Էլայջա Վուդ
Էլայջա Ջորդան Վուդ (անգլ.՝ Elijah Jordan Wood, հունվարի 28, 1981[1][2][3], Սիդար Ռեփիդս, Այովա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է «Մատանիների տիրակալը» (2001-2003 թվականներ) կինոեռագրությունում Ֆրոդո Բեգինսին մարմնավորած դերով։
Էլայջա Վուդ անգլ.՝ Elijah Wood | |
---|---|
Ծնվել է | հունվարի 28, 1981[1][2][3] (43 տարեկան) |
Ծննդավայր | Սիդար Ռեփիդս, Այովա, ԱՄՆ |
Կրթություն | Laurel Springs School? և Young Actors Space? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | կաթոլիկություն |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հնչյունավորող, դիջեյ և կինոպրոդյուսեր |
Ընտրանի | Happy Feet? |
Համատեղ ապրող(ներ) | Mette-Marie Kongsved? |
Երեխա(ներ) | Evan Kongsved-Wood? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԷլայջա Վուդը ծնվել է Այովա նահանգի Սիդար Ռեփիդս քաղաքում։ Եղել է Ուորրենա և Դեբբի Վուդերի երկրորդ երեխան։ Էլայջան ունի ավստրալիական, գերմանական, դանիական և անգլիական արմատներ։ Նա կաթոլիկ է։ Ունի մեկ եղբայր՝ Զակ Վուդը, ով վիդեոխաղերի պրոդյուսեր է (ծնված 1974 թվականին), և մեկ քույր՝ Հաննա Վուդը (ծնված 1984 թվականին), բանաստեղծուհի և դերասանուհի (նա երկրորդական դեր է ունեցել Էլայջիի մի քանի ֆիլմերում)։
Մանուկ հասակում Էլայջան իր հայրենի քաղաքում դաշնակահարուհի Մարլեն Լոֆտսգարդենի հետ անցկացրել է դաշնամուրի դասեր։ Նա եղել է շատ եռանդուն երեխա, որի համար էլ նրան հաճախ անվանում էին Spark Plug, նույն ինքը «Կապիկ», որովհետև Էլայջան սիրում էր մագլցելով ինչ-որ տեղ բարձրանալ կամ իջնել։ Երբ Էլայջան սկսում է նկարահանվել կինոյում, նրա ընտանիքն Այովայից տեղափոխվում է Լոս Անջելես։ 1996 թվականիին նրա ծնողներն ամուսնալուծվում են, և հայրը կրկին վերադառնում է Այովա։ Երկար ժամանակ դերասանն ապրել է Լոս Անջելեսում, իսկ ավելի ուշ՝ Նյու Յորքում։
Կարիերա
խմբագրել1988-1998
խմբագրելՄինչև 1988 թվականի նրա ընտանիքի Լոս Անջելես տեղափոխվելը, Վուդը եղել է մոդել։ Դրա համար էլ նա առաջինն է նկարահանվել Աբդուլ Պոլայի «Forever Your Girl» երգի տեսահոլովակում, որի ռեժիսորն էր Դևիդ Ֆինչերը։
Իր դերասանական կարիերան սկսել է տարրական դպրոցում, մասնակցելով «Երաժշտության ձայներ» մյուզիքլին։ Մյուս տարում նա խաղում է «Զարմանալի հրաշագործ Օզ քաղաքից» ներկայացման մեջ։
Առաջին քայլը կինոյում համարվում է «Ետ դեպի ապագա 2» (1989) էպիզոդում ստացած դերը։
Ռոջեր Էբերտն իր գրախոսության ժամանակ ասել է. «Հայտնվել է Էլայջա Վուդը, և ես հավատում եմ, որ նա իր տարիքի մեջ ամենատաղանդավոր դերասանն է Հոլիվուդի պատմության մեջ»։
Գիր Ռիչարդի «Ներքին հետաքննություն» (1990) ֆիլմում Վուդը ստանում է երկրորդական դեր, որն էլ ճանապարհ է հարթում նրա հետագա առաջնային դերերի համար։ Այդ դերերից մեկն էլ Վուդը մարմնավորել է «Դրախտ» (1991) ֆիլում, որտեղ նա խաղում էր տղայի դերում, ով ուզում էր ավորել Մելանյա Գրաֆիտի և Դոն Ջոնսոնի քանդված ընտանիքը։ Նա, իր կատարման համար, արժանանում է գովասանքի, մի քանի քննադատներ ասում էին, որ նա կինոֆիլմի լավագույն հերոսներից մեկն էր։ Դրանից հետո «Հավերժ երիտասարդ» ֆիլմում Վուդը խաղում է Մել Գիբսոնի և Ջեյմի Լի Կերտիսի, իսկ «Դեպի վեր ձգտող» ֆիլմում՝ Ռիչարդ Մազելոյի հետ (երկու ֆիլմերն ցուցադրվել են 1992 թվականին)։
