Միթ Ռոմնի

ամերիկացի քաղաքական գործիչ

Միթ Ռոմնի Ուիլլարդ (անգլ.՝ Willard Mitt Romney, մարտի 12, 1947(1947-03-12)[2][3], , Դետրոյթ), ամերիկացի քաղաքական գործիչ։ ԱՄՆ-ի 2012 թվականի նախագահական ընտրություններում եղել է Հանրապետական կուսակցության թեկնածուն։ Հիսուս Քրիստոսի վերջին սուրբ օրեր եկեղեցու եպիսկոպոս է (մի քանի համայնքների հոգևոր առաջնորդ է)[6]։

Միթ Ռոմնի
անգլ.՝ Mitt Romney
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Cranbrook Schools? (հունիս 1965), Սթենֆորդի համալսարան (1966), Բրիհեմ Յանգի համալսարան (1971), Հարվարդի բիզնես դպրոց (1975) և Հարվարդի իրավունքի դպրոց (1975)
Գիտական աստիճան՝ Բակալավր, Master of Business Administration? և Իրավագիտության դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, խորհրդատու, գործադիր տնօրեն, ոչ գեղարվեստական գրող և Mormon missionary
Դավանանք Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի[1]
Ծննդյան օր մարտի 12, 1947(1947-03-12)[2][3] (77 տարեկան)
Ծննդավայր , Դետրոյթ
Դինաստիա Romney family?
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Willard Mitt Romney
Հայր George W. Romney?
Մայր Lenore Romney?
Ամուսին Ann Romney?[4]
Զավակներ Tagg Romney?
 
Կայք՝ romney.senate.gov
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Դպրոցն ավարտելուց հետո Միթ Ռոմնին ընդունվել է Սթենֆորդի համալսարան, որտեղ սովորում է երկու կիսամյակ։ Սթենֆորդից Միթը գնում է Ֆրանսիա, որտեղ էլ զբաղվել է միսիոներական աշխատանքով։

Ֆրանսիայից վերադառնալով Ռոմնին ընդունվում է Բրիգամա Յանգի Համալսարան, որն ավարտում է 1971 թվականին հումանիտար գիտությունների բակալավրի դիպլոմով։ Որից հետո ընդունվում է Հարվարդի համալսարան, 1975 թվականին ստանում է դոկտորի և բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան[7]։

2002 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահ։ 2003-2007 թվականներին եղել է Մասսաչուսեթսի նահանգապետ։

2008 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում եղել է Հանրապետական կուսակցության թեկնածուների հավակնորդներից մեկը, միաժամանակ ֆետրվարի 7-ին, «սուպերերեքշաբթիից» հետո, հանեց իր թեկնածությունը հօգուտ Մըք Քեյնի (այդ պահին նա կուսակցական համագումարում ուներ 294 պատվիրակ, Մըք Քեյնը ուներ 707 ձայն, իսկ Հակաբին ուներ 195 ձայն)։

Համաձայն հայտարարագրի Ռոմնիի և իր կնոջ կարողությունը 2011 թվականին կազմել է 14 միլիոն դոլլար։ Նրանք 1,9 միլիոն դոլլար հարկ են մուծել։ Ընդ որում ԱՄՆ նախագահի թեկնածուի ընտանիքի եկամտի շուրջ 30 տոկոսը (չորս միլիոն) ծախսվել է բարեգործության վրա։ Ռոմնիի ամբողջ կարողությունը կազմում է 200 միլիոն դոլլար[8]։

Ռոմնին 2012 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին հանդիսացել է ԱՄՆ Նախագահի թեկնածու[9]։ Նա հաղթեց մի քանի նահանգներում, հաղթեց Հանրապետական կուսակցության բաց նախնական ընտրություններում[10]։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ շփոթություն եղավ, երբ Միթ Ռոմնիի խումբը մայիսին սմարթֆոնների համար անվճար ծրագրեր թողարկեց, որում ներակայացվում էր հետևյալ նախադասությունը «Ամերիկան լավն է Միթի հետ», նաև կար վրիպակ «Amercia» բառի հետ կապված[11], որը ծաղրի առարկա դարձավ ԶԼՄ-ների և ինտերնետի համար։

ՄՀՄՊԻ-ի փորձագետ Վենյամին Պոպովը նշեց, որ 2012 թվականի ընտրություններում նրա վրա «խաղադրույք» են կատարել Իսրայելի իշխանությունները[12]։

Քաղաքական հայացքները

խմբագրել

Ինչպես շատ հանրապետականներ Ռոմնին ևս կրոնի պահպանողականության և ընտանեկան արժեքների կողմնակից է։ Նա աբորտի ամբողջական արգելքի կողմնակից է (բացառությամբ բժշկական ցուցումներով սկսված հղիությունը), դեմ է միասեռականների ամուսնություններին և քաղաքացիական համագործակցությանը։ Ապագայում պատրաստվում է սահմանադրությամբ արգելք դնել միասեռականների ամուսնության վրա։ Ռոմնին ԱՄՆ-ում մահապատժի կողմնակից է, որը նա փորձեց մտցնել Մասսաչուսեթսում, երբ զբաղեցնում էր նահանգապետի պաշտոնը։

