Բացել գլխավոր ցանկը

Անգելա Մերկել

Գերմանիայի կանցլեր

Անգելա Մերկել (գերմ.՝ Angela Dorothea Merkel, ծնունդով՝ Անգելա Դորոթեա Կասներ հուլիսի 17, 1954(1954-07-17)[1][2][3][4][5][6], Համբուրգ, Համբուրգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[7]), գերմանացի քաղաքական գործիչ։ Գերմանիայի կանցլեր (2005 թվականից), Գերմանիայի Քրիստոնյա-Դեմոկրատների Միություն կուսակցության առաջնորդ (2000 թվականից)։

Անգելա Մերկել
գերմ.՝ Angela Merkel
Angela Merkel. Tallinn Digital Summit.jpg
Ծնվել էհուլիսի 17, 1954(1954-07-17)[1][2][3][4][5][6] (65 տարեկան)
ԾննդավայրՀամբուրգ, Համբուրգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[7]
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Ազգությունգերմանացի
Մայրենի լեզուգերմաներեն
ԿրոնԳերմանիայի ավետարանչական եկեղեցի[8] և լյութերականություն
ԿրթությունԲեռլինի գիտությունների ակադեմիա, Լայպցիգի համալսարան, Polytechnic Secondary School Templin? և Q56230686?
ԵրկերExamination of the mechanism of decays with singular bond breaking and calculation of their coefficient of reaction rate on the basis of quantum mechanical and statistical methods?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, ֆիզիկոս, պետական գործիչ և քիմիկոս
Աշխատանքկանցլեր
ԱմուսինՅոախիմ Զաուեր[7]
Ծնողներհայր՝ Հորստ Կասներ[7], մայր՝ Հերլինդ Կասներ[7]
Զբաղեցրած պաշտոններԳերմանիայի դաշնային կանցլեր և Գերմանական Բունդեսթագի անդամ[9]
Քաղաքական կուսակցությունՔրիստոնեական-դեմոկրատական միություն և Դեմոկրատական ճեղքում
Պարգևներ և
մրցանակներ
Կարլ Մեծի միջազգային շքանշան[10] Պերի արևի օդենի մեծ խաչ Դոմ Հենրի մանկան մեծ խաչ Ազատության նախագահական շքանշան Էրիկ Մ. - Վարբուրգ պարգև Գերմանական լրատվամիջոցների պարգև Լեո Բաեքի մեդալ Հայնգի-Գալինսկու պարգև Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար»[11] Լեո Բեքի մրցանակ «Գերմանիայի Դաշնային Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ վաստակի խաչ Ջավահարլալ Ներույի պարգև[12] Ինդիրա Գանդիի մրցանակ Ռոբերտ Շումանի մրցանակ Ջավահարլալ Ներույի պարգև Աբրահամ Գայգերի մրցանակ[13] Տարվա մարդ՝ ըստ Թայմ ամսագրի Honorary doctor at the Nanjing University?[14][15] Հանրապետության շքանշան Մատուցած ծառայությունների համար նորվեգական արքայական շքանշանի Մեծ խաչ «Ստարա պլանինա» շքանշան Աբդուլազիզ ալ-Սաուդի շքանշան Զայիդի շքանշան «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշանի մեծ աստղ Լայպցիգի համալսարանի պատվավոր դոկտոր Երուսաղեմի հրեական համալսարանի պատվավոր դոկտոր Լյովենի կաթոլիկ համալսարանի պատվավոր դոկտոր Գենտիկ համալսարանի պատվավոր դոկտոր Թել-Ավիվի համալսարանի պատվավոր դոկտոր «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշան Բաբեշ-Բոյայիի համալսարանի պատվավոր դոկտոր Բեռնի համալսարանի պատվավոր դոկտոր[16] և Հարվարդի համալսարանի պատվավոր դոկտոր[17]
ԱնդամությունԱտլանտյան կամուրջ, Ռոթարի Թլաբ, Քրիստոնեական-դեմոկրատական միություն, Free German Youth? և Դեմոկրատական ճեղքում
Կայքangela-merkel.de
Ստորագրություն
Angela Merkel Signature.svg
Angela Merkel Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Անգելա Մերկելը ծնվել է 1954 թվականի հուլիսի 17-ին, Համբուրգ քաղաքում։ Երրորդ երեխան է լյութերական քահանա Հորսթ Կասների ընտանիքում։ Մայրը՝ Գերլինդա Կասները, ուսուցչուհի է։ Անգելայի ծնվելուց հետո ընտանիքը տեղափոխվում է ԳԴՀ։ Պատանեկության տարիներին Անգելան եղել է պիոներական կազմակերպության անդամ։ Սովորել է ռուսերեն, ավելի մեծ տարիքում՝ անգլերեն։ 1978 թվականին ավարտել է Լայպցիգի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, 1986 թվականին պաշտպանել է թեզ՝ քվանտային քիմիայի գծով։ 1978 թվականից աշխատել է ԳԴՀ Գիտությունների ակադեմիայի ֆիզիկական քիմիայի կենտրոնական ինստիտուտում։