1993 թվականին Վուդը Մակոլեյ Կալկինի հետ նկարահանվում է «Լավ որդի» ֆիլմում, բայց այն հաջողություններ չի ունենում։ Հերոսի բնավորությունը դերասանի կատարմամբ. լավ մտքեր արտահայտող, հաճախ նաև շփոթված։ Վուդի մասնակցությամբ նույն թվականին նկարահանվում է «Ֆին Գեկլբերիի արկածներ» ֆիլմը, նրա այս կերպարը չափազանց տարբեր էր իր նախորդ դերերից, բայց «Պատերազմ» (1994) ֆիլմում նա վերադառնում է իր անցյալ կերպարների օրինակին։
1994 թվականին Վուդը գլխավոր դեր է ստանում նաև «Նորթ» ֆիլմում։ Այս ֆիլմը հասարակության մեջ բացասական արձագանք ստացավ, և տոմսերը չվաճառվեցին։ Վուդի երկրորդ դերը «Ֆլիպեր» ֆիլմում էր։ Այն գրանցում է մեծ հաջողություններ։ Վուդը հիանալի էր կատարում մտածողի դերը։
1998 թվականին էրաններին հայտնվում են «Բախում անդունդինն» և «Ֆակուլտետ» ֆիլմերը։ Այս ֆիլմերում Էլայջիի դերերը չեն ունեցել հուզական լիություն և կերպարների զարգացում, բայց կինոնկարներն ունեցել են մեծ հաջողություններ և իրենց տեղն են գտել դերասանի շարունակվող կարիերայում։
Այլ աշխատանքներ
խմբագրելՎուդը հնչյունավորել է Սպայրոյին, խաղային շարքի պլատֆորմների հերոսին։ Ջեկ Բլեկի, Ջենիֆեր Խեյլի, Վիլ Ուիտոնի, Պենդլատոն Ուորդի հետ միասին եղել է նաև դերասան-հնչյունավորող Broken Age խաղում (англ.) [[4]:
2006 թվականի սեպտեմբերի 19-ին Վուդը հայտարարեց, որ իր Simian Records ձայնագրման ստուդիան կնքել է իր առաջին պայմանագիրը։ 2007 թվականի փետրվարին Simian Records-ը հրատարակեց The Apples in Stereo խմբի նոր ալբոմը, որը կոչվեց New Magnetic Wonder:
Ֆիլմագրություն
խմբագրելՖիլմեր
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1989 | ֆ | Ետ դեպի ապագա 2 | Back To The Future, Part II | տղան հեռախոսախցիկի մոտ |
1990 | ֆ | Գիշեվա երեխա | Child in the Night | Լյուկ |
1990 | ֆ | Վկա | The Witness | փոքրիկ տղա |
1990 | ֆ | Ավալոն | Avalon | Միքայել Կեյ |
1990 | ֆ | Ներքին հետաքննություն | Internal Affairs | Սին Ստրեյչ |
1991 | ֆ | Դրախտ | Paradise | Վիլարդ Յանգ |
1992 | ֆ | Օր-О | Day-O | Օր-О |
1992 | ֆ | Դեպի վեր ձգտող | Radio Flyer | Մայք |
1992 | ֆ | Հավերժ երիտասարդ | Forever Young | Նետ Կուպեր |
1993 | ֆ | Լավ որդի | The Good Son | Մարկ Էվանս |
1993 | ֆ | Գեկ Ֆինի արկածներ | The Adventures of Huck Finn | Գեկլաբերի Ֆին |
1994 | ֆ | Պատերազմ | The War | Ստյուտարտ 'Ստյու' Սիմոնս |
1994 | ֆ | Նորթ | North | Նորթ |
1996 | ֆ | Ֆլիպպեր | Flipper | Սենդի |
1997 | ֆ | Օլիվեր Թվիստ | Oliver Twist | Ջեկ Դավկինս |
1997 | ֆ | Սառցե քամի | The Ice Storm | Միկի Կարվեր |
1998 | ֆ | Ֆակուլտետ | The Faculty | Կեյսի Կոնոր |
1998 | ֆ | Բախում անդունդին | Deep Impact | Լեո Բիդերման |
1999 | ֆ | Սև և սպիտակ | Black and White | Ռեն |
1999 | ֆ | Կրետի թռիչք | The Bumblebee Flies Anyway | Բարնի Սնոու |
2000 | ֆ | Անշնորհքներ | Chain of Fools | Միկի |
2000 | ֆ | Խոստովանության օր | Ash Wednesday | Շոն Սալիվան |
2001 | ֆ | Մատանիների տիրակալ։ Մատանու եղբայրություն | The Lord of the Rings: The Fellowship of the Ring | Ֆրոդո Բեգինս |
2002 | ֆ | Մատանիների տիրակալ։ Երկու բերդեր | The Lord of the Rings: The Two Towers | Ֆրոդո Բեգինս |