Ռոմնին սատարում էր Ջորջ Բուշ կրտսերի տնտեսական նախաձեռնությունները և առաջարկում է դրանցից շատերը վերադարձնել (մասնավորապես հին առողջապահության համակարգը)։ Նա դեմ է հանդես գալիս ազգայնական նախաձեռնություններին։ Նրա ծրագիրը նախատեսում է հարեկերի իջեցում և միաժամանակ բյուտջետային դիֆիցիտի կրճատում, ծախսերի կրճատման հաշվին։ Դեմ է հանդես եկել հայտնի սկանդալային հեղինակային իրավունքների մասին օրենքին՝ SOPA, որը ԱՄՆ Կոնգրես էր ներկայացվել իր կուսակիցը։

Դեմ է Կիոտոյի արձանագրության վավերացմանը։ Նա մտածում է, որ գլոբալ տաքացումը կապված է մարդու գործունեության հետ։ Ընտրվելու դեպքում նա պլանավորում էր խիստ սահմանափակել Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության լիազորությունները։ Նաև Ռոմնին ցանկանում է, որ ԱՄՆ-ն օգտագործի իր հանքային պաշարները և անկախանա էներգոռեսուրսների ներմուծումից։

Հայտնի է Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ղեկավարոըթյունների մասին կտրուկ հայտարարություններով։ Իր «Ոչ մի արդարացում, Ամերիկյան մեծության պատճառը» գրքում նա Ռուսաստանին անվանել է «Ամերիկայի աշխարհաքաղաքական № 1 թշնամին»[13]։ Նա ատոմային զենքի մշակումը Իրանում թույլ չտալը համարում է ԱՄՆ-ի անվտանգության գլխավոր գերակայությունը։ Նրան անհանգստացնում է ՉԺՀ-ի աճող ազդեցությունը, նա ՉԺՀ-ի տնտեսական քաղաքականությունը համարում է «անազնիվ» և այդպիսի քաղաքականության շարունակության դեպքում պատրաստ է պատժամիջոցներ կիրառել այդ երկրի դեմ։ Նրա խոսքով «Չինաստանի հետ առևտրային պատերազմը վերջին բանն է որին նա գնացել է, բայց նա երբեք չի կարող հանդուրժել ԱՄՆ-ի առևտրային պատմությունը։

Աջակցում էր Իրաք և Աֆղանստան ներխուժումին և քննադատում էր Օբամային Լիբիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ լիբիացի աբստամբներին բավականաչափ աջակցություն չցուցաբերելու համար։ Ջորջ Բուշ կրտսերի նման Ռոմնին ևս աջակցում է ահաբեկչության մեջ կասկածվող անձանց մինչդատական անժամկետ ձերբակալությանը և կասկածյալների «հատուկ ձևով հարցաքննությանը»[14], գովեստով է խոսում Գուանտանամո բանտի մասին։

2012 թվականին Mother Jones ամսագիրը տեսանյութ է հրապարակել, որտեղ Ռոմնին Օբամային ընտրող մարդկանց անվանում է «իրենց ապահովել չկարողացողներ և պետության հաշվին ապրողներ»[15][16]։

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://elpais.com/internacional/2012/08/24/actualidad/1345843085_266735.html
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. https://www.nytimes.com/1969/03/22/archives/mitt-romney-marries-ann-davies.html
  5. https://www.jfklibrary.org/events-and-awards/profile-in-courage-award/award-recipients/mitt-romney-2021
  6. ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնիին հիշեցրել են, որ ինքը չի հանդիսանում մորմոնիզմի հետևորդ և ստվեր է գցում կրոնի վրա(չաշխատող հղում) // NEWSru.com, 26.09.2012
  7. Mitt Romney
  8. Միթ Ռոմնին հրաժարվել է ներդում կատարել «Գազպրոմում» և «Յանդեքսում»
  9. «Mitt Romney accepts nomination with speech declaring that Obama failed, warning that America's greatness is in danger» (անգլերեն). NYDailyNews. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 19-ին.
  10. Александр Гасюк. Побил соперников явкой // Российская газета, 12. (Ստուգված է 17 հունվարի 2012)
  11. «A better Amercia typo distracts from roll out of romney campaign mobile app». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
  12. Новая вспышка напряжённости на Ближнем Востоке — МГИМО-Университет
  13. Friedman, Emily (2012 թ․ մարտի 26). «Mitt Romney Says Russia Is No. 1 Geopolitical Foe». ABC News.
  14. Lorentzen, Amy (2007 թ․ հուլիսի 20). «Romney backs interrogation, Patriot Act». USA Today.
  15. Ромни обвинил Обаму в поддержке идеи перераспределения доходов
  16. Митт Ромни раскаялся в своих высказываниях. Финам FM 05.10.12
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միթ Ռոմնի» հոդվածին։