Թոմ Ուիլկինսոն
Թոմաս Ջեֆրի Ուիլկսոնը (անգլ.՝ Thomas Geoffrey "Tom" Wilkinson, փետրվարի 5, 1948, Լիդս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասան է (թատրոնի և կինոյի)։ Նա արժանացել է «Օսկար», «Էմմի», «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունների մրցանակներին։
Կենսագրություն Խմբագրել
Թոմ Ուիլկինսոնը ծնվել է Լիդսում՝ քաղաքային ֆերմերների ընտանիքում։ Երբ Թոմը փոքր էր, տնտեսական դժվարությունները ստիպեցին ընտանիքին որոշ ժամանակով տեղափոխվել Կանադա։ Անգլիա վերադառնալուց հետո Թոմն ավարտել է Կենտերբերիի համալսարանը։ Հաճախել է նաև թագավորական ակադեմիա՝ դրամատիկական արվեստների։
1988 թ.-ին նա ամուսնանում է բրիտանական դերասանուհի Դիանա Հարդքասլի հետ, ով Թոմին պարգևում է 2 դուստր՝ Ալիսան և Մոլլին։
Ֆիլմեր Խմբագրել
Թոմն առաջին անգամ նկարահանվում է հեռուստասերիալներում և ֆիլմերում 1970–ական թվականներին։ Նրան ճանաչում են բերում 1997 թվականին նկարահանված «Օսկար», «Օսկար և Լյուսինդա», «Ուայլդ» ֆիլմերը։ «Մայքլ Կլեյդոն» ֆիլմում կատարած փաստաբանի դերը Թոմին արժանացնում է «Օսկար» և «Ոսկե Գլոբուս» անվանակարգերի։
Աշխատանք թատրոնում Խմբագրել
Թոմ Ուիլկինսոնը հանդես է եկել այնպիսի բրիտանական բեմերում, ինչպիսիք են Օքսֆորդի դրամատիկական թատրոնը և Ազգային թատրոնը։
Ֆիլմագրություն Խմբագրել
- Ոճիր և պատիժ (1979) - Կրտսեր եղբայր
- Սախարով (1984)
- Աննա Ֆրանկի ապաստանը (1988) - Սիլբերբաուեր
- Կին, ում նա սիրում էր (1988) - Էռնեստ Սիմպսոն
- Քահանան (1994) - Հայր Մետյու Թոմաս
- Մարտին Չելզվիտ (1994) - Սեթ Պեքսնիֆ
- Բանականություն և զգայնություն (1995) - Պարոն Դեշվուդ
- Սիրահարված Շեքսպիրը (1998) - Հյու Ֆենիմեն
- Պիկ Ժամ (1998) - Թոմաս Գրիֆին/Ջանտաո
- Հայրենասերը (2000) - Լորդ-գեներալ Չարլզ Կորնուոլիս
- Սենյակում (2001) - Մետ Ֆաուլեր
- Մարգարտյա ականջօղով աղջիկը (2003) - Փիթեր վան Ռովեն
- Եթե միայն (2004) - Տաքսու վարորդ
- Կասանդրայի երազանքները (2007) - Գովարդ
- Վերաշվարկ (2008) - Ջեյմս Բեյքեր
- Ջոն Ադամս (2008) - Բենիամին Ֆրանկլին
- Տեսիլք (2010) - Փոլ Էմետ
- Քնած շները (2012) - Թոմաս Պենդրյու
- Միայնակ անտառապահը (2013) - լեհտեմ Քոուլ
- Սելմա (2014) - Լոնդոն Ջոնսոն
- Սնոուդեն (2015) - Յուեն Մակասկիլ
Մրցանակներ և անվանակարգեր Խմբագրել
Մրցանակներ Խմբագրել
- 1998 թ. , BAFTA մրցանակաբաշխություն, լավագույն դերասան «Տղամարդկային ստրիպտիզ» ֆիլմի երկրորդական դերում։
- 2008 թ. , «Էմմի» մրցանակաբաշխություն, լավագույն դերասան «Ջոն Ադամս» ֆիլմի երկրորդական դերում։
- 2009 թ. , «Ոսկե գլուբուս» մրցանակաբաշխություն, լավագույն դերասան «Ջոն Ադամս» ֆիլմի երկրորդական դերում։
Անվանակարգեր Խմբագրել
- 1995 թ. , BAFTA մրցանակաբաշխություն, լավագույն դերասան «Մարտին Չելզվիտ» ֆիլմում։
- 1999 թ. , BAFTA մրցանակաբաշխություն, լավագույն դերասան «Սիրահարված Շեքսպիրը» ֆիլմի երկրորդական դերում։
- 2002 թ. , «Օսկար» մրցանակաբաշխություն, լավագույն դերասան «Սենյակում» ֆիլմում։
- 2008 թ. , «Օսկար» մրցանակաբաշխություն, լավագույն դերասան «Մայքլ Կլեյտոն» ֆիլմի երկրորդական դերում։
- 2008 թ. , «Էմմի» մրցանակաբաշխություն, լավագույն դերասան «Վերահաշվարկ» ֆիլմում։
- 2009 թ. , «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխություն, լավագույն դերասան «Վերահաշվարկ» ֆիլմում։
- 2011 թ. , «Էմմի» մրցանակաբաշխություն, լավագույն դերասան «Քլան Քենեդի» ֆիլմի երկրորդական դերում։
Ծանոթագրություններ Խմբագրել
Արտաքին հղումներ Խմբագրել
Թոմ Ուիլկսոն (անգլ.) Internet Movie Database կայքում