Փիթեր Ռոբերտ Ջեքսոն (անգլ.՝ Sir Peter Robert Jackson, հոկտեմբերի 31, 1961(1961-10-31)[1][2][3][…], Վելինգտոն, Նոր Զելանդիա), նորզելանդացի ռեժիսոր, սցենարիստ, դերասան և պրոդյուսեր։ Ամբողջ աշխարհին հայտնի է իր «Մատանիների տիրակալը» և «Հոբիթ» ֆիլմաշարերով, որոնք նկարահանվել են Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի համանուն գրքերի հիման վրա։ Ստացել է «Օսկար»-ի երեք մրցանակ, նաև՝ «Ոսկե գլոբուս», BAFTA, «Սատուրն» կինոմրցանակներ՝ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար։ Նրա նկարահանած «Մատանիների տիրակալը։ Թագավորի վերադարձը» և «Հոբիթ։ Անսպասելի ճանապարհորդություն» ֆիլմերը դարձել են կինոաշխարհի ամենաշահութաբեր ֆիլմերից՝ վաստակելով ավելի քան 1 միլիարդ դոլար։ Որպես ամենաշահութաբեր ռեժիսոր՝ Ջեքսոնը զիջում է միայն Ջեյմս Քեմերոնին։

Փիթեր Ջեքսոն
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 31, 1961(1961-10-31)[1][2][3][…] (62 տարեկան)
Ծննդավայր՝Վելինգտոն, Նոր Զելանդիա
Քաղաքացիություն՝ Նոր Զելանդիա
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, գրող, մոնտաժող, դերասան և ռեժիսոր
Պարգևներ՝
Նոր Զելանդիայի միաբանություն[4] Արվեստի և գրականության շքանշանի սպա Knight Companion of the New Zealand Order of Merit‎[5] Companion of the New Zealand Order of Merit[6]

Բրիտանական ակադեմիայի կինոմրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

BAFTA մրցանակ լավագույն սցենարի համար

Critics' Choice Movie Award for Best Director?

Ամերիկյան կինոռեժիսորների գիլդիայի մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

Ոսկե Գլոբուս լավագույն ռեժիսորի համար

ԱՄՆ պրոդյուսերների Գիլդիայի մրցանակ

«Սատուրն» մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

«Սատուրն» մրցանակ լավագույն սցենարի համար

Ամերիկայի ռեժիսորների համքարության մրցանակ

Օսկար լավագույն ռեժիսորի համար Օսկար մրցանակ լավագույն ադապտացված սցենարի համար Օսկար լավագույն ֆիլմի համար

Australian Film Institute Award for Best Foreign Film?

Australian Film Institute Award for Best Foreign Film?

Australian Film Institute Award for Best Foreign Film?

Վենետիկի կինոփառատոն

Ոսկե գլոբուս Սատուրն մրցանակ

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

Հյուգո մրցանակ լավագույն բեմադրության համար

Dallas-Fort Worth Film Critics Association Award for Best Director?

«Ոսկե գլոբուս» մրցանակ՝ որպես լավագույն դրամա-ֆիլմ

«Հյուգո» մրցանակ լավագույն դրամատիկական ներկայացման համար

Dallas-Fort Worth Film Critics Association Award for Best Director?

«Հյուգո» մրցանակ լավագույն դրամատիկական ներկայացման համար

և

Arts Foundation of New Zealand Whakamana Hiranga Icon Award?

[7]
IMDb։ID 0001392

Վաղ տարիներ

խմբագրել

Փիթեր Ջեքսոնը ծնվել է 1961 թվականի հոկտեմբերի 31-ին Նոր Զելանդիայի Պուկերուա-Բեյ փոքրիկ քաղաքում, Ուիլյամ և Ջոան Ջեքսոնների ընտանիքում։ Նա իր հայրենիքի՝ Նոր Զելանդիայի մասին ասել է, որ «այն ոչ թե փոքր երկիր է, այլ մեծ գյուղ»։ Նրա ծնողներն արմատներով Անգլիայից էին[8][9], հայրը մասնակցել էր Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Փոքրուց Փիթերը սիրում էր լուսանկարչությունը, ուստի նրա ծնողների ընկերներից մեկը նվիրում է նրան սիրողական լուսանկարչական սարք, որով էլ պատանու մեջ ծնում է ապագա ռեժիսորին։

