Չարլզ Օգաստուս Լինդբերգ հայտնի է նաև Չարլզ Լինդբերգ կրտսեր անվամբ (անգլ.՝ Charles Augustus Lindbergh Jr.; փետրվարի 4, 1902(1902-02-04)[1][2][3][…], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[4] - օգոստոսի 26, 1974(1974-08-26)[1][2][3][…], Kipahulu, Մաուի շրջան, Հավայի, ԱՄՆ), ամերիկացի օդաչու, գյուտարար, հետազոտող, բնապահպան ակտիվիստ, նա միայնակ առաջինն է հատել Ատլանտյան օվկիանոսը (1927 թվականի մայիսի 20—21՝ Նյու Յորք-Փարիզ չվերթով)։ Լինդբերգից առաջ արևմուտքից հյուսիս տրանսատլանտյան չվերթ իրականացրել են երկու անգլիացի օդաչու՝ Ջոն Օլկոկը և Արտուր Բրաունը՝ Նյուֆաունդլենդ-Կլիֆդեն (Իռլանդիա) չվերթով՝ 1919 թվականին։ 1927 թվականից Time հանդեսի «Տարվա մարդ» անվանակարգն առաջին անգամ շնորհվել է Չարլզ Լինդբերգին։

Չարլզ Լինդբերգ
անգլ.՝ Charles Augustus Lindbergh
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 4, 1902(1902-02-04)[1][2][3][…]
ԾննդավայրԴետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[4]
Մահացել էօգոստոսի 26, 1974(1974-08-26)[1][2][3][…] (72 տարեկան)
Մահվան վայրKipahulu, Մաուի շրջան, Հավայի, ԱՄՆ
ԳերեզմանPalapala Ho'omau Church Cemetery[5]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուամերիկյան անգլերեն
Կրոնլյութերականություն
ԿրթությունՎիսկոնսինի համալսարան Մեդիսոնում, Redondo Union High School? և Sidwell Friends School?
ՄասնագիտությունՌազմաօդային ուժերի սպա, գյուտարար, aviation writer, ինքնակենսագիր, օրագրի հեղինակ, կործանիչ օդաչու, հակապատերազմային ակտիվիստ, օդաչու և ճարտարագետ
ԱմուսինԷնն Լինդբերգ
Ծնողներհայր՝ Charles August Lindbergh?, մայր՝ Evangeline Lodge Land?
Պարգևներ և
մրցանակներ
Ռազմաօդային ուժերի խաչ Պատվո մեդալ Վաստակների թռչող խաչ Ամերիկյան արշավանքի մեդալ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի մեդալ Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Լեոպոլդ I շքանշանի ասպետ

Լենգլիի ոսկե մեդալ

ԱՄՆ Կոնգրեսի ոսկե մեդալ

Orteig Prize?

[6]

Հարմոնի ավար

Հաբբարդի շքանշան

Honorary Scout?

Բուֆֆալոյի արծաթե մրցանակ

Wright Brothers Memorial Trophy?

Դենիել Գուգենհայմի շքանշան

Պուլիցերյան մրցանակ՝ կենսագրության կամ ինքնակենսագրության համար

Տարվա մարդ՝ ըստ Թայմ ամսագրի

Մեդալյա Պլուս Ուլտրա

Գերմանական արծվի շքանշան

ՖԱԻ-ի ավիացիոն ոսկե մեդալ

Հետազոտությունների Մեծ ոսկե մեդալ

Ազգային ավիացիայի պատվի սրահ

«Ասիա-խաղաղօվկիանոսային արշավի» մեդալ

International Air & Space Hall of Fame?

Scandinavian-American Hall of Fame?

