Մելինդա Գեյթս (անգլ.՝ Melinda Ann Gates, ի ծնե՝ Մելինդա Էն Ֆրենչ, օգոստոսի 15, 1964(1964-08-15)[1], Դալաս[1]), ամերիկացի գործարար և բարեգործ, Բիլ Գեյթսի կինը։ Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամի համահիմնադիր և համանախագահ, ավելի վաղ եղել է Microsoft-ի վաճառքի բաժնի մի շարք ապրանքների մենեջեր, այդ թվում՝ Publisher, Microsoft Bob, Encarta և Expedia։

Մելինդա Գեյթս
անգլ.՝ Melinda Gates
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 15, 1964(1964-08-15)[1] (59 տարեկան)
ԾննդավայրԴալաս[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնկաթոլիկություն
ԿրթությունԴյուքի համալսարան (1986), Ursuline Academy of Dallas? (1982) և Ֆուկուա բիզնես դպրոց (1987)
Մասնագիտությունգործարար, մեկենաս, բարեգործ, կազմակերպության հիմնադիր, ձեռնարկատեր և ձեռնարկատեր
ԱշխատավայրՄայքրոսոֆթ
ԱմուսինԲիլ Գեյթս[1]
Ծնողներմայր՝ Elaine Agnes Amerland?[2]
Զբաղեցրած պաշտոններproject manager?
Պարգևներ և
մրցանակներ
Ճանաչման Խաչ[3] Ազատության նախագահական շքանշան[4] Պադմա Բհուշան

Ջեֆերսոնի մրցանակ հանրային ծառայության համար

Տարվա մարդ՝ ըստ Թայմ ամսագրի

Ացտեկյան արծվի շքանշան

Քեմբրիջի համալսարանի պատվավոր դոկտոր

պատվավոր դոկտոր

Ֆորբսի աշխարհի ամենահզոր 100 կանանց ցանկ

Չաթամ Հաուսի մրցանակ

Ֆուլբրայթի մրցանակ

Լասկեր-Բլումբերգի հանրային ծառայությունների մրցանակ

[5]

Օտտո Հանի անվան խաղաղության մեդալ

[6]

ՄԱԿ-ի Ժողովրդական մրցանակ

Public Welfare Medal

[7]

Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

100 կին

[8]

Radcliffe Medal?

[9]

Ֆորբսի աշխարհի ամենահզոր 100 կանանց ցանկ

և

American Library Association Honorary Membership?

[10]
ԱնդամությունԿապպա Ալֆա Թետա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և տնօրենների խորհուրդ
ԵրեխաներՋենիֆեր Կաթարին Գեյթս, Ֆեբե Ադել Գեյթս և Ռորի Ջոն Գեյթս
Կայքgatesfoundation.org/Pages/home.aspx
 Melinda Gates Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Բիլ Գեյթսը և Մելինդա Գեյթսը 2009 թվականի հունիսին

Մելինդան ծնվել է Դալասում (Տեխաս)[11]։ Նա ծնվել է ինժեներ Ռեյմոնդ Ջոզեֆ Ֆրենչ-կրտսերի և տնային տնտեսուհի Էլեյն Ագնես Էմերլանդի ընտանիքում։ Ունի ավագ քույր և երկու կրտսեր եղբայր[12]։ Մելինդան դավանանքով կաթոլիկ է[13][14], սովորում է սուրբ Մոնիկայի կաթոլիկ դպրոցում[15][16], որտեղ եղել է դասարանի լավագույն աշակերտուհին։ 1982 թվականին նա ավարտել է Դալասի Ուրսուլինկի ակադեմիան, դառնալով ուսանող, որը տվեց հրաժեշտի խոսքը։ 1986 թվականին նա Դյուկի համալսարանում ստացել է համակարգչային գիտության և տնտեսության բակալավրի աստիճան, իսկ 1987 թվականին Դյուկի համալսարանին կից Ֆուկուայի բիզնեսի դպրոցում ստացել է գործարար վարչարարության մագիստրոսի կոչում։

Դրանից հետո նա սկսել է աշխատել Microsoft ընկերությունում և մասնակցել է ընկերության բազմաթիվ մուլտիմեդիական արտադրանքի մշակման գործում, այդ թվում՝ Publisher, Microsoft Bob, Encarta և Expedia[17]։

1994 թվականին նա ամուսնացել է Բիլ Գեյթսի հետ։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Լանայի կղզում (Հավայան)։ Դրանից հետո նա լքել է Microsoft-ը, որպեսզի կենտրոնանա իր ընտանիքի վրա։ Մելինդան և Բիլ Գեյթսը ունեն երեք երեխա՝ դուստրերը՝ Քեթրին Գեյթսը (1996) և Ֆիբի Ադել Գեյթսը (2002), ինչպես նաև որդին՝ Ռորի Ջոն Գեյթսը (1999)։ Ամուսիններն ապրում են Վաշինգտոն լճի ափին գտնվող մեծ առանձնատանը։

1996-ից մինչև 2003 թվականը Մելինդան եղել է Դյուկի համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ[18]։ Գեյթսը մասնակցում է Բիլդերբերգի ակումբի համաժողովներին, ինչպես նաև հանդիսանում է Washington Post ընկերության տնօրենների խորհրդի անդամ[19]։ 2006 թվականին նա լքել է Drugstore.com խորհուրդը, որպեսզի ավելի շատ ժամանակ կարողանա հատկացնել Բիլ և Մելինդա Գեյթսեր հիմնադրամին[20]։