Առաջին փորձերից սկսած Ջեքսոնը մեծ ուշադրություն էր դարձնում հատուկ էֆեկտներին և հաճախ նրա մոտ բավականին մեծ հաջողություններ էին գրանցվում։ Շուտով նա մասնակցում է կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի, որտեղ ներկայացնում է մի ֆիլմ, որտեղ պատկերված էր, թե ինչպես է հսկայական հրեշը ավերում քաղաքը։

Գործունեություն

խմբագրել

Առաջին ֆիլմեր

խմբագրել

1983 թվականին նա սկսում է նկարահանել «Վատ ճաշակում» սիրողական ֆիլմը, որն այլմոլորակայինների մասին էր։ Ջեքսոնն այնտեղ ոչ միայն ռեժիսոր, սցենարի հեղինակ, օպերատոր և մոնտաժոր էր, այլ նաև՝ մի քանի դերի կատարող, այդ թվում նաև՝ գլխավոր դերերից մեկի։

«Վատ ճաշակում» ֆիլմի ստեղծման ժամանակ Ջեքսոնը հասկացավ, որ այն դուրս է գալիս սիրողական ֆիլմի սահմաններից, չնայած այն ստեղծվել էր բավականին փոքր բյուջեով։ Ֆիլմի ստեղծումը տևեց մոտ 4 տարի, որից հետո Ջեքսոնի ընկերներից մեկին հաջողվեց ֆիլմը ցուցադրել Կաննի միջազգային կինոփառատոնում՝ 1987 թվականին։ Այն անսպասելիորեն դրական արձագանք գտավ և ցուցադրվեց 12 երկրներում։

1980-ական թվականների վերջից Ջեքսոնը սկսում է աշխատել իր կին և գործընկեր Ֆրենսիս Ուոլշի հետ, որը սկզբում միայն նրա ֆիլմերի սցենարիստն էր, սակայն հետագայում աշխատում է նաև որպես պրոդյուսեր։ Նրանց է պատկանում կինոարտադրող մի քանի ընկերություններ, որոնցից են՝ WingNut Films, Weta Workshop և Weta Digital ընկերությունները։

1989 թվականին դուրս եկավ Ջեքսոնի հաջորդ ֆիլմը՝ «Ծանոթացեք Ֆիբլների հետ» տիկնիկային երգիծական կատակերգությունը, որտեղ նա ծաղրում է «Մապետ շոու»-ն և այլ ֆիլմեր։ Ջեքսոնն այսպես է մեկնաբանել իր ֆիլմը. «Այստեղ ներկայացված է հումոր, որը վերաբերում է բազմաթիվ մարդկանց։ Այն շատ մռայլ է, սատիրական և շատ վայրի»[10]։ «Ֆիբլները» նրա առաջին ֆիլմն էր, որտեղ համագործակցեց Ռիչարդ Թեյլորի հետ, որն էլ հետագայում պետք է աշխատեր նրա բոլոր ֆիլմերի վրա։

Փիթեր Ջեքսոնի առաջին պրոֆեսիոնալ խաղարկային ֆիլմը՝ «Կենդանի դիակը» սարսափ կատակերգությունը, դուրս եկավ 1992 թվականին։ Այն պատմում էր մի էկզոտիկ կենդանու մասին, որն ընկնելով քաղաքային կենդանաբանական այգի՝ ամբողջ քաղաքի վրա վիրուս է տարածում և մարդիկ դառնում են կենդանի դիակներ։ Ֆիլմը Ջեքսոնին բերեց մեծ հաջողություններ, նաև՝ բազմաթիվ մրցանակներ։

«Երկնային արարածներ» և «Մոռացված արծաթ»

խմբագրել

1994 թվականին Փիթեր Ջեքսոնը նկարահանեց «Երկնային արարածներ» հոգեբանական դրաման, որը հիմնված էր նորզելանդական Քրայսթերչ քաղաքում տեղի ունեցած իրական դեպքերի վրա։ Ֆիլմը պատմում է երկու ընկերուհիների մասին, որոնք այնքան ինքնամոռաց են մտածում կախարդական աշխարհների մասին, որ արդյունքում սպանում են իրենցից մեկի մորը։ Այս ֆիլմի սցենարը նոմինացվեց «Օսկար»-ի, ընդ որում՝ այն դերասանուհի Քեյթ Ուինսլեթի առաջին ֆիլմն էր։