և

Նյու Ջերսիի ավիացիայի փառքի սրահ և թանգարան

ԱնդամությունQuiet Birdmen?, America First Committee? և Independent Order of Odd Fellows?
ԵրեխաներCharles Augustus Lindbergh Jr.?, Jon Lindbergh?, Anne Spencer Lindbergh?, Reeve Lindbergh?, Land Lindbergh?[7] և Scott Lindbergh?[7]
Ստորագրություն
Изображение автографа
 Charles Lindbergh Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մանկություն և երիտասարդություն խմբագրել

 
Չարլզ Լինդբերգը հոր հետ

Չարլզ Լինդբերգը ծնվել է ԱՄՆ Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում՝ շվեդացի ներգաղթյալի և քոլեջի ուսուցչուհու ընտանիքում։ Նրա հայրը՝ Չարլզ Լինդբերգ ավագը եղել է կոնգրեսական, իրավաբան, պացիֆիստ, դեմ էր ԱՄՆ-ի Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցությանը։

Փոքրիկ Չարլզը մանկուց շատ էր հետաքրքրվում տեխնիկայով։ Սկզբում հետաքրքրությունը սահմանափակվում էր միայն ընտանիքին պատկանող «Saxon Six» ավտոմեքենայով, ավելի ուշ՝ «Excelsior» մոտոցիկլետով։ Ծնողների ամուսնալուծության պատճառով նա փոխել է մի քանի դպրոց, հետագայում ընդունվել Մեդիսոնի Վիսկոնսինի համալսարանի ինժեներ մեխանիկայի բաժինը։ Այստեղ նա տարվել է օդաչուական գործով։ Երկու տարի անց՝ 1922 թվականին թողել է մեխանիկայի բաժինը և դարձել Լինքոլնի օդաչուական դպրոցի կադետ[8]։

Առաջին թռիչքներ խմբագրել

 
Չարլզ Լինդբերգը 1925 թվականին

Լինդբերգն իր առաջին թռիչքն իրականացրել է Lincoln-Standard «Tourabout» երկտեղանոց բիպլանի ուղևոր դառնալուց ինն օր անց։ Հենց այդպիսի օդանավով էլ նա սկսել է իր օդաչուական առաջին պաշտոնական դասերը։ Սակայն քսանամյա երիտասարդին միայնակ թռիչքներ չեն թույլատրել․ ինքնաթիռում անհրաժեշտ էր ընկերության հետ ռադիոկապ՝ վթարի դեպքում կապ հաստատելու համար։ Կապի ապահովման համար գումար էր անհրաժեշտ։ Լինդբերգը գումար չուներ։ Նա նույնիսկ գումար չուներ ուսումը շարունակելու համար։

Անհրաժեշտ փորձ և գումար ձեռք բերելու համար Չարլզը թողել է Լինքոլնը և շրջագայությել ԱՄՆ-ով, այցելել Նեբրասկա, Վայոմինգ, Կոլորադո Մոնտանա։ «Սկզբում նա աշխատել է որպես մեխանիկ, — հիշում է գլխավոր հրահանգիչ Ռոբերտ Լինչը, — հետո դարձել է պարաշյուտիստ»։

Լինդբերգը շատ էր զբաղվում պարաշյուտացատկով, կատարում դժվար հնարքներ։ Նրա սիրած հնարքներից մեկը ինքնաթիռից պարաշյուտով ցատկելն էր՝ ժամում 90 մղոն արագությամբ։ Այս հնարքները գրավել են հանրության ուշադրությանը և շուտով Չարլզը հայտնի է դառնում «Մանուկ Լիդբերգ» կեղծանվամբ։ Ասում էին, որ նրան նայելն ավելի սուր զգացողություններ է առաջացնում, քան մեկ ուրիշ օդաչուի նայելը։ «Հարթ պտույտէջքը», «իմելմանները» և «սուզվելը» այնպիսի հեշտությամբ էին կատարվում, որ հավաքված ամբոխը միայն հիացական բացականչում էր։ Սակայն մեկ տարի անց նրա թռիչքային ծրագիրն ավարտվեց և Լինդբերգը մեխանիկի աշխատանք սկսեց կատարել։ Լինելով շատ հայտնի՝ նա ժամանակ առ ժամանակ շարունակում էր պարաշյուտով հնարքներ կատարել։

Ձմռանը Լինդբերգը վերադառնում է հայրական տուն՝ Մինեսոտա և ավելի քան վեց ամիս չի թռչում։ Նրա առաջին միայնակ թռիչքը տեղի է ունեցել մայիսի 23-ին, երբ Լինդբերգը հայտնվել է Սուֆեր-Ֆիլդում (Ջիմի Քարթերի անվան շրջանային օդանավակայանի Ամերիկուս Ջորջիա անունը կրող նախկին փորձադաշտ)։ Նա 500 դոլարով ձեռք է բերել «JN-4 Jenny» բիպլանը և արդեն կես ժամ անց օդաչուի ուղեկցությամբ օդ է բարձրացել[8]։