2009 թվականի դրությամբ, Մելինդան և Բիլ Գեյթսը հիմնադրամին նվիրաբերել են ավելի քան 24 միլիարդ դոլար[21]։

Մրցանակներ և ճանաչում խմբագրել

2005 թվականի դեկտեմբերին Մելինդա և Բիլ Գեյթսերը Բոնոյի հետ միասին ըստ Time հանդես արժանացան տարվա մարդ տիտղոսին։ 2006 թվականի մայիսի 4-ին Մելինդա և Բիլ Գեյթսերը միջազգային համագործակցության համար ստացան Աստուրիայի արքայադստեր մրցանակ՝ ի նշան աշխարհում իրենց  բարեգործությանը[22]։ 2006 թվականի նոյեմբերին Մելինդա և Բիլ Գեյթսերը պարգևատրվեցին «Ացտեկյան արծիվ» շքանշանով՝ ամբողջ աշխարհում առողջապահության և կրթության ոլորտներում իրենց բարեգործական գործունեություն համար, մասնավորապես, Մեքսիկայում և մասնավորապես Un país de lectores ծրագրում։

2006 թվականին Մելինդան զբաղեցրել է 12-րդ տեղը Forbes[23] ամսագրի 100 ամենաազդեցիկ կանանց ցանկում, 2007 թվականին՝ 24-րդ[24], 2008 թվականին՝ 40-րդ[25], 2014 թվականին՝ 3-րդ, 2017 թվականին՝ 3-րդ տեղը[26]։

2015 թվականին պարգևատրվել է Հնդկաստանի քաղաքացիական երրորդ ամենաբարձր Պադմա Բհուշան պարգևով[27][28]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.britannica.com/biography/Melinda-Gates
  2. 2,0 2,1 Geni(բազմ․) — 2006.
  3. Par Atzinības krusta piešķiršanu un apbalvošanu ar goda zīmi (լատիշ.) // Latvijas VēstnesisLatvijas Vēstnesis, 2009. — Iss. 168.
  4. President Obama Names Recipients of the Presidential Medal of Freedom // WhiteHouse.govWhite House, 2016.
  5. Jackson S. Bill and Melinda Gates honored with Lasker~Bloomberg Public Service Award // J. Clin. Invest. / R. S. AhimaAmerican Society for Clinical Investigation, 2013. — Vol. 123, Iss. 10. — P. 4107—4110. — ISSN 0021-9738; 1558-8238doi:10.1172/JCI72874PMID:24091321
  6. Verleihung der Otto‑Hahn-FriedensmedailleUnited Nations Association of Germany.
  7. https://www.nasonline.org/programs/awards/public-welfare-medal.html
  8. https://www.bbc.com/news/world-59514598
  9. https://www.radcliffe.harvard.edu/event/radcliffe-day-2021
  10. https://web.archive.org/web/20240217093730/https://www.ala.org/awardsgrants/awards/176/all_years
  11. «Office romance: how Bill met Melinda». The Independent (բրիտանական անգլերեն). 2008 թ․ հունիսի 27. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
  12. «Melinda Gates goes public (pg. 2)» Արխիվացված 2012-05-01 Wayback Machine. CNN. January 7, 2008.
  13. Moorhead, Joanna (2012 թ․ հուլիսի 11). «Melinda Gates: 'I'm a Catholic, but women need access to contraceptives' - video interview». The Guardian (բրիտանական անգլերեն). 0261-3077. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
  14. «Catholic Melinda Gates defies the Vatican over birth control funds». The Independent (բրիտանական անգլերեն). 2012 թ․ հուլիսի 12. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
  15. Business week, Issues 3649-3652. McGraw-Hill. Վերցված է 2011 թ․ մարտի 10-ին. «Raised a Roman Catholic and educated at a girls' Catholic high school, Melinda was encouraged to pursue her love of science»
  16. Jeanne M. Lesinski. Bill Gates: Entrepreneur and Philanthropist. Twenty First Century Books. Վերցված է 2011 թ․ մարտի 10-ին. «Melinda, a devout Catholic, wanted a religious wedding.»
  17. «Profile: Bill Gates». BBC News. 2004 թ․ հունվարի 26. Վերցված է 2007 թ․ ապրիլի 26-ին.
  18. Gates Joins Trustees Արխիվացված 2012-08-02 archive.today
  19. «Biography: Melinda French Gates». The Washington Post Company. 2007. Վերցված է 2008 թ․ փետրվարի 14-ին. {{cite web}}: Invalid |url-status=400 (օգնություն)(չաշխատող հղում)
  20. «Officers and Directors». Drugstore.com. 2005. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 14-ին.
  21. «Melinda Gates on Charlie Rose.com». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
  22. Jason Cowley (2006 թ․ մայիսի 22). «Heroes of Our time: The Top 50». New Statesman. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 14-ին.
  23. «#12 Melinda Gates - Forbes.com». Forbes.
  24. «#24 Melinda Gates - Forbes.com». Forbes.
  25. «The World's 100 Most Powerful Women». Forbes. 2008 թ․ օգոստոսի 27.
  26. «World's Most Powerful Women». Forbes (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
  27. «Padma Awards 2015» (անգլերեն). Press Information Bureau. 2015 թ․ հունվարի 25. Վերցված է 2015 թ․ հունվարի 31-ին.
  28. Bharti Jain (2015 թ․ հունվարի 25). «Advani, Amitabh Bachchan, Dilip Kumar get Padma Vibhushan». The Times of India (անգլերեն). Վերցված է 2015 թ․ հունվարի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելինդա Գեյթս» հոդվածին։