Բացել գլխավոր ցանկը

«Պլազա» հյուրանոց (անգլ.՝ The Plaza Hotel), հինգաստղանի հյուրանոց Նյու Յորքում: Համարվում է Նյու Յորքի ամենահին և աշխարհի ամենահեղինակավոր հյուրանոցներից մեկը: Գտնվում է Մանհեթենի կենտրոնական հատվածում՝ Բանակային մեծ հրապարակում, որտեղ իրար են հատվում 59-րդ փողոցը և հինգերորդ պողոտան: Հյուրանոցը գտնվում է Նյու Յորքի կենտրոնական պարկի հարավարևելյան անկյունի հարևանությամբ:

Museum Silhouette.svg
«Պլազա» հյուրանոց
Plaza hotel.jpg
ՏեսակԲազմահարկ շենքեր, Երկնաքեր և հյուրանոց[1]
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[1]
ՏեղագրությունՆյու Յորք շրջան[1]
ՓողոցՀինգերորդ պողոտա
Ճարտարապետական ոճնեոռենեսանս
Բարձրություն76 մետր
Հարկեր20
ՍեփականատերՖեյրմոն հյուրանոցներ և հանգստյան տներ
Հիմնադրված է1907
Բացված1907
ՃարտարապետHenry Janeway Hardenbergh?
Ժառանգության կարգավիճակՎայր՝ ԱՄՆ պատմական վայրերի ազգային ցանկից և ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձաններ
Կոորդինատներ: 40°45′52.300000100798″ հս․ լ. 73°58′28.000000098412″ ամ. ե. / 40.76452777780577463° հս․. լ. 73.97444444447178569° ավ. ե. / 40.76452777780577463; 73.97444444447178569
Պաշտոնական կայք

ՊատմությունԽմբագրել

 
«Պլազան» բացման ժամանակ

Հյուրանոցի կառուցումը սկսվել է 1905 թվականին և արժեցել $12,5 միլիոն ԱՄՆ դոլար[2]: «Պլազան» բացվել է 1907 թվականի հոկտեմբերի 1-ին: Այն ժամանակ հյուրանոցում մեկ գիշերվա համար մեկ համարի գինը կազմում էր $2,5 (մոտ $58,2 ԱՄՆ դոլար ժամանակակից արժեքով), իսկ այսօր այդ նույն սենյակի գինը գերազանցում է 700 ԱՄՆ դոլարը[3]:

1943 թվականին հյուրանոցը գնել է Քոնրադ Հիլթոնը՝ վճարելով 7,4 միլիոն դոլար: Հյուրանոցը գնելուց հետո՝ նա ծախսել է ևս 6 000 000 դոլար՝ վերակառուցման աշխատանքների համար: Դրանից հետո հյուրանոցը մի քանի անգամ վերավաճառվել է: Գնորդներից մեկը եղել է ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը: Նա «Պլազան» 1988 թվականին գնել է 407,5 միլիոն ԱՄՆ դոլարով:

1985 թվականի սեպտեմբերին հյուրանոցում համաձայնագիր է կնքվել ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարների միջև՝ տվյալ երկրների ազգային արժույթի համեմատ դոլարի կուրսի նվազեցման մասին[4]:

Վերջին վերակառուցման համար հյուրանոցը փակվել է 2005 թվականի ապրիլի 30-ին[5]: Երեք տարի անց՝ հյուրանոցը վերաբացվել է[6]: Այնտեղ հաշվարկվում էր 282 հյուրանոցային համարներ և 152 մասնավոր բնակարաններ: Այդպիսի բնակարաններից առաջինը վաճառվել է 10 միլիոն դոլարով: Գնորդը եղել է իսրայելցի ձեռնարկատեր Լև Լևաևը, իսկ վերջինը վաճառվել է ռեկորդային 50 000 000 ԱՄՆ դոլարով: Բայց վերջին ժամանակներում հյուրանոցում մասնավոր բնակարան կարելի է գնել 50 քառակուսի մետրը սկսած 1 500 000 ԱՄՆ դոլարով[7]:

Ճարտարապետական հուշարձանԽմբագրել

 
Կենտրոնական պարկի լճակը և հյուրանոցը

1978 թվականին Նյու Յորքի պահպանման հանձնաժողովը հյուրանոցին տվել է հատուկ կարգավիճակ, որը, «Ուոլդորֆ Աստորիա» հյուրանոցի հետ միասին, հյուրանոցին շնորհում է Նյու Յորքի պատմական տեսարժան վայրի կարգավիճակ[8]: Այսպիսով, հյուրանոցը դարձել է զբոսաշրջիկների այցելության օբյեկտներից մեկը: 2009 թվականի հունվարին «Պլազա» հյուրանոցը փակվել է զբոսաշրջիկների այցելության համար:

Պլազան ֆիլմերումԽմբագրել

Հյուրանոցի դեբյուտը ֆիլմերում տեղի է ունեցել 1959 թվականին Ալֆրեդ Հիչքոքի «Դեպի հյուսիս հյուսիս-արևմուտքով» ֆիլմում, ինչը Պլազան էլ ավելի հայտնի է դարձրել: Հյուրանոցը հայտնվել է «Տանը մենակ 2։ Նյու Յորքում կորածը», «Մեծ բիզնես», «Դանդի անունով կոկորդիլոսը», «Հարսնացուների պատերազմ», «Դա կարող էր պատահել քեզ հետ», «Էլոիզայի արկածները», «Էլոիզայի արկածները 2», «Ընտանիքասերը», «Սարդ-մարդը», «Նյու Յորքի վայրկյան», «Մեծն Գեթսբին», «Բամբասանքի աղջիկ» ֆիլմերում և հեռուստասերիալներում:

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • 1964 թվականի փետրվարին հյուրանոցում իջևանել է The Beatles բրիտանական ռոք խումբը՝ Նյու Յորքում իրենց առաջին այցի ժամանակ:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 archINFORM — 1994.
  2. The Plaza Hotel: History
  3. The Plaza
  4. «National Register of Historic Places Inventory-Nomination»
  5. Danto, Ginger. «Suite Deal for the Plaza.» Brandweek 2005 April 25: 30.
  6. Baltic, Contributing Editor Scott. «New York’s Plaza Hotel Reopens After $400M Renovation.» Commercial Property News 2008 March 3: NA.
  7. Apartment at Plaza goes for a big sum: $50M
  8. National Historic Landmarks

Արտաքին հղումներԽմբագրել