Տրանսատլանտյան չվերթ խմբագրել

 
Լինդբերգը «Սենթ Լուիսի ոգով»

Առաջին տրանսատլանտյան չվերթն իրականացրել են Ջոն Օլկոկը և Արտուր Բրաունը՝ 1919 թվականի հունիսի 14—15-ին՝ Սենտ Ջոնսից (Նյու Ֆաունդլենդ) մինչև Կլիֆդեն (Իռլանդիա

1919 թվականին նյու յորքցի հյուրանոցատեր Ռեյմոնդ Օրտեյգը 25 000 դոլար մրցանակային ֆոնդ է սահմանել առաջին օդաչուի համար, որն անվայրեջք չվերթ կիրականացնի Նյու Յորքից-Փարզ։ Մի քանի օդաչուներ, փորձելով շահել գումարը, սակայն կա՛մ վիրավորվել են, կա՛մ մահացել։

Լինդբերգը որոշել էր մասնակցել մրցույթին, սակայն թռիչքի նախապատրաստության համար գումար էր անհրաժեշտ։ Նա Սենթ Լուիսի ինը ձեռնարկատերերի համոզել է ֆինանսավորել իրեն։ Նրա պատվերով՝ Սան Դիեգոյի «Ryan Airlines» ընկերությունը թողարկել է հատուկ ինքնաթիռ՝ մի շարժիչով մոնոպլան։ Նախագծի մշակման աշխատանքներին մասնակցել է նաև Լինդբերգը։ Նա ինքնաթիռն անվանել է «Սենթ Լուիսի ոգով» անգլ.՝ «Spirit of St. Louis»։

1927 թվականի մայիսի 10—11-ին Լինդբերգը փորձնական թռիչք է կատարել ինքնաթիռով՝ Սան Դիեգոյից թռչելով Նյու Յորք։ Թռիչքը տևել է 20 ժամ 21 րոպե։ Չվերթի երկարությունը կազմել է 5800 կմ։

Մայիսի 20-ին՝ ժամը 7:52-ին Լինդբերգը չվերթը մեկնարկել է Ռուզվելտ Ֆիլդից (Գարդեն Սիթի, Լոնգ Այլենդ, Նյու Յորք) և մայիսի 21-ին՝ ժամը 17:21-ին (փարիզյան ժամանակով՝ 22:21) վայրէջք է կատարել Լը Բուրժե օդանավակայանում։

Տրանսատլանտյան չվերթի համար Չարլզ Լինդբերգը պարգևատրվել է ԱՄՆ Օդային ծառայության խաչ շքանշանով և դարձել է այդ պարգևով պարգևատրված առաջին մարդը, նա պարգևատրվել է նաև Ավիացիայի ոսկե մեդալով։

 
Փոստային նամականիշ՝ Լինդբերգի օդանավի պատկերով

1927 թվականին Լինդբերգը գիրք է հրապարակել՝ «Մենք» վերնագրով, որտեղ մանրամասն նկարագրում է իր տրանսատլանտյան չվերթը։ Դանիել Գուգենհայմ ֆոնդի անունից օդագնացության զարգացման համար Լինդբերգը թռիչք է կատարել ԱՄՆ-ի վրայով։ Տեղեկանալով, որ Քլարկ համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր Ռոբերտ Գոդարդը հրթիռների հետազոտություն է իրականացնում և համոզում է Գուգենհայմ ընտանիքին սատարելու այդ նախաձեռնությունը։ Այդ փորձերը հետագայում հանգեցնում են ուղեկցող հրթիռների ստեղծմանը ու սկիզբ դնում տիեզերական ճամփորդություններին։ Լինդբերգն աշխատել է մի շարք ավիաընկերություններում՝ որպես տեխնիկական խորհրդատու։

