Էնդրյու Սթիվեն Գրոուվ (անգլ.՝ Andrew Stephen Grove, իսկական անունը՝ Անդրաշ Իշտվան Գրոֆ, հունգ.՝ Gróf András István, սեպտեմբերի 2, 1936(1936-09-02)[1][2], Բուդապեշտ, Հունգարիա[3] և ԱՄՆ[4] - մարտի 21, 2016(2016-03-21)[5][6][7][…], Լոս Ալտոս, Կալիֆոռնիա, ԱՄՆ[8]), Intel կազմակերպության համահիմնադիրը։

Էնդրյու Սթիվեն Գրոուվ
անգլ.՝ Andrew Grove
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 2, 1936(1936-09-02)[1][2]
ԾննդավայրԲուդապեշտ, Հունգարիա[3] կամ ԱՄՆ[4]
Մահացել էմարտի 21, 2016(2016-03-21)[5][6][7][…] (79 տարեկան)
Մահվան վայրԼոս Ալտոս, Կալիֆոռնիա, ԱՄՆ[8]
Քաղաքացիություն ԱՄՆ և  Հունգարիա
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի (1963) և Նյու Յորքի քաղաքային համալսարան (1960)
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[3]
Մասնագիտությունճարտարագետ, ձեռնարկատեր, գրող, պրոֆեսոր և գիտնական
ԱշխատավայրԻնտել, Fairchild Semiconductor? և Սթենֆորդի համալսարան
Զբաղեցրած պաշտոններընկերության նախագահ, նախագահ և գործադիր տնօրեն և chairman of the executive board?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ճարտարագիտական ազգային ակադեմիա
 Andrew Grove Վիքիպահեստում

Ցուցաբերել է լավ մենեջերի հատկանիշներ՝ կարողանալով դուրս բերել ճգնաժամից Intel-ը։

Կենսագրություն խմբագրել

Էնդրյու Գրոուվը ծնվել է Բուդապեշտում (Հունգարիա) 1936 թվականին հրեական ընտանիքում։ 4 տարեկանում քութեշից հետո ունեցել է վատ լսողություն։ Հունգարական հրեաներին համակենտրոնացման ճամբարներ տանելիս մոր հետ խուսափել է դրանից կեղծ փաստաթղթերի շնորհիվ։ Հայրը ուղարկվեց հարկադիր աշխատանքի և ընտանիքը վերամիավորվեց պատերազմից հետո։

Փրկվելով 1956 թվականի հուզումների ալիքից՝ արտագաղթեց ԱՄՆ։ Հասնելով ԱՄՆ՝ Գրոուվը բնակվում էր իր հորեղբոր մոտ՝ Բրոնքսում ընդունվեց նյույորքյան City College քիմիական տեխնոլոգիաների ֆակուլտետ, իսկ որպեսզի վճարի ուսման համար աշխատում էր մատուցող։ Նա ավարտեց քոլեջը 1960 թվականին՝ ստանալով բակալավրի աստիճան։

1963 թվականին Գրոուվը Բերկլիի Կալիֆորնիական համալսարանում ստացավ դոկտորի գիտական աստիճան։ Համալսարանն ավարտելով՝ աշխատել է Fairchild Semiconductor ընկերության հետազոտական լաբորատորիայում, որտեղ 1967 թվականին զբաղեցնում էր հետազոտությունների տնօրենի օգնականի պաշտոնը։

1968 թվականին Ռոբերտ Նայսի, Գորդունոմ Մուռի և վեց նախկին Fairchild Semiconductor աշխատակիցների հետ համատեղ ստեղծեց Intel կազմակերպությունը։ 1979 թվականին դարձավ դրա նախագահը, 1987 թվականին՝ գործադիր տնօրենը, իսկ 1997 թվականին՝ գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ։ 1998 թվականի մայիսին Գրոուվը թողեց տնօրենի պարտականությունները՝ մնալով որպես տնօրենների խորհրդի նախագահ։

Ծանոթագրություններ խմբագրել