Չարլզ Հարդ Թաունս (անգլ.՝ Charles Hard Townes, հուլիսի 28, 1915(1915-07-28)[1][2][3][…], Գրինվիլ, Հարավային Կարոլինա, ԱՄՆ - հունվարի 27, 2015(2015-01-27)[1][2][4][…], Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1964), քվանտային էլեկտրոնիկայի հիմնարարներից մեկը։ 1956 թվականից ԱՄՆ-ի Ազգային ակադեմիայի անդամ։ Ծնվել է Գրինվիլին։ Ավարտել է Ֆուրմանի և Կալիֆոռնիայի համալսարանները։ 1939-1947 թվականներին աշխատել է «Բելլ Տելեֆոն լաբորատորիայում», 1948-1961 թվականներին Կոլումբիայի համալսարանում (1950 թվականից պրոֆեսոր), 1961-1966 թվականներին՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր և նախագահ, 1967 թվականից՝ Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր։

Չարլզ Հարդ Թաունս
անգլ.՝ Charles Hard Townes
Charles Hard Townes.jpg
Ծնվել էհուլիսի 28, 1915(1915-07-28)[1][2][3][…]
Գրինվիլ, Հարավային Կարոլինա, ԱՄՆ
Մահացել էհունվարի 27, 2015(2015-01-27)[1][2][4][…] (99 տարեկան)
Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունֆիզիկոս, միջուկային ֆիզիկոս, համալսարանի դասախոս և գյուտարար
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Միչիգանի համալսարան և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Պապական գիտությունների ակադեմիա[5], Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Ճարտարագիտական ազգային ակադեմիա, Հնդկաստանի գիտությունների ազգային ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[6], Ամերիկյան աստղագիտական միություն[6], Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[6], Եվրոպական ակադեմիա[7] և JASON[8]
Ալմա մատերԿալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ, Դյուքի համալսարան, Ֆուրմանի համալսարան և Greenville High School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[9]
Գիտական ղեկավարWilliam Ralph Smythe?
Եղել է գիտական ղեկավարԱլի Ջավան, James Power Gordon?, Robert W. Boyd?, Raymond Chiao?, Helmut W. Schulz?, Robert G. Shulman?, Elsa M. Garmire?, John D. Monnier?, Robert Lee White?[10], Dan Martin Watson?[10], Ken Toshio Tatebe?[10], Jonathon Michael Weiner?[10], Everett Arthur Lipman?[10] և Eugene Serabyn?
Պարգևներ

Գուգենհայմի կրթաթոշակ

[1]

Նիլս Բորի միջազգային ոսկե մեդալ

ֆիզիկայի Նոբելյան մրցանակ

[11][12]

Ֆրեդերիկ Այվսի մեդալ

Սթյուարտ Բալանթայնի մեդալ

Թեմփլթոնի մրցանակ

SPIE Gold Medal?

IEEE David Sarnoff Award?

Մ. Վ. Լոմոնոսովի անվան մեծ ոսկե մեդալ

Petrie Prize Lecture?

IEEE պատվո մեդալ

Վիլհելմ Էկսների մեդալ

Հենրի Նորիս Ռասելի մրցանակ

Ազգային գիտական մեդալ

Կարլ Շվարցշիլդի մեդալ

Ռամֆորդի մրցանակ

Ազգային գյուտարարների փառքի սրահ

Մորիս Լիբմանի մրցանակ

Ջոն Քարթիի մրցանակ

Յունգի մեդալ և մրցանակ

Մենդելի մեդալ

Ռիխտմայերի հիշատակի մրցանակ

Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամ

Եարլ Կ․ Փլայլերի մրցանակ մոլեկուլային սպեկտրասկոպիայի համար

[13]

Կոմստոկի պարգև

[14]

Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամ

[15]

Science Writing Award?

և

Karl G. Jansky Lectureship?

Ամուսին(ներ)Frances Brow?
Commons-logo.svg Charles Townes Վիքիպահեստում

Աշխատանքները նվիրված են միկրոալիքային սպեկտրադիտմանը, քվանտային էլեկտրոնիկային, լազերների և մազերների ստեղծմանը և նրանց կիրառությանը, ոչ գծային օպտիկային, ռադիո և ինֆրակարմիր աստղագիտությանը։ Նիկոլայ Բասովի և Ալեքսանդր Պրոխորովից անկախ մշակել է էլեկտրամագնիսական ճառագայթման ուժեղացման և ստեղծման սկզբունքները քվանտային սարքերում, 1954 թվականից ստեղծել է առաջին քվանտային գեներատորը։ 1958 թվականին, Արթուր Շավլովի հետ, առաջարկել է լազերի գործողության սկզբունքները։ Լազերները մեծ ճշտությամբ օգտագործել է հարաբերականության տեսության մեջ և բժշկակենսաբանական բնագավառում կիրառելու սկզբունքները։

Հայտնագործել է Բրիլյուենի-Մանդելշտամի հարկադրական երևույթը, 1964 թվականին ներմուծել է հոսքի կրիտիկական հզորության հասկացությունը, 1964 թվականին կանխատեսել է լուսային փնջի ինքնակիզակետման երևույթի գոյությունը և 1965 թվականին այդ սկզբունքի հիման վրա առաջարկել է ինքնակիզակետվող ալիքատարը։

1964 թվականին Բասովի և Պրոխորովի հետ արժանացել է Նոբելյան մրցանակի՝ մազերների և լազերների ստեղծման և կիրառության համար։

1969 թվականին առաջարկել է տիեզերական լազերը 1, 32 սմ ալիքայի ճառագայթմամբ՝ տիեզերական ջրի մոլեկուլի հետազոտության համար։

Բազմաթիվ ակադեմիաների անդամ է, 1967 թվականին եղել է Ամերիկյան ֆիզիկական ընկերության նախագահ։ Պարգևատրվել է Բ. Ռումֆորդի, Թ. Յունգի, Ն. Բորի ոսկե մեդալներով։

ԱղբյուրներԽմբագրել

  • Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ. 1901-2000, գիրք Ա, Երևան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, 2007, էջ 213-214։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 152