1927 թվականի դեկտեմբերին ԱՄՆ կառավարության խնդրանքով Լինդբերգը թռիչքներ է իրականացրել դեպի Լատինական Ամերիկայի երկրներ՝ որպես ամերիկյան բարի կամքի խորհրդանիշ։ Մեքսիկայում նա հանդիպել է Մեքսիկայի ԱՄՆ դեսպան Դուայթ Ու․ Մորոուի աղջկան՝ Էնն Սպենսեր Մորոուի հետ, որը 1929 թվականին դարձել է նրա կինը։ Չարլզը սովորեցրել է կնոջն օդանավ վարել։ Ամուսիններն աշխարհի շատ երկրներում օդային արշավներ են կատարել՝ տարբեր ավիաընկերությունների համար կազմելով նոր երթուղիների քարտեզներ։ Էնն Լինդբերգը հայտնի է նաև որպես բանաստեղծ և արձակագիր[8]։

Մասնակցություն արհեստական սրտի նախագծին խմբագրել

1931-1935 թվականներին Լինդբերգը անոթային վիրաբույժ, նոբելյան մրցանակակիր Ալեքսիս Կարելի հետ համատեղ փորձեր է ձեռնարկել արյան օքսիգենացման առաջին հասարակ սարքերի ստեղծման ուղղությամբ, այդպիսով մասնակցելով արյան արհեստական շրջանառության ապարատի նախագծմանը։

Որդու առևանգում խմբագրել

 
Լինդբերգի կորած որդու մասին պաստառը

1932 թվականի մարտի 1-ին գողացել են Լինդբերգի մեկուկես տարեկան տղային։ Ծնողներից փրկագին են պահանջել՝ 50 հազար դոլար, ինչը վճարվել է, սակայն երեխային չեն վերադարձրել։ Տաս շաբաթ անց գտել են երեխայի դին․ իրականում երեխան սպանվել է գողանալուց մի քանի ժամ անց[9]։

Քանի որ փրկագինը վճարվել էր ԱՄՆ-ի ոսկե սերտիֆիկատով, որի ժամկետը սպառվում էր 1933 թվականին, արդեն 1934 թվականին հնարավոր դարձավ հայտնաբերել հավանական մարդասպանին՝ Բրունո Հաուպմանին։ Հաուպմանի ձեռագիրը համընկնում էր այն անձի ձեռագրին, որը գրել էր փրկագնի պահանջը։ Ներկայացվել են նաև այլ ապացույցներ, սակայն մեղադրյալն իր մեղքը չի ընդունել։ Հաուպմանի կինն ու գործատուն հաստատում էին, որ սպանության պահին Բրունոն գտվել է Նյու Յորքում։

Բացի այդ գործում շատ հարցեր և ոչ միանշանակ շարադրանքներ կային։ Երդվյալ ատենակալները Բրունոյին մեղավոր են ճանաչել առևանգման, կանխամտածված սպանության մեջ և 1936 թվականի ապրիլի 3-ին Հաուպմանը մահապատժի է ենթարկվել էլեկտրական աթոռի վրա։ Ժամանակակից պատմության մեջ Բրունո Հաուպմանը մեծաթիվ պատմաբանների, քրեագետների և անկախ հետաքննողների կողմից անմեղ է ճանաչվել։ Լինդբերգի երեխայի առևանգման պատմությունը մի փոքր փոփոխված ձևով դարձել է Ագաթա Քրիստիի «Սպանություն Արևելյան ճեպընթացում» վեպի հիմքը՝ (1934)։ 1974 թվականին նկարահանվել է «Սպանություն Արևելյան ճեպընթացում» համանուն ֆիլմը։ Լինդբերգի ողբերգությունը ներկայացված է նաև խորհրդային գրող, դրամատուրգ Յուլիան Սեմենովիչի «Էքսպանսիա-III» դետեկտիվ ժանրի վեպի սյուժեում։