Բեռլինի պատի վերացումից հետո ակտիվորեն մասնակցել է դեմոկրատական շարժմանը, որը վերածվել է կուսակցության։ 1989 թվականի օգոստոսին նրա կուսակցությունը միավորվել է իշխանության գլուխ կանգնած Քրիստոնեա-դեմոկրատական Միության հետ (ՔԴՄ)։ Նույն տարվա դեկտեմբերին Բունդեստագի պատգամավոր է ընտրվել՝ փայլուն անցկացնելով ընտրարշավը։ Հելմուտ Կոլի կառավարությունում վարել է կանանց և երիտասարդության հարցերով նախարարի պաշտոն։ 1991 թվականից ՔԴՄ փոխնախագահն է, 1994 թվականից անցել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնի։ 1998 թվականից ՔԴՄ-ն զիջել է իշխանությունը և անցել ընդդիմադիր դաշտ։ Ներկուսակցական տարաձայնությունների կարգավորման ընթացքում ձայների մեծամասնությամբ (96%) Անգելա Մերկելն ընտրվել է ՔԴՄ նախագահ։

2004 թվականին Մերկելը կարողացել է օժանդակել թեկնածուի Հորսթ Քյոլերին՝ ընտրվելու Գերմանիայի պրեզիդենտ։ 2005 թվականի նոյեմբերին ընտրվել է Գերմանիայի դաշնային կանցլեր։

Նրա առաջին ամուսինը Ուլրիխ Մերկելն է։ 1998 թվականի դեկտեմբերի 30-ին Անգելան ամուսնացել է երկրորդ անգամ, Բեռլինի Հումբոլդտի համալսարանի պրոֆեսոր Յոահիմ Զաուերի հետ։ Կրում է առաջին ամուսնու ազգանունը։ Երեխաներ չունի։

Անգելա Մերկելը Գերմանիայի ընդհանուր թվով 34-րդ, Գերմանիայի Դաշնային Հանրապետության 8-րդ կանցլերն է։

 
Անգելա Մերկելը և Ջորջ Վոկեր Բուշը. Հունվար 2006 թ

Աշխատանքը ԳԴՀ գիտությունների ակադեմիայում (1978—1989 թվականներ)Խմբագրել

Աշխատանքի համար մերժում ստանալով Իլմենաուի բարձրագույն տեխնիկական դպրոցից, Մերկել ամուսինները տեղափոխվեցին մայրաքաղաք: Որպես դիպլոմավորված ֆիզիկոս տեղ ստացավ Կենտրոնական համալսարանի ֆիզիոլոգիական քիմայի բաժնում Գերմանիայի գիտությունների ակադեմիա, տեղակայված բեռլինյան շրջանում՝ Ադլերսխոֆում: 1981 թվականին ամուսինները բաժանվեցին, անզավակ զույգի բաժանումը հաստատվեց 1982 թվականին: 1984 թվականին աշխատավայրում Մերկելը ծանոթացավ ներկայիս ամուսնու հետ Յոախիմ Զաուերի (ամուսնացան 1998 թվականին): 1986 թվականին մի քանի օր անցկացրեց ԳՖՀ-ում, որը ԳԴՀ-ի քաղաքացիների համար կապված էր կառավարությանը հավատարիմ մնալու նախնական ստուգման հետ:

