Վիլի Բրանդտ (գերմ.՝ Willy Brandt, իրական անվանումը Հերբերտ Էռնստ Կարլ Ֆրամ (գերմ.՝ Herbert Ernst Karl Frahm), դեկտեմբերի 18, 1913(1913-12-18)[1][2][3][…], Լյուբեկ, Free and Hanseatic City of Lübeck, Գերմանական կայսրություն[4] - հոկտեմբերի 8, 1992(1992-10-08)[1][2][3][…], Ունկել, Գերմանիա[5]), գերմանացի քաղաքական գործիչ, սոցիալ դեմոկրատ կուսակցություն, Գերմանիայի չորրորդ դաշնային Կանցլեր (1969-1974), Նոբելյան մրցանակի դափնեկիր (1971

Վիլի Բրանդտ
գերմ.՝ Willy Brandt
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 18, 1913(1913-12-18)[1][2][3][…]
ԾննդավայրԼյուբեկ, Free and Hanseatic City of Lübeck, Գերմանական կայսրություն[4]
Մահացել էհոկտեմբերի 8, 1992(1992-10-08)[1][2][3][…] (78 տարեկան)
Մահվան վայրՈւնկել, Գերմանիա[5]
ԳերեզմանWaldfriedhof Zehlendorf
ՔաղաքացիությունFlag of Germany (1867–1919).svg Գերմանական կայսրություն, Flag of Norway.svg Նորվեգիա[6][7] և Flag of Germany.svg Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Մայրենի լեզուգերմաներեն
ԿրոնԳերմանիայի ավետարանչական եկեղեցի
ԿրթությունՕսլոյի համալսարան
Մասնագիտությունլրագրող, քաղաքական գործիչ, ոչ գեղարվեստական գրող և ինքնակենսագիր
ԱշխատավայրԲեռլին
ԱմուսինԲրիգիտե Զեեբախեր, Ռութ Բրանդթ և Աննա Կառլոտտա Թորկիլդսեն
Ծնողներմայր՝ Մարտա Ֆրամ
Զբաղեցրած պաշտոններԳերմանիայի դաշնային կանցլեր, Բեռլինի կառավարող քաղաքագլուխ, Գերմանիայի ֆեդերալ նախարար, Գերմանական Բունդեսթագի անդամ[3], Բեռլինի Ներկայացուցիչների պալատի անդամ[8], Գերմանիայի փոխվարչապետ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար, Բունդեսրատի նախագահ[9], President of the Abgeordnetenhaus of Berlin?[8], chairman of the Social Democratic Party? և Եվրոպական պարլամենտի պատգամավոր[10]
Քաղաքական կուսակցությունԳերմանիայի սոցիալիստական բանվորական կուսակցություն (1946), Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (1931) և Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (1992)
Պարգևներ և
մրցանակներ
Խաղաղության Նոբելյան մրցանակ[11][12] Սուրբ Օլավի միաբանության մեծ խաչի ասպետ Ֆալկոնի շքանշանի Մեծ խաչի ասպետ Օրանյան Նասաուի Մեծ Խաչի շքանշան Դանեբրոգի շքանշանի Մեծ խաչի ասպետ pro Merito Melitensi շքանշան Տարվա մարդ՝ ըստ Թայմ ամսագրի Թագի դաշինքի մեծ խաչ Ծագող արևի 1-ին աստիճանի շքանշան Grand Cross of the Order of Vasa? Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ Բնեյ Բրիտ Ալբերտ Այնշտայնի խաղաղության մրցանակ Պերի արևի օդենի մեծ խաչ «Գերմանիայի Դաշնային Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ վաստակի խաչ Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար»[13] Բեռլինի պատվավոր քաղաքացի Սպիտակ առյուծի մեծ խաչ Ազատություն մրցանակ պարսկական կայսրության հիմնադրման 2500-ամյակին նվիրված հուշամեդալ Լյուբեկի պատվավոր քաղաքացի Tie Man of the Year?[14] Գրանադայի համալսարանի պատվավոր դոկտոր[15] honorary doctor of the Maria Curie-Skłodowska University? Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտոր honorary doctor of the Yale University? Ստրասբուրգի համալսարանի պատվավոր դոկտոր Grand Cross of Honor for Services to the Republic of Austria? և Grand Cross of silver for Services to the Republic of Austria?
ԵրեխաներՊետեր Բրանդտ, Լարս Բրանդտ, Մատիաս Բրանդտ և Ninja Frahm?
Ստորագրություն
Willy Brandt signature.svg
Willy Brandt Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Գերբերտ Էռնստ Կարլ Ֆրամ, ապագա Վիլի Բրանդտ, ծնվել է Լյուբեկում, չէր ճանաչում իր հորը, դաստիարակվել է պապիկի և մայրիկի՝ Մարտա Ֆրամի կողմից։

1932 թվականին ավարտել է ավագ դպրոցը, դեռևս երբ դպրոցական էր ընդունվել է Սոցիալիստական երիտասարդության կազմակերպություն, մեկ տարի անց դարձել է Սոցիալ-Դեմոկրատական կուսակցության անդամ։