Ողբերգությունը մեծ սենսացիա է առաջացրել։ Լրագրողները, նկարիչներն ու հասարակ մարդիկ ամեն պահ անհանգստացնում էին Լինդբերգներին։ Դատավարությունից հետո՝ 1935 թվականին, Լինդբերգը կնոջ և ավագ որդու՝ Ջոնի հետ մեկնել է Եվրոպա։ Կոնգրեսն ընդունել է «Լինդբերգի օրենքը»[10][11]։ Օրենքով մարդկանց առևանգելը որակվեց որպես դաշնային հանցագործություն[8]։ Լուսանկարիչների չարաշահումների դեմ մարդկանց վերաբերմունքը հիմք հանդիսացավ արգելք դնելու դատարանի դահլիճում ֆոտո և կինոնկարահանումների համար, ինչի հետևանքով ԱՄՆ-ում առաջացավ դատական ուրվանկարի ավանդույթը։

Երկրորդ համաշխարհային պատերազմ խմբագրել

 
Գյորինգը Լինդբերգին շնորհում է գերմանական արծվի շքանշան

Եվրոպայում Լինդբերգը հրավիրվում է ֆրանսիական և գերմանական կառավարությունների կողմից՝ շրջագայել ավիացիոն արդյունաբերություններում։ Գերմանիայում նրան հիացնում է զարգացած ավիացիոն արդյունաբերությունը։ Երբ 1938 թվականին Գերման Գյորինգը Լինդբերգին շնորհում է «գերմանական արծիվ շքանշան», դա ԱՄՆ-ում մեծ իրարանցում է առաջացնում․ օդաչուին մեղադրել են ազգային սոցիալիզմի գաղափարախոսության ընդունման մեջ (իրականում նա 30-ական թվականների սկզբում ընկերություն էր անում գերմանական ազգայնամոլությունն ընդունող ամերիկացիների հետ[12]

1938 թվականին Լինդբերգն այցելել է ԽՍՀՄ՝ խորհրդային բանակի ավիացիայի վիճակն ուսումնասիրելու նպատակով[13][14] ։ Նրա այցից հետո Խորհրդային կառավարությունն արգելել է պաշտպանական ձեռնարկությունների և զինվորական մասերի ցուցադրումն արտասահմանցիներին[15]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում (մինչև ԱՄՆ-ի ներգրավումը պատերազմին) հանդես է եկել նացիստական Գերմանիայի գործողությունների աջակցությամբ, ԱՄՆ-ի հրեաներին դիմել է կոչով՝ «ժողովրդին մի ներքաշեք պատերազմի մեջ»։ 1941 թվականին նա եղել է "Նախ և առաջ Ամերիկան" (America First Committee) կոմիտեի առաջատար ներկայացուցիչներից մեկը, սա մի կազմակերպություն էր, որ դեմ էր Երկրորդ համաշխարհային պատերազմին Ամերիկայի ինքնակամ մանսնակցությանը։

Լինդբերգը քննադատել է նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի վարած ներքին քաղաքականությունը։ Դա իհարկե դուր չէր գալիս նախագահին։ Ի պատասխան Ռուզվելտի հրապարակային ընդդիմախոսության՝ օդաչուն հեռացել է աշխատանքից և Ֆորդ ընկերությունում աշխատել որպես տեխնիկական խորհրդատու և օդաչու փորձարկող։

Լինդբերգը ցանկացել է վերադառնալ զինվորական ծառայության, սակայն Սպիտակ տան ցուցումով ԱՄՆ զինվորական նախարար Հենրի Սթիմսոնը (Henry L. Stimson) մերժել է նրա խնդրանքը[16]։

1944 թվականի ապրիլին Լինդբերգը որպես ԱՄՆ բանակի և քաղաքացիական խորհրդատու մեկնել է խաղաղօվկիանոսյան զինված գործողությունների վայր։ Թեպետ նա քաղաքացիական անձ էր, սակայն նրա հաշվին կար շուրջ 50 մարտական թռիչք։ Նրան է պատկանում ավտոպիլոտի մեթոդի նախագիծը, ինչն էականորեն բարձրացնում էր ամերիկյան ռմբակոծիչների հնարավորությունները[8]։