Հաջորդ տարի, ռեժիսոր Քոսթ Բոութսի հետ համատեղ, Փիթերը նկարահանեց «Մոռացված արծաթ» կեղծ վավերագրական ֆիլմը։ Այս ստեղծագործությունը պատմում է նորզելանդացի մոռացված ռեժիսոր Քոլին Մակքենզիի մասին, որը ենթադրաբար հիմք է դրել գունային և ձայնային ֆիլմարտադրությանը։ Ֆիլմում որևէ փաստ չկա այն մասին, որ պատմությունը հորինված է, այդ իսկ պատճառով շատ հանդիսատեսներ անակնկալի եկան, երբ իմացան, որ նա իրականում գոյություն չի ունեցել[11][12]։

«Սարսափներ»

խմբագրել

Շուտով պրոդյուսեր Ռոբերտ Զեմեկիսը հրավիրում է Ջեքսոնին համատեղ նկարահանելու «Սարսափներ» (1996) մեծաբյուջե ֆիլմը, որի գլխավոր դերերում էր Մայքլ Ջեյ Ֆոքսը։ Ֆիլմը ձախողվեց վարձույթում, սակայն այնտեղ տեղ գտած հատուկ էֆեկտները նորություն էին 1990-ականների համար։ Նույն թվականին Փիթերը դառնում է նորզելանդական «Ջեք Բրաունը հանճար է» ֆիլմի պրոդյուսերը։ 1997 թվականի փետրվարին Universal Studios ընկերությունն առաջարկում է Ջեքսոնին նկարահանել «Քինգ-Քոնգ» ֆիլմի ռիմեյքը, քանի որ այդ շրջանում սկսել էին նկարահանվել Գոձիլայի և Ջո Յանգի մասին պատմող նոր ֆիլմեր[13][14]։

«Մատանիների տիրակալը»

խմբագրել
 
Փիթեր Ջեքսոնը Վելինգտոնում «Մատանիների տիրակալը: Թագավորի վերադարձը» ֆիլմի պրեմիերայի ժամանակ

«Սարսափներ» ֆիլմի ստեղծումից հետո Փիթեր Ջեքսոնը սկսեց աշխատել իր գլխավոր գլուխգործոցի՝ «Մատանիների տիրակալը» եռագրության նկարահանման վրա։ Դեռ 1997 թվականին նա, պրոդյուսեր Սաուլ Զեյնցից ստացել էր գրքի էկրանավորման իրավունքները։ Սկզբում Փիթերն աշխատում էր Miramax ընկերության հետ և ցանկանում էր նկարահանել երկու ֆիլմ, սակայն շուտով ընկերությունը պահանջում է նկարահանել ընդամենը մեկ ֆիլմ։ Արդյունքում ռեժիսորը հրաժարվում է այդ ընկերությունից և դիմում է New Line Cinema ընկերության պրոդյուսեր Ռոբերտ Շեյին, որը հետաքրքրված էր եռագրության ստեղծմամբ։ Նկարահանումները սկսվեցին 1999 թվականի հոկտեմբերի 11-ին, Նոր Զելանդիայում և ավարտվեցին 2000 թվականի դեկտեմբերի 22-ին։ Ֆիլմերը դուրս եկան երեք տարին մեկ, 2001 թվականին՝ «Մատանու եղբայրությունը», 2002 թվականին՝ «Երկու ամրոցը» և 2003 թվականին «Թագավորի վերադարձը»։ Այս աշխատանքը Ջեքսոնին և իր գործընկերներին ընդհանուր բերեց 17 օսկար, ընդ որում՝ «Թագավորի վերադարձը» ֆիլմը կրկնեց «Բեն Հուր» և «Տիտանիկ» ֆիլմերի ռեկորդը՝ ստանալով 11 օսկար, այդ թվում նաև՝ լավագույն ֆիլմի և ռեժիսորի համար։ Այս ֆիլմը «Տիտանիկ» ֆիլմից հետո դարձավ երկրորդը, որը համաշխարհային վարձույթում հավաքեց ավելի քան 1 միլիարդ դոլար։ «Մատանիների տիրակալը։ Մատանու եղբայրություն» ֆիլմի նկարահանումներից հետո Փիթեր Ջեքսոնը դաջվածք արեց՝ էլֆական 10 թվի տեսքով։

«Քինգ-Քոնգ»