1936 թվականի սեպտեմբերից հոկտեմբեր ամիսներին Բրանդտը վերադառնում է Գերմանիա որպես ուսանող Գունառ Գասլանդ ծածկանունով: 1937 թվականի հունվարին նա ստորագրում է վերաքննիչ հակաֆաշիստյան բողոք գերմանացի ժողովրդին։

1938 թվականին Վիլին զրկվում է գերմանական քաղաքացիությունից: 1940 թվականին գերմանական ապստամբության ժամանակ գերի է վերցվում, բայց քանի որ կրում էր Նորվեգիայի զինվորական համազգեստ, նրան չեն կարողացել բացահայտել և նա կարողանում է փախչել Շվեդիա: 1940 թվականի օգոստոսին Ստոկհոլմի դեսպանատունը Վիլիին տալիս է Նորվեգիայի քաղաքացիություն։

Բրանդտը մնում է Ստոկհոլմում մինչև երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը։ 1945 թվականին վերադառնում է Գերմանիա որպես սկանդինավյան թերթերի լրագրող։ Միայն 1948 թվականին կրկին ձեռք բերեց Գերմանական քաղաքացիություն։

Անձնական կյանքԽմբագրել

1941-1948 թվականներին Վիլի Բրանդտը ամուսնացած է եղել Շառլոտա Տորկիլդսենի հետ, ումից էլ ծնվել է Նինա աղջիկը։

1948 թվականին նա ամուսնանում է այրի կնոջ՝ Ռուտ Բերգաուստի հետ։ Նա դառնում է երեք տղաների հայր՝ Պյոտերի (1948), Լարսայի (1951) և Մաթիասի (1961)։ 32 տարի համատեղ կյանքից հետո բաժանվում է և 1983 թվականի դեկտեմբերի 9ին ամուսնանում է պատմաբան և լրագրող Բրիգիտա Զեբախերի հետ։

Մասնակցությունը քաղաքականությունումԽմբագրել

Իր քաղաքական գործունեությունը Վիլի Բրանդտը սկսել է 1949 թվականին՝ որպես պատգամավոր։ 1950-1960-ական թվականներին ստանձնել է բազմաթիվ պարտականություններ Արևմտյան Բեռլինի կազմակերպությունում (1950 թվականից խորհրդի անդամ, 1954-1958 թվականներին խորհրդի նախագահի տեղակալ, 1958-1963 թթ.-Արևմտյան Բեռլինի խորհրդի նախագահ )։ Նա եղել է Բունդեսթագի պատգամավոր 1949 թվականից մինչև 1957 թվականը, 1961 թվականից մինչև 1961 թվականի դեկտեմբերի 27-ը, ինչպես նաև 1969 թվականից մինչև 1992, ինչը ընդհանուր հաշվով կազմում է 31 տարի։

Զբաղեցրած պաշտոններԽմբագրել

  • 1957-1966 թվականներ - Բեռլինի կառավարման քաղաքապետ: Այս ժամանակահատվածում նա ձեռք բերեց հատուկ ժողովրդականություն իր վճռական քայլերի շնորհիվ 1961 թվականի Բեռլինյան ճգնաժամի ժամանակ։
  • 1966-1969 թվականներ - արտաքին գործերի նախարար
  • 1969-1974 թվականներ - Գերմանիայի դաշնային կանցլեր
  • 1976-1992 թվականներ - միջազգային հարաբերությունների նախարար
  • 1979 թվական - Եվրոպական խորհրդարանի անդամ

1992-ին Բրանդտի առողջությունը խիստ վատթարանում է։ 1992 թվականի հոկտեմբերի 8-ին, ժամը 16:35 նա մահանում է։

ՊարգևներԽմբագրել

  • Մեծ խաչ մրցանակը ստացել է «Հանուն Իտալիայի Հանրապետության արժանիքների համար», (1965)
  • Առաջին աստիճանի մեծ խաչ մրցանակը ստացել է «Հանուն Ավստրիայի արժանիքների համար», (1972)
  • Սպիտակ առյուծ կարգի Մեծ խաչ մրցանակը, (2000), հետմահու

ԳրականությունԽմբագրել

  • Աղեղնավոր М. В. Վիլի Բրանդտը և իրադարձությունները XX դարում // Պատմության հարցեր։ — 2013: — № 9: — 149—159.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Stammdaten aller Abgeordneten des Deutschen Bundestages
  4. 4,0 4,1 4,2 Брандт Вилли // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #11851444X // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  6. Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget.
  7. http://deutschland.no/no/institusjoner/den-norsk-tyske-willy-brandt-stiftelsen/
  8. 8,0 8,1 Biografisches Handbuch der Berliner Stadtverordneten und Abgeordneten 1946-1963 (գերմ.)B: Berlin Landesarchiv, 2011. — S. 76. — 331 p. — ISBN 978-3-9803303-4-3
  9. http://www.bundesrat.de/DE/bundesrat/praesidium/praesident/bisher/bisher-node.html
  10. http://www.europarl.europa.eu/meps/en/919
  11. http://www.nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/1971/
  12. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  13. Dettaglio decorato (իտալ.)presidenza della Repubblica Italiana.
  14. https://www.deutschesmodeinstitut.de/krawattenmann
  15. http://archivo.ugr.es/pages/trabajosdocumentos/honoriscausa

ՀղումներԽմբագրել