2002 | ֆ | Մատնաչափիկի արկածներ և Մատնաչափիկներ | The Adventures of Tom Thumb & Thumbelina | Մատնաչափիկ (ձայն) |
2003 | ֆ | Մատանիների տիրակալ։ Արքայի հանդիպում | The Lord of the Rings: The Return of the King | Ֆրոդո Բեգինս |
2003 | ֆ | Լրտեսների երեխաներ 3։ Խաղն ավարտված է | Spy Kids 3-D: Game Over | սուպեր-խաղացող (մականուն։ Վոին) |
2003 | ֆ | Տասնյոթամյա | All I Want | Ջոնս Դիլոն |
2004 | ֆ | Մաքուր մտքի հավերժ փայլատակում | Eternal Sunshine of the Spotless Mind | Պատրիկ |
2005 | ֆ | Խուլիգաններ | Green Street | Մետ Բակներ |
2005 | ֆ | Եվ ամենի ինչ լուսավորվեց | Everything Is Illuminated | Ջոնաթան Սաֆրան Ֆոեր |
2005 | ֆ | Հանցագործների քաղաք | Sin City | Կեվին |
2006 | ֆ | Բոբբի | Bobby | Վիլյամ Ավերի |
2006 | ֆ | Ուրախ ոտքեր | Happy Feet | պինգվին Մամբլ (ձայն) |
2006 | ֆ | Սպայրոյի լեգենդ։ Սկիզբ | The Legend of Spyro: A New Beginning | Սպայր (ձայն) |
2006 | ֆ | Փարիզ, ես քեզ սիրում եմ | Paris, je t'aime | ճանապարհորդ |
2007 | ֆ | Օր զրո | Day Zero | Ահարոն Ֆելեր |
2008 | ֆ | Սպանություն Օքսֆորդում | Los crímenes de Oxford | Մարտին |
2009 | ֆ | 9 | 9 | իններորդ (ձայն) |
2011 | ս | Վիլֆրեդ | Wilfred | Ռայան Նյուման |
2011 | ֆ | Ռոմանտիկներ | The Romantics | Չիպ Խեյս |
2011 | ֆ | Ուրախ ոտքեր 2 | Happy Feet Two | պինգվին Մամբլ (ձայն) |
2012 | ս | Գանձերի կղզի | Treasure Island | Բեն Գան |
2012 | ֆ | Սելեստան և Ջեսին դարերով | Celeste & Jesse Forever | Սկոտ |
2012 | ֆ | Հոբիթ։ Անսպասելի ճանապարհորդություն | The Hobbit: An Unexpected Journey | Ֆրոդո Բեգինս |
2012 | ֆ | Վրեժ Ջոլիի համար | Revenge for Jolly! | Թոմաս |
2012 | ս | Կարմիրներն ընդդեմ Կապույտների | Red vs Blue | Սիգմա (ձայն) |
2012 | ֆ | Մոլագար | Maniac | Ֆրենկ Զիտո |
2013 | ֆ | Գրապահոցի քրոնիկներ | Pawn Shop Chronicles | Ջոնի Շոու |
2013 | ֆ | Փառահեղ ավարտ | Grand Piano | Թոմ Սելզնիկ |
2014 | ֆ | Կուտիս | Cooties | Կլինտ Խադսոն |
2014 | ս | Քաղաքի մյուս կողմում | Over The Garden Wall | Վիրտ (ձայն) |
2014 | ֆ | Լուսավորող աստղեր | Set Fire To The Stars | Ջոն Մալկոլմ Բրինին |
2014 | ֆ | Բաց պատուհաններ | Open Windows | Նիկ Չամբերս |
2015 | ֆ | Վհուկի վերջին որսորդ | The Last Witch Hunter | Դոլան 37-րդ |
2016 | ֆ | Վստահություն | Trust | Ոստիկան |
2016 | ֆ | Իմ հրեշտակի սև թևեր | Black Wings Has My Angel | Էդդ |
2016-2017 | ս | Դիրկ Ջենթլի դետեկտիվ գործակալություն | Dirk Gently's Holistic Detective Agency | Տոդ Բրոտցման |
2017 | ֆ | Այս աշխարհում ես այլևս ինձ չեմ զգում ինչպես տանը | I Don't Feel at Home in This World Anymore | Թոնի |
Տեսահոլովակներ
խմբագրել- Աբդուլ Պոլա - Forever Your Girl (1989)
- The Cranberries - Ridiculous Thoughts (1995)
- The Apples in Stereo: «Energy» (որպես ռեժիսոր) (2006)
- Greg Laswell: «How the Day Sounds» (2008)
- The Lonely Island - Threw It On The Ground (2009)
- Danko Jones - Full Of Regret (2010)
- The Apples in Stereo: «Dance Floor» (2010)
- Danko Jones - I Think Bad Thoughts (2011)
- Beastie boys - Make Some Noise (2011)
- Flying Lotus - Tiny Tortures (2012)
