Խուա Գո Ֆեն (չինարեն՝ 华国锋, փետրվարի 16, 1921, Ցյաոչեն, Չինաստան - օգոստոսի 20, 2008, Պեկին), չինացի քաղաքական և պետական գործիչ։

Խուա Գո Ֆեն
Hua Guofeng.jpg
 
Կուսակցություն՝ Չինաստանի կոմունիստական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք աթեիզմ
Ծննդյան օր փետրվարի 16, 1921(1921-02-16)[1][2]
Ծննդավայր Jiaocheng County, Q9574531?, Beiyang Government
Վախճանի օր օգոստոսի 20, 2008(2008-08-20)[3][1][2] (87 տարեկան)
Վախճանի վայր Պեկին, Չինաստան
Քաղաքացիություն Flag of the People's Republic of China.svg Չինաստան

1949 թ.-ից կուսակցական և պետական աշխատանքներ է կատարել Հունան նահանգում, 1959—1966 թվականներին եղել է Չինաստանի կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) Հունանի կոմիտեի քարտուղար, 1970 թվականից՝ առաջին քարտուղար, 1964 թվականից՝ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի դեպուտատ։ 1969 թվականից՝ ՉԿԿ-ի, 1973-ից՝ ՉԿԿ ԿԿ-ի Քաղբյուրոյի անդամ։ 1975 թվականից՝ Պետական խորհրդի պրեմիերի տեղակալ և ՉԺՀ հասարակական անվտանգության նախարար (մինչև 1977 թ.-ի նոյեմբերը)։ 1976-1980 թվականներին եղել է ՉԿԿ ԿԿ-ի նախագահի առաջին տեղակալ և ՉԺՀ Պետական խորհրդի պրեմիեր։ 1976-1981 թվականներին եղել է ՉԿԿ ԿԿ-ի և ՉԿԿ ԿԿ-ի Ռազմական խորհրդի նախագահը։

ԾանոթագրություններԽմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 96