Բեն Ուիշոու
Բենջամին Ջոն Ուիշոու (անգլ.՝ Benjamin John Whishaw, հոկտեմբերի 14, 1980[1][2][3], Clifton, Central Bedfordshire, Բերդֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասան։ Հայտնի է «Պարֆյումեր՝ մի մարդասպանի պատմությունը» ֆիլմում գլխավոր դերը մարմնավորած, Ջեյմս Բոնդ ֆիլմաշարում չորրորդ Q-ի դերում հանդես գալով և «Ամպային ատլաս»-ում դերակատարելով Ռոբերտ Ֆրոբիշերին (5 միաժամանակյա դերերից մեկը)։
Բեն Ուիշոու | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1980[1][2][3] (43 տարեկան) |
Ծննդավայր | Clifton, Central Bedfordshire, Բերդֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (2003)[4] և Samuel Whitbread Academy? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հնչյունավորող և դերասան |
Ամուսին(ներ) | Մարկ Բրեդշոու |
Պարգևներ և մրցանակներ | |
Վաղ կյանք
խմբագրելԲենը ծնվել և մեծացել է ԲԵդֆորդշիրում, կոսմետոլոգ Լինդայի (ի սկզբանե Հոուպ) և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող Ջոզեֆ Ուիշոուի ընտանիքում։ Բենն ունի երկվորյակ եղբայր[7]։ Նրա հայրն ունի ֆրանսիական, գերմանական և հրեական արմատներ, իսկ Բենի մայրը անգլուհի է[8][9]։ Նա սովորել է Henlow միջնակարգ դպրոցում, իսկ հետո Կլիֆթոնի Samuel Whitbread Community College-ում, որը գտնվում էր Բեդֆորդշիրում։
Սովորել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում և այն ավարտել 2003 թվականին։ Առաջին անգամ համբավ է ձեռք բերել Big Spirit թատերական խմբի հետ համագործակցելիս։
Կարիերա
խմբագրելԵթե մինչ «Պարֆյումերը» քչերն էին լսել Բենի մասին, ապա թատրոնում նա հայտնի դարձավ 23 տարեկանում` «Համլետում» խաղալով Համլետի դերը[7]։ Հնարավոր բոլոր տեսակի թատերական մրցանակներ կրող, «Օլդ Վիկ» թատրոնի պրեմիեր։
2004 թվականին «Օլդ Վիկ» թատրոնի ներկայացման մեջ դերակատարելով Համլետին` բավականին լավ կարծիքների է արժանացել։
Բեկումնային է համարվում Պատրիկ Զյուսքինդի համանուն վեպի հիման վրա ստեղծված «Պարֆյումեր՝ մի մարդասպանի պատմությունը» ֆիլմը։
2007 թվականին հայտնվել է «Ես այնտեղ չեմ» դրամայում` մարմնավորելով Բոբ Դիլանին։
2008 թվականը նշվում է «ՎԵրադարձ դեպի Բրայդշեդ» ֆիլմի թողարկմամբ, որտեղ Բեն Ուիշոուն դերակատարում էր Սեբաստյան Ֆլայտին։ Բենի խաղը նկատվել է քննադատների կողմից և արժանացել է լավ կարծիքների։
2009 թվականի վերջին Royal Court Theatre-ում Ուիշոուն խաղացել է Մայք Բարտլետի նոր պիեսի հիման վրա ստեղծված ներկայացման մեջ[10]։ 2009 թվականին նա նաև Ջոն Քիթսի դերում նկարահանվել է «Պայծառ աստղ» ֆիլմում։
ԴԵրասանը նկարահանվել է «Ամպային ատլաս» ֆիլմում, որի ռեժիսորը Թոմ Թիկվերն էր, ում հետ նա արդեն համագործակցել էր «Պարֆյումեր» և «The International» ֆիլմերում։ Ջեյմս Բոնդ ֆիլմաշարի Սքայֆոլ[11] և Սպեկտր ֆիլմերում դերակատարել է Q-ին։ 2012 թվականին Ռիչարդ II-ի դերում նկարահանվել է «Դատարկ գահ» սերիալում։
