Թեդ Թըրներ
Ռոբերտ Էդվարդ (Թեդ) Թըրներ III (անգլ.՝ Robert Edward "Ted" Turner III, նոյեմբերի 19, 1938[5][6][7][…], Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ[8]), ամերիկացի գործարար, մեդիա մագնատ։ Առավելապես հայտնի է որպես «CNN» առաջին շուրջօրյա լրատվական կաբելային հեռուստաընկերության հիմնադիր։
Ռոբերտ Էդվարդ Թըրներ Robert Edward Turner | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 19, 1938 (84 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ![]() |
Կրթություն | Բրաունի համալսարան |
Կարողություն | ![]() |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, Մեդիամագնատ, բարեգործ, բնապահպան և առագաստանավորդ |
Աշխատավայր | Մետրո Գոլդվին Մայեր |
Ամուսին | Ջուլիա Գեյլ Նայ (1960–1964) Ջեյն Շիրլի Սմիթ (1965–1988) Ջեյն Ֆոնդա (1991–2001) |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | 5 |
Կայք | tedturner.com |
![]() |

Որպես բարերար կատարել է 1 միլիարդ ԱՄՆ դոլարի նվիրատվություն Միավորված Ազգերի Կազմերպությանը` ստեղծելով «Միացյալ ազգերի հիմնադրամ» (United Nations Foundation) կազմակերպությունը և զբեղեցնելով կառույցի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը[9]։
Թըրների մեդիա կայսրությունն սկիզբ է առնում 1963 թվականին, երբ հոր ինքնասպանությունից[10] հետո զբաղեցնում է «Turner Outdoor Advertising» գովազդային վահանակների ընտանեկան ձեռնարկության տնօրենի պաշտոնը։ Տնօրենի պաշտոնը զբաղեցնելու պահին հորից ժառանգված ընկերության արժեքը գնահատվում էր 1 միլիոն դոլար (մոտավորապես 7,7 միլիոն դոլար ներկայիս գնամակարդակով)։ 1970 թվականին Թըրները ձեռք է բերում «Atlanta UHF» ռադիոկայանը և այդ կերպ հիմնադրում «Turner Broadcasting System» (TBS) մեդիա ընկերությունը։ Տարիների ընթացքում Թըրների հիմնած «CNN»-ը դառնում է հեռուստալրագրության լավագույն ցանցերից մեկը՝ լայնորեն լուսաբանելով այնպիսի իրադրաձություններ, ինչպիսիք էին 1986 թվականի «Չելենջեր» տիեզերանավի կործանումը, 1991 թվականին սկզբնավորված Իրաք-քուվեյթյան պատերազմը և այլն։ Ձեռք բերելով Բեյսբոլի բարձրագույն լիգայի (MLB) «Ատլանտա Բրեյվզ» ակումբը, Թըրները կարողանում այն վերածել համազգային ճանաչում ունեցող սպորտային հավաքականի։ 1980 և 1984 թվականների Օլիմպիական խաղերի երկկողմանի բոյկոտումից հետո Թըրները ստեղծում է բարեգործական բնույթի «Բարի կամքի խաղերը», որոնք նույնպես անցկացվում էին չորս տարին մեկ (մինչև 2001 թվականը)։ Ուշ 1990-ականներին Թըրները ձեռք է բերում «World Championship Wrestling» (WCW) պրոֆեսիոնալ ըմբշամարտի (ռեստլինգ) կազմակերպությունը՝ այն վերածելով սպորտային ժամանցի խոշոր արդյունաբերության։ «WCW Monday Nitro» հեռուստաշոուի շաբաթական ցուցադրումներն օգնում են Թըրներին պատկանող «TNT» և «WTBS» հեռուստաալիքների վարկանիշի բարձրացմանը։
Հայտնի է նաև բնապահպանության ոլորտում կատարած ներդրումներով։ Մինչև 2011 թվականը համարվել է Միացյալ Նահանգների խոշորագույն մասնավոր հողասեփականատերը[11]։ Թըրների Հողակտորների մեծ մասում բուծվում են բիզոններ, որոնց նախիրն ամենամեծն է աշխարհում։ Բուծվող բիզոնների մի մասն օգտագործվում է որպես մսի հումք «Ted's Montana Grill» ռեստորանային ցանցի համար։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Թեդ Թըրներ»։ «Ֆորբս»
- ↑ https://www.fi.edu/en/laureates/re-turner
- ↑ https://isd.georgetown.edu/programs/awards-lectures/weintal-prize/
- ↑ Trustees Award – The Emmys
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ «Բրիտանիկա հանրագիտարան»։ «Թեդ Թըրներ` Բրիտանիկա առցանց հանրագիտարան»։ Britannica.com։ Վերցված է մարտի 24, 2010
- ↑ ««Միացյալ ազգերի հիմնադրամ»»
- ↑ Պորտեր Բիբ (1996)։ Թեդ Թըրներ. այդքան հեշտ չէ, ինչքան թվում է։ «CNN»-ի ապշեցուցիչ պատմությունը։ «Վիրջին բուքս»։ էջեր 55–56։ ISBN 0-86369-892-1
- ↑ Դոյլ Լեոնարդ (դեկտեմբերի 1, 2007)։ «Թըրները դառնում է ԱՄՆ-ի, Ամերիկայի և աշխարհի խոշորագույն հողասեփականատերը»։ Լոնդոն: «Ինդիփենդենթ»
Արտաքին հղումներ Խմբագրել
Թեդ Թըրներ Վիքիպահեստում |
- Պաշտոնական կայք (անգլ.)
- «Թըրներ» հիմնադրամի պաշտոնական կայք (անգլ.)