խմբագրել

2005 թվականի դեկտեմբերի 14-ին էկրան բարձրացավ Փիթեր Ջեքսոնի հաջորդ ֆիլմը՝ «Քինգ-Քոնգ»-ը, որը 1933 թվականին նկարահանված «Քինգ-Քոնգ» ֆիլմի ռիմեյքն էր։ Աշխատանքները սկսելուց առաջ Ջեքսոնը ստանում է 20 միլիոն դոլար, որը ռեժիսորի համար ամենաբարձր եկամուտն էր՝ ստացած ֆիլմի ստեղծման սկզբում։ Ֆիլմը ամերիկյան վարձույթում հավաքեց 218 միլիոն դոլար, իսկ համաշխարհայինում՝ 547 միլիոն դոլար։ Այն ստացավ նաև երեք «տեխնիկական» օսկար՝ լավագույն ձայնի, լավագույն ձայնային մոնտաժի և լավագույն հատուկ էֆեկտների համար։ 2002 թվականից Ջեքսոնն ընդգրկված էր «Premiere» ամսագրի կինոարտադրության ամենաազդեցիկ դեմքերի ցանկում։ 2002 թվականին նա զբաղեցնում էր 41-րդ հորիզոնականը, 2003 թվականին՝ 20-րդը, 2004 թվականին՝ 6-րդը, իսկ 2005 թվականին նա գլխավորում էր ցանկը[15]։

«Քնքուշ ոսկորներ»

խմբագրել

2009 թվականի դեկտեմբերի 11-ին դուրս եկավ ռեժիսորի նոր ֆիլմը՝ «Քնքուշ ոսկորներ»-ը, որի հիմքում ընկած է Էլիս Սիբոլդի համանուն գիրքը։ Ֆենտեզի ժանրում նկարահանված ֆիլմը՝ համեմված սպանության տեսարաններով, որոշ նմանություններ ունի «Երկնային արարածներ» ֆիլմի հետ։

«Հոբիթ» և «Բժիշկ ով»

խմբագրել

Դեռևս 2006 թվականից Փիթեր Ջեքսոնը հետաքրքրվում էր «Հոբիթ կամ գնալն ու գալը» գրքի էկրանավորման հարցերով[16]. նա խորհրդակցում էր MGM ընկերության հետ՝ New Line ընկերության հետ համատեղ երկու ֆիլմ նկարահանելու մասին[17][18]։ 2006 թվականից Ջեքսոնի երկու ընկերությունների (Wingnut Films և New Line Cinema) միջև անընդհատ վեճեր են տեղի ունենում, ինչն էլ հանգեցնում է Ջեքսոնին ֆիլմի ռեժիսորի պաշտոնից հեռացնելուն[19]։ New Line Cinema ընկերության գլխավոր Ռոբերտ Շեյը հայտարարեց, որ «...Ջեքսոնը երբեք չի ստեղծի որևէ ֆիլմ այդ ընկերությունում, քանի ես աշխատում եմ այստեղ...»[20]: Այս իրադարձությունները հանգեցրին ընկերության դեմ համացանցային ընդվզումների[21], և 2007 թվականի օգոստոսին Շեյը փորձեց համաձայնության գալ Ջեքսոնի հետ[22]։ 2007 թվականի դեկտեմբերի 18-ին հայտարարվեց, որ Փիթեր Ջեքսոնը և New Line Cinema ընկերությունը համաձայնության են եկել և համատեղ նկարահանելու են «Մատանիների տիրակալի» երկու սիկվելները. Ջեքսոնը լինելու էր ֆիլմերի պրոդյուսերը, իսկ ռեժիսոր էր դառնալու Գիլյերմո դել Տորոն[23]։ Սակայն 2010 թվականի սկզբին դել Տորոն լքեց նախագիծը՝ նկարահանումների սկզբի աշխատանքների ձգձգման պատճառով[24], և մեկ ամիս անց Ջեքսոնը վերադարձավ ռեժիսորի թեկնածուների շարքին[25]. հոկտեմբերի 15-ին նա արդեն ռեժիսորի աթոռին էր[26]։ Ֆիլմի նկարահանումները սկսվեցին 2011 թվականի մարտի 20-ին։ 2012 թվականի հուլիսի 30-ին Ջեքսոնն իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ երկու ֆիլմի փոխարեն նկարահանվելու են երեքը։ «Հոբիթ»-ի նկարահանումների պատճառով 2013 թվականի օգոստոսին նա հրաժարվեց իր սիրելի «Բժիշկ ով» հեռուստասերիալի ռեժիսորությունից[27]։

Իր բոլոր ֆիլմերում Փիթեր Ջեքսոնը նկարահանվում է որևէ էպիզոդիկ դերում.