Մերկելն աշխատում էր հետևյալ բաժնում՝ տեսական քիմիայի: 1986 թվականի հունվարի 8-ին դիսերտացիա պաշտպանեց հետևյալ թեմայով՝ «Անկման ռեակցիայի մեխանիզմի հետազոտություն՝ պարզ կապերի պայթյունով և հաշվարկ նրանց արագագործ կոնստանտների քվանտային-քիմիական և վիճակագրական մեթոդների հիման վրա» Լուտց Ցյուլիկեի[de] ղեկավարությամբ, Կենտրոնական համալսարանում, ուղղվածությունը՝ տեսական քիմիա: Ստանալով բնական գիտությունների դոկտորի կոչում, տեղափոխվեց վերլուծական քիմիայի բաժին, որտեղ ղեկավարում էր Կլաուս Ուլբրիխտը[de]:

Աշխատավայրում ակտիվ կերպով մասնակցում էր քաղաքական կյանքին՝ հանդիսանում էր ԱԳԵՄ (Ազատ գերմանական երիտասարդության միություն) կոմիտետի անդամ և ագիտացիայի և պրոպագանդայի քարտուղար, 1992 թվականին հարցազրույցի ժամանակ Մերկելն իր գործունեությունը անվանեց մշակութային-լուսաբանական աշխատանք և նշեց, որ այն իրեն դուր էր գալիս: Չի դարձել անդամ ո՛չ ԳՍԸԿ-ում (Գերմանիայի սոցիալիստական ընդհանուր կուսակցություն), ո՛չ էլ ԳԴՀ-ի այլ դեմոկրատական բլոկում և չի մասնակցել ընդդիմության շարժմանը:

ՄատենագրությունԽմբագրել

ՀոդվածներԽմբագրել

  • R. Der, A. Merkel, H.-J. Czerwon։ On the influence of spatial correlations on the rate of chemical reactions in dense gases. I. Quantum statistical theory. In։ Chemical Physics 1980, 53 (3), S. 427 - 435.
  • R. Der, R. Haberlandt, A. Merkel։ On the influence of spatial correlations on the rate of chemical reactions in dense systems. II. Numerical results. In։ Chemical Physics 1980, 53 (3), S. 437 - 442.
  • Angela Merkel, Ilka Böger, Hans Joachim Spangenberg, Lutz Zülicke։ Berechnung von Hochdruck-Geschwindigkeitskonstanten für Zerfalls- und Rekombinationsreaktionen einfacher Kohlenwasserstoffmoleküle und -radikale. In։ Zeitschrift für physikalische Chemie. 1982, 263 (3), S. 449 - 460.
  • Angela Merkel, Lutz Zülicke։ Berechnung von Geschwindigkeitskonstanten für den C-H-Bindungsbruch im Methylradikal. In։ Zeitschrift für physikalische Chemie. 1985 266 (2), S. 353 - 361.
  • H. Mix, J. Sauer, K. P. Schröder, A. Merkel։ Theoretische Behandlung von Molekülschwingungen unter Berücksichtigung von Anharmonizitäten. Eine elementrare Einführung. Berlin, März 1987. Verlag։ o. A. (Publikation des ZIPC)
  • Angela Merkel, Lutz Zülicke։ Nonempirical parameter estimate for the statistical adiabatic theory of unimolecular fragmentation carbon-hydrogen bond breaking in methyl. In։ Molecular Physics. 1987, 60 (6), S. 1379 - 1393.
  • Angela Merkel, Zdenek Havlas, Rudolf Zahradnik։ Evaluation of the rate constant for the SN2 reaction fluoromethane + hydride: methane + fluoride in the gas phase. In։ Journal of American Chemical Society. 1988, 110 (25), S. 8355-8359.
  • Angela Merkel, Lutz Zuelicke։ Theoretical approach to reactions of polyatomic molecules In։ Journal of Quantum Chemistry. 1990, 36, S. 191 - 208.
  • F. Schneider, A. Merkel։ The lowest bound states of triplet (BH2)+ In։ Chemical Physics Letters. 1989, 161, S. 527 - 531