Հետպատերազմյան տարիներ խմբագրել

 
Չարլզ Լինդբերգի գերեզմանը

Պատերազմից հետո Լինդբերգն աշխատել է որպես ԱՄՆ օդային զինված ուժերի շտաբի ղեկավարի խորհրդատու։ 1954 թվականին նախագահ Էյզենհաուերը Լինդբերգին շնորհել է Օդային զինված ուժերի բրիգադային գեներալի կոչում։ «Pan American World Airways» խոշոր ավիաընկերությունը աշխատանքի է ընդունել Լինդբերգին՝ որպես խորհրդատու։ Նա ավիաընկերությանը խորհուրդ է տվել ձեռք բերել գերարագ տրանսպորտ և մասնակցել է «Boeing 747» ինքնաթիռի դիզայնի նախագծման աշխատանքներին։

1953 թվականին Լինդբերգը հրապարակել է «Սենթ Լուիսի ոգին» գիրքը։ Գիրքը Պուլիցերյան մրցանակի է արժանացել։ Այդ ընթացքում նա շատ է ճանապարհորդել, հետաքրքրվել է աֆրիկյան և Ֆիլիպինների ժողովուրդների մշակույթով։ 1960-ական թվականների վերջին նորից վերադարձել է հասարակական աշխատանքին, հանդես է եկել կապույտ և սապատավոր կետերի պաշտպանության կոչերով, որոնք անհետացման եզրերին էին գտնվում։ Նա դեմ էր նաև գերձայնային ինքնաթիռների զարգացման ծրագրերին և դրա պատճառներից նշում էր դրանց ունենալիք հնարավոր բացասական ազդեցությունը Երկիր մոլորակի մթնոլորտի վրա[8]։

Չարլզ Օգաստես Լինդբերգը մահացել է քաղցկեղից՝ 1974 թվականի օգոստոսի 26-ին՝ հավայան Մաուի կղզու իր տանը։ 1978 թվականին հրատարակվել են նրա ինքնակենսագրությունն ու ստեղծագործությունների հավաքածուն։

Կերպարը մշակույթում խմբագրել

  • 1929 թվականին գերմանացի դրամատուրգ Բերտոլդ Բրեխտը պիես է գրել (Lehrstück) «Լինդբերգի թռիչքը» (երաժշտությունը՝ Վայլ Կուրտի և Պաուլ Հինդեմիտի) (Der Lindberghflug)։ 1950 թվականին՝ պատերազմից հետո, Բրեխտը անվանափոխել է պիեսը՝ այն անվանելով՝ «Թռիչք օվկիանոսի վրայով» (Der Ozeanflug)։
  • Այլընտրանքային պատմության ժանրի երկու գրքերում՝ Էրիկ Նորդենի «Վերջնական որոշում» (The Ultimate Solution, 1973) և Ֆիլիպ Ռոտի «Դավադրություն ԱՄերիկայի դեմ» (The Plot Against America, 2004), Լինդբերգին հիշատակում են որպես ԱՄՆ պրոֆաշիստական ղեկավար, որը սահմանել էր դաժան հակասեմիթական ահաբեկչության ռեժիմ։ Նորդենի գրքում Լինդբերգին նշանակում են նացիստների դրածո ղեկավար, որը բռնազավթել է Ամերիկան, Ռոտի մոտ սցենարով Լինդբերգը հանդես է գալիս 1940 թվականի նախագահական ընտրություններում Ռուզվելտի դեմ նախագահի հանրապետական թեկնածու։
  • «Սենթ Լուիսի ոգին» գրքի էկրանավորումը, որն էկրան է բարձրաձել 1957 թվականի ապրիլի 20-ին, թռիչքի 30-րդ տարին լրանալուց մեկ ամիս առաջ, Լինդբերգի դերակատարը եղել է Ջեյմս Ստյուարտը։
  • Վարկածներից մեկի համաձայն՝ լինդի-հոպ պարի առաջացումը նույնպես կապված է Լինդբերգի անվան հետ․ հայտնի պարող George (Shorty) Showden, տեսնելով թերթը, որի վրա պատկերված էր առաջին տրանսատլանտյան թռիչք կատարող Չարլզ Լինդբերգը, կատակով պարը հենց նրա անունով է կոչել։
  • Քրիստոֆեր Նոլանի Ինտերսթելեր ֆիլմում Մերֆիի սենյակում մի քանի անգամ խոշոր պլանով ցուցադրում են պահարանը, որի դարակի վրա դրված է Ա․ Սկոթ Բերգի «Լինդբերգ» կենսագրական գիրքը (A. Scott Berg Lindbergh 978-0399144493[17]
  • Մաքս Ալան Կոլինզի «Առևանգում» (Stolen Away, 1991) գրքում մանրամասն նկարագրվում է իր ժամանակին Ամերիկան ցնցած Լինդբերգի երեխայի առևանգումը։
  • «Ժամանակից դուրս» հեռուստասերիալ 14-րդ սերիայում (ԱՄՆ, 2016) Լինդբերգը հանդիսանում է «Ռիտենհաուս» գաղտնի կազմակերպության անդամ, որը գաղտնի ղեկավարում է ԱՄՆ կառավարությունը և իրականացնում համաշխարհային քաղաքականություն։
  • Լինդբերգի երեխայի առևանգման պատմությունը մի փոքր փոփոխված ձևով դարձել է Ագաթա Քրիստիի « Սպանություն Արևելյան ճեպընթացում» (1934) պատմվածքի հիմքը։ 1974 և 2017 թվականներին էկրան են բարձրացել համանուն գեղարվեստական ֆիլմերը։
  • Յուլիան Սեմենովի «Էքսպանսիա III» վեպում Լինդբերգի երեխայի առևանգումը օգտագործվում է որպես գեստապոյի նախկին տիրոջ՝ Հենրիխ Մյուլերին վարկաբեկող փաստաթուղթ, ինչն անհնար է դարձնում հետագայում նրա համագործակցությունը ամերիկյան հատուկ ծառայությունների հետ։