  • «Սարսափներ»-ում նա խաղում է մի հսկա ռոք երգչի դեր, որին պատահաբար դիպչում է «The FAIRWATER Gazette» թերթի խմբագրությունից դուրս եկող գլխավոր հերոսը։
  • Նա հայտնվում է «Մատանիների տիրակալը» եռագրության բոլոր ֆիլմերի մեջ։ Առաջին ֆիլմում նա երևում է որպես Բրիի բնակիչ, երկրորդում որպես ուրուկ-հայ, իսկ երրորդում որպես օրկ, որը մահանում է Լեգոլասի նետի հարվածից։
  • «Թագավորի վերադարձը» ֆիլմում նրա երկրորդ կամեոն տեղի է ունենում Շելոբի քարանձավի տեսարանը նկարահանելու ժամանակ, երբ պետք է երևար Սեմի ձեռքը։ Այդ ձեռքն իրականում Ջեքսոնինն է[28]։ Շոն Ասթինի ժամանակավոր բացակայությունը չի խանգառում ռեժիսորին մինչև վերջ նկարահանել դրվագը։
  • «Հոբիթ։ Անսպասելի ճանապարհորդություն» ֆիլմում նա խաղում է թզուկի դեր, որը բռնել էր արկինստոնը, այնուհետև փախչում էր քաղաքից վիշապի հարձակման ժամանակ[29]։
  • «Քինգ-Քոնգ»-ում նա կատարում է օդաչուի դերը, որը փորձում էր սպանել շենքի տանիք բարձրացած կապիկին։
  • «Քնքուշ ոսկորներ»-ում խաղում է խանութում լուսանկարչի դերը։
  • «Հոբիթ։ Սմոգի պարապուտը» ֆիլմում կատարում է գազար ուտող պատահական անցորդի դեր։

Փիթերի երեխաները՝ Բիլի և Քեթի Ջեքսոնները, «Մատանիների տիրակալը» եռագրությունից սկսած խաղացել են ռեժիսորի բոլոր ֆիլմերում։

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1976 Հովիտ The Valley ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան
1987 Վատ ճաշակում Bad Taste ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան
1989 Ծանոթացեք Ֆիբլների հետ Meet the Feebles ռեժիսոր, սցենարիստ
1992 Ստերեո հովիտը Valley of the Stereos պրոդյուսեր
1992 Կենդանի դիակը Braindead (другое название — Dead Alive) ռեժիսոր, սցենարիստ, դերասան
1994 Երկնային արարածներ Heavenly Creatures ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան
1995 Մոռացված արծաթ Forgotten Silver ռեժիսոր, սցենարիստ, դերասան
1996 Ջեք Բրաունը հանճար է Jack Brown Genius սցենարիստ, պրոդյուսեր,
1996 «Սարսափներ» The Frighteners ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան
2001 Մատանիների տիրակալը։ Մատանու եղբայրություն The Lord of the Rings: The Fellowship of the Ring ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան
2002 Մատանիների տիրակալը։ Երկու ամրոց The Lord of the Rings: The Two Towers ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան
2003 Մատանիների տիրակալը։ Թագավորի վերադարձը The Lord of the Rings: The Return of the King ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան
2003 The Long and Short of It The Long and Short of It պրոդյուսեր, դերասան
2005 Քինգ-Քոնգ King Kong ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան
2007 Hot Fuzz Hot Fuzz դերասան
2007 Անտուրաժ Entourage դերասան
2008 Հատելով գիծը Crossing the Line ռեժիսոր, սցենարիստ
2009 9-րդ շրջան District 9 պրոդյուսեր
2009 Քնքուշ ոսկորներ The Lovely Bones ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան
2011 Տինտինի արկածները. Միաեղջյուրի գաղտնիքը The Adventures of Tintin: Secret of the Unicorn պրոդյուսեր
2012 Մեմֆիսի արևմուտքը West of Memphis պրոդյուսեր
2012 Հոբիթ։ Անսպասելի ճանապարհորդություն The Hobbit: An Unexpected Journey ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան
2013 Հոբիթ։ Սմոգի պարապուտը The Hobbit: The Desolation of Smaug ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան
2014 Հոբիթ։ Հինգ զորքերի ճակատամարտը The Hobbit: The Battle of the Five Armies ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր[30][31]