Քաղաքական և ինքնակենսագրական հրապարակումներԽմբագրել

  • In unruhiger Zeit. Reden und Aufsätze aus drei Jahren deutscher Einheit. Parerga, Düsseldorf/Bonn 1994, ISBN 3-9803042-4-8
  • Das vereinte Deutschland in der Europäischen Union, neue Chancen für Frauen und Jugendliche. Köllen, Bonn 1994, ISBN 3-88579-153-6
  • mit Hartmut Grassl։ Ist unser Klima noch zu retten? Konrad-Adenauer-Stiftung, Sankt Augustin 1995, ISBN 3-930163-86-1
  • (Hrsg.)։ Wissenschaftliche Politikberatung für die Umwelt : Stationen, Leistungen, Anforderungen und Erfahrungen. Analytica, Berlin 1997, ISBN 3-929342-27-8
  • Der Preis des Überlebens. Gedanken und Gespräche über zukünftige Aufgaben der Umweltpolitik. Deutsche Verlags-Anstalt, Stuttgart 1997, ISBN 3-421-05113-5
  • mit August Oetker & Hubert Peter Johann։ Umwelt und Wirtschaft. Konrad-Adenauer-Stiftung, Sankt Augustin 1998, ISBN 3-931575-92-6
  • (Hrsg.)։ Europa und die deutsche Einheit. Zehn Jahre Wiedervereinigung: Bilanz und Ausblick. Herder, Freiburg/Basel/Wien 2000, ISBN 3-451-20140-2
  • Mein Weg. Angela Merkel im Gespräch mit Hugo Müller-Vogg. Hoffmann und Campe, Hamburg 2004, ISBN 3-455-09417-1; aktualisierte Ausgabe։ Mein Weg. Ein Gespräch mit Hugo Müller-Vogg. ebd., 2005, ISBN 3-455-09538-0

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119545373 // Angela Merkel — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 basic data about the members of the Bundestag
  4. 4,0 4,1 Discogs — 2000.
  5. 5,0 5,1 filmportal.de — 2005.
  6. 6,0 6,1 FemBio
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119545373 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  8. http://web.archive.org/web/20170127061337/https://www.bundestag.de/abgeordnete18/biografien/M/merkel_angela/258788
  9. https://bundeswahlleiter.de/bundestagswahlen/2017/gewaehlte/bund-99/m.html
  10. Die Karlspreisträgerin 2008 Angela Merkel
  11. Dettaglio decoratopresidenza della Repubblica Italiana.
  12. https://web.archive.org/web/20190402094610/http://iccr.gov.in/content/nehru-award-recipients
  13. http://web.archive.org/web/20160718193420/http://www.domradio.de/themen/judentum/2015-12-03/merkel-mit-abraham-geiger-preis-fuer-verdienste-um-judentum-ausgezeichnet — 2015.
  14. http://web.archive.org/web/20161112002804/https://www.bundesregierung.de/Content/DE/Reiseberichte/2016-06-10-deutschland-china.html — 2016.
  15. http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/201802/t20180228_328136.html中华人民共和国教育部.
  16. https://www.unibe.ch/aktuell/medien/media_relations/archiv/news/2015/medienmitteilungen_2015/bundeskanzlerin_angela_merkel_gut_ding_will_weile_haben/index_ger.html
  17. https://news.harvard.edu/gazette/story/2019/05/harvard-awards-nine-honorary-degrees-at-368th-commencement/

ՀղումներԽմբագրել