- Hoy Es Noche de sexo-HD By(2012)
- Aventura-Vegas No Veras-Proekted Ispanol (2016)
Հեռուստատեսություն
խմբագրել- Ֆրեյզեր - «Գուշակիր՝ ով կգա նախաճաշին» (1994) Հեռուստատեսության դրվագ (ձայն) …: Էտան
- Սպանդանոց / Homicide: Life on the Street - «Իրական թեսթ» (1996) Հեռուստատեսության հինգերորդ եթերաշրջանի դրվագ #8[5]…:Բրոդման
- The Electric Playground - Էպիզոդ #7.13 (2002) Հեռուստատեսության դրվագ
- Շաբաթ երեկոյան կյանք - Էպիզոդ #29.8 (2003) Հեռուստատեսության դրվագ…: Հյուր
- Բլրի թագավոր- "Girl, You’ll Be a Giant Soon (2004) Հեռուստատեսության դրվագ (ձայն) …: Ջեսոն
- The Osbournes (2004) - Հեռուստատեսության դրվագ
- MTV Presents: The Next Generation Xbox Revealed - (2005) …: Հյուր[6]
- Punk'd (2006) - Մեկ էպիզոդ (կամեո)
- Ամերիկյան հայրիկ - «Iced, Iced Babies»(2006) Հեռուստատեսության դրվագ (ձայն)…: Էտխան
- Դիտումների պահապան։ Մեծ պինգվինների փրկություն - (2006) …: Հյուր[7]
- Վիլֆրեդ - Ռայան
Հոնորարներ
խմբագրելՄրցանակներ և անվանակարգեր
խմբագրել- 1995 Արժանացել է երիտասարդ լավագույն դերասանի մրցանակի «Պատերազմ» 1994 դրամատիկական ֆիլմում նկարահանվելու համար
- 1997 Արժանացել է երիտասարդ լավագույն դերասանի մրցանակի «Ֆլիպեր» 1996կատակերգական ֆիլմում նկարահանվելու համար
- 1998 Հաղթել է երիտասարդ լավագույն դերասան անվանակարգում «Բախում անդունդին» 1998 ֆիլմի համար։
- 1998 Հաղթել է երիտասարդ լավագույն դերասան անվանակարգում «Օլիվեր Թվիստ» 1997 ֆիլմի համար։
- Երիտասարդ Հոլիվուդ / Young Hollywood Awards
- 2002 Հաղթել է Hottest, Coolest Young Veteran - Male N/A անվանակարգում։
- 1991 Հաղթել է երիտասարդ լավագույն դերասան անվանակարգում «Գիշերվա երեխաներ» 1990 ֆիլմի համար
- 1991 Հաղթել է երիտասարդ լավագույն դերասան անվանակարգում «Ավալոն» 1990 ֆիլմի համար
- 1992 Հաղթել է երիտասարդ լավագույն դերասան անվանակարգում «Դրախտ» 1991 ֆիլմի համար
- 1993 Հաղթել է երիտասարդ լավագույն դերասան անվանակարգում «Դեպի վեր ձգտող» 1992 ֆիլմի համար
- 1995 Հաղթել է երիտասարդ լավագույն դերասան անվանակարգում «Նորթ» 1994
- 1997
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Broken Age в Steam. Steam
- ↑ «Elijah Wood». IMDb. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «New Xbox to kick off console wars». BBC News. 2005 թ․ մայիսի 12. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Elijah Wood Examines the plight of penguins in Saving a species: The Great penguins rescue». Sea World.org. 2006 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Властелин колец — А знаете ли вы…». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Biography for Elijah Wood
Գրականություն
խմբագրել- Sibley, Brian. The Lord Of The Rings Official Movie Guide. Houghton Mifflin, 2001.
Հարցազրույց
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Элайджа Вуд (անգլ.) Internet Movie Database կայքում
- Российский сайт об актёре Элайдже Вуде
- Элайджа Вуд на сайте RMDb Արխիվացված 2012-01-12 Wayback Machine
- Российский фан-форум Элайджи Вуда
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլայջա Վուդ» հոդվածին։ |