Մրցանակներ խմբագրել

  • Պատվո շքանշան (ԱՄՆ)
  • Վաստակների թռչող խաչ (ԱՄՆ)
  • Օդային զինված ուժերի խաչ (Մեծ Բրիտանիա)
  • Կոնգրեսի ոսկե մեդալ(1928, ԱՄՆ)
  • Ավիացիայի միջազգային ֆեդերացիայի ոսկե մեդալ
  • Գերմանական արծիվ շքանշան

Հիշատակ խմբագրել

1976 թվականին Միջազգային աստղագիտության միությունը լուսնի տեսանելի կողմի վրա գտնվող խառնարաններից մեկն անվանակոչել Է Չարլզ Լինդբերգի անունով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118573101 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Find A Grave — 1996.
  6. Lindbergh Given Check By Orteig // The Gettysburg TimesGettysburg: 1927. — P. 2.
  7. 7,0 7,1 FamilySearch Family Tree — 2009.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Елена Соковенина (4 февраля 2011). «Смотрите, вон он летит!». Частный корреспондент. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 4-ին.
  9. mysea (2014 թ․ մարտի 1). «Ребенок Линдберга». Мысль изреченная есть ложь.. Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.
  10. Хумусwrote, 2012-04-09 23:05:00 Хумус Humus 2012-04-09 23:05:00. «Две половины жизни Чарльза Линдберга. Часть 2. Темная половина,1.03.- 10.05.1932». humus.livejournal.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  11. «Дело сына Линдберга (Виорэль Ломов) / Проза.ру». www.proza.ru. Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.
  12. из д/ф «Американский план войны с Великобританией» (Discovery World)
  13. Cole, Wayne S. Charles A. Lindbergh and the battle against American intervention in World War II. — [1st ed.]. — New York,: Harcourt Brace Jovanovich, [1974]. — xvii, 298 pages с. — ISBN 0151181683, 9780151181681
  14. Безыменский Л. А. Гитлер и Сталин перед схваткой..
  15. Безыменский Л. А. Гитлер и Сталин перед схваткой.
  16. «Charles Lindbergh in Combat, 1944». www.eyewitnesstohistory.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  17. Lindbergh (book)(անգլ.) // Wikipedia, the free encyclopedia. Архивировано из первоисточника 30 Դեկտեմբերի 2015.

Գրականություն խմբագրել

Владимир Шитов "Дух Сент-Луиса"(ռուս.) // Гражданская авиация (журнал). —М., 2012. — № 5. — С. 44-45.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Լինդբերգ» հոդվածին։