Կինոարվեստի և գիտության ակադեմիա

Կինոարվեստի և գիտության ակադեմիան (անգլ.՝ Academy of Motion Picture Arts and Sciences, AMPAS) հիմնադրվել է Կալիֆոռնիա նահանգում 1927 թվականի մայիսի 11-ին որպես հասարակական կազմակերպություն, որը զբաղվում է կինոարվեստի զարգացմամբ և տարածմամբ։

Կինոարվեստի և գիտության ակադեմիան՝ Կալիֆոռնիայում, ԱՄՆ

Ակադեմիան միավորում է ավելի քան 6000 պրոֆեսիոնալ մասնագետների, որոնք զբաղվում են կինոյով։ Չնայած դրան, որ ակադեմիկոսների մեծ մասը ապրում է ԱՄՆ-ում՝ կինոարվեստի հետ կապված ցանկացած մարդ կարող է դառնալ ակադեմիայի անդամ։

Ակադեմիան հայտնի է ամբողջ աշխարհին իր ամենամյա «Օսկար» կինոմրցանակով։ Բացի «Օսկար»-ից անցկացվում են նաև ուսանողական մրցանակաբաշխություններ, և առավելագույնը հինգ հոգի արժանանում է «Նիկոլ» մրցանակին կինոդրամատուրգիայի համար։ Ակադեմիան նաև զբաղվում է Մարգարետ Հերկի անվան գրադարանի կառավարմամբ և Մերի Փիքֆորդի անվան կինոդպրոցի ղեկավարմամբ։

Պատմություն խմբագրել

Ամերիկյան կինոակադեմիայի
Վարկանիշային ցանկեր

100 ֆիլմեր (1998 և 2007)
100 աստղեր (1999)
100 կատակերգություններ (2000)
100 թրիլեր ֆիլմեր (2001)
100 սիրային ֆիլմեր (2002)
100 դրական և բացասական հերոսներ (2003)
100 երգեր (2004)
100 խոսքեր (2005)
25 երաժշտություններ (2005)
25 մյուզիքլներ (2006)
100 ոգեշնչող ֆիլմեր (2006)
10 ֆիլմեր ըստ 10 ժանրերի (2008)

Ակադեմիան ստեղծելու գաղափարը պատկանում է Լուիս Բարտ Մայերին՝ «Metro-Goldwyn-Mayer» ընկերության տնօրենին։ Նա ուզում էր ստեղծել մի կազմակերպություն, որ կդառնար տարբեր վիճաբանությունների միջնորդ և կլավացներ կինոյի ինդուստրիան։

Որոշ ժամանակ անց Մայերը, դերասան Կոնրադ Նեյջելը, ռեժիսոր Ֆրեդ Նիբլոն և կինոպրոդյուսերների ասոցիացիայի նախագահ Ֆրեդ Բիթսոնը հայտարարեցին, որ ամեն տարի կազմակերպվելու է միջոցառում (մրցանակաբաշխության մասին դեռ չի խոսվում), որին կարող են մասնակցել միայն դերասանները, ռեժիսորները, սցենարիստները, օպերատորները և պրոդյուսերները։ Այս հանդիպումից հետո Մայերը հավաքում է երեսունվեց հոգուց բաղկացած խումբ, որը զբաղվում է կինոյով և հրավիրում նրանց 1927 թվականի հունվարի 11-ին «Ամբասադոր» հյուրանոց՝ առաջին հավաքույթին մասնակցելու համար։ Միջոցառմանը Մայերը հայտնեց, որ ցանկանում է ստեղծել «Կինոարվեստի և գիտության ակադեմիա», որը բաց կլինի ցանկացած կինոարտադրողի առջև։ Բոլոր հյուրերը, որոնք գտնվում էին միջոցառմանը, դարձան ակադեմիայի համահիմնադիրները։ Դուգլաս Ֆերբենքսը ընտրվեց ակադեմիայի առաջին նախագահ։

Ամերիկյան կինոակադեմիան սկսած 1998 թվականից մինչև 2008 թ.ըստ կինոգործիչների շրջանում անցկացված հարցումների արդյունքների, հրապարակել է ամերիկյան ֆիլմերի տարբեր վարկանիշային ցանկեր, կապված ֆիլմերի, ֆիլմերի ժանրերի, դերասան-դերասանուհիների և այլնի հետ։ Դրանցից առաջինը Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմեր ցանկն է։

Ակադեմիայի հիմնադիրները խմբագրել

Ակադեմիայի նախագահները խմբագրել

Նախագահները ընտրվում են մեկ տարով (անընդմեջ կարող են ընտրվել չորս անգամից ոչ ավել)։

Հղումներ խմբագրել