Մրցանակներ և նոմինացիաներ

խմբագրել
Մրցանակ Տարի Ֆիլմ Կատեգորիա Արդյունք
«Օսկար»
1995 Երկնային արարածներ Լավագույն օրիգինալ սցենար Առաջադրված
2002 Մատանիների տիրակալը։ Մատանու եղբայրություն Լավագույն ռեժիսոր Առաջադրված
լավագույն ֆիլմ Առաջադրված
Լավագույն ադապտացված սցենար Առաջադրված
2003 Մատանիների տիրակալը։ Երկու ամրոց լավագույն ֆիլմ Առաջադրված
2004 Մատանիների տիրակալը։ Թագավորի վերադարձը Լավագույն ռեժիսոր Հաղթանակ
լավագույն ֆիլմ Հաղթանակ
Լավագույն ադապտացված սցենար Հաղթանակ
2010 №9 թաղամաս լավագույն ֆիլմ Առաջադրված
«Ոսկե գլոբուս»
2002 Մատանիների տիրակալը։ Մատանու եղբայրություն լավագույն ռեժիսոր Առաջադրված
2003 Մատանիների տիրակալը։ Երկու ամրոց լավագույն ռեժիսոր Առաջադրված
2004 Մատանիների տիրակալը։ Թագավորի վերադարձը լավագույն ռեժիսոր Հաղթանակ
2006 Քինգ-Քոնգ լավագույն ռեժիսոր Առաջադրված
BAFTA
2002 Մատանիների տիրակալը։ Մատանու եղբայրություն Լավագույն ռեժիսոր Հաղթանակ
Լավագույն ֆիլմ Հաղթանակ
Լավագույն ադապտացված սցենար Առաջադրված
2003
Մատանիների տիրակալը։ Երկու ամրոց Լավագույն ռեժիսոր Առաջադրված
Լավագույն ֆիլմ Առաջադրված
2004 Մատանիների տիրակալը։ Թագավորի վերադարձը Լավագույն ռեժիսոր Առաջադրված
Լավագույն ֆիլմ Հաղթանակ
Լավագույն ադապտացված սցենար Առաջադրված
«Սատուրն»
1997 Սարսափներ Լավագույն ռեժիսոր Առաջադրված
Լավագույն սցենար Առաջադրված
2002 Մատանիների տիրակալը։ Մատանու եղբայրություն Լավագույն ռեժիսոր Հաղթանակ
Լավագույն սցենար Առաջադրված
2003 Մատանիների տիրակալը։ Երկու ամրոց Լավագույն ռեժիսոր Առաջադրված
Լավագույն սցենար Առաջադրված
2004 Մատանիների տիրակալը։ Թագավորի վերադարձը Լավագույն ռեժիսոր Հաղթանակ
Լավագույն սցենար Հաղթանակ
2006 Քինգ-Քոնգ Լավագույն ռեժիսոր Հաղթանակ
Լավագույն սցենար Առաջադրված
2013 Հոբիթ։ Անսպասելի ճանապարհորդություն Լավագույն ռեժիսոր Առաջադրված
2014 Հոբիթ։ Սմոգի պարապուտը Լավագույն ռեժիսոր Առաջադրված
Լավագույն սցենար Առաջադրված
ԱՄՆ-ի պրոդյուսերների միության մրցանակ
2002
Մատանիների տիրակալը։ Մատանու եղբայրություն Ֆիլմի լավագույն պրոդյուսեր Առաջադրված
2003 Մատանիների տիրակալը։ Երկու ամրոց Ֆիլմի լավագույն պրոդյուսեր Առաջադրված
2004 Մատանիների տիրակալը։ Թագավորի վերադարձը Ֆիլմի լավագույն պրոդյուսեր Հաղթանակ
2010 №9 թաղամաս Ֆիլմի լավագույն պրոդյուսեր Առաջադրված
2012 Տինտինի արկածները. Միաեղջյուրի գաղտնիքը Անիմացիոն ֆիլմի լավագույն պրոդյուսեր Հաղթանակ
2014 Vanguard Award Հաղթանակ
ԱՄՆ-ի սցենարիստների միության մրցանակ
1995 Երկնային արարածներ Լավագույն օրիգինալ սցենար Առաջադրված
2002 Մատանիների տիրակալը։ Մատանու եղբայրություն Լավագույն ադապտացված սցենար Առաջադրված
2004 Մատանիների տիրակալը։ Թագավորի վերադարձը Լավագույն ադապտացված սցենար Առաջադրված
«Իմպերիա» կինոմրցանակ
2002 Մատանիների տիրակալը։ Մատանու եղբայրություն Լավագույն ռեժիսոր Առաջադրված
2003 Մատանիների տիրակալը։ Երկու ամրոց Լավագույն ռեժիսոր Առաջադրված
2004 Մատանիների տիրակալը։ Թագավորի վերադարձը Լավագույն ռեժիսոր Առաջադրված
2006 Քինգ-Քոնգ Լավագույն ռեժիսոր Առաջադրված
2013 Հոբիթ։ Անսպասելի ճանապարհորդություն Լավագույն ռեժիսոր Առաջադրված
2014 Հոբիթ։ Սմոգի պարապուտը Լավագույն ռեժիսոր Առաջադրված