Դերասանը պարբերաբար հայտնվում է բրոդվեյան ներկայացումներում (դեբյուտը եղել է 2009 թվականին) և հեռուստատեսությունում։
2014 թվականի սկզբին նկարահանվել է Years & Years-ի «Real» տեսահոլովակում։
Անձնական կյանք
խմբագրելԲեն Ուիշոուն գեյ է։ 2014 թվականին քաղաքացիական զուգընկերություն է հաստատել ավստրալիացի կոմպոզիտոր Մարկ Բրեդշոուի հետ, ում հետ ծանոթացել էր 2009 թվականին՝ «Պայծառ աստղ» ֆիլմի աշխատանքների ժամանակ[12][13]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1999 | ֆ | 1916 թվականի հուլիսին | Trench | |
1999 | ֆ | Էսկորտ | Mauvaise passe | Ջեյ |
2001 | ֆ | Երեխա | Baby | փոքրիկ Ջո |
2000 | ֆ | Իմ եղբայր Թոմը | My Brother Tom | Թոմ |
2002 | ֆ | Հոգևոր զայրույթ | Spiritual Rampage | |
2004 | ֆ | 77 մահճակալ | 77 Beds | Իսմաիլ |
2004 | ֆ | Հավերժական սեր | Enduring Love | Սպադ |
2004 | ֆ | Վենետիկի վաճառականը | The Merchant of Venice | Պորցիի ծառան |
2004 | ֆ | Շերտավոր տորթ | Layer Cake | Սիդնի |
2005 | ֆ | Թմրած | Stoned | Քիտ Ռիչարդս |
2006 | ֆ | Պարֆյումեր՝ մի մարդասպանի պատմությունը | Perfume: The Story of a Murderer | Ժան Բատիստ Գրենույ |
2007 | ֆ | Ես այնտեղ չեմ | I'm Not There | Артур |
2008 | ֆ | ՎԵրադարձ դեպի Բրայդշեդ | Brideshead Revisited | Սեբաստյան Ֆլայտ |
2008 | ֆ | Քրեական արդարադատություն | Criminal Justice | Բեն Կոուլտեր |
2009 | ֆ | The International | The International | Ռենե ԱնտալլР |
2009 | ֆ | Պայծառ աստղ | Bright Star | Ջոն Քիթս |
2009 | ֆ | Love Hate | Թոմ | |
2010 | ֆ | Փոթորիկ | The Tempest | Արիել |
2010 | ֆ | Մահվան բոլոր նախանշանները | All Signs of Death | Ուեբ |
2011 | ս | Ժամ | The Hour | Ֆրեդերիկ Լայոն |
2012 | ֆ | Ռիչարդ II (Դատարի գահ) | Richard II | թագավոր Ռիչարդ II |
2012 | ֆ | Սքայֆոլ | Skyfall | Q |
2012 | ֆ | Ամպային ատլաս | Cloud Atlas | Ռոբերտ Ֆլոբիշեր |
2013 | ֆ | Beat | ||
2013 | ֆ | Օրեր և գիշերներ | Days and Nights | Էլիզաբեթի որդին |
2013 | ֆ | Զրոյի թեորեմը | The Zero Theorem | դոկտոր 3 |
2014 | ֆ | The Muse | Էդվարդ | |
2014 | ֆ | Պադինգթոնի արկածները | Paddington | Պադինգթոն |
2014 | ֆ | ֆոքստրոտ | Foxtrot | |
2015 | ֆ | Ծովի սրտում | In the Heart of the Sea | Հերման Մելվիլ |
2015 | ֆ | Սպեկտր | Spectre | Q |
2015 | ֆ | Դանիացի աղջիկը | The Danish Girl | Հենրիկ |
2015 | ֆ | Լոբստեր | The Lobster | Կաղ մարդ |
2015 | ֆ | Սուֆրաժիստուհի | Suffragette | Սոննի |
2015 | ս | Լոնդոնցի լրտեսը | London Spy | Դեննի |
2016 | ֆ | Հոլոգրամմա արքայի համար | A Hologram for the King | Դեյվ |
2016 | ֆ | Ընտանեկան երջանկություն | Family Happiness | |
