ՍԵԱՏՕ
Հարավ-Արևելյան Ասիայի պայմանագրի կազմակերպություն, ՍԵԱՏՕ (անգլ.՝ South-East Asia Treaty Organizationմ, SEATO), Հարավարևելյան Ասիայի հավաքական պաշտպանության լուծարված միջազգային կազմակերպություն, որը ստեղծվել էր Հարավարևելյան Ասիայի Հավաքական պաշտպանության պայմանագրով կամ Մանիլայի դաշնագրով։
ՍԵԱՏՕ | |
---|---|
ՍԵԱՏՕ-ի դրոշը | |
ՍԵԱՏՕ-ի անդամ երկրենրի քարտեզը | |
Տեսակ | միջկառավարական կազմակերպություն և Ռազմաքաղաքական դաշինք |
Երկիր | Թաիլանդ |
Հապավում | ՍԵԱՏՕ |
Հիմնադրված | 1954, սեպտեմբերի 8 |
Լուծարված | 1977, հունիսի 30 |
Գլխադասային գրասենյակ | Բանգկոկ, Թայլանդ |
Տարածաշրջան | Հարավարևլյան Ասիա |
Ձևավորվել էր 1954 թ. սեպտեմբերի 8-ին Մանիլայում կնքված պայմանագրով, որին մասնակցում էին ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան (մինչև 1974 թ.), Ավստրալիան, Նոր Զելանդիան, Թաիլանդը, Ֆիլիպինները և Պակիստանը (մինչև 1973 թվականը)։
Սկզբնապես ստեղծված լինելով հարավարևելյան Ասիայում կոմունիստական ռեժիմների հետագա տարածումն արգելափակելու համար, ՍԵԱՏՕ-ն, ընդհանուր առմամբ, համարվում է ձախողված նախաձեռնություն, քանի որ ներքին հակամարտությունն ու վեճերը մեծապես խոչընդոտում էին ՍԵԱՏՕ-ի զինված ուժերի ընդհանուր օգտագործմանը։ Այնուամենայնիվ, ՍԵԱՏՕ-ի կողմից ֆինանսավորված մշակութային և կրթական ծրագրերը երկարատև ազդեցություն թողեցին Հարավարևելյան Ասիայում։
Կազմակերպությունն ինքնալուծարվել է 1977 թվականի հունիսի 30-ին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 257)։ |