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. https://dpmc.govt.nz/publications/queens-birthday-and-diamond-jubilee-honours-list-2012
  5. https://dpmc.govt.nz/publications/new-year-honours-list-2010
  6. https://dpmc.govt.nz/publications/new-year-honours-list-2002
  7. Peter Jackson officially an iconStuff, 2011.
  8. «FilmReference.com».
  9. David Smith (2003 թ․ նոյեմբերի 30). «Guardian.co.uk». Guardian. London.
  10. Ian Pryor, 'Meet the Feebles', Evening Post, 24 August 1989, p.25.
  11. «Observations on film art and Film Art». David Bordwell. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին.
  12. Hight, Craig. «Forgotten Silver». Mock-documentary: the subversion of factuality. Screen and Media Studies Department, University of Waikato, New Zealand. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Derived from Roscoe, Jane; Craig Hight (2001). Faking It: Mock-documentary and the subversion of factuality. Manchester, U.K.: Manchester University Press. ISBN 0-7190-5641-1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
  13. Ian Pryor (2004). Peter Jackson: From Prince of Splatter to Lord of the Rings - An Unauthorized Biography. New York City: Thomas Dunne Books. էջեր 209–210. ISBN 0-312-32294-1.
  14. Michael Fleming (2003 թ․ մարտի 30). «Universal going ape for 'Kong'». Variety.
  15. Питер Джексон назван самым могущественным человеком в Голливуде
  16. Джексон готов сделать «Хоббита» фильмом для взрослых
  17. Кинокомпания MGM снимет «Хоббита» и «Терминатора 4»
  18. New cash stash for MGM — Variety (անգլ.)
  19. xoanon (2006 թ․ նոյեմբերի 19). «Peter Jackson and Fran Walsh talk The Hobbit». TheOneRing.net.
  20. «New Line boss hits out at Peter Jackson». The New Zealand Herald. AFP, NZPA. 2007 թ․ հունվարի 12.
  21. «McKellen 'sad' that Jackson may not make Hobbit». The New Zealand Herald. Reuters. 2006 թ․ նոյեմբերի 23.
  22. «Hobbit studio sweet-talks Jackson». The Dominion Post (Wellington). 2007 թ․ օգոստոսի 11. {{cite news}}: Text "The Dominion Post" ignored (օգնություն)
  23. Режиссёром «Хоббита» назначили Гильермо дель Торо
  24. Гильермо дель Торо покинул суперпроект «Хоббит»
  25. Nicole Sperling. «Peter Jackson in negotiations for 'The Hobbit'». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 12-ին.
  26. Tom Cardy (2010 թ․ հոկտեմբերի 16). «Peter Jackson to direct The Hobbit in 3-D». The Dominion Post. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 7-ին.
  27. «Питер Джексон отказался снимать серию «Доктора Кто»». 2013 թ․ օգոստոսի 26. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23-ին.
  28. The Lord of the Rings: The Return of the King. Did You Know? — IMDb (անգլ.)
  29. «Peter Jackson Talks The Dambusters». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 23-ին.
  30. Full cast and crew for The Hobbit: Part 3
  31. B. Fritz, S. Zeitchik and N. Sperling (2012 թ․ հուլիսի 24). «Third 'Hobbit' movie may be coming from Peter Jackson». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 28-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Փիթեր Ջեքսոն հոդվածին
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիթեր Ջեքսոն» հոդվածին։