2017 | ֆ | Պադինգթոնի արկածները | Paddington 2 | Պադինգթոն |
2018 | ֆ | Մերի Փոփինսը վերադառնում է | Mary Poppins Returns | Մայքլ Բենկս |
2019 | ֆ | Դեյվիդ Կոպերֆիլդի կյանքը | The Personal History of David Copperfield |
Մրցանակներ և անվանակարգումներ
խմբագրելՄրցանակներ
խմբագրել- British Independent Film Awards — «Առավել խոստումնալից սկսնակ» — 2001 թվականին «Իմ եղբայր Թոմը» ֆիլմում ունեցած դերի համար
- VIII Միջազգային կինոփառատոն Սոչիում 2001 թվականին — «Լավագույն դերասան» «Իմ եղբայր Թոմը» ֆիլմի համար[14]
- Verona Love Screens Film Festival (2002) - «Իմ եղբայր Թոմը» ֆիլմի համար
- Bambi Awards — 2006 թվականին «Պարֆյումեր՝ մի մարդասպանի պատմությունը» ֆիլմում ունեցած դերի համար
- Independent Spirit Awards 2006 թվականին — Ռոբերտ Ալտմանի մրցանակը «Ես այնտեղ չեմ» ֆիմի համար
- International Emmy Awards 2009 թվականին — «Լավագույն դերասան» «Criminal Justice» սերիալում ունեցած դերի համար
- Royal Television Society, UK 2009 թվականին — «Լավագույն դերասան» «Criminal Justice» սերիալում ունեցած դերի համար
- BAFTA TV 2013 թվականին — «Լավագույն դերասան» «Ռիչարդ II» հեռուստաֆիլմում գլխավոր դերի համար[15]
Անվանակարգումներ
խմբագրել- BAFTA — «Ծագող աստղը» (2007 թվական)
- BAFTA TV - 2009 թվականին «Criminal Justice» սերիալում ունեցած դերի համար
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ Student & graduate profiles — Royal Academy of Dramatic Art.
- ↑ 5,0 5,1 http://www.imdb.com/name/nm0924210/awards?ref_=nm_awd
- ↑ 2016-2017 Theatre World Award Recipients — Theatre World Award.
- ↑ 7,0 7,1 Vanessa Thorpe. (2015 թ․ հոկտեմբերի 25). «Ben Whishaw: impish star steals the show, even from James Bond» (անգլերեն). Guardian.
- ↑ Skyfall’s Ben Whishaw: 'I found a part of me that was actually a show-off and actually I’m not at all like in real life'
- ↑ In love with Hamlet, Dylan, Keats . . .
- ↑ Whishaw in Royal Court autumn 14 августа 2009 (անգլ.)
- ↑ Ben Whishaw cast as Q in new James Bond film Skyfall 25 ноября 2011(անգլ.)
- ↑ Чен, Джойс (2013 թ․ օգոստոսի 5). «Ben Whishaw Comes Out as Gay: Skyfall Star Marries Mark Bradshaw». Us Weekly. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Гриффитс, Шарлотта (2013 թ․ օգոստոսի 3). «Bond star 'marries' his gay partner - and they are both 'so happy and proud'». Daily Mail. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Сергей Кузнецов. (2001 թ․ հունիսի 18). ««Кинотавр» стал европейцем». «Ведомости», № 427.
- ↑ Television in 2013 | BAFTA Awards
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեն Ուիշոու» հոդվածին։ |