Movie Database։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 15
- ↑ «Best Male Actor in a Play 2008» (անգլերեն)։ Helpmann Awards։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 15
- ↑ «2009 Winners & Nominees» (անգլերեն)։ AACTA։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 15
- ↑ «2010 — Nominations AND WINNERS» (անգլերեն)։ Sydney Theatre Awards։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 15
- ↑ «2010 Winners & Nominees» (անգլերեն)։ AACTA։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 15
- ↑ «2011 Logie Awards» (անգլերեն)։ Logie Awards։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 15
- ↑ «53rd TV Week Logie Awards, 2011» (անգլերեն)։ Logie Awards։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 15
- ↑ «Rake» (անգլերեն)։ fipa.tv։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 15(չաշխատող հղում)
- ↑ «Best Male Actor in a Play 2011» (անգլերեն)։ Helpmann Awards։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 15
- ↑ «Equity Awards 2011: Winners announced» (անգլերեն)։ Equity Awards։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 27-ին։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 15
- ↑ «INAUGURAL SAMSUNG AACTA AWARDS» (անգլերեն)։ AACTA։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 15
- ↑ 55,0 55,1 «2ND AACTA AWARDS WINNERS & NOMINEES» (անգլերեն)։ AACTA։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 5-ին։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 15
- ↑ «2013 — Nominations and Winners» (անգլերեն)։ Sydney Theatre Awards։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 15
- ↑ «Best Male Actor in a Play 2014» (անգլերեն)։ Helpmann Awards։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 15
- ↑ «2014 — Nominations and Winners» (անգլերեն)։ Sydney Theatre Awards։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 15
- ↑ 59,0 59,1 «4TH AACTA AWARDS NOMINEES & WINNERS» (անգլերեն)։ AACTA։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 2-ին։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 15
- ↑ «2015 Logie Awards» (անգլերեն)։ Logie Awards։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 15